Արդյո՞ք COVID-19-ի պատվաստանյութն անվտանգ է հղի կանանց համար 

Արդյո՞ք COVID-19-ի պատվաստանյութն անվտանգ է հղի կանանց համար 
Արդյո՞ք COVID-19-ի պատվաստանյութն անվտանգ է հղի կանանց համար

 

Հիմնական կարևոր կետերը

  • COVID-19 -ի վիրուսի դեմ  պատվաստանյութն առաջարկվում է և  ցանկալի է ստանան  հղի կանայք և որոշ ռիսկի խմբում  գտնվող անձինք (բուժաշխատողներ, առաջին գծի հիմնական  աշխատողներ): 
  • Ներկա պահին բավարար քանակությամբ հետազոտության  տվյալներ չկան այն մասին, թե  պատվաստանյութը ինչպես է ազդելու հղի կանանց վրա, քանի որ այս  փաստի մասին կլինիկական փորձարկումներ չեն իրականացվել:
  •  Ըստ CDC-ի  և ԱՀԿ-ի   ուղեցույցների տվյալների  հղի կանայք կարող են պատվաստվել:
  • Moderna- ն և Pfizer-BioNTech- ը իրականացնում են վերահսկողություն  կլինիկական փորձարկումներին մասնակցող հղի կանանց նկատմամբ։  CDC- ն նաև ֆինանսավորում է Դյուկի համալսարանում իրականացվող  հետազոտությունները  հղի կանանց ներգրավածությամբ, ովքեր  ցանկություն են հայտնել  ստանալ COVID-19 վիրուսի հանդեպ  պատվաստանյութը: 

Ըստ Ամերիկյան մանկաբարձության և գինեկոլոգների քոլեջի (ACOG) վերջին առաջարկությունների, այն հղի կանայք, ովքեր դիմում են  Իմունականխարգելման պրակտիկայի խորհրդատվական կոմիտեին  (ACIP)  պետք է ընդգրկվեն առաջնահերթ խմբերի ցուցակում և պետք է կարողանան ստանալ COVID-19 պատվաստանյութը:

Հղի կանանց շրջանում կլինիկական փորձարկումներ չեն եղել, բայց այն պլանավորվում է իրականացնել խոշոր հետազոտական կազմակերպություններում, ինչպիսիք են ՝Pfizer-ը BioNTech-ը, Moderna-ը, Janssen-ը, AstraZeneca- ը և Novavax-ը ,  հայտնում է  բժիշկ Իվոն Մալդոնադոն, ով  հանդիսանում է  Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցում մանկաբուժության և առողջության հետազոտությունների պրոֆեսոր: Այդ կլինիկական փորձարկումների իրականացման նպատակն է պարզել  արդյո՞ ք պատվաստանյութն անվտանգ է հղի կանանց համար և նաև արդյո՞ ք այն օրգանիզմում առաջացնում է  նույն պաշտպանող իմունային պատասխանն, ինչ  ոչ հղի կանանց մոտ:

Թերևս զարմանալի չէ, որ տվյալների սղությունը  հանգեցրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հակասական կարծիքների ի տարբերություն   Իմունականխարգելման պրակտիկայի խորհրդատվական կոմիտեի  (ACIP) , որ հղի կանայք չեն մտնում  COVID-19 վիրուսի դեմ պատվաստանյութ ստացողների  առաջարկվող առաջնահերթ խմբերի ցուցակի մեջ :

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) խորհուրդ է տալիս հղիներին խորհրդակցել իրենց բժշկի հետ և միասին կշռադատել ռիսկն ու օգուտները նախքան COVID-19 պատվաստանյութ ստանալը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  խորհուրդ է տալիս հղի կանանց պատվաստանյութ չստանալ, եթե նրանք  իրենց աշխատանքի բնույթով չեն ենթարկվում  COVID-19 վիրուսով վարակվելու  մեծ ռիսկի  ազդեցությանը  կամ   եթե նրանք չունեն ուղեկցող  քրոնիկ հիվանդություններ:

Կշռադատեք  պատվաստման ռիսկերը և օգուտները

Միևնույն ժամանակ, եթե հղի եք, հնարավորություն ունեք ստանալու COVID-19 պատվաստանյութ, բայց կարևոր է գնահատել հնարավոր օգուտները, ինչպես նաև հնարավոր ռիսկերը `ինչպես ձեր, այնպես էլ ձեր զարգացող պտղի համար: «Դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք այն ռիսկերի մասին, որոնք կորոնավիրուսային վարակը կարող է առաջացնել մոր և երեխայի համար, եթե նրանք անպաշտպան մնան կամ եթե նրանք չկարողանան ձեռք բերել բարձր արդյունավետություն ունեցող պատվաստանյութը», – ասում է  պրոֆեսոր Քերլի Կրուբիները , ով հանդիսանում է  Johns Hopkins-ի   համալսարանում պատվաստանյութերի, համաճարակների և նոր տեխնոլոգիաների (կանխարգելում)  էթիկայի հանձնաժողովի  ղեկավարը։

«Մենք կարող ենք  հաշվի առնել նաև այն փորձերի արդյունքների տվյալները, երբ կանայք պատվաստանյութեր են ստանում նախքան իրենց հղիության մասին իմանալը, ինչը  տվյալ պահին կարող է լինել հղիության ընթացքում պատվաստանյութերի անվտանգության մասին  տեղեկատվության միակ աղբյուրը», – ավելացնում է նա: «Հղիության ընթացքում տարբեր COVID-19 պատվաստանյութերի անվտանգության պրոֆիլի հետազոտումը  շարունակական գործընթաց է ՝ հավաքագրելով  ավելի ու ավելի լավ ապացույցներ, որը իր մեջ կներառի պատվաստանյութերը հասարակության լայն շերտերին հասանելի լինելուց հետո ստացված տվյալները»:

 

Շատ երկրներ այս խնդրի շուրջ ունեն իրենց  տեսակետը

Համաձայն Անգլիայի հանրային առողջապահութայն  կողմից  հրատարակած ժամանակավոր ուղեցույցի, Միացյալ Թագավորությունում հղի կանայք պետք է սպասեն մինչև  ծննդաբերության ավարտը, որպեսզի կարողանան ստանալ  COVID-19- ի դեմ պատվաստանյութը:  Նման մոտեցում ունեն նաև Միացյալ Նահանգների Առողջապահության նախարարությունը, ըստ իրենց կողմից մշակված  ուղղեցույցների, անգամ երբ պատվաստումները հասանելի դառնան բոլորին, հղի կանայք պետք է իմունիզացվեն ծննդաբերությունից հետո։

Չնայած ուղեցույցներ հրատարակողներն ընդունում են այն փաստը, որ հղիության հետ կապված «հայտնի ռիսկ չկա »,  սակայն  ինչպես   հայտնում են դեղագործական  ընկերությունների մեծ մասը, հղի կանանց համար COVID-19 պատվաստանյութի հատուկ կլինիկական փորձարկումներ չեն իրականացվել :

                         Փորձագետները ստիպված կլինեն շարունակել ուսումնասիրությունները, որպեսզի օգտագործելով առկա հետազոտությունների  ապացույցները և տվյալները պարզեն, թե որն է լավագուն տարբերակը հղիների համար, որ  երկրի արտադրության  պատվաստանյութն է ավելի բարձր  արդյունավետությունն ունի  և  հաստատում է ստանում  շատ երկների առողջապահության նախարարությունների կողմից:

                                                                                   – բ.գ.թ.Կառլի Կրուբիներ

Անգլիայի հանրային առողջապահության կողմից հրատարակած  ուղեցույցում նշվում է. «Չնայած առկա տվյալները չեն փաստում հղիության որևէ անվտանգության կամ վնասի մասին, սակայն անբավարար ապացույցներ կան հղիության ընթացքում COVID-19 պատվաստանյութերի սովորական օգտագործումն առաջարկելու համար: Պատվաստումը պետք է հետաձգվի մինչ հղիության ավարտը: Եթե կինը պարզում է, որ հղի է պատվաստանյութի կուրս սկսելուց հետո, նա պետք է ավարտի իր հղիությունը նախքան առաջարկված գրաֆիկն ավարտելը »:

Այնուամենայնիվ, կրծքով կերակրող մայրերը և ծննդկանները կկարողանան պատվաստում ստանալ: Անգլիայի հանրային առողջապահության ներկայացուցիչները ասում են, որ այն  հղի կանայք, ովքեր մտնում են COVID-19 վիրուսի բարդությունները զարգացնելու   բարձր ռիսկի խմբի մեջ `առողջության տարբեր գործոնների պատճառով (օրինակ` ունեն որևէ քրոնիկ ուղեկցող հիվանդություն), պետք է ծննդաբերությունից հետո հնարավորինս շուտ պատվաստվեն։

Որոշ պատվաստանյութեր հղիության ընթացքում կարող են ավելի անվտանգ լինել, քան մյուսները

Հնարավոր է, որ որոշ պատվաստանյութեր ավելի արդյունավետ  լինեն հղիների համար, քան մյուսները: Փորձագետները ստիպված կլինեն շարունակել ուսումնասիրել առկա բոլոր ապացույցները` պարզելու համար, թե որն է լավագույն ընտրությունը հղիության համար, հատկապես եթե առկա է  պատվաստանյութերի  տարբեր ընկերությունների կողմից ներկայացված ավելի շատ արտադրանքներ: «Այս պահին կան տարբեր կոմիտեներ, որոնք ունեն տարբեր հետազոտությունների արդյունքների տվյալներ  հղիության, մանկաբարձության, մանկաբուժության և էթիկայի վարակիչ հիվանդությունների բնագավառից, և նրանք գնահատում են առկա  բոլոր ապացույցները` որոշելու  թե որ մի  պատվաստանյութը ունի առավելություն այլ  պատվաստանյութի  նկատմամբ »:

Ինչ է սա նշանակում ձեզ համար

Համաճարակի ժամանակ հղի լինելը մեծ անհանգստության առիթ է, և մենք գիտենք, որ ցանկանում եք ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ձեր չծնված երեխային պաշտպանելու համար: Ցավոք, հղի անձանց համար COVID-19 պատվաստանյութի անվտանգությունն ապահովելու համար բավարար կլինիկական ապացույցներ չկան, ուստի պատվաստվելու որոշումը հիմնականում ընկնում է ձեր վրա: Միևնույն ժամանակ, դուք պետք է շարունակեք չափազանց զգույշ լինել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու հարցում և COVID-19 հանրային առողջության բոլոր արձանագրություններին հետևելու հարցում: