Այս հոդվածում՝

  • Ախտանիշներ
  • Պտղի զարգացում
  • Ձեր անձի նկատմամբ խնամքի խորհուրդներ
  • Հատուկ նկատառումներ
  • Ձեր բժշկի աշխատասենյակում
  • Առաջիկա այցեր բժշկին
  • Խորհուրդներ զուգընկերներին

Բարի գալուստ Ձեր հղիության 39-րդ շաբաթ: Պտուղն արդեն համարվում է լիարժեք հասուն: Դուք կարող եք ունենալ զգացում,որ «եկել է ժամանակը», և դա շատ լավ է: Ոչ բոլոր կանանց հղիությունն է տևում այնքան, որպեսզի ծննդաբերեն 40-րդ շաբաթաում:

Ախտանիշներ այս շաբաթ

39-րդ շաբաթականում պտուղը գտնվում է կոնքից ցածր դիրքում և աստիճանաբար ավելի ու ավելի է մոտենում Ձեր արգանդի պարանոցին: Միևնույն ժամանակ, արգանդի պարանոցը փափկում է, կրճատվում և դառնում է ավելի բարակ: Այս գործընթացը կոչվում է հասունացում կամ հարթեցում: Որոշ կանանց մոտ հարթեցման և ընդլայնման (արգանդի պարանոցի բացումը) պրոցեսները այս շաբաթվա ընթացքում տեղի են ունենում դանդաղ և կայուն կերպով: Մյուսների համար այս ամենը տեղի է ունենում բավականին արագ: Իսկ երկրորդ անգամ մայրացած կանանց մոտ արգանդի պարանոցի ընդլայնումը, ըստ էության, տեղի է ունենում նախքան հարթեցման պրոցեսը:

Վերոնշյալ բոլորը մասամբ այն է, որ Ձեր օրգանիզմում սինթեզվում է պրոստագլանդինների մեծ քանակություն, հորմոններ՝ որոնք օգնում են նախապատրաստվել Ձեր արգանդի պարանոցին: Այնուամենայնիվ, պրոստագլանդինները կարող են նաև առաջացնել որոշ կողմնակի անհարմարություններ: Եթե Ձեզ մոտ կա ​​փորլուծության զգացում, ապա մոտ ապագայում սպասվում են նախածննդյան կծկումներ:

Պտղի զարգացում

Արդեն իսկ ներկա պահին պտղի օրգանները լիովին զարգացած են և այժմ ի վիճակի են նորմալ գործել արգանդից դուրս: Բայց դա դեռ չի դարձնում հղիության վերջին օրերն ու շաբաթները պակաս կարևոր: Սա իրականում շատ կարևոր ժամանակ է, որպեսզի պտուղը կարողանա զբաղեցնել իր ծննդաբերական «ճիշտ դիրքը»: Դա չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունենում պտղի զարգացման հետ: Պտղի ենթամաշկային ճարպաբջջանքը շատ կարևոր ջերմամեկուսիչի դեր է կատարում նրա համար և դեռ ենթարկվում է զարգացման: (Սա կարևոր է Ձեր ապագա երեխայի համար ծննդյան պահից սկսած պատշաճ կերպով կարգավորելու իր մարմնի ջերմաստիճանը):

Միևնույն ժամանակ, պտղի մոտ սկսում է ձևավորել մաշկի նոր բջիջներ ՝ հները փոխարինելու համար: Եվ մոր օրգանիզմը պտղին ակտիվորեն մատակարարում է հակամարմիններով `ընկերքի միջոցով, ինչը կօգնի ամրապնդել նրա իմունային համակարգը կյանքի առաջիկա 6-12 ամիսների ընթացքում: 39-րդ շաբաթվա ավարտին Ձեր փոքրիկի հասակը կլինի 45-ից 52սմ երկարություն, և կկշռի 2.9-ից 3.6կգ, իսկ արգանդի պարանոցի 1սմ երկարությունը կկազմի մոտ 56սմ :

Ձեր անձի նկատմամբ խնամքի խորհուրդներ

Դուք պատրա՞ստ եք Ձեր երեխայի լույս աշխարհ գալուն: Կան որոշ բաներ, որոնք Դուք կարող եք անել տանը, որոնք որ կարող են մեղմորեն դրդել Ձեր երեխայի ծննդին: Եթե ​​Ձեր բժիշկն ինչ-ինչ պատճառներով չի փորձում հետ պահել Ձեզ ծննդաբերությունից, Դուք կարող եք.

Զբոսնել: Ոմանք կարծում են, որ ուղղահայաց դիրքով կանգնած մնալը և շարժումները հանգեցնում են նրան, որ պտուղը սահում է ցած և ճնշում է գործադրում արգանդի պարանոցի վրա, ինչի հետևանքով այն սկսում է ընդլայնվել:

Մերսել Ձեր կրծքերը: Սա խթանում է օքսիտոցինի արտազատումը, որն այնուհետև կարող է խթանել կծկումները: (Դուք կարող եք մերսել Ձեր կրծքերը, կիրառել տաք կոմպրեսներ, օգտագործել կրծքի պոմպ կամ ունենալ զուգընկեր, որը կօգնի Ձեզ)

Զբաղվեք սիրով: Ոմանք կարծում են, որ սերմնահեղուկի մեջ պրոստագլանդինները կարող են խթանել ծննդաբերությունը: Մյուսները նշում են, որ մոր՝օրգազմի ընթացքում արտազատված օքսիտոցինը այն է, ինչը կարող է օգնել պտղի հեշտ ելքին: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը գիտականորեն ապացուցված չեն: Այնուամենայնիվ, եթե Դուք պատրաստ եք դրան, և դա կօգնի Ձեր մտքից հանել 39-շաբաթական ծծնդաբերումից, արժե այն փորձել:

Խորհուրդներ Ձեզ համար

Եթե ​​դուք պատրաստ եք այժմ Ձեր երեխայի լույս աշխարհ գալուն, կան տնային պայմաններում մի քանի մեթոդներ, որոնց միջոցով կարող եք փորձել արագացնել գործընթացը:

Հատուկ նկատառումներ

Շատ մայրեր վախենում են, որ պորտալարը, կարող է փաթաթվել երեխայի պարանոցի շուրջ: Թեև այն իսկապես տարածված է (առկա է ծնունդների 20-30% դեպքերում), պորտալարը հազվադեպ է խանգարում երեխայի ելքին կամ ծննդաբերությանը, նշում է «մանկաբարձության և վերարտադրողական առողջության» ամսագիրը : «Հնարավոր խնդիրն այն չէ, որ երեխան չի կարող շնչել, այլ արյան հոսքը պորտալարի միջով կդադարի »: «Բայց պորտալարի երկու զարկերակները և երակը պաշտպանված են խիտ նյութով, որը կոչվում է Ուորթոնի դոնդող, որը պաշտպանում է անոթները լուրջ վնասներից»:

Շատ դեպքերում, պորտալարը թույլ է փաթաթված, ուստի Ձեր բժիշկը կարող է հեշտությամբ հանել այն երեխայի պարանոցից՝ ծննդաբերության ընթացքում: Եթե պորտա​​լարը սերտորեն փաթաթված է, բժիշկը կամ մանկաբարձը կարող են կտրել այն նախքան երեխայի ծնունդը: (Այստեղ պորտալարին երկու կողմից կապվում է. Ձեր բժիշկը կտրում է պորտալարը դրանց միջև):

Ձեր բժշկի աշխատասենյակում

39-րդ շաբաթվա ընթացքում Ձեր բժիշկը կամ մանկաբարձը կարող են Ձեզ խորհուրդ տալ ՝պտղաթաղանթի հատում: Դա անելու համար բժիշկը մատով պետք է անցնի արգանդի պարանոցի երկայնքով ՝ նրբորեն առանձնացնելով ամնիոտիկ պարկը արգանդի պատից: Միևնույն ժամանակ, այս գործողությունը կարող է խթանել պրոստագլանդինների սինթեզին: Թեև ամեն բժիշկ կամ մանկաբարձ դա չի անում, այն կարող է նվազեցնել ինդուկցիայի անհրաժեշտությունը նաև ցավերը ծննդաբերման ընթացքում: Նաև եղեք տեղեկացված, որ դա կարող է անհանգստություն պատճառել (նման է դաշտանային ցավեր) և, ամենայն հավանականությամբ, այդ գործընթացից հետո կնկատեք արյան բծերի առկայություն, հաջորդ երեք օրերի ընթացքում, որը նորմալ է համարվում:

Առաջիկա այցեր բժշկին

Խաչեք մատներն այնպես, որ հաջորդ անգամ բժշկի կամ մանկաբարձի մոտ այցելելիս դուք հայտնվեք ծննդարանում: Բայց հիշեք, որ հղիության վերջնաժամկետը Ձեր լավագույն «հուշումն» է: Եթե ​​Ձեր այցի ընթացքում ծննդաբերման նախանշաններ չեն հայտնաբերվել, Ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, կառաջարկի՝ պտղաթաղանթի հատում(հնարավոր է ՝ կրկին): Նա կարող է նաև խորհուրդ տալ Ձեզ փորձել ներքևում նշվածներից մի քանիսը:

Խորհրդատվություն զուգընկերներին

Ինչպես նշված է վերևում, սեռական հարաբերությունները, կանացի օրգազմը և կրծքերի մերսումը կարող են նպաստել կծկումների առաջացմանը: Բայց վերը նշվածները, ամենայն հավանականությամբ, չեն գործի, եթե մայրը նորմալ չհանգստանա կամ տրամադրված չլինի ինտիմ հարաբերություններին:

Եթե ​​նա ունի ծննդաբերության համար բժշկի կողմից թույլտվություն (ինչը նշանակում է, որ բժիշկը չի ասել ճիշտ հակառակը), և Դուք երկուսդ էլ հետաքրքրված եք փորձել սկսել այդ ընթացքը, արեք հնարավոր ամեն բան Ձեր զուգընկերուհուն հանգստացնելու համար: … Եվ հիշեք.

  • Չի թույլատրվում միջնորդություն, եթե Ձեր զուգընկերոջ մոտ սկսվել է «պտղաջրի արտահոսք»
  • Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն, եթե Ձեր զուգընկերը արյունահոսում է:
  • Ձեր զուգընկերոջ օրգազմն ու հաճույքը, կխթանի օքսիտոցինի արտազատմանը:
  • Սերմնաժայթքումը պետք է տեղի ունենա հեշտոցի ներսում, որպեսզի սերմնաբջջում գտնվող պրոստագլանդինները իրենց գործն անեն:
  • Սեռական որոշ դիրքեր, կարող են լինել ավելի հարմարավետ, քան մյուսները:

Խորհուրդներ

Սեռական հարաբերությունը, կանացի օրգազմը և կրծքերի մերսումը, կարող են նպաստել կծկումների առաջացմանը: Եթե ​​Ձեր բժշկի կողմից կա թույլտվություն նախածննդյան կծկումների համար, իսկ Դուք և Ձեր զուգընկերը հետաքրքրված եք փորձել այս մարտավարությունը, համոզվեք, որ կանեք հնարավորինս ամեն բան, Ձեր զուգընկերուհու հարմարավետության ապահովման համար: