Հետևյալ հոդվածում

 

  • Իմպետիգո ախտանիշները

 

  • Ախտորոշում
  • Իմպետիգո բուժումը
  • Ի՞նչ պետք է իմանաք

 

 

Իմպետիգոն ( լատիներեն՝ impetere-ից, որը նշանակում է “հարձակվել”) շատ տարածված և խիստ վարակիչ մանրէային մաշկային վարակ է, որը հիմնականում հանդիպում է մանկահասակ և դպրոցական տարիքի երեխաների շրջանում։

 

 

Իմպետիգո ախտանիշները

 

Այն երեխաները, որոնց մոտ դիտվում է իմպետիգո, առաջանում են կեղևով ծածկված, մեղրագույն վնասվածքներ, որոնք, սովորաբար սկսվում են այն շրջաններից, որտեղ մաշկը պատռվել, գրգռվել կամ վնասվել է (ինչպես օրինակ քերծվածքից, միջատների խայթոցից կամ թունավոր բույսերից): Սովորաբար ախտահարվում են քթանցքերը՝ հատկապես քթահոսություն ունեցող երեխաների մոտ: Դեմքը, պարանոցը և ձեռքերը մարմնի այլ շրջաններ են, որտեղ կնկատեք վնասվածքներ: Չբուժված վարակները կարող են արագորեն տարածվել մարմնի այլ հատվածներ և երեխայի մոտ քոր առաջացնել:

Իմպետիգոյի ամենատարածված տեսակը, որը նկարագրված է վերը, կոչվում է «ոչ բշտիկային»: Մեկ այլ տեսակ է «բշտիկայինը», առաջացնում է մաշկային շատ ավելի մեծ վնասվածքներ, որոնք նման են բշտիկների և արագ պատռվում են: Իմպետիգոյի այս տեսակը սովորաբար ախտահարում է երեխայի իրանը կամ հետույքը:

 

 

Ախտորոշում

 

Թեպետ հնարավոր է կատարել մանրէային ցանքսեր ( երբ հեղուկը բշտիկից դուրս է բերվում և ստուգվում է), ախտորոշումը սովորաբար հիմնվում է բնորոշ ցանավորման ի հայտ գալով:

Մանրէային ցանքսերը օգտակար են, եթե մանկաբույժը կասկածում է, որ ձեր երեխայի մոտ իմպետիգոն հարուցվում է կայուն մանրէներով՝ որոնցից է MRSA-ն (Մեթիցիլին կայուն ոսկեգույն ստաֆիլակոկ), կամ եթե երեխան պարզապես ունի ցանավորում, որը չի անցնում:

 

 

Իմպետիգոյի բուժում

 

Վարակի փոքր շրջանների համար առանց դեղատոմսի կամ ակտուալ դեղատոմսով հակաբիոտիկները կարող են լինել այն ամենն, ինչ անհրաժեշտ է, բացի այդ, նաև շրջանը տաք, օճառաջրով լվանալ և այն ծածկել: Ավելի լայնատարած կամ կայուն վարակների դեպքում կարող է անհրաժեշտ լինել բերանային կամ ներերակային հակաբիոտիկ:

Ինչպես ավելի վաղ նշվեց, MRSA-ն մանրէ է, որը կայուն է սովորաբար իմպետիգոյի բուժման համար կիրառվող շատ հակաբիոտիկների նկատմամբ, ինչպես նաև աճել է արտահիվանդանոցային MRSA-ի տեմպերը: Եթե վարակի պատճառը MRSA-ն, կարող է անհրաժեշտ լինել ավելի կայուն հակաբիոտիկ: Բուժման մեկնարկից մի քանի օրվա ընթացքում վարակը պետք է սկսի անհետանալ:

 

 

Ի՞նչ պետք է իմանաք

 

  • Իմպետիգո առաջացնող մանրէների ամենատարածված շտամները ներառում են A խմբի բետահեմոլիտիկ ստրեպտոկոկ և ոսկեգույն ստաֆիլոկոկ:
  • Իմպետիգո տարածվում է վարակված վնասվածքների հետ անմիջական շփումով: Եթե երեխան քորում է վարակված շրջանը, այնուհետև դիպչում մարմնի մեկ այլ հատվածի, ապա վնասվածքները կարող են տարածվել: Վարակը կարող է տարածվել նաև, եթե ինչոր մեկը դիպչում է վարակված անձի հագուստին, սրբիչներին կամ սավաններին:
  • Որպես կանոն, երեխաները այլևս վարակիչ չեն, երբ 24-48 ժամվա ընթացքում հակաբիոտիկներ են ընդունել, այլևս արտահոսք չկա, և նկատում եք լավացման նշաններ:
  • Ոսկեգույն ստաֆիլոկոկ մանրէները սովորաբար ապրում կամ գաղութացնում են երեխաների և մեծահասակների մաշկը: Հատկապես տարածված է քթի խոռաչում, այնպես որ այն կարող է հեշտությամբ տարածվել, երբ երեխաները մաքրում են իրենց քիթը:
  • Հետևեք, որ խայթոցները, քերծվածքները և ցանավորումները լինեն մաքուր և ծածկված ու օրվա ընթացքում երեք անգամ կիրառեք եռաապատիկ հակաբիոտիկներ, որպեսզի կանխեք դրանց վարակումը ստաֆիլոկոկային մանրէներով:
  • Ստաֆիլոկոկային գաղութացումից ազատվելու համար, երբեմն կարող է օգնել ընտանիքի բոլոր անդամների բուժումը, ամենօրյա լոգանքներ ընդունել մաշկը մաքրող հակասեպտիկ, հակամանրէային միջոցներով և ձեռքերը հաճախակի լվանալը:
  • Ֆոլիկուլիտը նման վարակ է, որն ընդգրկում է մազային ֆոլիկուլները:
  • Գլոմերուլոնեֆրիտը, որը կարող է առաջացնել հեմատուրիա (արյունային մեզ) և արյան բարձր ճնշում, հանդիսանում է իմպետիգոյի հազվադեպ բարդություն: