Երկաթ դեֆիցիտային անեմիայի վարումը հղիությունից առաջ, ընթացքում և հետո

 

 

Անկախ այն բանից, թե փորձում եք հղիանալ,  արդեն հղի եք, կամ գտնվում եք  հետծննդյան շրջանում, երկաթը համարվում է այն միկրոէլեմենտը, որի  մակարդակն անընդհատ պետք է վերստուգվի ձեր բժշկի կողմից, հատկապես, եթե գտնվում եք ռիսկի խմբի մեջ։ Երկաթ դեֆիցիտային անեմիան/ ԵԴԱ/  համարվում է ամենատարածված անեմիայի տեսակը:

Ի՞նչ է երկաթ դեֆիցիտային անեմիան 

ԵԴԱ-ն  բժշկական վիճակ է, որն առաջանում է ձեր մարմնում երկաթի  քանակության ցածր մակարդակի հետևանքով: Սակավարյունությունը զարգանում է այն ժամանակ, երբ ձեր օրգանիզմում  բավարար քանակությամբ առողջ արյան կարմիր  բջիջներ՝ էրիթրոցիտներ  չի արտադրվում: Անեմիա  կարող է առաջանալ նաև, եթե  այս կամ այն պատճառով խանգարված է էրիթրոցիտների նորմալ ֆունկցիան:

Երկաթ դեֆիցիտային անեմիայի  ախտանիշները

Երբ ձեր երկաթի մակարդակը ցածր է նորմայից  դուք զգում եք տարբեր նշաններ և ախտանիշներ, որոնցից են՝

  • Հոգնածություն
  • Սառը վերջույթներ
  • Գլխապտույտ
  • Թուլություն
  • Կրծքավանդակի ցավ
  • Փխրուն եղունգներ
  • Գունատ մաշկ 
  • Սրտի անկանոն բաբախման զգացողություն
  • Գլխացավեր
  • Մարմնի ցածր ջերմաստիճան
  • Հաճախաշնչություն

Դուք կարող եք զգալ այս ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, եթե ձեր մարմինը չի սինթեզում բավարար քանակությամբ հեմոգլոբին ՝ թթվածինը ձեր մարմնի բոլոր բջիջներին հասցնելու համար:

Ընդհանուր առմամբ, սննդով երկաթի ոչ բավարար քանակությամբ ընդունումը սովորաբար հիմնական պատճառն է հանդիսանում  երկաթ դեֆիցիտային անեմիայի առաջացման ժամանակ: Դա կարող է տեղի ունենալ ձեր սննդակարգով  կամ հավելումների միջոցով բավարար քանակությամբ երկաթ չստանալու հետևանքով, ինչպես նաև տարբեր առողջական  խնդիրները կարող են անեմիայի պատճառ հանդիսանալ, օրինակ ՝ արյան կորուստը, Ցելիակիան  կամ  Կրոնի  հիվանդությունը, որոնք ձեր օրգանիզմի համար ավելի են  դժվարացնում  աղիներից երկաթի նեծծման գործընթացը։

Բացի այդ, անեմիայի այս տեսակը ավելի շատ է կանանց մոտ  հանդիպում , քան տղամարդկանց։ Ամենաբարձր ռիսկի խումբ են համարվում  մանկածին տարիքի և հղի կանայք։

 

Ինչպե՞ս է հղիությունն ազդում երկաթ դեֆիցիտային անեմիայի վրա

Հղիության նորմալ ընթացքի, պտղի նորմալ զարգացման և աճի համար պահանջվում է շատ երկաթ, հատկապես  հղիության երկրորդ եռամսյակի ընթացքում:

Ըստ NewYork-Presbyterian Hudson Valley  հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի  բաժնի մասնագետների կանանց մոտ  ԵԴԱ-ն հղիության ընթացքում զարգանում է երկու պատճառով

Արյան ծավալը զգալիորեն մեծանում է, որը մեխանիկորեն բերում է  երկաթի քանակության հարաբերական նոսրացմանը արյան մեջ:

Կանայք, ովքեր հղիությունից առաջ ունենում են ԵԴԱ, սովորաբար հղիության ընթացքում այդ վիճակը ավելի է խորանում և  պահանջվում է  բժշկի կողմից ավելի մանրակրկիտ հետազոտություն և վերահսկողություն իրականացնել :

Ինչու՞ է երկաթը հղիության ընթացքում այդքան կարևոր

Հղիության ընթացքում անհրաժեշտ է բավարար քանակությամբ երկաթ ստանալ ձեր սննդակարգով  կամ հավելումների միջոցով: Ձեր մարմինը ոչ միայն պետք է լրացուցիչ արյան ծավալ ապահովի, որպեսզի նպաստի պլացենտայի  ձևավորմանը և հետագա զարգացմանը, այլ նաև կարողանա պտղին  անհրաժեշտ բոլոր սննդանյութերը մատակարարի։ Այս ամենի  համար երկաթ է պահանջվում,  նաև երկաթն օգտագործվում է  կանխելու առողջական որոշ խնդիրները, որոնք կարող են բացասաբար ազդել ձեր և ձեր երեխայի վրա:

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջի (ACOG) հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հղի կանանց անհրաժեշտ է կրկնակի քանակությամբ երկաթ, ի համեմատ  ոչ հղի կանանց ` պտղին բավարար քանակությամբ թթվածին մատակարարելու համար:

Երկաթը այդքան կարևոր է հղիության ընթացքում, քանի որ

  • Երեխայի ծնվելուց  առաջ անեմիայի շտկումը շատ կարևոր է նորմալ ծննդաբերության ընթացքում սպասվող արյան կորուստը փոխհատուցելու համար:
  • Ծննդաբերությունից  առաջ առկա անեմիան մեծացնում է  արյան փոխներարկման անհրաժեշտության ռիսկի գործոնը:
  • Ավելին, կա կապ սակավարյունության և ցածր քաշով ծնված երեխայի, վաղաժամ ծննդաբերության, պրեէկլամպսիայի, ընդհանուր մայրական և պերինատալ մահացության միջև: Թե՛ վաղաժամ ծնունդը, և թե՛ ցածր քաշը կարող են մեծացնել ռիսկը, որ ձեր երեխան ծնվելուց հետո և մանկության ընթացքում զարգացման խնդիրներ կունենա։
  • Կրծքով կերակրումը կարող է ավելի բարդ լինել սակավարյունության դեպքում, և կա նաև կապ հետծննդյան դեպրեսիա զարգացնելու հետ:

Հղիությունից առաջ ԵԴԱյի կառավարումը

Եթե անեմիան ախտորոշվում է հղիությունից առաջ, կարևոր է պարզել սակավարյունության տեսակը: Ձեր բժիշկը կարող է հետազոտություններ անցկացնել պարզելու համար անեմիայի առաջացման տարբեր պատճառները, ինչպիսիք են վիտամին B 12-ի  կամ ֆոլաթթվի  անբավարար քանակությունը, էրիթրոցիտների  մուտացիաների հետևանքով առաջացած հիվանդությունները, օրինակ՝  մանգաղաձև բջջային անեմիան կամ թալասեմիան:

Դաշտանային ցիկլի առատ  արյունահոսության պատճառ  կարող է  հանդիսանալ երկաթ դեֆիցիտային անեմիան, հատկապես  վերարտադրողական տարիքի կանանց մոտ, որոնք դեռ հղի չեն: Հղիությունից առաջ սակավարյունության բուժումը նույնն է, ինչ հղիության ընթացքում , այսինքն սննդակարգի և  երկաթի հավելումների միջոցով: Կանայք, որոնց մոտ դիտվում է առատ դաշտանային արյունահոսություն, պետք է բժշկի հետ քննարկեն բուժման տարբերակները:

Հղիության ընթացքում երկաթ դեֆիցիտային անեմիայի բուժումը և հսկողությունը

 

Բժիշկների մեծամասնությունն անեմիայի առկայությունը  ստուգում են  հղիության սկզբում, այնուհետև կրկին երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում:

Չնայած շատ բժիշկներ հիվանդներին խրախուսում են հետևել սննդակարգին օգտագործելով  երկաթով հարուստ  բուսական սննդի աղբյուրները, օրինակ՝ կանաչ տերևներով բանջարեղենները, խեցեմորթները, լոբազգիները, սերմերը և քինոան, սակայն ի նկատի ունեցեք, որ այս երկաթի ձևը (ոչ հեմային երկաթ) լավ  չի ներծծվում աղիներից ի համեմատ կենդանական  ծագման երկաթի (հեմային երկաթ) ։ Երկաթով հարուստ  կենդանական սննդի  աղբյուրներն են ՝  միսը, թռչնամիսը և ձուկը:

Երկաթի նեծծումը  լավացնելու  համար ամերիկյան մանկաբարձության և գինեկոլոգիայի քոլեջը  առաջարկում է երկաթով հարուստ սննդի հետ միաժամանակ օգտագործել վիտամին C պարունակող սննդամթերքներ, օրինակ ՝ ցիտրուսային մրգերը:

Մասնագռտները առաջարկում են, որ անհրաժեշտ է հղիանալուց առաջ սկսել օգտագործել վիտամինային կոմպլեքսներ, որոնք  պետք է ընդունել ամեն օր կամ օրը մեջ: Պրենատալ վիտամինների մեծ մասը իր բաղադրության մեջ պարունակում է 27 միլիգրամ երկաթ, ինչը հղիության ընթացքում առաջարկվող  նորմալ  դեղաչափ է։

Եթե հղի կնոջ  ​​երկրորդ եռամսյակի զննման ընթացքում առկա է  լինում երկաթ դեֆիցիտային անեմիա, ապա ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, ձեզ երկաթի հավելումներ կնշանակի: Այս պարագայում  խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պրեպարատը բերանացի տարբերակով, որը ավելի լավ է  նեծծվում, եթե այն օգտագործեն ամեն օր  դատարկ ստամոքսի վրա և միաժամանակ խմեն  նարնջի կամ թուրինջի  թթվային հյութը: Երրորդ եռամսյակի սքրինինգի ժամանակ, եթե սակավարյունությունը վատթարանում է կամ չի բարելավվում, ապա շատ բժիշկներ կքննարկեն հետևյալ բուժման տարբերակը երկաթի պրեպարատի ընդունումը ներերակային ներարկման ճանապարհով։

Կարևոր է հիշել, որ չնայած հղիության ընթացքում սակավարյունության ամենատարածված ձևը երկաթի դեֆիցիտն է, կան նաև այլ պատճառներ, և դրանք պետք է հաշվի առնել այն դեպքերում, երբ հիվանդը բուժմանը լավ չի  արձագանքում։ Երկաթի բերանացի հաբերի կամ ներերակային ներարկումներ նշանակելուց առաջ համոզվեք , որ սակավարյունության այլ տեսակի հետ գործ չունեք:

ԵԴԱն  հետծննդյան ժամանակահատվածում

Ծննդաբերությունից հետո և հետծննդյան շրջանի առաջին մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում շատ կանայք կտեսնեն  երկաթ դեֆիցիտային անեմիայի  հետ  կապված ախտանիշների բարելավում: ԵԴԱ-յի ծանրության աստիճանը հաճախ նվազում է ծննդաբերությունից հետո, քանի որ դաշտանային ցիկլի  արյունահոսությունը երբեմն  չի դիտվում  կրծքով կերակրման ժամանակ:

Որոշ կանայք ծննդաբերությունից հետո կարող են դեռ ԵԴԱ ունենալ: Դա սովորաբար պայմանավորված է հղիության ընթացքում երկաթի ոչ ադեկվատ ընդունման հետ և ծննդաբերության ընթացքում արյան կորստով: Հետծննդյան սակավարյունությունը կարող է սրել իրավիճակը կապված կնոջ մոտ առկա հետևյալ ախտանշանների հետ՝ անհանգստություն, սթրես և դեպրեսիա: Այն կարող է նաև նվազեցնել մոր և մանկան միջև առկա էմոթիոնալ կապվածությունը։

Հետծննդաբերական շրջանում առկա շարունակական ռիսկերի պատճառով մայրերը պետք է կրկին հետազոտվեն, հատկապես, եթե նրանք ծննդաբերության ընթացքում ունեցել են  արյան չափազանց մեծ կորուստ, կամ հղիության ընթացքում սակավարյունություն: Ծննդաբերությունից  հետո կապված արյան մեծ ծավալների կորստի հետ, կարող է զարգանալ  ծանր անեմիա, որը  կարող է պահանջել երկաթի ներերակային   ներարկում  կամ արյան փոխներարկման կարիք:

Հետծննդայն շրջանում դեռևս կարևոր է լրացնել երկաթի պաշարները խմելով հաբերը, մայրերին առավելագույնս էներգիա ապահովելու, կրծքով կերակրելու համար, ինչպես նաև նվազեցնել  հետծննդյան դեպրեսիայի ռիսկը:

Խոսք My Kid-ից

Ձեր և ձեր երեխայի առողջության համար լավագույն տարբերակը ճիշտ սննդակարգին հետևելն է  և բժշկի կողմից առաջարկվող երկաթի հավելումների ընդունումը: Եթե ԵԴԱ-յի զարգացման  ռիսկի խմբի մեջ եք, ապա մի մտահոգվեք, քանի որ ձեր բժիշկը ձեզ վարելու է հղիության բոլոր  էտապներում, դարձնելով ձեր վիճակը բժշկական տեսանկյունից ավելի կառավարելի՝ ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ հետծննդյան շրջանում: