Դուրս ցցված պորտը և պորտային ճողվածքները երեխաների մոտ

Այն հանգամանքը, թե ձեր երեխան կունենա ներս ընկած, թե դուրս ցցված պորտ, չի գտնվում ո՛չ ձեր, և ո՛չ էլ որևէ այլ մեկի վերահսկողության տակ։ Դա պարզապես բախտի հարց է։ Կան որոշակի միֆեր, որոնք փորձում են բացատրել, թե ինչու է զարգանում դուրս ցցված պորտ և ինչ կարելի է անել այդ դեպքում, բայց դրանք պարզապես միֆեր են։ Այնքան ժամանակ, մինդեռ երեխայի պորտը չի ցավում՝ պարզապես պահեք այն մաքուր և ընդունեք դուրս ցցված պորտը նույնքան նորմալ, որքան ներս ընկածը։

Male hands holding a screaming newborn in a diaper. Family, healthy birth concept photo

Փաստացի պորտը իրենից ներկայացնում է հասարակ սպի։ Եթե ձեր երեխայի մոտ պորտի տակ զարգացել է սպիական հյուսվածք, ապա այն դուրս կհրի պորտին և վերջինս կունենա դուրս ցցված տեսք։ Նաև, եթե ձեր երեխայի մոտ կա պորտային ճողվածք, ապա այն նույնպես կարող է նպաստել դուրս ցցված պորտի առաջացմանը։

Պորտի հետ կապված միֆեր

Անկախ նրանից, թե ձեր նորածնի մոտ պորտը ներս ընկած է, թե դուրս ցցված, դա ոչ մի կապ չունի նրա հետ, թե ինչպես է կտրվել նրա պորտալարը, կամ, առհասարակ, կապ չունի ծննդաբերության ընթացքի հետ։

Եվ չնայած տարածված ավանդական կարծիքներին, դուք չեք կարող փոխել նրա ձևը՝ երեխայի փորիկին ինչ-որ բան կապելով, կամ նրա պորտին կոպեկ ամրացնելով։ Փաստացի դուք չեք կարող (և չպե՛տք է) անել որևէ բան՝ պորտի տեսքը փոխելու համար։ Դրա փոխարեն՝ ձեր երեխայի մեծանալու հետ մեկտեղ օգնեք նրան տեսնել այդ առանձնահատկության մեջ գեղեցկություն։ Չնայած նրան, որ դուրս ցցված պորտը ավելի քիչ տարածում ունի, այն չպետք խանգարի ձեր երեխայի նորմալ տեսքին։

Պորտային ճողվածքի նշանները

Պորտային ճողվածք առաջանում է, երբ պորտի շուրջ գտնվող մկանների թուլության հետևանքով որովայնի հյուսվածքները անցնում են դրանց միջով դեպի որովային առաջային պատ։ Պարտալարը, որը մորից սննդանյութերը մատակարարում է պտղին, անցնում է որովայնային մկանների միջով՝ այդպիսով ստեղծելով տարածություն, որտեղ հեշտությամբ կարող է առաջանալ ճողվածք։

Այս դեֆեկտը առաջանում է մինչև երեխայի ծնվելը և ամենից շատ տարածված է Աֆրիկական-Ամերիկական երեխաների և ցածր նորածնային քաշով ծնված երեխաների շրջանում։ Պորտային ճողվածքները սովորաբար առկա են ծնվելու ժամանակ և կարող են երբեմն անհետանալ և նորից հայտնվել։ Սրանք սովորաբար կոչվում են «ներուղղվող» ճողվածքներ։

Պորտային ճողվածքները սովորաբար անցավ են փաստացի, միակ ախտանիշը այն է, որ պորտը ունենում է այտուցված տեսք կամ կարծես դուրս ցցված լինի։ Եթե պորտային ճողվածքը օղակվի՝ այն կարող է դառնալ բավականին ցավոտ։ Սակայն սա շատ հազվադեպ է հանդիպում։

Պորտային ճողվածքները սովորաբար բուժման կարիք չեն ունենում և երեխայի առաջին կամ երկրորդ տարեդարձի ընթացքում հետ են զարգանում։ Եթե պորտային ճողվածքը բավականին մեծ է (օրինակ՝ 2 սանտիմետրից մեծ), կամ այն գնալով մեծանում է, կամ էլ 4-5 տարեկան հասակում ինքնուրույն չի անցնում, ապա այս դեպքերում կարիք է լինում վիրահատական եղանակով վերացնել դեֆեկտը։

Ձեր նորածին երեխայի պորտի շրջանի խնամքը

 

Հետևեք այս քայլերին՝ ձեր նորածին երեխայի պորտի շրջանը պատշաճ խնամելու համար․

  • Հարցրեք ձեր երեխայի մանկաբույժից՝ արդյոք կարիք կա մշակել երեխայի պորտը սպիրտով, թե ոչ։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս դա անել, իսկ որոշները՝ ոչ։
  • Մաքրեք այդ հատվածը՝ օգտագործելով չափավոր քանակությամբ մանկական օճառ և ջուր։ Հարցրեք ձեր մանկաբույժից, թե ինչ անվտանգ օճառներ է նա խորհուրդ տալիս օգտագործել։
  • Այդ հատվածը մաքրելուց հետո այն ամբողջովին չորացրեք։
  • Ծալեք տակդիրի վերին հատվածը՝ համոզվելու համար, որ այն չի ծածկում երեխայի պորտը։ Սա կօգնի պահել պորտը չոր և ավելի շուտ վերականգնվել։
  • Այդ հատվածը պահեք չոր՝ կյանքի առաջին մի քանի շաբաթում լողացնելով երեխային սպունգով, այլ ոչ թե ընկղմելով նրան ջրի մեջ։