Մինչդեռ քթային ալերգիան մեծահասակների և դեռահասների մոտ հաճախ հանդիպող երևույթ է՝ փոքրիկ երեխաների շրջանում այն այնքան էլ հաճախ չի լինում։

Սրա պատճառն այն է, որ ալերգիան իր բնորոշմամբ, կապված է նախորդ իմունային պատասխանի հետ, որի միջոցով արտադրվում են իմունային բջիջներ, որոնք կոչվում են հակամարմիններ՝ ընկալվող սպառնալիքից պաշտպանվելու համար: Հակամարմիններն արտադրվելուց հետո մնում են օրգանիզմում՝ պատրաստ պատասխանելու, եթե սպառնալիքը վերադառնա: Երբ դա տեղի է ունենում, իմունային համակարգը երբեմն չափից շատ ուժեղ է արձագանքում` առաջացնելով ախտանիշների կասկադ, որը մենք սովորաբար կապում ենք ալերգիայի հետ:

Քանի որ նորածիններն ու փոքրիկ երեխաները դեռ չունեն լիովին զարգացած իմունային համակարգ, ալերգիկ ռինիտի նման վիճակները նրանց շրջանում այնքան էլ տարածված չեն: Նրանց շրջանում ալերգիկ ռինիտ նույնպես կարող է հանդիպել, բայց ավելի հաճախ չորս տարեկանից մեծ երեխաների շրջանում։ Ալերգիկ ռինիտը երբեմն էլ կարող է հանդիպել մինչև երկու տարեկան երեխաների շրջանում:

Ալերգիկ ռինիտը երեխաների շրջանում

Ալերգիկ ռինիտը ալերգիայի տարատեսակ է, որն ախտահարում է քթային անցուղիները՝ առաջացնելով այտուցվածություն, քթահոսություն, փռշտոց և արցունքահոսություն: Բժիշկներն ավելի հաճախ նկատում են այս խնդիրը հատկապես այն ժամանակ, երբ երեխան հասնում է դպրոցական տարիքի: Դրանից առաջ ալերգիկ ռեակցիաները հիմնականում սահմանափակվում են էկզեմայով (ատոպիկ դերմատիտի) կամ ընթանում են սննդային ալերգիաների տեսքով։

Բայց դա չի նշանակում, որ ալերգիկ ռինիտը չի կարող հանդիպել փոքր երեխաների շրջանում կարող է։ Իրականում, եթե երեխան ենթարկվում է փակ տարածությունում առկա ալերգենների ծայրահեղ բարձր մակարդակի ներգործությանը (օրինակ ՝ կենդանիների մորթի, փոշու հատիկներ, խավարասերներ կամ բորբոս), ալերգիկ հակամարմինները կարող են շատ արագ զարգանալ և հանգեցնել մեծահասակների մոտ նկատվող նույն ախտանիշների առաջացմանը:

Ի տարբերություն դրան, բաց տարածքներում հանդիպող ալերգենները նորածինների մոտ ավելի հազվադեպ են ռինիտ առաջացնում, այն պարզ պատճառով, որ դրանց ներգործությունն այնքան էլ երկարատև չէ սեզոնային ալերգիա առաջացնելու համար։

Ախտորոշման հաստատումը

Ալերգիան և հնարավոր այլ պատճառները տարբերակելու համար մանկաբույժը պետք է ուսումնասիրի ուղեկցող ախտանիշները: Շատ դեպքերում ալերգիկ ռինիտ ունեցող երեխան նաև ունենում է էկզեմա, ասթմա, կամ սննդի, դեղորայքի, միջատների խայթոցից առաջացած ռեակցիայի անբարենպաստ ախտանիշներ: Սովորաբար մրսածությունը կամ գրիպը բացառում են ալերգիայի ախտորոշումը, քանի որ քթային ախտանիշները երկու դեպքում էլ առկա են:

Ալերգիայի կասկածի դեպքում, ախտորոշումը հաստատելու նպատակով, բժիշկը կարող է կատարել ալերգիայի թեստ: Ալերգիայի մաշկային թեստը կարող է իրականացվել կամ մաշկի վերին շերտը նոսրացված ալերգենով (օրինակ՝ բորբոս կամ ընտանի կենդանու մազ) գրգռելով, կամ բարակ ասեղի միջոցով` նոսրացված ալերգենը մաշկի մեջ ներարկելով:

Թեստից հետո պետք է սպասել մոտ 15 րոպե, մինչև դրական պատասխանի ի հայտ գալը: Չնայած այս թեստերը ճշգրիտ են, սակայն դրանք չի կարելի կատարել 6 ամսեկանից փոքր նորածինների շրջանում։

Այլ հնարավոր պատճառներ

Մինչդեռ կարող է կասկածվել ալերգիա, բայց կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք կարող են ընդօրինակել ռինիտի ախտանիշները, օրինակ՝ վերին շնչուղիների վարակը: Չնայած սովորաբար այն ուղեկցվում է տենդով, բայց տենդը հաճախ կարող է լինել թույլ արտահայտված և դժվար նկատելի։

Բացի դրանից, ատամների ծկլթումը նորածինների մոտ կարող է քթահոսության պատճառ դառնալ, որի արդյունքում առաջանում է լորձի կուտակում և փակվածության զգացում: Փոքրիկ երեխաների մոտ ադենոիդների գերաճը (քթի խոռոչի գեղձերի մեծացումը) նույնպես քրոնիկ փակվածության տարածված պատճառ է հանդիսանում։

Եթե քթային ախտանիշները շարունակվում կամ վատթարանում են՝ մրսածությունը, գրիպը կամ ինֆեկցիան բուժելուց հետո, ապա խոսեք ձեր բժշկի հետ և խնդրեք նրան ուղղորդել ձեզ ալերգոլոգի մոտ, ով մասնագիտացված է մանկական ալերգիաներով: