Կարո՞ղ են արդյոք կանայք հղիության ժամանակ մեղր օգտագործել

 

 

Շատ ծնողներ տեղեկացված են այն փաստի մասին, որ 1 տարեկանից փոքր երեխաներին և նորածիններին չի կարելի տալ հում մեղր, քանի որ այն կարող է վտանգավոր լինել պարունակելով բոտուլիզմ հարուցող մանրէներ։ Մեղրի բաղադրության մեջ առկա են որոշակի տեսակի բակտերիաներ, որոնք կարող են նորածինների մոտ բոտուլիզմի պատճառ դառնալ:

1 տարեկանից ցածր նորածինների մարսողական համակարգը այդքան էլ զարգացած չէ, որ կարողանա չեզոքացնել հում մեղրի բոլոր բակտերիաները, ուստի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս 1 տարեկանից ցածր ոչ մի երեխային չտալ հում մեղր:

Այնուամենայնիվ, ծնողներից շատերին կարող է հուզել և մտահոգել, արդյո՞ք երեխաները չեն կարողանում մեղր ուտել, արդյո՞ք նույն կանոնները գործում են դեռ չծնված երեխաների համար: Հղի կնոջ համար արդյո՞ք անվտանգ է մեղր ուտելը, կամ թե մեղր ուտելը կարո՞ ղ է վնասել նրա դեռ չծնված երեխային:

 

Ինչու՞ է մեղր ուտելը համարվում վտանգավոր

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների մեղրի օգտագործման հիմնական ռիսկը հանդիսանում է այն, որ մեղրը համարվում է հում սննդամթերք։ Այն պարունակում է մանրէներ, որոնք կարող են բոտուլիզմի պատճառ դառնալ: Բոտուլիզմի հարուցիչը համարվում է Clostridium botulinum բակտերիան, որի սպորների կողմից արտադրվում են նեյրոտոքսիններ, այն մարդկանց մոտ հանգեցնում է կաթվածի առաջացմանը:

Մանրէների սպորները մարդու օրգանիզմ ընկնելուց հետո սկսում են արտադրել բոտուլինային նեյրոտոքսին, ինչը վտանգավոր է մարդու համար և կարող է կաթված առաջացնել: Բոտուլիզմը առաջանում է բակտերիաների կողմից արտադրած տոքսինների հետևանքով, որոնք իրականում առկա են թե՛ հողի մեջ և թե՛ փոշու վրա; Ուստի այս մանրէները մեզ շրջապատում են գրեթե ամենուր: Այն առկա է բոլորի տներում՝ իրերի մակերեսների վրա, գորգերից մինչև հաշվիչ սարքերը ներառյալ և չի վերանում նույնիսկ լավ մաքրելուց հետո:

Առողջ երեխաների և մեծահասակների համար մանրէների հայտնվելը օրգանիզմում սովորաբար վտանգավոր չէ և չի հանգեցնում բոտուլիզմ հիվանդության իրական ախտանիշների դրսևորմանը:

Սակայն հաշվի առեք, որ մեծահասակները և երեխաները տարբերվում են նորածիններից: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նշում է, որ որոշ նորածիններ ավելի հակված են բոտուլիզմի սպորները կլանելուց հետո հիվանդություն զարգացնել ։

Հայտնի է, որ մեղրը պարունակում է Կլոստրիդիումի որոշ սպորներ, այդ իսկ պատճառով այն վտանգ է պարունակում նորածինների համար, քանի որ այն ուտելուց հետո երեխայի մարսողական համակարգում հայտնված սպորները անմիջապես իրենց կողմից արտադրած նեյրոտոքսիններով կգրոհեն օրգանիզմի վրա։

Դեռ լիովին պարզաբանված չէ, թե ինչու հենց որոշ նորածինների մոտ է բոտուլիզմ զարգանում, և ոչ մյուսների մոտ, բայց այնուամենայնիվ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս, որ 1 տարեկանից ցածր ոչ մի նորածին մեղր չուտի ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նորածինների մարսողական համակարգը ուղղակի չի զարգացել այն աստիճանի, ինչքան չափահասինը և այն չի պարունակում այնքան շատ «լավ» մանրէներ, որոնք թույլ են տալիս հեռացնել և չեզոքացնել վատ մանրէներին, ինչպես նաև նորածինները չունեն այնքան լավ զարգացած իմունային համակարգ՝ վատ բակտերիաների դեմ պայքարելու համար:

Երբ բոտուլիզմի սպորները հայտնվեն երեխայի մարսողական համակարգի մեջ, նրանք ավելի հեշտությամբ կարող են աճել և առաջացնել բոտուլիզմի վտանգավոր նյութը՝ նեյրոտոքսինը, որով պայմանավորված է հիվանդության ծանր ընթացքը :

 

Կարո՞ղ են արդյոք հղի կանայք մեղր ուտել

Եթե հղի եք կամ մոտ ժամանակներս պլանավորում եք հղիանալ, ապա մեծ է հավանականությունը, որ դուք հավանաբար շատ տարբեր բաներ եք լսել հղիության ընթացքում կանանց ուտելու կանոնների և սահմանափակումների մասին:

Բժիշկներից և բժշկական փորձագետների կողմից կան տրված տարբեր տեսակի խորհուրդներ այն մասին, թե որ կերակուրները կարող են առավել օգտակար և բալանսավորված լինել ինչպես մոր, այնպես էլ հղիության ընթացքում երեխայի համար։ Տրամադրում են տեղեկություններ այն սննդամթերքների մասին, որոնք կարող են վնաս հասցնել պտղին։ Եվ այս ամենը դուք լսում եք ինչպես մասնագետներից, այնպես էլ ընտանիքի անդամների, ընկերների, մթերային խանութի աշխատողների և նույնիսկ անծանոթ մարդկանց կողմից։

Ի՞նչ ուտել և ի՞նչ չուտել, բոլոր խորհուրդները կարող են ձեզ ավելի շփոթեցնել, հատկապես, եթե առաջին անգամ եք երեխա ունենում և բախվում այս խնդրի հետ: Նույնիսկ այս ամենը բարդ է այն մայրիկների համար, ովքեր նախկինում հղիություն են ունեցել։ Կարող է նրանց թվալ, որ սննդի վերաբերյալ «կանոնները» և այն, ինչ ձեր երեխայի համար ամենալավն է, անընդհատ փոփոխաման ենթարկվող տեղեկատվություն է:

Սակայն լավ նորությունն այն է, որ կա մի պարզ պատասխան այն հարցին, թե արդյո՞ք հղի կանանց համար իրենց հղիության ընթացքում անվտանգ է մեղր ուտելը, թե ոչ:

Եվ այսպիսվ, հղիության ընթացքում մեղր ուտելն անվտանգ է: Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջը իրենց կողմից մշակված ոչ ցանկալի սննդամթերքի ցանկում մեղր չի ընդգրկում, որից հղիները պետք է խուսափեն:

Կա երկու հիմնական պատճառ, թե ինչու է հղի կանանց համար անվտանգ մեղր ուտելը:

 

 

Մայրիկների աղեստամոքսային համակարգը կարող է չեզոքացնել թունավոր նյութերի ազդեցությունը

Մեծահասակների մարսողական համակարգը, ամենայն հավանականությամբ, կկարողանա կանխարգելել աղիներում Կլոստրիդիումի սպորների գաղութացման պրոցեսի հնարավորությունը, քանի որ հասուն տարիքում մարսողական միկրոֆլորան լավ է զարգացած:

Մեծահասակների աղիներում ավելի մեծ է հավանականությունը, որ կլինի լավ պաշտպանիչ մանրէային ֆլորա, որը կկարողանա կանխել սպորների աճը, այդպիսով կանխարգելելով բոտուլիզմի զարգացումը:

Աղեստամոքսային համակարգում ավելի լավ զարգացած պաշտպանիչ մանրէային ֆլորայի առկայությունը, նաև ապահովում է ավելի քիչ տարածք նոր տեսակի մանրէների աճի համար: Այս պարագայում, որքան քիչ է ազատ տարածությունը, այդքան ավելի պաշտպանված է օրգանիզմը: Բնակչության մեծամասնության շրջանում, բոտուլիզմի հարուցիչը պարզապես չի կարող աճել առողջ մարսողական տրակտում:

Չնայած ճիշտ է նաև այն պնդումը, որ հղիության ընթացքում կնոջ իմունային համակարգի պաշտպանական ֆունկցիան կարող է նվազել, սակայն նորմալ և առողջ ընթացող հղիության պարագայում, մարսողական համակարգի ֆլորայում փոփոխություն չի դիտվում, ինչը նշանակում է, որ բոտուլիզմով վարակվելու վտանգի հավանականության մեծացում չի լինում ։

 

Քիչ է հավանականությունը, որ բոտուլոտոքսինը մորից անցնի պտղին

Ըստ 2010 թ.-ի Կանադայի Ընտանեկան բժիշկների կողմից հրապարակած հոդվածի տվյալների, հղիներին բացատրում էին, որ բոտուլինային տոքսինը իր շատ փոքր մոլեկուլային քաշի պատճառով դժվար թե կարողանա անցնել ընկերքի միջով և հասնի երեխային:

Դա նշանակում է, որ նույնիսկ, եթե կինը մեղր է ուտում, որում առկա լինի բոտուլիզմի սպորներ , ապա իր օրգանիզմից ընկերքի միջոցով սպորները չեն հասնի և վնասի երեխային:

Ինչպես հավանաբար կարող եք պատկերացում ունենալ, բոտուլիզմը նույնպես շատ հազվադեպ է հանդիպում հղիության ընթացքում, ուստի բժիշկների համար դժվար է ճշգրիտ ուսումնասիրություն իրականացնել հղի կանանց շրջանում, մոր և նրանց երեխաների վրա, բոտուլոտոքսինի թողած ազդեցության ուսումնասիրության վերաբերյալ։

Այնուամենայնիվ, կան հստակ փաստեր, որ բոտուլիզմի տոքսինները չեն կարող անցնել ընկերքով, դա նաև նշանակում է, որ ըստ բուժհաստատությունների կողմից տրված հաղորդումների հղիության ընթացքում բոտուլիզմ ձեռք բերած կանանց երեխաների վրա ոչ մի բացասական ազդեցություն չի նկարագրվել:

Հազվադեպ են այն դեպքերը, երբ հղի կինը բոտուլիզմով է հիվանդացել, որից հետո երեխայի մոտ չի հայտնաբերվել ոչ բնածին արատների կամ ոչ էլ մանկական բոտուլիզմի մասին վկայող որևէ ապացույց:

 

Մի փոքր զգոնություն ցուցաբերեք

Չնայած մեղրը սովորաբար համարվում է անվտանգ սնունդ հղիության ընթացքում, այն կանայք, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ ՝ աղիքային բորբոքային հիվանդությունը (IBD), գուցե կարիք ունենան ձեռնարկել լրացուցիչ նախազգուշական միջոցներ հղիության ընթացքում մեղր օգտագործելուց առաջ:

Հարցրեք ձեր բժշկին հղիության ընթացքում մեղր ուտելու վերաբերյալ իր տեսակետի մասին և արդյոք բոտուլիզմի տոքսինով վարակվելու հավանականության բարձր ռիսկի խմբում չեք գտնվում:

Ցանկացած պատճառ, որը հանգեցնում է մարսողական տրակտի կամ աղիքային միկրոֆլորայի նորմալ գործունեության խանգարմանը, լինի դա իմունային համակարգի կողմից խանգարումներ կամ անատոմիական կառնուուցվածքային առանձնահատկություններ, կարող է ազդել բարձրացնելով հղի կնոջ մոտ բոտուլիզմի զարգացման հավանականության ռիսկը:

Ցանկալի է խորհրդակցել ձեր բժշկի հետ, այն պարագայում, երբ դուք ձեր սովորական սննդակարգի շրջանակներում շատ մեղր եք ուտում, և վերջերս հակաբակտերիալ թերապիայով բուժում եք ստացել, կամ մոտ ապագայում ձեզ հակաբակտերիալ բուժում է հարկավոր: Հակաբիոտիկները կարող են ազդել աղիքի նորմալ միկրոֆլորայի վրա ՝ այն առավել ընկալունակ դարձնելով բոլոր տեսակի վարակների հանդեպ։

Եթե հղիության ընթացքում որոշեք մեղր օգտագործել, ապա խորհուրդ է տրվում անպայման գնել մեղր, որը պաստերիզացված և սերտիֆիկացված է սննդի տեսուչության կողմից: Չնայած հղիության ընթացքում հում մեղրը համարվում է անվտանգ, ցանկալի է համոզվել, որ ձեր սնունդը ապահով և ստուգված արտադրանք է:

Օգտակար է նաև հիշել, որ մեղրը հիմնականում բաղկացած է շաքարավազից, այնպես որ, եթե հղիության ընթացքում հետևում եք ձեր քաշին, և ձեր բժշկի կողմից ձեզ խորհուրդ է տրվել խուսափել ավելորդ շաքարավազից կամ ունեք այնպիսի հիվանդություն, ինչպիսին է հղիության դիաբետը, ապա կարիք կլինի սահմանափակել ձեր կողմից շաքարի օգտագործման չափաքանակը:

 

Արդյո՞ք ձեր առողջության համար մեղր օգտագործելը որևէ օգուտ է տալիս

Այս բոլոր խոսակցությունները մեղրի և բոտուլիզմի մասին, ձեզ մոտ կարող է հարց առաջացնել, թե ընդհանրապես մեղր ուտելը օգտակար է, որի համար նույնիսկ արժե ռիսկի դիմել: Մեղր ուտելն առողջության համար որևէ օգուտ ունի՞, թե՞ պետք է ընդհանրապես խուսափել դրանից:

Իրականում մեղր օգտագործելուց կան որոշ օգուտներ, որոնց համար կարելի է շարունակել դրա կիրառումը: Չնայած ընդհանուր առմամբ, մեղրը չի համարվում վիտամիններով կամ հանքանյութերով հարուստ սննդի աղբյուր, այնուամենայնիվ այն պարունակում է սննդային որոշ օգտակար նյութեր:

Ըստ որոշ հետազոտությունների արդյունքների, պարզվել է, որ մեղր ուտելը կարող է օգնել այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են ասթման, նպաստում է վերքերի արագ լավացմանը, բուժում է հազը՝ հանգստացնելով կոկորդի քերոցի զգացումը։

Եվ ի վերջո, մեղրը համեղ է և կարող է ունենալ բազմազան համային տեսականի ՝ հիմնվելով մեղուների և բույսերի տեսակների վրա: Դա է պատճառը, որ այն հաճախ օգտագործվում է հրուշակագործության մեջ, որպես աղանդերի փոխարինող:

 

Խոսք MyKid-ից

Չնայած, որպես հղի կին, դուք պետք է ձեր սննդակարգին հետևեք, որպեսզի ձեզ և ձեր երեխային ապահովեք պատշաճ սնունդով, որ այն պարունակի բոլոր անհրաժեշտ վիտամինները և հանքանյութերը, հղիությունը պատճառ չի հանդիասնում դադարեցնել մեղրի օգտագործումը:

Պետք է տեղեկացված լինեք հղիության ընթացքում հում սնունդ օգտագործելու վտանգի առկայության մասին, քանի որ այն կարող է վնասակար մանրէներ պարունակել ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի համար, բայց բարեբախտաբար, հում մեղրը նույն ռիսկը չի պարունակում, ինչ այլ սննդամթերքները:

Մեղրը վտանգավոր մանրէներ չի պարունակում ինչպես հղի կնոջ, այնպես էլ նրա դեռ չծնված երեխայի համար, այնպես որ, եթե հաճույք եք ստանում ձեր թեյի մեջ մեղր օգտագործելուց, քաղցրացնում եք կերակրատեսակները մեղրով, կամ նույնիսկ օգտագործում եք այն, որպես կոկորդի ցավը հանգստացնող բնական միջոց, ապա հոգ չէ, հղիության ընթացքում շարունակեք ապահով կերպով օգտագործել այն։

Եթե հղիության ընթացքում նախընտրում եք վայելել մեղրի քաղցր համը, ցանկալի է նախընտրություն տալ այն մեղրին, որը համապատասխանում է պաստերիզացիայի բոլոր չափանիշներին և սերտեֆիկացված է, այնպես որ կարող եք վստահ լինել, որ ձեր կողմից օգտագործված մեղրը ապահով է նաև այլ վարակների տեսանկյունից: