Արդյո՞ք հղիության ընթացքում անհրաժեշտ է կալցիում օգտագործել
Հղիության ընթացքում կալցիումը համարվում է ձեզ համար անհրաժեշտ և կարևոր հանքանյութերից մեկը։ Այլ վիտամինների և հանքանյութերի պես, ձեր օրգանիզմից կալցիումն ընկերքի միջոցով հասնում է ձեր երեխային , ապահովելով երեխայի կենսական կառուցվածքների զարգացումը՝ ոսկրային համակարգը:
Օրգանիզմի կողմից կալցիումի քանակության պահանջները տարբեր են և կախված են որոշ գործոններից, օրինակ ՝ տարիքից։ Կալցիումի շատ կամ քիչ քանակությունը կարող է հանգեցնել բարդությունների առաջացմանը:
Կալցիումի օրական պահանջը
Կախված տարիքից օրգանիզմի կողմից կալցումի քանակության հանդեպ պահանջները փոխվում են ՝ անգամ հղիության ընթացքում:
Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջը (ACOG) խորհուրդ է տալիս 19 տարեկանից բարձր հղի կանանց և կրծքով կերակրող մայրերին օրական օգտագործել 1000 մգ կալցիում:
19 տարեկանից փոքր այն կանայք, ովքեր արդեն մայրացել են նրանց մոտ կալցիումի հանդեպ պահանջարկը մի փոքր ավելի շատ կլինի: Նրանց անհրաժեշտ է այնքան, որ կարողանան, նախ և առաջ ապահովել կալցիումի բավավար քանակությունը իրենց իսկ ոսկրերի համար և միաժամանակ ապահովեն բավարար ծավալը իրենց երեխայի աճի համար: Այդ իսկ պատճառով, բժիշկները խորհուրդ են տալիս 18 տարեկան և դրանից ցածր հղի դեռահասներին ամեն օր ստանալ առնվազն 1,300 մգ կալցիում:
Կարևոր է
Կալցիումը մարդու օրգանիզմի համար համարվում է կարևոր հանքանյութ: Հղիության ընթացքում ձեզ ավելի շատ կալցիում է անհրաժեշտ ձեր առողջության և ձեր ներսում ձևավորվող երեխայի աճի և զարգացման համար:
Ինչու՞ է կալցումը անհրաժեշտ ձեր երեխային
Ձեր զարգացող երեխային անհրաժեշտ է կալցիում, քանի որ այն մտնում է ոսկրերի և ատամներ կազմության մեջ: Ի վերջո, կալցիումով է ձևավորվում երեխայի մի ամբողջ կմախքային համակարգը: Կալցիումը նաև կարևոր միկրոտարր է ձեր երեխայի նորմալ սրտի, մկանային, նյարդային և հումորալ համակարգերի գործունեության համար:
Ձեր օրգանիզմի համար կալցիումն անհրաժեշտ է, քանի որ ․․․
Հղիության ընթացքում ձեր երեխային ի հաշիվ ձեր օրգանիզմի տալիս եք նրան անհրաժեշտ ամբողջ կալցիումի քանակությունը, այնպես որ, եթե ամեն օր օգտագործեք բժիշկների կողմից առաջարկվող քանակությամբ կալցիում, այդպիսով դուք հոգ կտանեք ինչպես ձեր երեխայի, այնպես էլ ինքներդ ձեր մասին: Եթե կալցումը բավարար քանակությամբ չեք ստանում, կարող եք բախվել որոշ բարդությունների հետ:
Անկախ նրանից, թե բավարար չափով եք ընդունում, թե ոչ, ձեր մարմինն առաջնահերթ կերպով կբավարարի ձեր երեխայի կալցիումի պահանջները: Այսպիսով, եթե դուք չեք համալրում ձեր կալցիումի պաշարները այն կհանգեցնի ձեր իսկ ոսկրային համակարգի թուլացման, իսկ ավելի ուշ ՝ օստեոպորոզի առաջացման ռիսկի մեծացմանը:
Չափազանց քիչ կալցիումի քանակություն
Հավանաբար, հղիության հետ կապված լուրջ բարդություններ չեք ունենա, եթե ամեն օր ճիշտ օգտագործեք առաջարկվող կալցիումի քանակությունը:
Կալցիումի անբավարարությունն, ամենայն հավանականությամբ, բարդություններ կարող է առաջացնել, եթե դուք ունեք առողջական խնդրներ, ինչպիսիք են երիկամների տարբեր հիվանդությունները, վիրահատությունները կամ որոշակի տեսակի դեղորայքների օգտագործելու հանգամանքը:
Հղիության ընթացքում կալցիումի անբավարար քանակությունը կարող է հանգեցնել հետևյալ բարդությունների՝
- Հղիության ընթացքում զարկերակային արյան բարձր ճնշման
- Վաղաժամ ծննդաբերության
- Երեխայի նվազ քաշի
- Մատների թմրության և ծակծկոցի
- Երեխայի աճի դանդաղման
- Երեխայի ոսկրերը ձևավորվելու համար բավարար քանակությամբ կալցիում չի ստանա
- Սրտի հետ կապված խնդիրների առաջացում
- Մկանների և ոտքերի շրջանում ցավերի առաջացման
- Ախորժակի անկման
- Հազվադեպ կարող է նպաստել ոսկրերի կոտրվածքների ռիսկի մեծացման
Հազվադեպ և ծանր դեպքերի ժամանակ կալցիումի շատ քիչ քանակությունը կարող է հանգեցնել մահվան: Չնայած, հասկանալի է, որ այս բարդություններից շատերը ձեզ անհանգստանալու առիթ են տալիս, սակայն հիշեք, որ դուք, ամենայն հավանականությամբ, սննդով ստանում եք ինչ-որ չափով կալցիումի քանակություն, նույնիսկ առանց հատուկ սննդակարգի: Բացի այդ, ձեր ոսկորներում պետք է այնքան քանակությամբ կալցիումի պաշարներ լինեն, որով կկարողանաք ապահովեք ձեր զարգացող երեխային:
Այն դեպքերում, երբ դուք առողջության հետ կապված որևէ խնդիր ունեք, որը, ամենայն հավանականությամբ, կարող է հանգեցնել կալցիումի շատ քիչ քանակության, ապա անպայման խորհրդակցեք ձեր բժիշկի հետ։ Բժիշկը ունենալով բավարար տեղեկություններ ձեր առողջության մասին, համատեղ աշխատանքի միջոցով կկարողանա կանխել հնարավոր բոլոր բարդությունների առաջացումը:
Չափից շատ կալցիումի քանակություն
Հազվադեպ է նկարագրվում, երբ սննդից հնարավոր է շատ քանակությամբ կալցիում ստանալ: Դուք, ամենայն հավանականությամբ, յուրացնում եք չափազանց մեծ քանակությամբ կալցիում ի հաշիվ ձեր կողմից օգտագործված հավելումների։
Կարևոր է հասկանալ, թե որ սննդանյութերը և յուրաքանչյուր սննդանյութի որ մասի մեջ է առկա կամ ձեր կողմից ընդունվող ցանկացած այլ հավելումներից , որի մեջ է պարունակվում նորմայից շատ քանակությամբ կալցիում: Հնարավոր է, որ դուք ստանում եք հավելյալ քանակություն, նույնիսկ այդ մասին չիմանալով:
Ցանկալի է միշտ խորհրդակցել ձեր բժշկի հետ, քննարկեք ցանկացած տեսակի վիտամինի ընդունելու հարցը, որպեսզի այն ստանաք ճիշտ դեղաչափով ինչ ձեզ հարկավոր է ՝ առանց թույլատրելիի շեմը գերազանցելու: Եթե դուք 19 կամ ավելի բարձր տարիքի եք, ապա ձեր օրական թույլատրելի կալցիումի մաքսիմալ դեղաչափը 2500 մգ է, իսկ եթե 18 տարեկան եք կամ ավելի փոքր, դուք չպետք է օրական գերազանցեք կալցիումի 3000 մգ չափաքանակը:
Չափից շատ կալցիի ընդունումը կարող է հանգեցնել՝
- Փորկապության
- Երիկամային քարերի առաջացման
- Հնարավոր է խանգարվի այլ օգտակար միկրոէլեմենտների աղիներից ներծծման պրոցեսը, օրինակ երկաթինը և ցինկինը
- Անկանոն սրտխփոցի առաջացում
- Կալցիումի քանակության նվազում պտղի օրգանիզմում
Կալցիումի աղբյուրները
Ձեր մարմինը չի արտադրում կալցիում, ուստի ստիպված եք այն ստանալ սննդի միջոցով, հարստացված արտադրատեսակներով կամ հավելումների միջոցով:
Կալցիումի սննդի աղբյուրները
Սովորական կաթի կամ այլ տեսակի հարստացված կաթնամթերքների ընդամենը չորս չափի չափաբաժինը կպարունակի ձեր օրական կալցիումի անհրաժեշտ քանակությունը `տալով ձեզ մոտ 1,200 մգ կալցիում (մոտավորապես 300 մգ մեկ բաժնի մեջ): Մեկ բաժակ հարստացված նարնջի հյութն ունի նույն քանակությամբ կալցիում, ինչ կաթնամթերքը ` մոտ 300 մգ մեկ բաժնի մեջ: Կանաչեղենը, ընդեղենը և լոբազգիները պարունակում են մի փոքր ավելի քիչ քանակությամբ կալցիում (մոտ 100 մգ մեկ բաժնում):
Համոզվեք, որ ձեր կողմից օգտագործվող կաթնամթերքը պաստերիզացված է և ձեր բժշկի հետ խորհրդակցեք, թե որն է ձեր դեպքում համարվում լավագույն տեսակի կաթը և կաթնամթերքները : Ցածր յուղայնությամբ և անյուղ կաթը պարունակում է ամբողջ սովորական կաթին համարժեք կալցիումի քանակություն և այն զերծ է ավելորդ ճարպի առկայությունից և հավելյալ շատ կալորիաներից: Այնուամենայնիվ, ձեր բժիշկը ձեզ ճիշտ կուղորդի կատարելու ձեր համար լավագույն ընտրությունը `հիմնվելով ձեր նորմայից ցածր քաշի, նորմալ քաշի, կամ ավելորդ քաշի հիման վրա:
Ստորև թվարկված սննդամթերքների մեջ կալցիումի պարունակության միջին ցուցանիշները վերցված են Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրած տեղեկատվությունից։
Կաթնամթերքներ, որոնք համարվում են կալցիումի հիանալի աղբյուր։ Ցանկը ներառում է
- Կաթ (1 բաժակ, ամբողջական, 276 մգ կալցիում)
- Պանիր (2 կտոր կամ 1,5 ունցիա, 307 մգ կալցիում)
*1 ունցիա = 28,35 գր
- Յոգուրտ (8 ունցիա, պարզ, ցածր յուղայնությամբ, 415 մգ կալցիում)
- Կեֆիր (1 բաժակ, ցածր յուղայնությամբ, 316 մգ կալցիում)
Կալցիումով հարուստ այլ սննդամթերքներից են համարվում ՝
- Կանաչ հազարատերևը (1 բաժակի չափով եփած, 268 մգ կալցիում)
- Կաղամբ (1 բաժակի չափով եփած, 177 մգ կալցիում)
- Բրոկկոլի (1 բաժակի չափով եփած, 64 մգ կալցիում)
- Սոյա (1 բաժակի չափով եփած, 184 մգ կալցիում)
- Եփած լոբի (1 բաժակի չափով եփած, 160 մգ կալցիում)
- Նուշ (1 բաժակի չափով, աղացած, 370 մգ կալցիում)
- Սաղմոն (170 գր, 15 մգ կալցիում)
Ի նկատի ունեցեք, որ չնայած ձուկն առողջ սննդամթերք է համարվում հղիության ընթացքում, այնուամենայնիվ, այն օգտագործելուց առաջ ցանկանում ենք անել մի քանի նախազգուշացում: Ընդհանրապես, հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել ավելի մեծ ձկներից, որոնք, ինչպես հայտնի է, համարվում են ավելի բարձր մակարդակի սննդի աղբյուր, ինչպիսիք են թրաձև ձկան տեսակը և թագավորական սկումբրիան:
Կալցիումով հարստացված սովորական արտադրատեսակներ են համարվում ՝
- Անգլիական կեքս (1 կեքս, 100 մգ կալցիում)
- Վաֆլի (2 հատ, 200 մգ կալցիում)
- Կալցիումով հարստացված նարնջի հյութ (1 բաժակ, 349 մգ կալցիում)
- Հացահատիկներ (1 բաժակ, 100-1,000 մգ կալցիում)
Գնելուց առաջ համոզվեք և ապրանքի փաթեթավորման վրա ստուգեք, որ պիտակավորման վրա անպայման նշված լինի տվյալ ապրանքը հարստացվել է կալցիումով, թե ոչ:
Սննդակարգի տեսակները
Եթե ձեզ դուր է գալիս կաթնամթերքը և կարող եք այն հեշտությամբ սպառել օրական չորս չափաբաժին օգտագործելով (230 գր մեկ բաժնի մեջ), ապա խնդիր չեք ունենա ապահովել ձեր կալցիումի ամենօրյա պահանջը: Եթե ուղղակի դուք կաթնամթերքի մեծ սիրահար չեք, ապա կան մթերքների պատրաստման տարբեր մեթոդներ, որոնք թույլ կտան ավելի շատ վայելել ուտեստը, քան պարզապես մի բաժակ կաթ խմել կամ մի բաժակ յոգուրտ ուտելը:
Ահա մի քանի հեշտ տարբերակ, որոնք կօգնեն ձեզ ստանալ այն, ինչ ձեզ հարկավոր է:
- Առավոտյան նախաճաշեք խրթխրթան հացահատիկով, որը կլցնեք կաթի մեջ : Օրը սկսելու հիանալի միջոց է սառը կամ տաք կաթով (վարսակ ) պատրաստված հացահատիկի մեկ բաժակը վայելելը։
- Դարձրեք այն լատե: Առավոտյան սուրճի կամ թեյի մեջ մի փոքր ավելացրեք կաթ:
- Լրացրեք այն պանրով: Մի փոքր պանիր ավելացրեք ձեր աղցաններին, ապուրներին և այլ ուտեստներին:
- Դարձրեք այն յուղալի: Ձեր սիրելի բաղադրատոմսերի մեջ մի քիչ կաթ ավելացրեք և պատրաստեք յուղալի ապուրներ, սոուսներ, կարկանդակներ, կարտոֆիլի պյուրե, մակարոն և պանիր, և այլ համեղ ուտեստներ:
- Փոխարեն մի քանի մթերքների ավելացրեք կաթ ձեր պատրաստման բաղադրատոմսերի մեջ: Պատրաստելիս օգտագործեք կաթ ջրի փոխարեն արիշտա, մակարոնեղեն, բրինձ, վարսակի կամ այլ սնունդ պատրաստելու համար:
- Ճաշին կամ ընթրիքին մի բաժակ կաթ կամ շոկոլադե կաթ խմեք ՝ սոդայի կամ մեկ այլ ըմպելիքի փոխարեն: Ավելի ցուրտ եղանակին, ջրի փոխարեն վայելեք տաք շոկոլադը, որը պատրաստվում է կաթով:
- Ավելացրեք այն որպես խորտիկ: Լցրեք սառնարանը կտրած պանրի խորանարդիկներով, թել պանրի տեսականիով, կամ անուշաբույր յոգուրտով, որպեսզի նրանք պատրաստ լինեն և հեշտությամբ ձեր ձեռքի տակ ընկնեն, երբ կցանկանք մի փոքր բան ուտել:
- Հանգստացեք: Վայելեք մեկ բաժին պաղպաղակ կամ սառեցված յոգուրտ, մի փոքր կաթնային կոկտեյլ, մածուն և մրգային սմուզի կամ պուդինգի աղանդերի տեսականին վայելելիս:
Վեգանները և նրանց համար նախատեսված բուսական սննդակարգի տեսակները
Բուսական և վեգանական սննդակարգերը կարող են շատ առողջարար լինել: Բայց, եթե որոշեք հետևել դրան, դուք պետք է մի փոքր պատկերացում կազմեք տվյալ սննդի տեսականիի մասին, որպեսզի համոզվեք, որ ստանում եք ձեր օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր վիտամինները: Բավարար քանակությամբ անհրաժեշտ սննդանյութերի օգտագործումը շատ կարևոր է հատկապես, երբ դուք հղի եք:
Կան տարբեր տեսակի բուսական դիետաներ: Որքան կալցիում եք ստանում և դրա որքան մասն է ներծծվում աղիներից, կախված է նրանից, թե ինչ եք ուտում: Եթե դուք հետևում եք լակտո-դրական բուսական սննդակարգին, կարող եք ուտել ձու, կաթ և պանիր: Այսպիսով, այս տեսակի սննդակարգի դեպքում, դուք պետք է կարողանաք ամեն օր բավարար քանակությամբ կալցիումի քանակություն ապահովել ձեր օրգանիզմի համար:
Կարող է այս հարցը ավելի դժվար լինի լուծել, որպեսզի բավարարեք կալցիումի ձեր ամենօրյա պահանջարկը, եթե դուք պահպանում եք խիստ բուսական կամ վեգանական սննդակարգ:
Վեգանական դիետայի ընթացքում դուք ոչ մի տեսակի կաթ կամ կաթնամթերք չեք օգտագործում: Բացի այդ, որոշ բուսատեսակներ դժվարեցնում են օրգանիզմի կողմից կալցիումի յուրացումը: Դա ամենևին չի նշանակում, որ դուք, եթե վեգան եք, ապա չեք կարող ապահովել բավարար քանակությամբ կալցիում ձեր սննդակարգով։ Պարզապես նշանակում է, որ դուք պետք է կարողանաք ընտրել ճիշտ բալանսավորված բուսական սննդի տեսակներ։
Կալցիումով հարուստ վեգանական սննդի տեսականին ներառում է՝
- Մուգ թերթերով կանաչիներ
- Ծովային լոբի (1 բաժակի չափով խաշած, 126 մգ կալցիում)
- Նուշ (1 բաժակ, 370 մգ կալցիում)
- Քնջութի սերմեր (1 բաժակ, 1400 մգ կալցիում)
- Թահինի (2 տ.տ., 310 մգ կալցիում)
- Չամիչ (1/4 բաժակ, 20 մգ կալցիում)
Բուսական ծագման կալցիումով հարստացված արտադրամթերքներ են համարվում՝
- Տոֆու, ամուր, կալցիումի սուլֆատով (1/2 բաժակ, 253 մգ կալցիում)
- Սոյայի կաթ (1 բաժակ, 299 մգ կալցիում)
- Բրնձի կաթ (1 բաժակ, 283 մգ կալցիում)
Եթե դժվարանում եք միայն ձեր սննդակարգով ապահովել անհրաժեշտ կալցիումի քանակությունը, ապա պետք է ձեր բժշկի հետ խոսեք բուսական կամ վեգանական կալցիումի հավելումների մասին:
Լակտոզայի հանդեպ անտանելիություն
Եթե լավ չեք յուրացնում կաթնամթերքը, այնուհանդերձ կարող եք անհրաժեշտ կալցիումի քանակություն ստանալ այլ մթերքների միջոցով, ոչ կաթնամթերքային այլընտրանքների և հարստացված ապրանքատեսակների միջոցով:
Եթե ունեք լակտոզայի հանդեպ անտանելիություն, ապա կարող եք փորձել հետևյալը՝
- Կալցիումով հարստացված առանց լակտոզայի կաթ և պանիր
- Կաթնամթերք`նվազեցված լակտոզայի պարունակությամբ
- Լակտոզային հաբեր, որոնք դուք խմում եք նախքան կաթնամթերքի օգտագործումը
Ինչ անել, եթե պարզապես չեք սիրում կաթի համը։ Կարող եք օգտագործել՝
- Փորձեք ուտել պանիր, յոգուրտ կամ այլ տեսակի կաթնամթերք
- Խմեք նարնջի հյութ, որը հարստացված է կալցիումով
- Քողարկեք կաթի համը `օգտագործելով կոկտելներ, պուդինգներ և այլ ըմպելիքների բաղադրատոմսեր
Կարող եք նաև օգտագործել վեգանների համար նախատեսված կալցիումի սննդակարգի մթերքները: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, խոսեք ձեր սննդակարգի մասին, հատկապես, եթե իսկապես դժվարանում եք սննդակարգով բավարար քանակությամբ կալցիում ստանալ: Ձեզ կարող է անհրաժեշտ լինի ստանալ լրացուցիչ քանակությամբ կալցիում ։
Ե՞րբ օգտագործել կալցիումի հավելումները
Եթե ձեր ամենօրյա սննդակարգում չեք ստանում այն, ինչ ձեզ հարկավոր է, գուցե ձեզ հարկավոր լինի օգտագործել կալցիումի հավելումներ, հատկապես, եթե ձեր մոտ առկա է որոշ խնդիրներ, որոնք բերում է միկրոէլեմենտի յուրացման դժվարության, օրինակ՝
- Հաճախակի կրկնվող սրտխառնոցներ և փսխումներ
- Լակտոզայի հանդեպ անտանելիություն
- Սննդակարգ, որը չի ներառում կաթնամթերք
- Առողջական խնդիրներ, ինչպիսիք են գրգռված աղու համախտանիշը կամ ցելիակիա հիվանդությունը
Կալցիումական հավելումները սովորաբար առաջարկվում են նաև այն դեպքերում, եթե դուք գտնվում եք պրեէկլամպսիայի շրջանում կամ հղիության հիպերտենզիայի առաջացման վտանգի ռիսկի տակ եք:
Խոսեք ձեր բժշկի հետ նախքան ինքնուրույն որոշում կայացնելուց առաջ ցանկացած նոր հավելում օգտագործելը։ Նախ և առաջ համոզվեք, որ բավարար, շատ կամ քիչ քանակությամբ կալցիում եք ստանում:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե արդեն ընդունում եք առանց դեղատոմսի պրենատալ շրջանի համար նախատեսված վիտամիններ, կալցիումական հավելումներ կամ ստամոքսի թթվայնությունն իջեցնող դեղամիջոցներ։ Ձեր բժիշկը ձեզ խորհուրդ կտա այն հավելումները, որը կլինի ձեզ համար ամենաանվտանգը և օպտիմալը կամ ձեզ կտրամադրի դեղատոմս, որով ձեռք կբերեք անհրաժեշտ դեղորայքը։
Կալցիումական հավելումների տեսակները
Կալցիումական հավելումների տեսակներին են պատկանում ՝
- Պրենատալ շրջանի համար նախատեսված վիտամինները։ Չնայած դրանք սովորաբար պարունակում են քիչ քանակությամբ կալցիում, որը բավարար չի լինի ձեր ամենօրյա պահանջները բավարարելու համար, այդ պատճառով ձեր սննդակարգի միջոցով դեռ պետք է լրացնեք կալցիումի մնացած անհրաժեշտ քանակությունը: Տարբեր ապրանքանիշի դեղորայքներում պարունակվում է տարբեր քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, այնպես որ ստուգեք պիտակը և խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Կալցիումի ցիտրատ. Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ կալցիումի ցիտրատի հավելումը, եթե դժվարանում եք բավարար քանակությամբ կալցիում ստանալ, կամ հղիության ընթացքում գտնվում եք արյան բարձր ճնշման առաջացման վտանգի ռիսկի տակ:
- Կալցիումի կարբոնատ; Կալցիումի կարբոնատը համարվում է ստամոքսի թթվայնությունը իջեցնող դեղամիջոցների մեջ ակտիվ բաղադրիչ: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե օգտագործում եք նման դեղահաբն այրոցի զգացումը թեթևացնելու համար և հետևեք բժշկի խորհուրդներին այն ընդունելու կապակցությամբ:
Հնարավոր կողմնակի էֆեկտները
Չափից շատ կալցիումի պատճառած հավանական բարդություններից բացի, ընդհանուր առմամբ, կալցիումի հավելումներ ընդունելը կարող է ձեզ մոտ առաջացնել աղիներում գազագոյացման ուժեղացում, որովայնի փքվածություն և փորկապություն: Եթե ունեք վերը թվարկված կողմնակի ազդեցությունները, ապա գուցե արժե այլ ապրանքանիշի դեղամիջոցներ փորձել, հետևեք ձեր սննդակարգին՝ նվազեցնելով գազագոյացնող կերակուրների օգտագործումը, կամ գտնել մեթոդներ, որոնք կարող են նվազեցնել այդ կողմնակի էֆեկտները։
Վիտամին D
Վիտամին D- ն բազմաթիվ պատճառներով համարվում է շատ կարևոր վիտամին: Այն նպաստում է ձեր օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը։
Վիտամին D- ն ու կալցիումը միասին ձեռք ձեռքի տված ձևավորում և դարձնում են ձեր ոսկորներն ավելի ամուր։
Հղիության ընթացքում մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր 600 Միավոր (մոտ 1․5 կաթիլ, 1 կաթիլը= 400 Միավորի) վիտամին D ստանալ:
Ձեր օրգանիզմը օգտագործում է արևի ճառագայթների էներգան վիտամին D սինթեզելու համար: Դուք նաև կարող եք վիտամին D ստանալ որոշ մթերքներից կամ հավելումներից:
Ձեր օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամին D ստանալու համար ամեն օր կարող եք փորձել անել հետևյալը՝
- Մի փոքր ժամանակ անցկացրեք արևի տակ: Արևից ստացված էներգիան ձեր մաշկի մեջ քիմիական ռեակցիաների միջոցով սինթեզում է վիտամին D:
- Օգտագործեք վիտամին D-ով հարստացված սննդամթերքները: Կալցիումով հարուստ շատ սննդամթերքներ հարստացված են նաև վիտամին D- ով, օրինակ կաթը, նարնջի հյութը, հացահատիկները, յոգուրտը և ձուն:
- Օգտագործեք պրենատալ շրջանի համար նախատեսված վիտամինները: Նախածննդյան վիտամինների մեծ մասը պարունակում է վիտամին D, բայց օգտագործելուց առաջ կարդացեք պիտակը և խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
- Հարցրեք ձեր բժշկին վիտամինային հավելումների մասին: Նախքան լրացուցիչ հավելումներ ընդունելը, դուք պետք է խոսեք ձեր բժշկի հետ: Կարևոր է բավարար քանակությամբ վիտամին D ստանալը, բայց չափազանց շատ քանակը կարող է վտանգավոր լինել:
Ինչպե՞ս է կոֆեինը ազդում կալցիումի քանակության վրա
Կոֆեինը կարող է հանդես գալ որպես միզամուղ միջոց և ստիպել ձեզ ավելի շատ միզել: Միզարձակման հաճախության ավելացումը կարող է հանգեցնել օրգանիզմից մեզի միջոցով կալցիումի կորստին: Այս ճանապարհով կալցիումի կորուստը նորմայում պետք է շատ քիչ քանակությամբ լինի, այնուամենայնիվ, հղիության ընթացքում այս պրոցեսը առկա է շատ ուղեցույցների ցանկի մեջ։
Խոսք MyKid-ի կողմից
Լավագույն միջոցը, որով կստանաք ձեր օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի քանակությունը և այլ օգտակար նյութեր, համարվում է առողջ սնունդը: Բալանսավորված սննդակարգին հետևելը ձեր հղիության ընթացքում թե՛ ձեր առողջության և թե՛ ձեր երեխային կապահովի այն ամենով, ինչն անհրաժեշտ կլինի երեխայի աճի և զարգացման համար, ձեզ ուժ և էներգիա կտա ծննդաբերության համար, և հաջորդիվ երեխայի ծնվելուց հետո կապահովի կաթնարտադրությունը:
Կաթնամթերքները համարվում են կալցիումի լավագույն աղբյուրներից մեկը, բայց դրանք ձեր միակ ընտրության հնարավորությունները չեն: Եթե լակտոզայի նկատմամբ անտանելիություն ունեք, չեք օգտագործում կենդանական ծագման արտադրանք կամ պարզապես չեք սիրում կաթ, ապա առանց կաթնամթերք կիրառելու կարող եք բավարար քանակությամբ կալցիում ստանալ, օգտվելով վերը նշված տարբերակներից։
Մինչև ծծնդաբերությունը, գնացեք ձեր բժիշկի մոտ, խորհրդակցեք ձեր սննդակարգի և ձեր մտահոգությունների մասին: Ձեր բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ, թե ինչպես լավագույն տարբերակով բավարարեք ձեր օրգանիզմի պահանջները։
F*ckin’ remarkable issues here. I am very happy to look your post. Thanks so much and i’m looking forward to touch you. Will you kindly drop me a e-mail?
… [Trackback]
[…] Read More on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Info to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Find More to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Here you will find 38998 additional Information on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More here on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Find More on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More on to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Information on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Info to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Information to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] There you can find 90303 more Information to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Find More on to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Read More to that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Here you will find 39123 additional Info on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]
… [Trackback]
[…] Here you will find 3575 additional Information on that Topic: mykid.am/ardyoq-hghiutyan-yntacqum-anhrajesht-e-kalcium-ogtagorcel/ […]