Բժիշկը կտրում է ձեր նորածին երեխայի պորտալարը ծնվելուց անմիջապես հետո՝ թողնելով պորտալարի մի փոքր մնացորդ, որը սովորաբար ունենում է մոտավորապես 1-2.5 սմ երկարություն: Քանի որ երեխաներն արդեն պորտալարի կարիք չունեն, նրանց պորտալարի մնացորդն ընկնում է ծնվելուց մոտավորապես 1-3 շաբաթ անց: Միևնույն ժամանակ, կարևոր է պահպանել ձեր երեխայի պորտալարի մնացորդը մաքուր և չոր՝ կանխելու համար վարակի ներթափանցումն ու մաշկի գրգռումը: Մինչև պորտալարի մնացորդն ինքնուրույն չընկնի, նրբորեն մաքրեք ձեր նորածնի պորտալարի մնացորդը մաքուր ջրով և թողեք լավ չորանա:

Ինչպե՞ս լողացնել նորածին երեխային

1Լվացեք ձեր ձեռքերը նախքան պորտալարի մնացորդին դիպչելը: Կանխեք վարակի ներթափանցումը՝ լվանալով ձեր ձեռքրեը երեխայի պորտալարի մնացորդին դիպչելուց առաջ և հետո: Օգտագործեք գոլ կամ տաք ջուր և հակաբակտերիալ օճառներ, առնվազն 30 վայրկյան մանրակրկիտ լվացեք ձեր ձեռքերը: Ձեռքերը պարզաջրեք օճառի մնացորդներից, ապա չորացրեք մաքուր սրբիչով կամ սպասեք մինչև ձեռքերն ինքնուրույն չորանան։

2Լողացրեք ձեր երեխային սպունգի միջոցով: Քանի դեռ ձեր երեխայի պորտալարը չի ընկել, խուսափեք երեխայի պորտը լոգարանի կամ լվացարանի ջրի մեջ ընկղմելուց: Մաքրեք ձեր նորածնին սպունգի միջոցով: Մաքրեք երեխայի պորտալարի մնացորդն ամեն լողացնելուց, կամ եթե այն կեղտոտվում է մեզով կամ կղանքով:

    • Պարկացրեք ձեր երեխային մեջքի վրա՝ իր շորերը փոխելու վայրի կամ մաքուր, փափուկ սրբիչի վրա:
    • Հիշեք, որ պետք է հնարավորինս հանգիստ թողնեք պորտալարի մնացորդը, այնպես որ ձեզ հարկավոր չէ անհանգստանալ այն լվանալու մասին, բացառությամբ լոգանքի ժամանակ և այն դեպքերի, երբ պորտալարի մնացորդին կան մեզի կամ կղանքի մնացորդներ:

3Օգտագործեք գոլ, պարզ ջուր: Մաքուր ամանի մեջ լցրեք տաք ջուր: Նախքան երեխային լողացնելը՝ ձեր դաստակի մաշկով ստուգեք ջրի ջերմաստիճանը: Ջուրը պետք է լինի տաք, բայց ոչ այրող:

  1. Սրբեք պորտալարի մնացորդը ներքևից վերև: Ընկղմեք բամբակյա կտորը ջրի մեջ: Նրբորեն սրբեք պորտալարի մնացորդը՝ սկսելով հիմքից, սրբեք դեպի վեր: Այս գործողությունը կատարեք մի քանի անգամ, և ամեն անգամ, երբ սկսում եք մաքրել պորտալարի մնացորդը հիմքից դեպի վեր՝ օգտագործեք նոր, մաքուր բամբակ։

5․Չորացրեք պորտալարի մնացորդն ամբողջությամբ, բայց նրբորեն: Կարևոր է լավ չորացնել ներ շրջակա հատվածը: Թղթի կտորով կամ սրբիչով տպտպացրեք այդ հատվածը մինչև այն չորանա, կամ նրա շուրջ մաքուր շոր փաթաթեք։

    • Այն չորացնելու համար որևէ կտորով տպտպացրեք այդ հատվածում, այլ ոչ թե տրորեք:
    • Նրան բաց պահեք, մինչև այն ամբողջովին չորանա։

6․Թողեք պորտալարի մնացորդը երկար ժամանակ բաց մնա: Խուսափեք այն ծածկելուց, այն բաց պահեք, որպեսզի ավելի արագ ապաքինվի: Ծալեք տակդիրի վերին եզրը դեպի ներքև կամ պորտալարի մնացորդի շուրջ կտրեք տակդիրը:

    • Նորածինների տակդիրների որոշ ապրանքանիշեր ունեն պորտալարի մնացորդի համար նախապես կտրված հատված:
    • Տաք եղանակին նորածնին հագցրեք թեթև հագուստ, օրինակ՝ վերնաշապիկ: Ընտրեք ազատ հագուստ, որը կնպաստի օդի շրջանառությունը և պորտալարի մնացորդի ավելի շուտ չորացմանը:

Անվտանգության ուղեցույցներին հետևելով

1. Ուշադրություն դարձրեք վարակի նշաններին: Պարտալարի մնացորդի շուրջը մի փոքր չորացրած արյուն կամ մի փոքր սպիտակ կամ դեղին կեղև տեսնելը նորմալ է: Նորմալ է նաև, եթե պորտալարի մնացորդի ընկնելու պահին մի փոքր արյուն գա: Այնուամենայնիվ, ամեն անգամ երեխային լողացնելու ժամանակ փնտրեք վարակի նշաններ: Եթե վարակի որևէ նշան կա, անմիջապես երեխային տարեք բժշկի: Ինֆեկցված պորտալարի մնացորդը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Փնտրեք՝

    • Թարախ (կպչուն սպիտակ, դեղին կամ կանաչ գույնի, որը ծորում է պորտալարից կամ նրա մոտակայքից):
    • Շրջակա մաշկի կարմրություն կամ այտուցվածութուն:
    • Նրա հիմքից եկող վատ հոտ:
    • Շարունակվող արյունահոսություն, օրինակ՝ եթե սրբեք արյան կաթիլը և հայտնվի մեկ այլ կաթիլ:
    • Ձեր երեխայի վարքի փոփոխություններ, օրինակ՝ երեխան ավելի անհանգիստ է, քնկոտ կամ ջերմում է:

 

2․ Մի՛ քաշեք պորտալարի մնացորդից: Յուրաքանչյուր երեխա տարբեր է, և թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի պորտալարի մնացորդն ընկնի, կախված է երեխայից: Դիմադրեք այն քաշելու ցանկությանը, նույնիսկ եթե թվում է, որ այն ուր որ է ընկնելու է: Ավելի առողջ ու անվտանգ է թույլ տալ, որ այն ընկնի բնական ճանապարհով:

    • Նորմալ է, եթե չորանալու ընթացքում պորտալարի մնացորդը փոխում է իր գույնը սպիտակավուն կապույտից մինչ սև:
    • Եթե ձեր երեխան վաղաժամ է ծնվել, ապա այն ընկնելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի:

 

Տարեք ձեր երեխային բժշկի, եթե 21 օրվա ընթացքում պորտալարի մնացորդը չի ընկել:

 

3․ Մի տրորեք պորտալարն սպիրտով: Ծնողները նախկինում մաքրում էին երեխայի պորտալարի մնացորդը սպիրտով, բայց այժմ ստանդարտ պրակտիկան խորհուրդ է տալիս չօգտագործել սպիրտ: Այսպես երեխայի պորտալարի մնացորդն ավելի արագ է ապաքինվում, և քիչ է հավանականությունը, որ երեխայի մաշկը կչորանա կամ կգրգռվի:

 

4․ Այլընտրանքային ապրանքներ օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ: Որոշ ծնողներ մաքրման գործընթացում օգտագործում են Հիդրաստիսի արմատներ կամ Էխինացեա: Եթե ցանկանում եք որևէ այլ ապրանքատեսակ օգտագործել ձեր երեխայի պորտալարի մնացորդը մաքրելու համար, նախապես խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ: Սովորաբար խորհուրդ է տրվում մաքուր ջուր, բայց դուք կարող եք օգտագործել մեկ այլ ապրանք, եթե այն հաստատված է ձեր բժշկի կողմից, և նա բացատրել է ձեզ, թե ինչպես պատշաճ օգտագործել այն։

 

5․ Շարունակեք մաքուր պահել ձեր երեխայի պորտը նույնիսկ պոտրալարի մնացորդի ընկնելուց հետո: Պորտալարի մնացորդի ընկնելուց հետո կարող եք ձեր երեխային լողացնել լոգարանում՝ համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկելուց հետո: Շարունակեք լինել զգույշ ձեր երեխայի պորտը մաքրելիս: Երբեք ձեր երեխային առանց ուշադրության մի՛ թողեք լոգարանում: