Հետևյալ հոդվածում՝

  • Տարբերակում
  • Ախտանիշներ
  • Բուժում

Ձեր երեխայի կոպին առկա է փոքրիկ կարմիր բուշտ կամ այտուցված շրջան: Ամենայն հավանականությամբ, դա այսպես կոչված տիկնակլունձ է (որը կոչվում է նաև հորդեոլ) կամ խալազիոն: Սրանք հաճախ են հանդիպում երեխաների մոտ, սովորաբար հեշտությամբ բուժվում են և հազվադեպ լուրջ խնդիր ստեղծում:

  • Ինչ են տիկնակլունձը և խալազիոնը

Մեր կոպերը թարթիչների շուրջ ունեն բազմաթիվ ճարպագեղձեր: Այս գեղձերը օգնում են խոնավեցնել աչքերը. երբեմն, դրանք կարող են խցանվել կամ ինֆեկցվել՝ առաջացնելով փոքրիկ կարմիր բշտիկ: Ստորև ներկայացված են կոպային բշտերի երկու ամենատարածված պատճառները երեխաների մոտ՝

  • Խալազիոն. Ճարպագեղձի խցանումը կոչվում է խալազիոն: Խալազիոնը հակված է այտուցված, նուրբ, կարմիր և կոշտ տեսք ունենալ և երբեմն, այն կարող է հասնել ոլոռի չափի:
  • Տիկնակլունձ(ակնագարիկ). Ճարպագեղձի վարակումը կոչվում է տիկնակլունձ (հորդեոլում): Ընդհանուր առմամբ, այն հարուցվում է ստաֆիլոկոկային մանրէային վարակով: Այն կոպեզրին կամ դրա ներսային մակերեսին տեղակայված կարմրավուն, այտուցված բուշտ է, որը կարող է լինել ավելի փոքր, քան խալազիոնը: Տիկնակլունձները սովորաբար ցավոտ են, իսկ խալազիոնները ոչ:

 

Ախտանիշներ

Խալազիոնը կարող է ներառել հետևյալ ախտանիշները՝

  • Աղոտ տեսողություն՝ եթե այն բավականաչափ արտահայտված է, որպեսզի սեղմի ակնագունդը
  • Կոշտացում կոպեզրով
  • Կոպերի այտուցվածություն
  • Աչքում որևէ բանի առկայության զգացողություն
  • Լուսազգայունություն
  • Թարթիչների հիմքում՝ կոպերի երկայնքով, ցավոտ, կարմրավուն բուշտ
  • Աչքերում քերման զգացողություն
  • Փոքրիկ թարախային բիծ բշտի կենտրոնում (նման պզուկի)
  • Արցունքահոսություն տվյալ աչքից

Տիկնակլունձը (ակնագարիկ) կարող է ներառել հետևյալ ախտանիշները՝

  • Բուշտ կոպին՝ երբեմն կարմրավուն, այտուցված և նուրբ դառնալով
  • Ամբողջովին այտուցված կոպ (հազվադեպ)

Թեպետ, մեծամասամբ կոպերի բշտերը շատ մեղմ են և անվնաս, սակայն ոմանք կարող են նշել ավելի լուրջ խնդիրներ: Ավելի լուրջ խնդրի հնարավոր ախտանիշները ներառում են՝

  • Բշտիկներ կոպերին
  • Աչքից առատ արտադրություն
  • Սպիտակուցաթաղանթի (աչքի սպիտակ հատված) գունային փոփոխություն
  • Կոպերը, որոնք ուռչում են, արյունահոսում, դառնում են ավելի մեծ կամ շատ ցավոտ
  • Թեփուկավոր, կոշտ կամ կարմրավուն կոպեր
  • Զգայունություն նույնիսկ ցածր լույսի նկատմամբ
  • Տեսնելու խնդիր
  • Շատ արցունքոտ աչքեր

Ինչպես բուժել տիկնակլունձը և խալազիոնը

Ձեր մանկաբույժը կարող է ախտորոշել տիկնակլունձ կամ խալազիոն՝ պարզապես զննելով նրան: Այլ հետզոտություններ անհրաժեշտ չեն, քանի դեռ չկա մտավախություն, որ դա ավելի լուրջ խնդիր է: Տիկնակլունձը կամ խալազիոնը մի փորձեք սեղմել կամ պոկել: Սա կարող է մեծացնել վարակման վտանգը, ինչպես նաև բակտերիաներ տարածել մյուս աչքին ևս:

Խալազիոնը կամ տիկնակլունձը սովորաբար ինքնուրույն վերանում են մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում, սակայն տաք թրջոցներ օգտագործելը կարող է արագացնել լավացումը: Տաք թրջոց պատրաստելու համար սրբիչը տաքացրեք տաք ջրում (նույնիսկ կարող եք մի փոքր օճառ ավելացնել՝ կոպերը մաքուր պահելու համար), քամեք այն, այնուհետև խնդրեք ձեր երեխային օրը 4-6 անգամ` 10-15 րոպե, կիրառել այն վնասված շրջանում:

Ջերմությունը կարող է հանգստացնել, իսկ խալազիոնի դեպքում կարող է թուլացնել կարծրացած ճարպը և թույլ տալ, որ այն արտահոսի: Տիկնակլունձները, որոնք ինքնուրույն չեն անհետանում, անհրաժեշտ է բուժել հակաբիոտիկային աչքի կաթիլներով կամ հակաբիոտիկային քսուքով: Վարակի՝ աչքի սահմաններից դուրս տարածման դեպքում, բժիշկը կարող է խորհուրդ տալ հակաբիոտիկային հաբեր ընդունել:

Հազվադեպ տիկնակլունձի արտահոսքից հետո, դրանք մի քանի օրվա ընթացքում սովորաբար ինքնուրույն ապաքինվում են: Զանգահարեք ձեր բժշկին, եթե տիկնակլունձը չի անհետանում մեկից երկու շաբաթվա ընթացքում:

 

Խոսք My Kid- ից

Տիկնակլունձը և խալազիոնը կանխելու լավագույն միջոցը հիգիենային հետևելն է: Կանխեք բակտերիաների տարածումը` պարբերաբար լվանալով ձեր երեխայի ձեռքերը և ընդհանրապես խուսափեք նրա աչքերին դիպչելուց: Ո’չ խալազիոնը ու ո’չ էլ տիկնակլունձը վարակիչ չեն, ուստի չպետք է սահմանափակեք երեխայի հաճախումը դպրոց կամ շփումը այլ երեխաների հետ:

Եթե ձեր երեխան երկու օր անընդմեջ, օրվա ընթացքում մի քանի անգամ կիրառում է տաք թրջոց, և դուք որևէ բարելավում չեք նկատում կամ եթե ախտանշաններն էլ ավելի են սրվում կամ տարածվում են դեմքի այլ հատվածներ, խորհրդակցեք մանկաբույժի կամ մանկական օֆթալմոլոգի հետ (մանկական ակնաբույժ), քանի որ կարող է անհրաժեշտ լինել հետագա բուժում: