10  հետաքրքիր փաստ, որ դուք չգիտեիք վիժումների մասին

10  հետաքրքիր փաստ, որ դուք չգիտեիք վիժումների մասին
10  հետաքրքիր փաստ, որ դուք չգիտեիք վիժումների մասին

 

Վիժումը հղիության կորուստն է, որը տեղի է ունենում հղիության առաջին 20 շաբաթվա ընթացքում։ Դեպքերի  ճնշող մեծամասնությունը  տեղի է ունենում առաջին եռամսյակում (հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում): Չնայած վիժումը բավականին տարածված  խնդիր է, այնուամենայնիվ այն համարվում է  լուրջ  սոցիալհոգեբանական խնդիր, և կարող է  ցավոտ լինել մոր համար թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով:

Ստորև ներկայացված են 10 փաստեր, որոնք կարևոր է իմանալ , արդյոք ձեր մոտ առկա է վիժման ախտանիշներ, թե  պարզապես վերջերս  բախվել եք այս խնդրի հետ:

1. Հղիության ընթացքում  արյունահոսության առաջացումը  միշտ չէ, որ կապված է  վիժման հետ

Վիժումները կարող են ծանր ընթացք ունենալ, անգամ մահվան հանգեցնել, անկախ պատճառներից կամ հղիության ժամկետներից։ Որովայնի կծկանքանման  ուժեղ ցավերը,  հեշտոցով հյուսվածքային մասայի արտանկումը  (պլացենտան և պտղապարկը),  և հեշտոցային արյունահոսությունը վիժման ամենատարածված ախտանիշներից մեկն է  համարվում : Հղիության սկզբում դիտվող  արյունահոսությունը միշտ չէ, որ նշանակում է վիժում:

Միակ տարբերակը, որպեսզի հստակ իմանաք, թե արդյոք ձեր արյունահոսությունն առաջացել է վիժումից, թե այլ խնդրից  համարվում է բժշկի  հետ խորհրդատվությունը: Եթե ​​ձեր բժիշկը ցանկանում է պարզել, թե արդյոք  ձեր մոտ իսկապես առկա է վիժում , նրա համար շատ կարևոր տեղեկություն է համարվում  ձեր մոտ դիտված արյունահոսության մոտավոր չափաքանակը։

Եթե ​​արյունն այնքան շատ է , որ  երկու անընդմեջ հաջորդող ժամում ներծծվում է երկու առավելագույն կանանցի տակդիրների միջով , ապա անմիջապես զանգահարեք ձեր բժշկին: Սա կարող է հստակ  նշանակել, որ ձեր մոտ առկա է արյունահոսություն, և ձեզ կարող է շտապ անհրաժեշտ լինել  բժշկական միջամտություններ, որպեսզի դադարեցվի արյունահոսությունը, օրինակ   ծննդաբերական ուղիների լայնացում և կյուրետաժի միջոցով  արգանդի պատերի մաքրում մահացած պտղի մնացորդներից և ընկերքից(D&C):

Եթե ​​ձեր մոտ դիտված արյունահոսությունը  այդքան էլ շատ մեծ քանակությամբ չէ,  բայց դուք մտահոգված եք, որ  արյունահոսությունը  երկար ժամանակ պահպանվում է, օրինակ ավելի քան երկու-երեք օրվա ընթացքում, ապա իրականում գումարային և ժամանակային առումով այն  կարող է համարժեք լինել ուժեղ արյունահոսության հետ, լավ գաղափար է դիմել ձեր բժշկին ՝ բարդությունները բացառելու համար:

2Ախտորոշումը կարող է տևել մոտ  մեկ շաբաթ

Երբեմն բժիշկները կարող են ախտորոշել վիժումը նախքան որևէ ախտանիշի ի հայտ գալը : Հղիության վաղ շրջանում ձեր բժիշկը պարբերաբար վերստուգում է մարդկային խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը ձեր արյան մեջ  (hCG), որը կոպիտ ասած համարվում է    հղիության  համար պատասխանատու  հորմոն: Եթե առաջին եռամսյակում մարդկային խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ, դա, ցավոք սրտի,  ազդարարում է վերահաս վիժման մասին:

Նույնիսկ եթե վիժման որևէ ախտանիշներ ունեք, բժիշկները հաճախ չեն կարող մեկ օրվա ընթացքում հաստատել վիժման փաստը առանց մանրակրկիտ հետազետություններ իրականացնելու:

Կարող է  անգամ անհրաժեշտ լինել երկու օրվա ընթացքում երկու անգամ արյան ստուգում անցկացնել ՝ տեսնելու համար մարդկային խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը բարձրանո՞ւմ է, թե՞ նվազում: Ձեր բժիշկը կարող է նաև կատարել փոքր կոնքի  գինեկոլոգիական հետազոտություն և ուլտրաձայնային հետազոտություն ՝ պարզելու համար, թե հղիությունը նորմալ կերպով զարգանում է, թե ոչ:

3Շտապ բժշկական  օգնությունը միշտ չէ, որ ձեզ անհրաժեշտ կլինի

Առաջին եռամսյակում բժիշկը չի կարող ոչինչ անել, որպեսզի կասեցնի  վիժումը, որն արդեն ընթացքի մեջ է, և ինչպես վերը նշվեց, միևնույն է,  ընդամենը մեկ այցի ընթացքում մասնագետի կողմից  կարող է  ախտորոշման դժվարեցում առաջանալ:

Իհարկե, անպայման դիմեք անհետաձգելի բժշկական օգնության, եթե անհանգստանում եք հետևյալ իրավիճակներից որևէ մեկի համար.

  • Էկտոպիկ հղիություն (արտաարգանդային հղիություն)
  • Չափազանց ուժեղ արյունահոսություն (մեկ ժամվա  ընթացքում արյունով նեծծվում է մեկ կանանցի տակդիր)
  • Որովայնի շրջանում ուժեղ ցավի առաջացում

 Եթե վերը թվարկած ախտանշանները բացակայում են,  հավանաբար, շտապ բժշկական օգնության խումբը չի կարողանա շատ բան անել ձեզ համար, ուստի ամենալավ  տարբերակն է դիմել  ձեզ վարող  բժշկին:

4. Էկտոպիկ հղիությունը միշտ չէ, որ հանգեցնում է անհետածգելի  բժշկական միջամտության 

Բացարձակապես ճիշտ է, որ արտաարգանդային հղիությունը երբեմն համարվում է բժշկական արտակարգ իրավիճակ, քանի որ էկտոպիկ հղիությունը կարող է ճակատագրական լինել կնոջ համար: Այնուամենայնիվ, խնդրի վաղ հայտնաբերումն ու բուժումը կարող են նվազեցնել պատռվածքի և ներքին արյունահոսության առաջացման  վտանգը:

Բուժումը կարող է լինել դեղամիջոցների միջոցով ՝ հղիությունը պլանային հիմքով ավարտելու համար, կամ պարզապես վերահսկել  մարդկային խորիոնային գոնադոտրոպինի մակարդակը, եթե թվում է, որ արտաարգանդային հղիությունն ավարտվում է բնական ճանապարհով:

5Հնարավոր է տեղի ունենա  վիժում առանց  որևէ ախտանշանի

Երբեմն հղիության ընթացքում երեխան դադարում է աճել և զարգանալ, բայց վիժման արտաքին որևէ  նշաններ ի հայտ չեն գալիս, ինչպիսիք են ՝  որովայնի շրջանում ուժեղ ցավերը, արյունահոսությունը կամ հեշտոցից հյուսվածքային մասաների արտանկումը: Այս տարբերակը  կոչվում է չկայացած վիժում:

Չկայացած վիժումով հղիության ավարտը հաճախ պատահաբար հայտնաբերվում է հերթական պլանային կարգով իրականացվող  ուլտրաձայնային հետազոտությունների ընթացքում, կամ երբ երկրորդ եռամսյակի ժամանակ  պտղի սրտի բաբախյունը չի  լսվում կամ չի  հայտնաբերվում  գործիքային հետազոտության ընթացքում:

Չկայացած  վիժումն ախտորոշելուց հետո հղին իրեն վարող բժշկի հետ պետք է որոշեն, թե ոնց են վարվելու հետագայում, օրինակ, կինը կարող է որոշում կայացնել  հղիությունն ավարտել բնական վիժման ճանապարհով,  ինչը նշանակում է, որ նա սպասում է  վիժմանն բնորոշ ախտանիշների սկսվելուն և պտղի հյուսվածքային մասաների  ինքնուրույն դուրս գալուն ծննդաբերական ուղիներով: Այլ կանայք նախընտրում են  բժկական միջամտությունը ՝  կա՛մ դեղորայք ընդունելով, կա՛մ  ծննդաբերական ուղիների լայնացմամբ  և կուրետաժով մաքրման միջոցով։

 6Վիժումը կարող է տևել մի քանի օր

Չնայած այն բանին, որ թե տարբեր տեղեկատվական նյութեր նկարագրում են վիժման գործընթացը մի փոքր այլ կերպ, այնուամենայնիվ  առաջին եռամսյակի ժամանակ  վիժումը սովորաբար միանգամից  տեղի չի ունենում: Սովորաբար պտուղը արդեն մահացած է լինում, երբ վիժման մասին վկայող ախտանշանները ի հայտ են գալիս, երբեմն դա կարող է տեղի ունենալ մոտ մեկ շաբաթ անց: Վիժման ժամանակ դիտվող արյունահոսությունը  սկզբում կարող է սկսվել որպես թափանցիկ հեղուկի արտահոսքով, իսկ մի քանի օր անց դառնալ արյան բջիջներով հարուստ արտադրություն: Դուք կարող եք ունենալ որոշակի ծավալի արյունահոսություն մինչև երկու շաբաթ տևողությամբ, չնայած այն հիմնականում լինում է քիչ քանակությամբ:

Ընդհանուր առմամբ, վիժման տևողության ճշգրիտ ժամանակը յուրաքանչյուր կնոջ համար բավականին սպեցեֆիկ է, քանի որ այն կախված է մի քանի գործոններից: Օրինակ մի սցենարի դեպքում կնոջ մոտ  կարող է արյունահոսություն սկսել ախտորոշումը հաստատելուց  մի քանի ժամ անց, իսկ մեկ այլ սցենարում ՝ վիժման գործընթացը կարող է չսկսվել մի քանի շաբաթ անց, նույնիսկ եթե հղիությունը վաղուց ընդատված է:

Հետազոտության արդյունքները  ցույց են  տալիս, որ դեպքերի մեծ մասի ժամանակ վիժումը  սկսվում և ավարտվում է արյունահոսության  ի հայտ գալուց հետո երկու շաբաթվա ընթացքում:

Կարևոր է նաև նշել, որ վիժման ախտորոշումից հետո կինը կարող է ընտրել բժշկական միջամտության տեսակը՝ վիժումը դեղորայքային կամ վիրաբուժական եղանակով։ Իհարկե, այս որոշման կայացումը կախված է կնոջ մոտ առկա ախտանիշների տևողությունից, բնույթից և վարող բժշկի խորհրդատվությունից։ Ծննդաբերական ուղիների լայնացումով և կյուրետաժով մաքրման եղանակը նախընտրած կանանց մոտ կարող է դիտվել  թեթև արյունահոսություն կամ թեթև անհանգստություն,  բայց ոչ  երբեք ուժեղ, մեծ ծավալներով  արյունահոսություն կամ որովայնի ցավ: Եթե ​​դա տեղի ունենա, կինը պետք է անմիջապես կապվի իր բժշկի հետ:

7Կծկանքների զգացողությունը  նորմալ երևույթ է 

Սաստիկ ցավն ու վիժման հետ կապված կծկանքները պարտադիր չէ, որ անպայման  կապված լինեն ինչ-որ  աննորմալ բանի հետ: Շատերը վաղ վիժման ժամանակ դիտված ախտանշանները  նկարագրում են որպես ծանր հերթական դաշտանային ցիկլ։ Որոշ կանանց համար իրականությունն այլ է, այս գործընթացը ներառում է ավելին, քան պարզապես որովայնի սպազմերը: Կարող են լինել նաև մեջքի թույլ կամ ուժեղ ցավեր, որոնք խանգարում են սովորական առօրյա ձեր  գործունեությանը,  բերելով աշխատունակության անկման:

Դիմեք ձեր բժշկին, երբ ուժեղ կծկումներ ունեք ՝ համոզվելու համար, որ արտաարգանդային հղիությունը բացառվում է, և միգուցե բժիշկը ձեզ նշանակի  ցավազրկող դեղամիջոցներ:

 8Վիժումից  հետո կրկին հղիանալը որոշ ժամանակ կպահանջի

Հնարավոր չէ կանխատեսել, թե երբ եք կրկին ունակ լինելու հղիանալ: Որոշ կանանց մոտ կվերսկսի օվուլյացիան աբորտից երկու շաբաթ անց, մինչդեռ մյուսները կարող են սպասել, որ  իրենց մոտ նորից նորմալ դաշտանային ցիկլեր վերսկսվեն մինչև երեք ամսվա ընթացքում: Ինչպես բոլոր հարցերում, այս պարագայում նույնպես  յուրաքանչուր կնոջ մոտ կարող է ամեն ինչ լինել սպեցեֆիկ։  Այսպիսով, լավ գաղափար է օգտագործել հակաբեղմնավորման միջոցները, քանի դեռ  դուք պատրաստ չեք նորից հղիանալ:

9․ Նորից փորձեք, հնարավոր է, կրկին հղիանալու համար  պետք չէ սպասել

Բժիշկները երբեմն խորհուրդ են տալիս վիժելուց հետո նորից հղիանալուց առաջ սպասել որոշ ժամանակ: Այնուամենայնիվ, բացառելով անհատական բժշկական հանգամանքները, վիժումից հետո հղիանալու փորձը հետաձգելու ֆիզիոլոգիական որևէ պատճառ չկա:

10. Վիժման առաջացման  պատճառները դեռ վերջնականապես պարզաբանված չեն

Հեշտ է ենթադրել, որ ժամանակակից բժշկությունն ունի բոլոր պատասխանները, բայց, ցավոք, դա այդպես չէ: Երբեմն նույնիսկ հեղինակավոր  հետազոտական կազմակերպությունների աղբյուրններից ստացված տեղեկությունները կարող են շատ հակասական լինել, թե ինչն է բերում վիժման առաջացման: Ի հիասթափություն մեզ, պարզապես հաճախ կան ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, և այդ փաստը դժվար է ընդունել:

Խոսք  My kid-ից

Կարևոր է նշել, որ բացի վիժման ժամանակ դիտված ֆիզիկական ախտանշաններից՝ հեշտոցից  արյունահոսություն և հյուսվածքանման զանգվածի արտանկում, սովորաբար կանայք զգում են ուժեղ հուզական տագնապի զգացողություն։ Եթե վիժում եք ունենում, ձեր մտքերն ու զգացմունքները զսպելու և խեղդելու  փոխարեն,  պարզապես ձեր բժշկին հարցրեք ՝ կա՞ արդյոք ձեր քաղաքում հոգեբանական աջակցության խմբեր  կամ թերապևտ, ով կարող է ձեզ օգնել հաղթահարել տեղի ունեցածը:

Մասնավոր զրույցը այլ կանանց հետ, ովքեր ունեցել են նույն խնդիրը կամ  այդ ոլորտի  խնդիրներով զբաղվող  հոգեբան- մասնագետները, ովքեր փորձառություն են ունեցել աշխատել կանանց հետ, ովքեր վիժել են, կարող են օգնել ձեզ հաղթահարել այս ցավագին կորուստը և ավելին կարող են  մեղմել ձեր մոտ առաջացած մենակության զգացողությունը: