Ինչպես զարգացնել ձեր երեխայի գլխուղեղը

 

 

 

Երեխաները բնության մեջ ամենակատարյալ սովորող մեքենաներից մեկն են։ Ամեն վայրկյան նրանք կլանում են ահռելի մեծ քանակությամբ ինֆորմացիա, և եթե դուք նրանց հետ հնարավորինս հաճախ ներգործեք, ապա այդպիսով կկարողանաք նպաստել ձեր երեխայի ուղեղի զարգացմանը։ «Խեղդեք» երեխային ձեր քնքշությամբ և հնարավորինս հաճախ խոսեք նրա հետ։ Օգնելով նրան փոխազդել շրջակա աշխարհի հետ՝ դուք կօգնեք նրան կլանել այնքան շատ ինֆորմացիա, որքան ինքներդ եք կարող, և այդպիսով դուք կմեծացնեք շատ խելացի երեխա։

Խրախուսեք պատասխան ռեակցիան

1Երեխային պարուրեք ձեր սիրով և քնքշությամբ։ Երեխաներին ամենից շատ հարկավոր է սեր և ուշադրություն: Երեխան պետք է իմանա, որ ինքն անվտանգ է, ապահով և սիրված միջավայրում, որպեսզի իր գլխուղեղի զարգացումը նորմալ ընթանա: Երբ ձեր երեխան լաց է լինում, վերցրեք նրան և փորձեք պարզել, թե ինչն այնպես չէ: Նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր երեխան լաց չի լինում, միևնույնն է ամբողջ օրվա ընթացքում զբաղվեք ձեր երեխայի հետ։

  • Հաճախ ժպտացեք ձեր երեխային։ Մեծանալու ու սովորելու ընթացքում նաև հաճախ գովաբանեք նրան: Երեխային առաջարկեք գրկախառնվել և ցույց տվեք նրան սիրո այլ նշաններ, որպեսզի երեխան կարողանա զգալ ձեր սերը:
  • Հանգստացրեք և հանդարտեցրեք ձեր երեխային, երբ նա լաց է լինում։

 

2 Օգտագործեք կրծքով կերակրման ժամանակը ձեր և ձեր երեխայի միջև կապը ամրացնելու համար: Անկախ այն բանից, դուք շշով, թե կրծքով եք կերակրում ձեր երեխային, միևնույնն է կերակրման գործընթացը երեխայի և ձեր միջև կապն ուժեղացնելու լավագույն ժամանակն է: Ծնվելուց հետո երեխաներն իրականում շատ հեռուն չեն տեսնում, ուստի կերակրելու ընթացքում երեխային ձեր դեմքին մոտ պահելն օգնում է նրան տեսնել ձեզ և շփվել ձեզ հետ:

  • Համաձայն Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի՝ կրծքով կերակրումը կյանքի առաջին տարվա ընթացքում ձեր երեխային ապահովում է պասիվ իմունիտետով, իսկ կրծքի կաթը ձեր երեխայի համար սնուցման լավագույն աղբյուրն է հանդիսանում:

 

3․ Հաճախ նայեք երեխայի աչքերի մեջ: Ձեր երեխան աշխարհն ընկալում է իր աչքերի միջոցով: Երբ երեխան նայում է ձեզ, նա սովորում է, թե ինչպես են մարդիկ օգտագործում իրենց մարմինը հաղորդակցվելու համար: Երեխայի հետ զրուցելու ընթացքում աչքի կոնտակտ հաստատելով ՝ ավելի հավանական է, որ երեխան, կկենտրոնանա ձեր դեմքի վրա։

4Երեխայի հետ «ծիկ» խաղացեք: Երեխաները սովորում են ճանաչել իրենց շրջապատող մարդկանց: 3 ամսականից փոքր երեխաների համար «ծիկ»-ը դառնում է զվարճալի խաղ: Այն օգնում է երեխաներին զարգացնել դեմքեր ճանաչելու հմտությունը:

  • Դուք կարող եք նաև հայելի օգտագործել` օգնելու համար երեխային զարգացնել իր դեմքեր ճանաչելու հմտությունը:

 

 

Ինչպես աշխատել խոսակցական հմտությունների վրա

1Խոսեք ձեր երեխայի հետ: Իհարկե շատ զվարճալի է երեխային ի պատասխան նրա արձակած ծիծաղելի ձայներին արձակել նմանատիպ ձայներ: Այնուամենայնիվ, ավելի լավ է պատասխանել բառերով, որպեսզի ձեր երեխան սկսի սովորել բառերը: Երբ ձեր երեխան զվարճանում և ձայներ է հանում, կարող եք նրան ասել այնպիսի բառեր, ինչպիսիք են օրինակ՝ «սիրու՜ն տղա» կամ «խելացի՜ աղջիկ»: Փորձեք օգտագործել բարձր տոնայնությամբ ձայն և համոզվեք, որ վանկերով եք խոսում։

  • Կարող է օգտակար լինել նաև երեխային պատմելը, թե ինչ եք անում ամբողջ օրվա ընթացքում, քանի որ դա օգնում է ձեր երեխային ավելի շատ բառեր սովորել:

2Ընդարձակեք ձեր նախադասությունները: Որքան շատ բառեր եք օգտագործում ձեր երեխայի հետ խոսելիս, այնքան ժամանակի ընթացքում ավելի շատ բառեր է երեխան ընկալում: Այսինքն, եթե դուք օգտագործում եք միայն կարճ նախադասություններ, օրինակ՝ «մի արա», ապա այս բառերը միակն են, որ ձեր երեխան լսում է: Փոխարենը, փորձեք շարունակել ձեր երեխայի հետ զրուցել, կախված նրա տարիքից՝ ներգրավելով նրան այնքան, որքան կարող եք:

  • Մի մտածեք, որ տեսանյութերը ձեր փոխարեն կխոսեն երեխայի հետ: Երեխաները շատ ավելի լավ են սովորում, երբ մարդիկ խոսում և անձամբ են շփվում իրենց հետ, այլ ոչ թե տեսանյութերի միջոցով:

3Հարցեր ուղղեք ձեր երեխային: Երբ ձեր երեխան սկսում է մեծանալ՝ հարցեր տալը ստիպում է նրան սկսել մտածել շրջապատող աշխարհի մասին: Նախքան երեխաները կկարողանան խոսել, նրանք կարող են գլխով այո կամ ոչ պատասխանել ձեր հարցերին: Նրանք կարող են նաև այլ ոչ վերբալ պատասխաններ տալ: Ցանկացած ոչ վերբալ ռեակցիայի վերաբերվեք որպես պատասխանի և համապատասխանաբար շարունակեք խոսակցությունը։

4Ձեր երեխայի համար գրքեր կարդացեք: Ընտրեք երեխայի տարիքին համապատասխան պայծառ ու գունագեղ գրքեր, ապա նստեք և ձեր երեխայի հետ կարդացեք դրանք: Նաև նրան ցույց տվեք նկարներն ու համապատասխան ձայներ արձակեք: Օրինակ ՝ կենդանիների մասին գրքում յուրաքանչյուր կենդանուն համապատասխան ձայներ հանեք:

5Երգեք ձեր փոքրիկի համար: Խոսքը զարգացնելու մեկ այլ միջոց է ամբողջ օրվա ընթացքում փոքրիկի համար երգեր երգելը: Նույնիսկ կարիք չկա, որ դրանք «իսկական» երգեր լինեն։ Երգերը կարող են պարզապես լինել փոքրիկ հորինված մեղեդիներ, նրա մասին, ինչ դուք անում եք: Երգելն օգնում է լավացնել ձեր երեխայի խոսակցական հմտությունները, քանի որ այն խրախուսում է երեխաներին նոր բառեր սովորել։

 

Ինչպես օգնել երեխաներին փոխազդել շրջակա աշխարհի հետ

1Երեխային տվեք տարբեր նյութերից պատրաստված իրեր: Թույլ տվեք երեխային խաղալ տարբեր մատերիալներից պատրաստված խաղալիքների հետ: Դուք կարող եք նաև երեխային թույլ տալ խաղալ տանը գտնվող երեխաների համար անվտանգ տարբեր առարկաների հետ: Այս իրերի հետ խաղալիս ձեր երեխան հպման միջոցով կլանում է ինֆորմացիան։

  • Այս ամենն հաշվի առնելով՝ ամեն օր փորձեք ձեր երեխայի հետ դրսում մի քիչ ժամանակ անցկացնել: Ձեր փոքրիկին տարբեր տեսարժան վայրերի, հնչյունների և փորձի ազդեցությանը ենթարկվելով դուք երեխայի գլխուղեղը անընդհատ կենտրոնացած եք պահում այդ ամենի ընթացքում:
  • Օրվա ընթացքում մի քանի րոպե երեխային փորիկի վրա դրեք՝ պարանոցի և մեջքի մկանները զարգացնելու և ձեր երեխային իր շրջապատով հետաքրքրելու նպատակով:

2Երեխային տրամադրեք այնպիսի խաղալիքներ, որոնք օգնում են զարգացնել շարժողական հմտությունները: Երեխաները պետք է վարժեցնեն իրենց կոպիտ (մեծ շարժման) և նուրբ (փոքր շարժման) շարժողական հմտությունները: Կոնստրուկտորներն ու խաղալիքներն իրար միացնելն օգնում են երեխաներին ավելի շուտ զարգացնել բռնելու հմտությունները: Երբ ձեր երեխան ավելի մեծանա, գնդակները և շարժվող այլ խաղալիքները կօգնեն նրան շարժվել։

3Երեխայի համար ապահով դարձրեք ձեր տունը: Երբ որ ձեր երեխան կսկսի շարժվել և չոչ անել․ դուք պետք է նրան անվտանգ տեղ հատկացրեք շրջապատը ուսումնասիրելու համար: Ուսումնասիրելը նրանց օգնում է իմանալ իրենց շրջակա միջավայրի մասին, և տարածական կողմնորոշում ձևավորել` ինչն օգտակար է օրինակ՝ տարածքում կողմնորոշման համար, ինչպես նաև մաթեմատիկայում և սպորտում:

  • Համոզվեք, որ հեռացրել եք այն ամենն, ինչ երեխան կարող է իր բերանը տանել (և խեղդվել) և ծածկել եք բոլոր էլեկտրաէներգիայի վարդակները: Հեռացրեք նաև ցանկացած տեսակի քիմիական նյութեր (ներառյալ կենցաղային մաքրող միջոցները և նույնիսկ կոսմետիկան), որին երեխան կարող է հասնել: Կարող եք օգտագործել նաև մանկական ցանցեր, որպեսզի երեխան հեռու մնա այն տարածքներից, որտեղ վտանգավոր է:

4Թույլ տվեք երեխային խառնաշփոթ ստեղծել: Երեխաները սիրում են խաղալ խառնաշփոթ միջավայրում, իսկ ձեր երեխային ազատություն տալով, դուք նրան հնարավորություն եք ընձեռնում ուսումնասիրել զանազան օբյեկտների ֆիզիկան: Մատներով նկարչությունը, ցեխը, ավազը և ջուրը բոլորն էլ երեխաների խաղալու համար հիանալի միջավայր են ստեղծում, չնայած, իհարկե, դուք պետք է նրանց ուշադիր վերահսկեք (կամ ինքներդ էլ միանաք զվարճանքին):

5Խաղալիքները ձեզ հետ լոգարան տարեք: Լոգանքի ժամանակը հիանալի ժամանակ է սովորելու այնպիսի բաների մասին, ինչպիսիք են օրինակ՝ ինչպես են բաժակները լցվում և ինչպես է ձգողականության ուժը գործում: Սակայն պետք չէ այս ամենը սովորեցնել ձեր երեխային, պարզապես նրան տվեք խաղալիքներ՝ լոգարանում խաղալու համար: Օրինակ բաժակների հավաքածուով երեխաների մեծ մասը սկսում է ջուրը թափել այս ու այն կողմ, ինչն օգնում է երեխային սովորել այնպիսի բաների մասին, ինչպիսիք են ծավալը և ձգողականության ուժը:

6Մթերային խանութում հետաքրքրություն առաջացրեք երեխայի մոտ: Օգտագործեք ձեր մթերային խանութ այցելելու ժամանակը՝ ձեր երեխային զվարճացնելու համար: Օրինակ՝ երբ տարբեր տեսակի մրգեր եք վերցնում, ասեք մրգերի անունները և թույլ տվեք ձեր երեխային դիպչել մրգերին՝ նախքան դրանք զամբյուղի մեջ տեղավորելը: Կարող եք նաև իրերը զամբյուղի մեջ տեղադրելիս հաշվել դրանք կամ ասել, թե ինչ եք պատրաստվում անել յուրաքանչյուրի հետ:

  • Կրկնությունը, ինչպես օրինակ՝ ամեն անգամ մթերային խանութ գնալիս նույն մրգերի մասին խոսելը, օգնում է ձեր երեխային կառուցել նեյրոնային կապեր և ստեղծել երկարատև հիշողություններ:

Զգուշացում

  • Հղիության ընթացքում ձեր առողջությանը հետևելը կարող է էականորեն ազդել ձեր երեխայի զարգացման վրա: Համոզվեք, որ առողջ սնունդ եք օգտագործում և հետևեք ձեր բժշկի կողմից սահմանված ուղեցույցներին: Երեխայի՝ արգանդում գտնվելու ընթացքում թմրանյութեր ու ծխախոտ օգտագործելը կարող են հետաձգել ձեր երեխայի զարգացումը, այնպես որ ձեր երեխայի գլխուղեղի նորմալ զարգացման համար՝ խուսափեք այդ նյութերի օգտագործումից:
  • Խեղդվելը իսկական վտանգ է հանդիսանում երեխաների համար: Եթե իրը կարող է անցնել զուգարանի թղթի խողովակի միջով, ապա այն երեխայի համար անվտանգ չէ: Համոզվեք, որ ձեր երեխայի բոլոր խաղալիքները նախատեսված են նորածինների համար, չունեն փոքրիկ հանվող մասնիկներ, գտնվում են լավ վիճակում և օգտագործված չեն:
  • Խուսափեք մանկական քայլակներից, որոնք կարող են նպաստել գլխի վնասվածքների առաջացմանը։
  • Խուսափեք էկրաններից: Ձեր և ձեր ընտանիքի հետ շփվելը շատ ավելի օգտակար է երեխայի գլխուղեղի զարգացման համար, քան հեռուստացույցը կամ պլանշետը: