Եթե հղի եք, հավանաբար մտածել եք ստրիաների առաջացման հավանականության մասին: Կանանց մեծ մասը կարծում է, որ հղիությունը իրենց որովայնի շրջանում ստրիաների «կարմիր հովիտ» կբերի:

Որոշ գործոններ բարձրացնում են ստրիաների առաջացման հավանականությունը, որոնցից են տարիքը և ընտանեկան պատմությունը:

Այլ գործոններից են՝

  • Մաշկի էլաստիկությունը
  • Քաշի ավելացումը
  • Սնուցումը և խոնավեցումը
  • Մաշկի խնամքի միջոցների օգտագործումը (մաշկի առողջության համար)

Ստրիաները կարող են առաջանալ ոչ միայն որովայնին, նաև այլ շրջաններում: Ահա մի քանի շրջաններ, որտեղ կարող են հայտնվել ստրիաներ, դրանցից են՝

 

  • Կոնքեր

Զարմանալի չէ, որ ստրիաները կարող են առաջանալ այնպիսի շրջաններում, որտեղ մաշկը հեշտությամբ կարող է ձգվել: Հետևաբար կոնքերը գլխավոր թիրախ են հանդիսանում ստրիաների առաջացման համար հղիության ընթացքում: Երբ երեխայի եք սպասում և մի փոքր քաշ եք հավաքել, կարող եք նկատել որոշ թույլ նշմարելի ստրիաներ Ձեր կոնքերի շրջանում:

Երբեմն կարող եք նկատել, որ դրանք սկսվում են կոնքերի մի կողմից և մեկ մեծ գծով անցնում են մյուս կողմ: Այլ դեպքերում դուք կնկատեք, որ դրանք ստրիաների երկու տարբեր հատվածներ են: Կարիք չկա անհանգստանալու կողմնային հատվածներում առաջացող ստրիաներից, դրանք սովորաբար ավելի թույլ են արտահայտվում:

 

  • Կրծքեր

Ստրիաները հանդիպում են տարբեր վայրերում: Քանի որ ձեր կրծքերը հղիության ընթացքում հակում ունեն մեծանալու, կարող եք նկատել, որ Ձեր կրծքի հիմքում կան որոշ թույլ փայլուն գծեր: Երբեմն դրանք կարող են նկատվել կրծքի ամբողջ շրջագծով, իսկ երբեմն էլ՝ դրանք կրծքագեղձի միայն ստորին կամ կողմնային հատվածներում են:

Հիշեք, ոչ բոլորի մոտ են ստրիաներն առաջանում ամենուր: Կարող եք ունենալ կրծքագեղձի աճ և չունենալ ստրիաներ, կամ դրանք կարող են առաջանալ սեռական հասունացման շրջանում։

 

  • Ստորին վերջույթներ

Հղիության ընթացքում հնարավոր է ստրիաների առաջացում ստորին վերջույթների շրջանում: Ստրիաների առաջացման հաճախ հանդիպող հատվածներից է ազդրի ներսային մակերեսը: Այս շրջանում ճարպը հեշտ է կուտակվում: Եթե դուք հակում ունեք այդ հատվածում ճարպի կուտակման, ապա նաև հավանական է, որ այդ հատվածում ստրիաներ կառաջանան:

Հնարավոր է նաև ստրիաների առաջացում ծնկի շրջանում, սա հաճախ հանդիպող հատվածներից է: Մանսավորապես այն կարող եք նկատել ոտքի հետին մակերեսին:

 

  • Բազուկներ

Ստրիաները կարող են առաջանալ նաև բազկի ներսային մակերեսին՝ կրծքագեղձին մոտ։ Միգուցե դրանք առաջանան սեռական հասունացման շրջանում կամ դրանք կարող են հայտնվել հղիության ընթացքում:

Այս հատվածում առաջացած ստրիաների գերակշիռ մասը դժվար տեսանելի են, այնուամենայնիվ երբ դրանք բոլորովին նոր են, կարող են առավել նկատելի լինել: Նույնիսկ փոքր թևքով հագուստը կարող է ծածկել այդ ստրիաները:

 

  • Մեջք

Թեպետ Ձեր մեջքը Ձեզ հեշտ տեսանելի չէ, այնուամենայնիվ այլոք կարող են դրանք նկատել և ձեզ մատնանշել:

Մեջքի շրջանում ստրիաները առաջանում ավելի ստորին հատվածներում՝ դեպի գոտկատեղ կամ հետույքի վերին հատվածում՝ գոտկատեղից մի փոքր ցած:

 

  • Ցայլքի մազածածկույթի տակ

Ստրիաները կարող են նաև նկատվել կանանց մոտ ցայլային շրջանում։ Հղիության ժամանակ դրանք դժվար տեսանելի են և հաճախ կանայք նկատում են եթե մազածածկույթը հեռացրել են կեսարյան հատումից առաջ։

Չնայած, ստրիաները կարող են տարածվել որովայնից ընդհուպ մինչև ցայլք, այնուամենայնիվ, դրանք հեշտ է թաքցնել: