Պնևմոթորաքսը կոլապսված թոքի տեսակ է, որի դեպքում օդը կուտակվում է կրծքավանդակի խոռոչում՝ թոքերի և կրծքավանդակի պատի միջև: Պնևմոթորաքսը, որը երբեմն պարզապես «պնևմո» է կոչվում, օդի քանակից կախված կարող է լինել թեթև կամ ծանր:

Պնևմոթորաքսը կարող է առաջանալ արտաքինից մարմնի կամ անմիջապես թոքերից կրծքավանդակի խոռոչ օդի ներթափանցման հետևանքով: Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պնևմոթորաքսների մեծամասնությունը առաջանում է, երբ թոքերից օդը դուրս է գալիս:

Պնևմոթորաքսը օդի արտահոսքի ընդհամենը մեկ տեսակ է: Օդի արտահոսքը կրծքավանդակի խոռոչից բացի նաև այլ վայրեր, այլ կերպ է կոչվում:

  • Պատճառներ

Պնևմոթորաքս կամ այլ օդային արտահոսք է առաջանում, երբ պայթում են ալվեոլները՝ թոքերի փոքրիկ օդային պարկերը, որոնցում տեղի է ունենում թթվածնի և ածխաթթու գազի փոխանակությունը: Երբ ալվեոլները պայթում են, օդը դուրս է մղվում և առաջացնում է օդի արտահոսք:

Նորածիններն ունեն շատ փխրուն թոքեր, և շատ գործոններ կարող են երեխաների մոտ պնևմոթորաքսի կամ այլ օդային արտահոսքի ռիսկը մեծացնել: Թեպետ որոշ նորածինների դեպքում ռիսկն ավելի մեծ է, քան մյուսներինը, ցանկացած նորածնի մոտ կարող է առաջանալ պնևմոթորաքս, քանի որ ծնվելուց հետո նրանց թոքերը ընդլայնվում են:

Ռիսկի գործոնները, որոնք ձեր փոքրիկի մոտ մեծացնում են պնևմոթորաքսի զարգացման հավանականությունը, ներառում են՝

  • Վաղաժամ ծնունդ. Անհասների թոքային հյուսվածքը շատ փխրուն է և դրանց ալվեոլները հեշտությամբ պատռվում են: Այն նորածինները, որոնք ծնվելիս կշռում են 1500գից պակաս, բարձր ռիսկի խմբում են:
  • Ծնվելիս օգնում են շնչել. Երբ նորածինները ծնվելուց անմիջապես հետո չեն շնչում, վերակենդանացման խումբը կօգտագործի ambu պայուսակ կամ այլ սարք՝ մանուալ շնչառություն հաղորդելու համար, մինչև փոքրիկը սկսի շնչել: Թեպետ դա անհրաժեշտ է, սակայն այս օգնության շնչառությունը կարող է առաջացնել պնևմոթորաքս:
  • Մեխանիկական օդափոխություն. Այն նորածինները, որոնք ունեն ընդլայնված շնչառական օգնության կարիք` թոքերի արհեստական օդափոխության սարքի կամ CPAP-ի միջոցով, ունեն պնևմոթորաքսի զարգացման ավելի բարձր ռիսկ: Դա կապված է այն բանի հետ, որ արհեստական օդափոխության դեպքում օդը թափանցում է թոքեր, որպեսզի դրանք փքված մնան և երեխայի արյան մեջ պահեն թթվածնի մակարդակը:
  • Մեկոնիումի ասպիրացիա. Այն նորածինները, որոնք ծննդաբերության ընթացքում մեկոնիում են ներշնչում, կարող են հիվանդ լինել: Մեկոնիումը կարող է խցանել շնչառուղիները՝ թույլ տալով, որ օդը ներթափանցի թոքեր, սակայն արհահոսքի հնարավորություն չունենա: Այս օդային կանգը կարող է մեծացնել ճնշումը ալվեոլներում և դրանց պայթելու պատճառ դառնալ:

 

Բուժում

Եթե բժիշկները կասկածեն, որ ձեր երեխայի մոտ առկա է պնևմոթորաքս, նրանք կկատարեն կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, որպեսզի հաստատեն իրենց ախտորոշումը: Եթե ռենտգեն նկարները հասանելի չեն, նրանք կարող են լուսավորել ձեր փոքրիկի կրծքավանդակը (տրանսիլյումինացիա), որպեսզի գտնեն պայծառ կետեր, որտեղ հավաքվել է օդ:

Օդի արտահոսքի բուժումը կախված է այն բանից, թե որքան վատ են ախտանիշները և որքան մեծ է օդի արտահոսքը: Օդի քիչ արտահոսք ունեցող երեխաները կարող են ընդհանրապես ախտանիշներ չունենալ և բուժման կարիք չլինի: Օդի արտահոսքն ինքնուրույն կվերականգնվի, և մարմինը կներծծի օդը:

Ծավալուն պնևմոթորաքսը երեխայի մոտ զգալի շնչառական խնդիրներ կարող է առաջացնել: Օդի կուտակումը կարող է նորմալ անատոմիական դիրքից տեղաշարժել սիրտը, գլխավոր արյունատար անոթները ու շնչուղիները և բժշկական շտապ օգնության անհրաժեշտություն կարող է ստեղծվել: Բուժումը հիմնված է ախտանիշների ծանրության վրա և կարող է ներառել՝

  • Հավելյալ թթվածին. Որոշ դեպքերում երեխային 100% թթվածին տալը կարող է օգնել օրգանիզմին օդ ներծծել պնևմոթորաքսից: Այս եղանակը օգտագործվում է միայն ժամկետային նորածինների դեպքում, քանի որ անհասների մոտ մեծ է ռետինոպաթիայի առաջացման ռիսկը:
  • Ասեղային ասպիրացիա. Ներարկիչին կցված ասեղը կարելի է անցկացնել կրծքավանդակի պատի միջով և օգտագործել կուտակված օդի դուրս բերման համար: Այնուհետև ասեղը հեռացվում է և մաշկը վիրակապվում:
  • Կրծքավանդակի խողովակ. Ծանր պնևմոթորաքսի դեպքում կամ արհեստական օդափոխիչ սարքին միացված անհաս երեխաների մոտ հաճախ կրծքավանդակի խողովակ օգտագործվում է օդը հեռացնելու համար՝ մինչև օդի արտահոսքը կարգավորվի: Բարակ պլաստիկ խողովակը կտեղադրվի և կֆիքսվի երեխայի կրծքավանդակում, այնուհետև կմիացվի ներծծմանը: Ներծծումը հեռացնում է օդը՝ դրա հավաքումով: Կրծքավանդակի խողովակը կհեռացվի ամբողջ լրացուցիչ օդը հեռացնելուց և արտահոսքի կարգավորումից հետո:

Պնևմոթորաքսի բուժումից հետո բժիշկները կրկնում են կրծքավանդակի ռենտգենոգրաֆիան, որպեսզի համոզվեն, որ արտահոսքը դադարել է և նոր օդի կուտակում չի դիտվել: