Ձեր հղիության 32-րդ շաբաթը

Ձեր հղիության 32-րդ շաբաթը
Ձեր հղիության 32-րդ շաբաթը

Այս հոդվածում՝

  • Նորածնի զարգացման 
  • Ախտանշանների
  •  Ինքնասպասարկման խորհուրդների
  •  Խորհուրդ զուգընկերների համար
  • Ձեր բժշկի աշխատասենյակում
  •  Հատուկ նկատառումների մասին 

Հղիության 32-րդ շաբաթում մեծ հավանականություն կա, որ ձեր երեխան  արգանդում արդեն գլխիվայր շրջվել  է  գրավելով ամենահամապատասխան դիրքը ծննդաբերության համար և արգանդն արդեն պատրաստվում է ծննդաբերությանը։ Այս փուլից սկսած երեխաների մոտ կամաց – կամաց սկսվում է կարգավորվել մարմնի ջերմաստիճանը, որը կարևոր  պայմաններից  մեկն է  արգանդից դուրս երեխայի  կյանքի ապահովման համար: Միևնույն ժամանակ դուք  կարող եք  նկատել երեխայի խաղի ակտիվության փոփոխություն, քանի որ նա  արդեն  ավելի քիչ տեղ ունի տեղաշարժվելու համար:

Ձեր երեխայի զարգացումը 32 շաբաթական գեստացիոն հասակում

32 շաբաթական հղիության ժամանակ  երեխայի  չափսերը  գլխի վերևից մինջև հետույքը ընկած հատվածը կազմում է  29,3 սմ (հայտնի է որպես պսակի կոճղի երկարություն), իսկ երեխայի հասակը մոտ 41,6 սանտիմետր  հաշված գլխի գագաթից մինչև գարշապարն ընկած հատվածը (պսակի գարշապարի երկարությունը): Այս շաբաթականում երեխայի քաշը գերազանցում է 4 ֆունտը (1,901 գրամ):

Գլխիվայր դիրք՝  գլխային առաջադրություն 

Նորածինների մոտ 97% -ը ծնվում է գլուխը դեպի ներքև  վիճակում, այսինքն ծնվելիս առաջինը դուրս է գալիս գլուխը : Այսպիսով, երբ նորածինները մոտենում են իրենց ծննդյան օրվան, նրանք հակված են շրջվել արգանդում փոխելով իրենց դիրքը , ծծնդաբերությանը պատրաստվելու համար: 32 շաբաթվա ընթացքում նորածինների 85% -ը գլխիվայր վիճակում է։

Բայց մի անհանգստացեք, եթե ձեր երեխան դեռ չի շրջվել: Դեռ ժամանակ կա: Որոշ նորածինների մոտ այդ պրոցեսը տեղի է ունենում   ավելի ուշ ժամկետներում։ Փաստորեն, ամբողջությամբ ծննդաբերության համար նպաստավոր դիրք ընդունելու պրոցեսը  97% – երեխաների մոտ կարող է տևել մինչև 37 շաբաթական գեստացիոն հասակը:

Ձեր հղիությունը վարող բժիշկը  կշարունակի դինամիկայում հսկել ձեր երեխայի դիրքը յուրաքանչյուր նախածննդյան այցի ընթացքում:

Մարմնի ջերմաստիճանը

Սկսած հղիության երկրորդ եռամսյակի կեսից   ձեր երեխայի մոտ սկսվում է սինթեզվել գորշ ճարպ , որը կուտակվում է մաշկի տակ  (ճարպի այս տեսակն ամենալավ տարբերակն է , որը ապահովում է  արգանդից դուրս երեխայի  մարմինը  ջերմությունը ): Այժմ, 32 շաբաթականում ձեր  երեխայի մարմնում սկսվել է  ակտիվանալ սպիտակուցի և ֆերմենտի արտադրությունը , որոնք նույնպես անհրաժեշտ են մարմնի  ջերմության առաջացման և պահպանման  համար, ինչը նշանակում է, որ նրանք այժմ կարող են ավելի լավ կարգավորել իրենց մարմնի ջերմաստիճանը:

Պրիմիտիվ ռեֆլեքսների առաջացում

32 շաբաթական հղիության ընթացքում երեխաների  մեծ մասի  մոտ  առաջանում է վախի (հանկարծակիության) կամ Մորոյի ռեֆլեքսը (պրիմիտիվ ռեֆլեքս): Բարձր ձայնը կամ շարժումը կարող են ստիպել, որ երեխան հանկարծակի ձեռքերն ու ոտքերը դեն նետի ՝ տարածի մարմնից, ապա հետ բերի ՝ ծալի  դեպի մարմինը, երեխաները  նույնպես անգամ արգանդում վախենում են: Նորածինները ծնվում են պրիմիտիվ ռեֆլեքսներով, բայց դրանք երեխայի զարգացմանը զուգահեռ  անհետանում են ծնվելուց մի քանի ամիս անց։

Քնի ռիթմը

Ձեր երեխայի մոտ նաև զարգանում է  քնի ռիթմը ՝ քնի և արթուն  վիճակի  փուլերի  հերթափոխը, որի ընթացքում նրանց ուղեղի ակտիվությունը փոխվում է  և ձևավորվում է  ակտիվ քունը:

Երեխայի գոյատևման հավանականությունն արգանդից դուրս

32 շաբաթական գեստացիոն հասակում երեխաները հասնում են  զարգացման մի մակարդակի, որտեղից սկսվում է վաղաժաման  ծննդաբերության  սկզբնական փուլը: Այս փուլում երեխաների թոքերը շարունակում են զարգանալ, բայց դրանց  դեռ խիստ անհրաժեշտ է  ևս մի  քանի շաբաթ  ավելի հասուն և ֆունկցիոնալ դառնալու  համար։ Բացի դրանից, նորածինների զարգացումը շատ հեռու է  զարգացման վերջնական ​​փուլին հասնելու համար: 32 շաբաթական գեստացիոն հասակում  ծնված երեխան դեռ մի քանի շաբաթ խնամքի կարիք ունի հատուկ խնամքի  համար նախատեսված սարքերի մեջ  և պետք է շարունակի հսկվել նեոնատալ ինտենսիվ խնամքի բաժանմունքում բժիշկների կողմից, բայց լավ լուր ՝ գոյատևման հավանականությունը  99% է կազմում:

Այս ինտերակտիվ նյութի ընթացքում ուսումնասիրեք ձեր երեխայի  32  շաբաթական գեստացիոն հասակին բնորոշ  մի քանի կարևոր առանձնահատկություններ: 

32 շաբաթական հղիության ժամկետին բնորոշ  ձեր ընդհանուր ախտանիշները

Երբ ձեր երեխան գնալով մեծանում է իր չափերով, որի հետևանքով արգանդում ավելի քիչ ազատ տարածություն է մնում շարժվելու համար , որը  կարող է ձեր կողմից ընկալվել որպես երեխայի ակտիվության  փոփոխություն: Կարող եք նաև նկատել, ախտանիշներ որոնք կապված են  ձեր որովայնի  չափերի  մեծացման հետ՝ ցավ ու ցավերի նման նշանների ի հայտ գալ ու այրոցի զգացողության ուժեղացում:

Ակտիվության փոփոխություն

Երբ ձեր երեխան մեծանում է, ձեր արգանդի ներսում շարժվելու տեղ ավելի քիչ է մնում: Քանի որ շաբաթներն անցնում են, դուք կարող եք նկատել, որ նախկին ուժեղ և կտրուկ  հարվածները  փոխարինվում են խլվլոցների, ճռճռոցներ, թակոցներ և այլն նմանատիպ թեթև հրոցների տեսակների։ Ձեր զգացած շարժումների  տեսակները այդքան էլ կարևոր չեն, որքան պարզապես շարժումների առկայության զգացողությունը: Եթե ​​ընդհանրապես նկատում եք ձեր երեխայի ակտիվության  կամ ձեր ամենօրյա հարվածների քանակի նվազում, ապա անմիջապես կապնվեք ձեզ վարող բժշկի հետ , համոզվեք, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է։

Այրոցի զգացողություն

Եթե ​​դեռ  հղիության ընթացքում չեք ունեցել այրոց, ապա այն դեռ կարող է ի հայտ գալ: Եվ, եթե դուք ունեցել եք այդ ամենը երրորդ եռամսյակում դա կարող է ավելի  վատթարանալ: Հղիության հորմոնները հասնում են իրենց գագաթնակետին, որոնք դանդաղեցնում են մարսողության գործընթացը  և նպաստում են  սնունդը կերակրափողի մեջ  ավելի երկար ժամանակ մնալուն։ Ձեր արգանդն այժմ այնքան մեծ և ծանր է , որ այն մեծ ճնշում է գործադրում ձեր ստամոքսի վրա: Այրոցն առաջին եռամսյակում առաջանում է մոտ 22% հղիների մոտ , իսկ դեպքերի  առաջացման 39% -ը բաժին է ընկնում  երկրորդ եռամսյակին, և մինչև 72% -ը  հղիության երրորդ եռամսյակին։

Ինչպես պայքարել այրոցի դեմ 

Այրոցը կարող է ցավի զգացողություն առաջացնել կամ  պարզապես անհարմարավետություն պատճառել։ Մինչդեռ ամբողջ հղիության ընթացքում գուցե չկարողանաք խուսափել դրանից,  բարեբախտաբար,  սննդակարգի և կյանքի կենսակերպի փոփոխությունները կարող են օգնել մեղմացնել իրավիճաը: Եթե ​​դուք տառապում եք այրոցի զգացողությունից, ապա փորձեք հետևյալը

  • Կերեք հաճախակի, փոքր չափաբաժիններով, երեք մեծ կերակրումների  փոխարեն,
  • Կերեք ավելի դանդաղ և լավ ծամեք ձեր սնունդը,
  • Ուտելուց անմիջապես հետո խուսափեք պառկելուց,
  • Խուսափեք քնելուց առաջ ուտելուց,
  • Խուսափեք ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց,
  • Օգտագործեք այլընտրանքային բուժումներ, ինչպիսիք են ասեղնաբուժությունը,
  • Խոսեք ձեր բժշկի հետ բուժման անվտանգ տարբերակների, այդ թվում` առանց դեղատոմսի օգտագործման  ստամոքսի թթվայնությունը իջեցնող դեղամիջոցների ընդունման մասին:

Խորհուրդներ ինքնասպասարկման համար

Հղիության այս ժամկետում  դուք, ամենայն հավանականությամբ, ձեր ժամանակը բաժանում եք տհաճ զգացողությունները կառավարելու և  նորածնի լույս աշխարհ գալուն պատրաստվելու մեջ: Այս շաբաթ գուցե ցանկանաք սկսել մտածել այն մասին, թե ինչ եք ցանկանում ծննդաբերության  օրը ձեզ հետ տանեք հիվանդանոց:

Պատրաստեք ձեր հիվանդանոց տանելու համար նախատեսված պայուսակը

 Ձեր ոչ մի պայուսակի պարունակությունը  նման չէ ձեր հիվանդանոցի կամ ծննդաբերության կենտրոնի պայուսակների պարունակությանը, որը պետք է պատրաստել մինչև երեխայի ծնունդը: Կարող եք նաև որոշ իրեր վերցնել  այն նոր մարդուկի համար, որը կօգտագործեք նրան  տուն տանելու ժամանակ (Նշում. Չնայած գուցե ցանկանաք ձեր երեխային հագցնել ձեզ հետ տնից բերված  իրերով , սակայն  որոշ հիվանդանոցներ դա թույլ չեն տալիս, ուստի արժե ճշտել նախքան փաթեթավորելը:)

Ահա մի քանի բան, որ պետք է մտածել ժամանակից շուտ ձեռք բերելու և կազմակերպելու մասին ՝ կախված նրանից, թե ինչ է  հիվանդանոցը կամ ծննդյան կենտրոնը ձեզ տրամադրելու.

  • Առողջության ապահովագրության  և նույնականացման քարտ,
  • Հիվանդանոցի համար նախնական գրանցման փաստաթղթեր  (բերեք լրացուցիչ օրինակ, նույնիսկ եթե արդեն ներկայացրել եք),
  • Ձեր անձնագրի պատճենը,
  • Անձնական հիգենայի  միջոցներ, ինչպիսիք են դեզոդորանտը, ատամի խոզանակը, ատամի մածուկը, բերանի լվացման համար հեղուկը, շամպուն, օճառը, սանր, մազերը հավաքելու հարմարանքներ, թաց անձեռոցիկ, կանանցի միջադիրներ,  լոսյոն, կոնտակտային ոսպնյակների լուծույթ, ակնոցներ, շրթունքների համար վազելին, հողաթափեր, հագուստներ և այլն,
  • Դեղամիջոցներ (Բերեք այն ամենը, ինչ դուք պարբերաբար ընդունում եք, բայց դրանք օգտագործելուց առաջ խոսեք ձեր բժշկի հետ։ Կարող է անհրաժեշտ լինել նշանակել այլ դեղորայք կամ փոխել դեղաչափը),
  • Խալաթ և գիշերազգեստ (ընտրեք կրծքավանդակի հատվածը   բացվող հատուկ գիշերազգեստներ, որոնք հարմար են կրծքով կերակրելու ժամանակ,  եթե իհարկե պատրաստվում եք կրծքով կերակրել),
  • Հողաթափեր ՝ ավելի հարմարավետ  քայլելու համար և վերցրեք  լրացուցիչ գուլպաներ,
  • Անանուխներ, սառնաշաքարներ կամ այլ կոշտ կոնֆետներ,
  • Խորտիկներ, որոնք հեշտ են մարսվում,
  • Բարձեր, որոնք ունեն տարբերվող գունավորում  հիվանդանոցային կամ ծննդաբերական կենտրոնի բարձերից տարբերելու համար,
  • Հեռախոսի լիցքավորիչ, մարտկոցների տուփ և ձեր ցուցակում ցանկացած սարքավորում, որը կօգնի լավ  լուսանկարներ  կամ տեսանյութեր ստանալու համար,
  • Կերակրման համար նախատեսված բարձ,
  • Տնային հարմարավետ հանդերձանք  (ընտրեք ձեզ համար հարմարավետ մի բան, որը կրում էիք շրջապատում լինելիս  վեց ամսական հղի ժամանակ),
  • Նորածինների ձեռնոցներ ՝ քերծվածքները կանխելու համար,
  • Ծածկոցներ,
  • Մեծ տակդիրներ, որոնք լավ ներծծում են հեղուկը ՝ երեխայի տակը փռելու համար,
  • Նորածինների տակդիրներ ( փամփերսներ) և  թաց ու չոր անձեռոցիկներ:

Ձեր  32  շաբաթական հղիության համար   նախատեսված ցուցակը

  • Շարունակեք ընդունել ձեր  հղիության համար նախատեսված վիտամինները, ուտել առողջ սնունդ և մի փոքր մարզվել,
  • Կիրառեք Կեգելի ամենօրյա վարժությունները,
  • Սկսեք պատրաստել  ձեր հիվանդանոցի կամ ծննդաբերության կենտրոնի համար նախատեսված պայուսակները,
  • Թող ձեր զուգընկերը նույնպես օգնի ձեզ  հիվանդանոցի / ծննդաբերության կենտրոնի պայուսակները պատրաստելու գործում:

Խորհուրդ զուգընկերների  համար

Չնայած, որ  ձեր զուգընկերը պետք է  ընդամենը մեկ գիշեր անցկացնի  հիվանդանոցում կամ ծննդաբերության կենտրոնում, այնուամենայնիվ նա նույնպես  պետք է իրեր վերցնի իր հետ  և նախորոք հատուկ պայուսակ պատրաստի։ Նույնիսկ,  եթե չեք նախատեսում մնալ մեկ գիշեր,  կարող է այնեպես ստացվել, որ  այնտեղ լինեք ավելի երկար ժամանակ, քան սպասում եք: Վերցրեք պայուսակը և մտածեք, թե ինչ եք տանելու ձեզ հետ ծննդաբերության օրը`

  • Անձնական հիգենայի միջոցներ,  ակնոցներ, հեղուկ և տուփ լինզաների համար, ցանկացած անհրաժեշտ դեղամիջոց,
  • Լրացուցիչ հագուստ , գումարած լոգանքի համար նախատեսված իրեր,  կամ լողազգեստ, որը  նախատեսվում է ջրային  ծնունդի համար,
  • Հեռախոսի լիցքավորիչ; մարտկոցների տուփ,
  • Ձեռքի  ժամացույց (կծկման ժամանակը ֆիքսելու համար),
  • Հատուկ  ցուցակ, ում դուք պետք է զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք այն բանից հետո, երբ ծննդաբերությունը կսկսվի և / կամ երեխան լույս աշխարհ կգա,
  • Սնունդ,
  • Ծննդաբերությանը նպաստող  ցանկացած պարագաներ, որը դուք և ձեր զուգընկերը քննարկում էիք, ինչպիսիք են բարձրախոսները, մերսման յուղեր  կամ սթրեսը նվազեցնող առարկաներ,
  • Ծննդաբերությանը վերաբերվող գրքույկներ  կամ նոթեր, որը կարող եք ցանկանալ կարդալ և արագ վերհիշել ձեր գործողությունները

Ձեր բժշկի աշխատասենյակում

Դուք կարող եք այս շաբաթ կրկին այցելել ձեր բժշկին,  հերթական պլանային այցի համար: Դուք արդեն գիտեք նախածննդյան այցի ստուգման նպատակը, որը ներառում է.

  • Քաշի ստուգում
  • Արյան ճնշման ստուգում
  • Մեզի ընդհանուր քննություն
  • Այտուցների առկայության  ստուգում
  • Արգանդի բարձրության  չափում (այժմ մոտ 32 սանտիմետր է +/- 2 սմ)
  • Երեխայի սրտի բաբախյունի ստուգում
  • Հայտնաբերված  ախտանիշների քննարկում
  • Ձեր հուզող  հարցերի քննարկում

Քաշի  ավելացում

Այնպես, ինչպես ձեր երեխան շարունակում է քաշ ավելացնել ձեր հղիության ընթացքում, այնպես էլ դուք եք քաշ հավաքում: Առաջարկվող քաշի ավելացում հղիության սկզբում մարմնի զանգվածի նորմալ ինդեքս ունեցող հղիների համար (BMI ՝ 18.5—24.9) կազմում է 25-ից 35 ֆունտ (1 ֆունտ = 0,45 կգ): Շատ դեպքերում դուք պետք է շաբաթական մոտավորապես մեկ ֆունտ քաշ ավնելացնեք։ Հիմնվելով  ուղեցույցի  տվյալների վրա ՝ դուք, հնարավոր է, որ ձեր հղիության սկզբից մինչև հիմա ավելացել է մոտավորապես 23 ֆունտ քաշ: Իհարկե, յուրաքանչյուր հղիի համար այն կարող է լինել տարբեր, ուստի խոսեք ձեր բժշկի հետ խոսեք ձեր քաշի  մասին, թե որքան քաշ եք հավաքել, համոզվեք, որ ձեր առողջության համար ճիշտ ուղու վրա եք:

Նորածնի դիրքը

Ձեզ վարող բժիշկը  կարող է համապատասխան գինեկոլոգիական գործողություններով  զննել ձեր որովայնը դրսից ՝ արգանդում ձեր երեխայի դիրքը հայտնաբերելու  համար ։ Երբ մոտենում եք ծննդաբերելու ժամկետին, երեխան պետք է ունենա գլխային առաջադրություն:

Առաջիկա ձեր այցը բժշկի  մոտ 

Դուք հավանաբար կշարունակեք այցելությունների յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ այց գրաֆիկը, մինչև հասնեք 36 շաբաթական ժամկետին,  որից հետո ձեր այցերը ձեր բժշկի մոտ կլինեն շաբաթը մեկ այց գրաֆիկով մինչև հղիության ավարտը: Ձեր հաջորդ պլանային այցը, հավանաբար, կլինի մոտ հղիության 34 շաբաթականում:

36 շաբաթական հղիության ժամկետից  մինչև 38 շաբաթական ժամանակն ընկած ժամանակահատվածում ձեր բժիշկը ձեզ հետազոտում է  B  խմբի հեմոլիտիկ ստրեպտոկոկ մանրէի  հետ կապված՝  B  strep- ի (որը կոչվում է նաև GBS կամ beta strep) , որը կարող  է  հայտնաբերվել ձեր սեռական ուղիներում: 

Հատուկ նկատառումներ

Եթե ​​ձեր հղիությունը համարվում է բարձր ռիսկային, դուք կրում եք մեկից ավելի երեխա կամ ձեր բժիշկը  ցանկանում է ստուգել ձեր երեխայի վիճակը, ապա սկսած 32-րդ շաբաթից կարող է նշանակվել մի քանի լրացուցիչ հետազոտություններ՝ 

  • Պտղի ոչ սթրեսային թեստ

Պտղի ոչ սթրեսային թեստը (NST) վերահսկում է երեխայի սրտի բաբախյունը շարժվելիս: Այս թեստի համար տեղադրվում է արտաքին մոնիտոր, որը ֆիքսում է պտղի յուրաքանչյուր շարժում: Երեխայի շարժման ժամանակ սրտի բաբախյունը պետք է բարձրանա, բայց երբեմն որոշ ժամանակ է պահանջվում այն դիտելու համար, օրինակ եթե երեխան քնած է: Երբ մոնիտորը  20-ից 40 րոպեի ընթացքում ցույց է տալիս սրտի աշխատանքի բարձրացում երկու կամ ավելի անգամ, ապա դա լավ նշան է և ցույց է տալիս, որ երեխայի մոտ ամեն ինչ լավ է: Եթե ​​երեխայի սրտի բաբախյունը չի բարձրանում կամ իջնում ​​է թեստի ընթացքում, ապա  ձեր բժիշկը պետք է իրականացնի  լրացուցիչ հետազոտություններ:

  • Կենսաֆիզիկական պրոֆիլ

Կենսաֆիզիկական պրոֆիլը (BPP) առաջարկվում է 32 շաբաթական անց բարձր ռիսկային խմբում գտնվող կամ որոշ  բարդություններ ունեցող  հղիների համար  (այն նաև երբեմն իրականացնում այն կանանց մոտ, որոնց ծննդաբերելու օպտիմալ ժամկետը անցել է):

BPP- ն ցավոտ չէ և սկսվում է մանրամասն ուլտրաձայնային հետազոտությունից, որի ընթացքում մասնագետը գնահատում է  ամնիոտիկ հեղուկի մակարդակը, երեխայի մկանների տոնուսը և երեխայի մարմնի և շնչառության շարժումները: Ի նկատի ունեցեք մարսողությունը կարող է խթանել այդ շարժումները, գուցե ձեզ խորհուրդ տրվի նախքան ներս մտնելը ինչ-որ բան ուտել:

Ուլտրաձայնային հետազոտությունը, ընդհանուր առմամբ, հետևում է ոչ սթրեսային թեստին, որտեղ  դիտում են երեխայի սրտի բաբախյունը և  վերահսկվում են արգանդի հնարավոր կծկումները: Հետազոտության ընթացքում ձեզ կխնդրեն պառկել կողքի դիրքով մինչդեռ ձեր որովայնի շուրջ ամրացված կլինեն  երկու դիտման գոտիներ:

Ձեր  բժիշկը կարող է պահանջել լրացուցիչ  «փոփոխված կենսաֆիզիկական պրոֆիլ» հետազոտությունը, որի արդյունքները կհամադրեն  ոչ սթրեսային թեստ (NST) և ամնիոտիկ հեղուկի ծավալի տվյալների հետ: Ձեր երեխայի ծնունդն ընդունղ բժիշը, ձեր հղիությունը վարող  բժշկից կամ մանկաբարձուհուց հետո վերանայում է BPP- ի կամ փոփոխված BPP- ի արդյունքները, և որոշելու է արդյոք ձեր երեխան կարիք ունի վաղաժամ  ծննդաբերության:

  • Կծկման սթրեսի թեստ

Կծկման սթրես-թեստը վերահսկում է, թե որքանով է ձեր երեխան արձագանքում է արգանդի կծկումներին: Այս թեստի համար հարկավոր է տեղադրել հատուկ  մոնիտոր: Եթե ​​ինքնուրույն կծկումներ չեք ունենում, ապա բժիշկը կարող խթանել ձեզ  սեղմելով պտուկները ՝ կծկումներ առաջացնելու համար, կամ կարող է ձեզ դեղորայք տալ կծկումները հրահրելու համար։ Կախված երեխայի արձագանքից ձեր կծկումներին, բժիշկը որոշում է, թե արդյոք երեխան կարող է կենսունակ լինել  և ծննդաբերության ընթացքում բավարար քանակությամբ թթվածին ստանալ:

  • Պորտալարի զարկերակի դոպլեր հետազոտություն

Պորտալարի զարկերակի դոպլեր հետազոտությամբ ստուգվում է պորտալարով դեպի երեխան անցնող այան հոսքը և ծավալը։ Պորտային զարկերակները երեխայի համար ապահովում են անհրաժեշտ թթվածինը և  սննդանյութերը: Եթե ​​կա արյան հոսքի հետ կապված խնդիր, դրա ազդեցության հետևանքով  կարող է ի հայտ գալ  հղիության կամ երեխայի աճի հետ կապված տարբեր խնդիրներ :

Խոսք My Kid-ից 

Մոտավորապես երեխայի ծնվելու ժամկետին  ընդամենը ութ շաբաթ է մնացել, և ժամանակը կարող է թվալ թե կամ շատ արագ է ընթանում կամ շատ դանդաղ: Հուսով եմ, մինչ այժմ դուք բավականաչափ գիտելիքների պաշար եք հավաքել ծննդաբերության հետ կապված: Կառավարեք ձեր  մարմնի  բոլոր  գործողությունները , իմացեք թե երբ պետք է հանգստանաք  կամ երբ  ուժ գործադրեք։ Հիշեք, որ մի քանի կարճ շաբաթվա ընթացքում դուք մոտ կլինեք ձեր ամենասպասված օրվան: