Այս հոդվածում`

    • Ձեր մեծացող երեխան
    • Զարգացման հիմնաքարեր
    • Ձեր կյանքի մեկ օրը
    • Երեխայի խնամքի հիմունքները
    • Երեխայի կերակրումը և սնուցումը
    • Քուն
    • Առողջություն և անվտանգություն

Ձեր 8 ամսական փոքրիկը ամենայն հավանականությամբ շատ զբաղված երեխա է, ով սիրում է զննել, մագլցել և բացահայտել այս աշխարհը՝ մեծամասամբ ամեն-ինչ տանելով դեպի բերանը, իհարկե։ Կարդացեք այս հոդվածը, հասկանալու համար, թե ինչպիսին է լինելու այս ամիս ձեր փոքրիկի զարգացումը, խնամքը և շատ այլ բաներ։

Պետք է իմանալ՝

  • Միացրեք հնարավորինս շատ երաժշտություն
  • Դուրս եկեք տնից
  • Վարձեք դայակ

Ներկա պահին ձեր փոքրիկի ուղեղը սպունգ է, այնպես որ փորձեք տանը տարբեր տեսակի երաժշտություններ միացնել և տեսեք, թե ինչպես է ձեր երեխան պարում այդ երաժշտության ներքո։ Նրանք հիմա սովորում են ցանկացած տեսակի բառեր, այնպես որ սովորույթ դարձրեք երեխայի հետ բարձրաձայն խոսելը, կարդալը և տարբեր զվարճալի երգեր երգելը։

Ձեր երեխան արդեն բավականին մեծ է արևապաշտպան քսուքներ օգտագործելու համար, անպես որ կարող եք ձեր 8 ամսական բալիկի հետ ավելի շատ զվարճալի ժամանակ անցկացնել դրսում՝ արևի տակ։ Դրսում խաղալիս հնարավորինս ծածկեք երեխայի մարմնի բաց մասերը և օգտագործեք երեխաների համար նախատեսված արևապաշտպան քսուքներ։

Եթե այս ամիս ձեր սիրելիի հետ դեռ չեք գնացել երեկույթի, ապա ճիշտ ժամանակն է անել դա։ Իսկ եթե միայնակ մայր եք, ապա վարձեք դայակ, որպեսզի հնարավորություն ունենաք ավելի շատ ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ կամ ձեր ընկերներին։

Ձեր մեծացող երեխան

8 ամսականում տղաները միջինում կշռում են 8,9 կգ, իսկ աղջիկները մոտ 8,1 կգ։ Այս տարիքում տղա երեխաների հասակը սովորաբար լինում է 71 սմ, իսկ աղջիկներինը՝ 69 սմ։

Զարգացման հիմնաքարեր

Մարմնի զարգացում

  • Փոխանցում է առարկաները մեկ ձեռքից մյուսին
  • Գլորվում է փորից մեջքի վրա և հակառակը
  • Նստում է առանց օգնության
  • Կանգնած դիրքում ցատկոտում է
  • Ավելի շատ քաշով է հենվում ոտքերի վրա
  • Ձեռքերի և ոտքերի վրա հենված դիրքում ճոճվում է առաջ և հետ
  • Կարող է սկսել հետ «փախչել»
  • Փորձում է չոչ անել, կամ արդեն կարողանում է
  • Կահույքից բռնվելով` կարողանում է կանգնել
  • Այս տարիքում երեխան սկզբից առարկաները փորձում է բռնել առանց մատերը ծալելու՝ ձեռքը մանգաղաձև բացած, այնուհետև, որոշ ժամանակ անց, սկսում է առարկաները բռնել ցուցամատի և բութ մատի միջոցով
  • Սկսում է ավելի լավ տեսնել սենյակի տարբեր մասերը (տեսողությունը սկսում է մոտենալ մեծահասակի մակարդակի)
  • Խաղալիքները խփում է իրար

Ուղեղի զարգացում

  • Սկսում է տարբեր էմոցիաների հետ կապված սպեցիֆիկ ձայներ արձակել, օրինակ՝ ուրախության կամ հիասթափության ձայներ
  • Հասկանում է, երբ իր հետ են խոսում և պատասխան ձայներ է արձակում
  • Ճանաչում է ծանոթ դեմքերը
  • Անծանոթների նկատմամբ ցուցաբերում է հատուկ վերաբերմունք (վախենում է, լացում կամ ետ է ձգվում ծնողի մոտ)
  • Սիրում է հայելու մեջ նայել
  • «Խոսելու» ընթացքում սկսում է հնչյուններն իրար կապել, օրինակ՝ «էհ», «օհ« կամ «ահ»
  • Արձագանքում է իր անվանը
  • Շաղակրատում (բլբլում) է միևնույն ձայնը, օրինակ՝ «մ» կամ «բ»
  • Այլ էմոցիաներին արձագանքում է տխրությամբ կամ ուրախությամբ
  • Աշխարհի մասին պատկերացում է կազմում համի կամ շոշափելու միջոցով
  • Սենյակի հակառակ կողմում կարողանում է նշմարել այն առարկաները, որոնք ուզում է
  • Հասկանում է պարզ բառեր
  • Հասկանում է «պատճառ-հետևանք» սկզբունքը

Ե՞րբ է պետք անհանգստանալ

Չնայած նրան, որ բոլոր երեխաներն էլ յուրովի են զարգանում, այնուամենայնիվ, եթե ձեր երեխայի մոտ կան հետևյալ նշաններից կամ ախտանիշներից որևէ մեկը, ապա անպայման խոսեք այդ մասին ձեր բժշկի հետ

  • Չի ձգվում դեպի իր շուրջը գտնվող առարկաները
  • Չի արձագանքում ձեր կողմից նրա նկատմամբ քնքշանքին
  • Չի արձագանքում ձայներին
  • Չի կարողանում որոշ առարկաներ, օրինակ՝ փափուկ խաղալիքները մոտեցնել իր բերանին
  • Չի արձակում ձայներ
  • Չի կարողանում գլորվել
  • Չի ծիծաղում կամ չի արտահանում «ուրախ» ձայներ
  • Կարծես թե քարացած լինի կամ չի կարողանում հեշտությամբ շարժել գլուխը
  • Չի հավաքում քաշ

 

Հուշում My Kid-ից

Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ձեր բալիկը չի փորձում ձգվել դեպի իր շուրջը գտնվող առարկաները, կամ չի կարողանում այդ առարկաները, օրինակ՝ փափուկ խաղալիքները, տանել դեպի իր բերանը։

 

Ձեր կյանքի մեկ օրը

Ինչի՞ է նման 8 ամսական երեխայի հետ անցկացրած մեկ օրը։ Ձեր երեխայի առօրյան ամենայն հավանականությամբ կունենա հետևյալ տեսքը՝

  • 7։00 – Վերկաց, առավոտյան գրկախառնութուններ և նախաճաշ
  • 8։00 – Խաղալու ժամ
  • 10։00 – Առավոտյան քնի ժամ
  • 12:30 – Ճաշ և կրծքով կամ շշով կերակրում
  • 13։00 կամ 14։00 – Ցերեկային քնի ժամ
  • 17։30 – Ընթրիք և ժամանց
  • 19։00 – Քնի ժամ

Երեխայի խնամքի հիմունքները

Պետք չէ անհանգստանալ, եթե ձեր երեխան դեռ չոչ չի անում։ Նորմալ է, որ տարբեր երեխաներ տարբեր արագությամբ են զարգանում, հատկապես, եթե խոսքը գնում է այնպիսի «մեծ» հմտությունների մասին, ինչպիսիք են չոչ անելն ու քայլելը։ 8 ամսականում երեխաների մեծամասնությունը արդեն չոչ են անում, բայց եթե ձեր երեխան դեռ չի սկսել չոչ անել՝ դա նորմալ է։

Դուք կարող եք օգնել ձեր բալիկին, թողնելով նրան, որ երկար ժամանակ մնա փորի վրա, կամ անգամ կարող եք նրանից փոքր-ինչ հեռու տեղադրել մի քանի խաղալիքներ, որպեսզի տաք նպատակ՝ դեպի խաղալիքները չոչ անելու համար։ Բայց միևնույն ժամանակ լրիվ նորմալ է ավելի շատ ժամանակ ծախսել գրկախառնությունների վրա և թույլ տալ երեխային ինքնուրույն զարգանալ։

Այս տարիքի երեխաները նոր-նոր սկսում են բացահատյել «պատճառ-հետևանք» սկզբունքը և մեծ հաջույքով փորձում են տարբեր մեթոդներով հասնել այս կամ այն բանի։ Նրանց դուր կգան ինտերակտիվ խաղալիքներ, որոնց հետ որևէ գործողություն կատարելիս խաղալիքի կողմից կստանան հետադարձ պատասխան, օրինակ՝ կոճակը սեղմելիս խաղալիքը ինչ-որ ձայն է արձակում, կամ բացում են տուփը՝ տեսնելու համար նրա մեջի խաղալիքը։

Սնուցում և սնունդ

8 ամսականում ձեր երեխան կամաց-կամաց կսկսի անցնել ավելի կոշտ սնունդի, քան կրծքի կամ արհեստական կաթն է:

Այս ամսվա ընթացքում ամենամեծ զարգացումն այն է, որ ձեր փոքրիկ բալիկը ավելի ամուր բռունցք ունի, ուստի կարողանում է ցուցամատի և բթամատի օգնությամբ սնունդ վերցնել:

Այս նոր հմտությունը բացում է սնունդ ուտելու հնարավորությունների մի ամբողջ նոր աշխարհ: Դուք կարող եք սկսել ձեր երեխային առաջարկել մատներով ուտել, օրինակ՝ եփած քաղցր ոլոռ, փոքր, մանրացված միրգ, մանրացված միս և պանիր:

Չնայած ավելի կոշտ սննդատեսակներին անցում կատարելու, ձեր նորածին երեխային դեռ պետք է իր կալորիաների մոտ կեսը՝ օրական շուրջ 450 Կկալ, ստանալ կրծքի կաթից կամ արհեստական կաթնախառնուրդներից: Դա նշանակում է, որ ձեր երեխան ամեն օր պետք է խմի մոտավորապես 720 միլիլիտր կրծքի կաթ կամ արհեստական կաթնախառնուրդ:

Ձեր երեխան կարող է ստանալ իրեն անհրաժեշտ ամբողջ սնուդը կրծքով կերակրման միջոցով, կամ օրվա ընթացքում շշով կրծքի կաթ խմելով՝ մինչև չսկսեք նրան տալ ավելի կոշտ սնունդ ճաշի ժամին, կամ ցերեկային և գիշերային քնից առաջ։

Դուք նաև կարող եք շարունակել ձեր երեխային տալ նոր սննդատեսակներ՝ ավելացնելով նրա սննդակարգի բազմազանությունը նոր համերի և կառուցվածքի ուտելիքներով: Հիշեք, որ ոչ բոլոր երեխաների ատամներն են ծկլթում միաժամանակ:

Եթե ձեր բալիկի մոտ արդեն ծկլթել են մի քանի ատամներ, ապա կարելի է նրան տալ ավելի կոշտ սնունդ, բայց եթե տեսնում եք, որ երեխան դեմքը ծամածռում է և դժվարությամբ է ծամում, ապա դեռևս հավատարիմ մնացեք փափուկ սնունդին։

Ահա մի քանի այլ խորհուրդներ, որոնք պետք է հիշել նոր սննդի անցման այս ժամանակահատվածում՝

  • Սովորաբար, եթե ուզում եք, որ երեխան նոր սննդատեսակ սկսի ուտել, ապա նրան մի քանի անգամ պետք է տաք այդ սնունդը , մինչև նա չսկսի ուտել այն: Այսպիսով, եթե առաջին անգամ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, դա չի նշանակում, որ ձեր երեխան ատում է այդ սննդատեսակը, պարզապես երեխային հարկավոր է ևս մի քանի անգամ առնչվել նոր ուտելիքի համի և կառուցվածքի հետ՝ վերջիններիս հարմարվելու համար:
  • Ձեր երեխայի կղանքի հաճախականությունը և կոնսիստենցիան նույնպես կարող է տարբերվել՝ ավելի կոշտ սնունդ օգտագործելիս:
  • Կերակումն սկսեք օրեկան 2-3 անգամ 1-2 ճաշի գդալ մանկական սնունդ կերակրելով, և դանդաղ, երեխայի մեծանալուն զուգընթաց հասեք 4 կամ 5 ճաշի գդալի:
  • Երբեք մի՛ ստիպեք ձեր երեխային մինչև վերջ ուտել սնունդը: Եթե երեխան գլուխը շրջում է կամ փակում է բերանը, մի՛ ստիպեք նրան ուտել:
  • Միակ սննդատեսակը, որը չի կարելի տալ այս տարիքի երեխաներին, մեղրն է, և այն սնունդները, որոնք կարող են առաջացնել շնչահեղձություն։ 1 տարեկանից փոքր երեխաներին չ՛ի կարելի տալ մեղր։
  • Ձեր փոքրիկին տվեք հնարավորություն օգտվել սպասքից և բաժակներից, եթե կարծում եք, որ երեխան պատրաստ է փորձել և սովորել դրանք ճիշտ օգտագործել: Երբեք շատ շուտ չէ սովորել սեղանի շուրջ վարվեցողությունը, այնպես չէ՞:

Այս տարիքում որոշ երեխաների մոտ ուտելու ընթացքում սնունդը կարող է «կոկորդին կանգնել»։ Ձեր նորածինը գուցե նոր է սովորում, թե ինչպես պետք է ծամել և կուլ տալ, կամ գուցե շատ է ոգևորվում ուտելու ընթացքում և «մոռանում է» ծամել, կամ, որոշ դեպքերում, կարող է ունենալ որևէ առողջական խնդիր, որը դժվարացնում է նրա համար կլման պրոցեսը։

Եթե ձեր երեխան հաճախ է որձկում, ապա դուք պետք է ձեր բժշկի հետ միասին քննարկեք դա, որպեսզի համոզվեք, որ չկա որևէ առողջական խնիդր, որը կարող է բերել այդ վիճակին։

Քանի որ ձեր երեխան ուտում է ավելի շատ կոշտ սնունդ և այդ ընթացքում ակտիվանում է, նա կարող է նաև ավելի քիչ հետաքրքրություն ցուցաբերել կրծքով կերակրման նկատմամբ կամ ավելի շատ շեղվել կերակրման ընթացքում: Այն միտքը, թե արդյոք ձեր փոքրիկը փորձում է կրծքից կտրվել, թե դա պարզապես մեծանալու նորմալ մաս է և երեխան ցանկանում է ավելի շատ այդ ընթացքի մասը կազմել, կարող է լինել հիասթափեցնող, բայց պետք չէ ընկճվել:

Որոշ նորածիններ կարող են ավելի շուտ կրծքից կտրվել, քան մյուսները: Հնարավորության դեպքում փորձեք երեխային կրծքով կերակրել մինչև մեկ տարեկան հասակը: Փորձեք նվազագույնի հասցնել շեղող հանգամանքները և խրախուսել ձեր փոքրիկին հետևյալի միջոցով ՝

  • Կրծքով կերակրելու համար ընտրեք հանգիստ վայրեր
  • Կերակրման ընթացքում միացրեք հատուկ երաժտություն՝ հանգիստ միջավայր ստեղծելու համար
  • Օգտագործեք ծածկոց, եթե դա օգնում է

Քուն

8 ամսական երեխան քնում է օրական միջինը 13-14 ժամ: Ամենայն հավանականությամբ, ձեր երեխան այս ամսվա ընթացքում ցերեկային քների պարբերաբար և կանխատեսելի ռեժիմ կունենա, սովորաբար քնելով երկու-երեք ժամ, բայց որոշ երեխաներ դեռևս կարող են օրվա ընթացքում հաճախակի և կարճատև քուն մտնել:

Այս տարիքում ձեր փոքրիկը զարգացնում է օբյեկտի մշտականության զգացողություն, ինչը նշանակում է, որ նրանք հասկանում են, որ դուք չեք անհետանում, երբ դուրս եք գալիս սենյակից: Նրանք նաև հասկանում են, որ իրենց գործողությունները բերում են որոշակի արդյունքի: Երբ նրանք լաց են լինում, նրանք գիտեն, որ դուք կվերադառնաք սենյակ և կգրեք իրենց:

Այս նոր կապի բացահայտումը կարող է հանգեցնել ձեր քնի ռեժիմի որոշակի փոփոխությունների, քանի որ ձեր երեխան կարող է սկսել նոր սահմաններ փորձարկել կամ քնելուց առաջ լրացուցիչ հանգստի կարիք ունենալ: Փորձեք լինել համբերատար և հետևողական`այս ընթացքում բաժանման տագնապը թեթևացնելու համար:

Հնարավոր է, որ դուք ստիպված լինեք լրացուցիչ վստահություն առաջացնելու համար մի քանի անգամ կրկին սենյակ վերադառնալ, շոյել երեխայի մեջքը կամ համբուրել նրան: Եթե կարող եք, փորձեք հավատարիմ մնալ արդեն իսկ հաստատած ռեժիմին՝ առանց նորերը ստեղծելու, որոնք միայն կշփոթեցնեն ձեր երեխային:

Առողջություն և անվտանգություն

Ձեր փոքրիկը կշարունակի ատամ հանել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, այնպես որ կարող եք հետևել նշված խորհուրդներին ու հնարքներին՝ ատամ հանելու դժվարությունները հաղթահարելու համար: Մի մոռացեք շարունակել զբաղվել ձեր նորածնի բերանի խոռոչի հիգիենայով, որը սկսվում է նույնիսկ նախքան ձեր երեխայի ատամ հանելը: Ձեր երեխայի առաջին ատամների հայտնվելուն պես կարող եք նաև փոքր քանակությամբ ատամի մածուկ օգտագործել:

Երբ ձեր երեխան սովորում է վերցնել առարկաներ, սնունդ և այլն՝ իր նոր ձեռք բերած հմտությունների շնորհիվ, մեծանում է այդ առարկաներով խեղդվելու վտանգը: Ձեր փոքրիկը ամեն-ինչին ծանոթանում է դրանք բերանը տանելով, նույնիսկ ուտելու համար չնախատեսված առարկաները, ուստի կարևոր է վերահսկել ձեր շրջապատը և ձեր երեխային` խեղդվելու վտանգից խուսափելու համար: Նայեք աշխարհին ձեր երեխայի աչքերով և փորձեք հայտնաբերել և չեզոքացնել պոտենցիալ վտանգները։

 

Այս ամիս գուցե ցանկանաք՝

  • Երեխայի համար անվտանգ դարձնել ձեր տունը:
  • Խնդրել այցելուներին ձեր տուն մտնելուց առաջ հանել կոշիկները: Քանզի ձեր երեխան չոչ է անում հատակով մեկ, ավելի լավ կլինի, որ այն մաքուր մնա:
  • Մտածեք ռոբոտ փոշեկուլ գնելու մասին` առանց ձեր կողմից որևէ լրացուցիչ ջանքերի հատակը մաքուր պահելու համար:
  • Երբեք անուշադրության մի մատնեք երեխային ուտելիս:
  • Խուսափեք խեղդման վտանգ ներկայացնող իրերից, ինչպիսիք են մետաղադրամները, մանր քարերը, հոթ-դոգը, խաղողը և փոփ-քորնը:
  • Ցանկացած ծանր կահույք, ինչպիսիք են զգեստապահարանները, հեռուստացույցը և գրապահարանները, ամուր և ապահով ամրացրեք պատերին: Երբ ձեր երեխան սովորում է բարձրանալ կահույքի վրա, ապա մեծանում է վերջիններիս ընկնելու հավանականությունը։
  • Եթե ձեր նորածին երեխան ունի սննդային ալերգիա, նախօրոք խորհրդակցեք ալերգոլոգի հետ և սովորեք, թե ինչպես հարկ եղած դեպքում ճիշտ օգտագործել Epi-Pen-ը (էպինեֆրին(ադրենալին) պարունակող ներարկիչ): Լավ գաղափար է նաև միանալ սննդային ալերգիայի խմբակի, որպեսզի կարողանաք աջակցություն և ինֆորմացիա ստանալ այլ ծնողներից, որոնց երեխաները ունեն նմանատիպ սննդային ալերգիաներ:
  • Մտածեք տնային բույսերը, կենդանիների ամանները և աքսեսուարները, ինչպիսիք են աղբի ամանը կամ կենդանիների չոր կերը , ժամանակավորապես տեղափոխելու անհրաժեշտության մասին: