Այս հոդվածում՝

  • Ախտանիշներ
  • Պտղի զարգացումը հղիության 17-րդ շաբաթում
  • Հատուկ նկատառումներ
  • Խնամքի մասին խորհուրդներ
  • Առաջարկվող իրեր
  • Խորհուրդներ զուգընկերներին

Բնականոն հղիության 17-րդ շաբաթով է սկսվում հղիության հինգերորդ ամիսը: Այն նշանավորվում է նրանով, որ ավարտին է հասնում միջին ականջի լսողական ոսկրիկների ձևավորումը: Սաղմնադրված ատամները սկսում են պատվել դենտինով (ատամը պատող կարծր հյուսվածք): Սկսվում է մշտական ատամների սաղմնադրումը:

 

Պտղի զարգացումը հղիության 17-րդ շաբաթում

Հղիության 17-րդ շաբաթում պտղի հասակը գլխի գագաթից մինչ կոնքի շրջան՝ 13սմ:

Պտղի միջին հասակը հղիության 17-րդ շաբաթում գլխի գագաթից մինչև ստորին վերջույթները կազմում է մոտ 19.6սմ, իսկ քաշը հասնում է՝ 179գ:

 

Ճարպային հյուսվածք

Հղիության 17-րդ շաբաթում պտղի մաշկը ձեռք է բերում մարդուն բնորոշ քառաշերտ կառուցվածք: Ի հայտ է գալիս ենթամաշկային շատ նուրբ բջջանք, որը կազմված է նորաստեղծ «ճարպային բջիջներից»: Կարծիք կա, որ ճարպային բջիջները ձևավորվում են դեռ ներարգանդային զարգացման փուլում, իսկ հետագայում դրանք, սպիտակ ճարպի կուտակման շնորհիվ, ընդամենը քաշ են ավելացնում: Մոր մետաբոլիզմի (նյութափոխանակության) խանգարումները, ավելորդ քաշը, ճարպակալումը ինչպես նաև վնասակար սննդառությունը, կարող են բացասաբար անդրադառնալ պտղի ճարպային հյուսվածքի ձևավորման գործընթացի վրա:

Ճարպային հյուսվածքն ունի շատ կարևոր գործառույթներ, ինչպիսիք են ՝ էներգիայի պահեստավորում, ջերմամեկուսացում, նաև ներքին օրգանների պատնեշ:

 

Կմախք և մկանային համակարգ

Պտղի ոսկրերը ավելի են ամրանում, կաթնատամների սաղմերը պատվում են դենտինով՝ ատամը ձևավորող կարծր հյուսվածքով: Շարունակվում է մյուս օրգան համակարգերի կառուցվածքային և ֆունկցիոնալ գործունեությունը:

 

Ծծման ռեֆլեքս

Պտուղը կարող է բերանով ծծման ռեֆլեքս ունենալ և կուլ տալ ամնիոտիկ հեղուկը։ Մի քանի շաբաթ անց, պտղի մոտ ծծման ռեֆլեքսն ավելի կզարգանա:

Այնուամենայնիվ, ծծման ու կլլման ակտը համակարգված չեն մինչ 32-34 շաբաթականը, իսկ ծծման ռեֆլեքսը լիովին չի հասունանում մինչև հղիության 36-րդ շաբաթ:

 

Պորտալար և ընկերք

Պորտալարը աստիճանաբար ձևավորվում է պտղի սնուցման համար, մինչդեռ ընկերքը ընդլայնվում և մեծացնում է շրջանառվող արյան ծավալը , պտղին մատակարարելով նսննդանյութեր և թթվածին:

Այս ինտերակտիվ փորձի ընթացքում կարող եք ուսումնասիրել 17-րդ շաբաթվա հանգրվաններից մի քանիսը:

Ախտանիշներ այս շաբաթ

Մինչ պտուղը շարունակում է ձևավորվել և զարգանալ, հղիության 17-րդ շաբաթում, ավելի է փոխվում մոր կազմվածքը այն պատճառով, որ արգանդի հատակը գտնվում է ցայլքից 17սմ վեր, և որովայնը դառնում է ավելի նկատելը: Թերևս, երկրորդ եռամսյակում որոշ ախտանիշներ կարող են շարունակվել. ինչպիսիք են՝

  • Արյունահոսող լնդեր
  • Գլխապտույտ
  • Գազեր
  • Գլխացավ
  • Այրոց
  • Քթային արյունահոսություն

Մի քանի այլ ախտանիշներ, որոնք կարող են զարգանալ այս շաբաթ, ներառում են չնչին ցավեր:

 

Մեջքի և կոնքային շրջանի ցավեր

Արգանդի ընդլայնումը և հորմոնալ փոփոխությունները պատճառ են դառնում հոդային ցավերին և զարմանալի չէ, որ մեջքի ու կոնքի շրջանում ցավերը հղիության ընթացքում ամենատարածված գանգատներն են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեք հղի կանանցից երկուսը ունեն մեջքի ցավեր, իսկ հինգից գոնե մեկը` ցավեր կոնքային շրջանում:

Մեջքի և կոնքի ցավերը հակված են սրվելուն զուգահեռ հղիության ընթացքին: Որպեսզի օգնեք թեթեւացնել ցավերը, կանխելով դրանց վատթարացումը, կարող եք՝

  • Մի փոքր մարզվել ՝ մկանները ձգելու և ամրապնդելու համար
  • Փորձեք երկար չմնալ կանգնած դիրքում:
  • Կրեք մեջքի և որովայնի համար նախատեսված բանդաժ կամ գոտի:
  • Իրերը վերցնելու համար՝ կռանալու փոխարեն, ծալեք ծնկները , ուղիղ պահելով մեջքը:
  • Կրեք հարմարավետ, օժանդակ կոշիկներ և խուսափեք բարձրակրունկներից:

Խնամքի մասին խորհուրդներ

Շարունակեք սննվել առողջ, խմել շատ հեղուկներ և փորձել բավականաչափ հանգստանալ: Հիմունքների հետ մեկտեղ կարող եք նաև փորձել մեղմել երկրորդ եռամսյակի որոշ ախտանիշներ և կատարել անվտանգ ֆիզիկական վարժություններ, որոնք կլնին ձեզ դուրեկան:

 

Նախածննդյան վարժություններ

Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել կանխել և մեղմել մեջքի և կոնքի շրջանում ցավերը, բացի այդ հղիության ընթացքում ֆիզիկական ակտիվությունը ունի շատ այլ պատճառներ: Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել ձեզ մնալ բնականոն քաշի սահմաններում, նվազեցնել հղիության շաքարախտի ռիսկը, նվազեցնել կեսարյան ծննդյան ռիսկը և օգնել ձեր մարմնին ավելի արագ վերականգնվել երեխայի ծննդից հետո:

Նախքան վարժությունների նոր ծրագիր սկսելը, խոսեք ձեր բժշկի հետ, որպեսզի համոզվեք, որ դա անվտանգ է ձեր և ձեր փոքրիկի համար: Նախածննդյան վարժությունները, որոնք ընդհանուր առմամբ հղիության ընթացքում անվտանգ են, ներառում են՝

  • Աերոբիկա
  • Պար
  • Յոգա
  • Լող
  • հեծանվային սարք(stationary bicycle)
  • Զբոսանք

 

Մինչ մարզվում եք, խուսափեք՝ ջրազրկվելուց, գերծանրաբեռնվածությունից կամ գերտաքացումից :

Խորհուրդ չի տրվում վարժություններ կատարել, որոնք կարող են վնաս հասցնել ձեզ կամ պտղին: Ընկնելու կամ վնաս հասցնելու, բարձր ռիսկ ունեցող գործողությունները, խորհուրդ չեն տրվում հղիության ընթացքում, դրանք են՝

  • Գիմնաստիկա
  • Կոնտակտային մարմնամարզություն
  • Թեժ յոգա
  • Ստորջրյա լող
  • Դահուկավազք

 

Ռինիտ

Հղիության մեկ այլ տհաճ կողմնակի ազդեցությունը, որը սովորաբար առաջանում է երկրորդ եռամսյակում՝ ռինիտ: Քթի այս տեսակ փակվածությունն այնքան տարածված է , որ ստացել է հղի կանանց ռինիտ անվանումը: Այն դրսևորվում է հղի կանանց 39% -մոտ, հիմնականում 13-21-րդ շաբաթների ընթացքում:

Հղիության ընթացքում ռինիտը պատճառ է դառնում՝ քթահոսության, քթի փակվածության, փռշտոցի, գերբեռնվածության և կոպի շրջանում այտուցների առաջացման: Կանխարգելման նպատակով կարող եք փորձել կիրառել որոշ մեթոդներ՝

  • Ֆիզ-լուծույթի կաթիլներ կամ սփրեյ
  • Քնել գլուխը բարձր՝ մեկ կամ երկու լրացուցիչ բարձի վրա
  • Խուսափել շրջակա միջավայրի գործոններից, ինչպիսիք են քիմիական գոլորշիները, ծաղկափոշին, փոշին և ծխախոտի ծուխը
  • Օգտագործեք խոնավեցնող սարք ձեր տանը
  • Ծայրահեղ դեպքում, եթե քթի փակվածությունը թույլ չի տալիս քնել, կարող եք օգտագործել մանկական դեղամիջոցներ:

Եթե ​​այս մեթոդները անօգուտ են, խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Ռինիտը կարող է հանդիսանալ այլ հիվանդությունների ախտանիշ, ինչպիսիք են՝ ալերգիաներ, մրսածություն և սինուսիտ: Բժիշկը կարող է որոշել, արդյոք դեղորայքի կամ հակաբիոտիկի կարիք ունեք՝ ախտանիշները թեթեւացնելու և նշանակել որևէ անվտանգ դեղամիջոց:

Հիշեք, հղիության ընթացքում առանց դեղատոմս դեղորայքն ընդունելը միշտ չէ, որ անվտանգ է, այնպես որ նախքան դրանց կիրառումը հարցրեք ձեր բժշկին:

 

Հատուկ նկատառումներ

  • Խոսեք բժշկի հետ ձեր ախտանշանների, այդ թվում ՝ քթի փակվածության մասին:
  • Կրեք մեջքի և որովայնի համար նախատեսված բանդաժ կամ գոտի:
  • Սկսեք կամ շարունակեք նախածննդյան մարմնամարզությունները:
  • Ձեր զուգընկերոջ հետ ազատ խոսեք ինտիմ հարաբերությունների մասին:

 

Խորհուրդներ զուգընկերներին

Ձեր սեռական կյանքը կարող է այնքան ակտիվ չլինել, որքան մինչ հղիությունը: Հղիության ախտանիշները կարող են անկասկած փչացնել տրամադրությունը, իսկ որոշ կանայք պարզապես չեն համակերպվում սեռական գործունեության հետ: Սեքսի նկատմամբ ցածր հետաքրքրությունը կարող է շարունակվել ամբողջ հղիության ընթացքում:Այս փոփոխությունները կարող են հանգեցնել նաև սեռական գրգռման և ցանկության: Իհարկե, հղիությունը չի ազդում միայն ձեր զուգընկերոջ սեքսի նկատմամբ հետաքրքրության վրա: Ձեր ցանկությունը նույնպես կարող է փոխվել: Դուք կարող եք վայելել ձեր զուգընկերոջ մարմնի հետ կատարվող փոփոխությունները և կապի ավելի ուժեղ զգացողություն ունենալ, կամ կարող եք անհանգստություն զգալ սեռական հարաբերությունների ընթացքում երեխային վնասելու կամ ծնողի առաջիկա դերի սթրեսի մասին:

Այնուամենայնիվ, երկրորդ եռամսյակի ընթացքում ձեր ինքնազգացողությունը ավելի լավ է: Քիչ սրտխառնոցից և ավելի շատ էներգիա ունենալուց բացի, լինում է սեռական ուղիներից արտադրություն: Արտադրության բնույթը պայմանավորված է կաթնաթթվային մանրէների կենսագործունեությամբ:

Եթե սեռական ուղիներից արտադրության բնույթը փոխվել է, անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել բժշկին, որովհետև ցանկացած վարակ վտանգավոր է պտղի համար:

Սեռական ուղիներից արնախառն ցանկացած արտադրության դեպքում անհրաժեշտ է «Շտապ օգնություն» կանչել: Իսկ եթե դրա հետ մեկտեղ ունենում եք որովայնային ցավեր, ապա շատ հավանական է, որ վիժում է սկսվում:

 

Առաջիկա այցեր բժշկին

  • Ձեր հաջորդ նախածննդյան այցը, հավանաբար, տեղի կունենա 20-րդ շաբաթում:
  • Դուք կարող եք կատարել անատոմիական զննում կամ 2-րդ մակարդակի ուլտրաձայնային հետազոտությունը՝ 18- 22-րդ շաբաթների ընթացքում:

 

Առաջարկվող իրեր

Եթե ​​գործ ունեք ռինիտի կամ երբեմն քթային արյունահոսության հետ, ապա հաշվի առեք խոնավեցնող սարքը:

  • Խոնավացնող սարքերը խոնավություն են հաղորդում օդին: Դրանք կարող են օգնել թեթեւացնել քթահոսությունը, քթի փակվածությունը, ինչպես նաև թեթևացնել , ալերգիայի կամ մրսածության ախտանիշները:
  • Քնեք մեծ բարձի վրա, քանի որ հորիզոնական դիրքում շնչառությունը ավելի է դժվարանում:

 

Գենետիկական զննման և թեստավորման արդյունքներ

Գենետիկական զննման և թեստավորման արդյունքները, ձեզ և ձեր բժշկին տեղեկություն են տալիս պտղի՝ որոշակի խանգարում ունենալու ռիսկի մասին:

Նման հետազոտությունները, հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում, թույլ են տալիս համեմատել դրանց արդյունքները, ռիսկի ավելի ճշգրիտ գնահատման համար:

Պետք է հիշել, որ սկրինինգային հետազոտությունները պտղի մոտ չեն ախտորոշում որևէ հիվանդություն: Նրանք ձեզ և բժշկին տեղեկություն են տալիս, թե ինչ հավանականություն կա, որ պտուղը խնդիր կունենա: Եթե ​​արդյունքները ցույց են տալիս, որ կա որևէ ռիսկ, ձեր բժիշկը խորհուրդ կտա հետագա հետազոտությունների մասին:

Ախտորոշիչ թեստերը, ինչպիսիք են խորիոնի բիոպսիան (CVS) և ամնիոցենտեզը, ախտորոշիչ հետազոտություններ են, որոնք տեղեկություն են տրամադրում պտղի որոշակ անոմալիաների մասին: Այս հետազոտությունների արդյունքներն ավելի ինֆորմատիվ են: Նորածինների մոտ 3% -ը ծնվում է բնածին արատներով: Իմանալ, որ ձեր երեխան առողջական խնդիրներ ունի, կարող է կործանարար լինել: Որոշ պայմաններ կարող են հանգեցնել միայն աննշան խնդիրների, բայց այլ խանգարումներ կարող են լուրջ ազդեցություն ունենալ պտղի և ձեր ընտանիքի վրա:

ժամանակին հետազոտվելը թույլ է տալիս ձեզ և ձեր զուգընկերոջը քննարկել և վերջինս դժվարին որոշում կայացնել: Այն նաև հնարավորություն է տալիս ձեզ սկզբնական շրջանում սկսել կրթվել, պատրաստվել հոգ տանել երեխայի մասին և պլանավորել հնարավոր լավագույն կյանքն ձեր երեխայի և ընտանիքի համար:

 

Փոքրիկի մասին

Պտուղը մեծանում և ձևավորվում է զուգընթաց օրգան համակրգերին: Պտուղը նույնիսկ այնքան մեծ է և ուժեղ, որ հնարավոր է զգաք նրա շարժումները: Եթե ​​դեռ չեք զգում, պտղի շարժը, անհանգստանալու կարիք չկա: Դա տեղի կունենա շուտով, գուցե նույնիսկ հաջորդ շաբաթ: