Կաթնատամների կորուստը և ատամի փերիի այցերը

 

Երեխաները սովորաբար կորցնում են իրենց առաջին ատամը մոտավորապես 6-7 տարեկան հասակում։ Սակայն, որոշ երեխաների մոտ դա տեղի է ունենում փոքր-ինչ ավելի շուտ, իսկ որոշների մոտ հակառակը՝ ավելի ուշ։ Դրա վրա ազդող հիմնական գործոններն են, թե երբ է սկսել ծկլթել երեխայի առաջին ատամը և երբ է ծկլթել նրա վերջին կաթնատամը։

 

Կաթնատամների կորուստը

 

Միջինում երեխաների մոտ առաջին կաթնատամը ծկլթում է 6 ամսական հասակում և այնուհետև ամեն 3-4 ամիսը մեկ նրանց մոտ ծկլթում է ևս 3-4 նոր ատամ։ Սա շարունակվում է մինչև 2-2,5 տարեկան հասակում երկրորդ աղորիքի ծկլթելը՝ այս ժամանակ ձեր երեխան արդեն պետք է ունենա բոլոր 20 կաթնատամները։

Եթե ձեր երեխայի առաջին ատամը ծկլթել է միջինից շուտ, կամ նա հանել է իր բոլոր ատամները ավելի շուտ քան նորմայում, ապա նա ամենայն հավանականությամբ կսկի կորցնել իր կաթնատամները նույնպես նորմայից շուտ։ Հակառակ դեպքում՝ եթե նրա մոտ ատամները չեն սկսել ծկլթել մինչև 12-15 ամսական հասակը, ապա նա բնականաբար միջինից ավելի ուշ կունենա բոլոր կաթնատամները և հետևաբար ավելի ուշ կսկսի կորցնել դրանք։

 

Մշտական ատամների ծկթելը

Երբ ձեր երեխան սկսի կորցնել իր ատամները, ապա կունենաք կաթնատամները ծկլթելու ամբողջովին հակառակ պատկերը։ Նա սկզբից պետք է կորցնի ներքևի երկու մեջտեղի ատամները, որոնք կոչվում են ստորին ծնոտային կենտրոնական կտրիչներ։ Հաջորդիվ կընկնեն վերին ծնոտի մեջտեղի երկու ատամները, որոնց կհաջորդեն ժանիքները, առաջին աղորիքները և երկրորդ աղորիքները։ 11-13 տարեկան հասակում այս պրոցեսը պետք է ավարտված լինի և երեխայի բոլոր կաթնատամները պետք է ընկած լինեն։

 

 

Կաթնատամները կորցնելուց որոշ ժամանակ անց կսկսեն ծկլթել երկրորդային կամ մշտական ատամները։ Այս գործընթացը չի դադարում մինչև չեն ծկլթում երրորդ աղորիքները կամ իմաստության ատամները՝ 17-22 տարեկան հասակում։

Ատամի փերի

 

 

Մեկ այլ հարց է, թե որքան գումար պետք է երեխան ակնկալի ատամի փերիից։

Այդ թիվը տատանվում է մի քանի կոպեկից մինչև 500 դրամ, ինչպես նաև ատամի փերին սովորաբար ավելի շատ գումար է բերում առաջին կորցրած կաթնատամի համար։