Անմիզապահությունը բժշկական տերմին է, երբ մարդ հանկարծակի կորցնում է միզապարկի նկատմամբ հսկողությունը։ Սա կարող է տեղի ունենալ ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը։ Եթե ցերեկային անմիզապահությունը երկար ժամանակ մնա չբուժված, ապա կարող են առաջանալ այլ առողջական խնդիրներ։ Եթե ձեր երեխայի մոտ կա ցերեկային անմիզապահություն, ապա ստորև ծանոթացեք, թե ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը։

Ինչպե՞ս է աշխատում միզապարկը

1 Հասկացեք, թե ինչպես է աշխատում միզապարկը։ Միզապարկը իրենից ներակայացնում է մկանային պարկ՝ մեզը հավաքելու և կուտակելու համար: Նորմայում միզապարկում գտնվող մկանները կարող են մնալ թուլացած և լայնանալ՝ մի քանի ժամվա ընթացքում մեզը ընդունելու համար (ինչը լավ է, քանզի հակառակ դեպքում ստիպված կլինեինք ամբողջ օրը անցկացնել զուգարանում)։

  • Միզապարկը կազմող մկանը կոչվում է դետրուզոր մկան և նաև պատասխանատու է միզապարկը դատարկելու համար։
  • Միզապարկի մյուս աենամեծ մկանը սեղմիչն (սֆինկտեր) է։ Նա իրենից ներկայացնում է մկանային օղ, որը շրջապատում է միզապարկի ելանցքը, որտեղից որ մեզը դուրս է գալիս։ Իրականում կան երկու սեղմիչ մկաններ՝ մեկը դուրս է մեր կամային հսկողությունից (մենք չենք զգում այդ մկանը), իսկ մյուսը գնտվում է կամային հսկողության տակ։ Վերջինը այն մկանն է, որի միջոցով մենք պահում ենք մեզը միզապարկում՝ մինչև չհասնենք զուգարան։

2․Հասկացեք, թե ինչպես է կառավարվում միզապարկը։ Ձեր միզապարկում կան նյարդեր, որոնց միջոցով դուք զգում եք, թե երբ է այն լցվել։ Սա վաղ նախազգուշացնող համակարգ է, որը զգուշացնում է, որ միզապարկը պատրաստ է դատարկման։ Երբ դուք միզում եք, դետրուզոր մկանի նյարդերը ստիպում են վերջինիս կծկվել, միևնույն ժամանակ չվերահսկվող սեղմիչ մկանի նյարդերը ազդանշանում են, որ այն թուլանա։ Այս դեպքում ձեզնից պահանջվում է միայն թուլացնել կամային սեղմիչ մկանը, որպեսզի մեզը կարողանա դուրս գալ։

  • Մոտովորապես 2 տարեկանում երեխաները սկսում են ունենալ միզապարկը դատարկելու անհրաժեշտության զգացողություն։ Սա թույլ է տալիս նրանց արտահայտել պահանջ, որ ուզում են գնալ զուգարան։
  • Մոտավորապես մեկ տարի անց նրանց մոտ արդեն զարգանում է հնարավորություն պահել մեզը՝ մինչև զուգարան հասնելը։

3․Դուք պետք է իմանաք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ձեր երեխան սովորի պահել մեզը։ Մինդեռ երեխաների մեծամասնությունը սովորում են «պահել» մեզը և գնալ զուգարան երբ կարող են, երբեմն կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, որոնք կարող են խանգարել ձեր երեխային կառավարել իրենց միզապարկը։ Այդպիսի խնիդրներից են՝

  • Միզապարկ, որը չի կարողանում կուտակել մեզի նորմալ քանակություն։
  • Օրգանիզմ, որը արտադրում է նորմայից շատ մեզ։
  • Միզապարկի գրգռում վարակների, կամ այլ գրգռիչ գործոնների կողմից։
  • Չափից դուրս շատ համբերություն (երեխան շատ երկար ժամանակ է պահում մեզը)։
  • Քրոնիկ փորկապություն։

4․Պետք է հասկանալ, որ անմիզապահության հետ կապված հայտնի միֆերը հեռու են ճշմարտությունից։ Եթե ձեր երեխան արդեն երկար ժամանակ է, ինչ տառապում է անմիզապահությունից, ապա դրա հիմքում կարող են ընկած լինել բազմաթիվ խնդիրներ, կամ նա պարզապես շատ ալարկոտ է զուգարան գնալու համար։ Շատ ծնողներ կարծում են, որ ցերեկային անմիզապահության պատճառը ալարկոտությունն է, բայց շատ կարևոր է իմանալ, որ պատճառը կարող է լինել լրիվ ուրիշ, ավելի լուրջ խնդիր։ Ներքևում նշված են այն տարածված կարծիքները, որոնք ծնողները ունենում են կապված իրենց երեխայի անմիզապահության հետ, և դրանք կարդալուց հետո, պետք է հասկանաք, որ դրանք հեռու են ճշմարտությունից

  • Երեխան պարզպես շատ ալարկոտ է զուգարան գնալու համար։
  • Երեխան, ով իր տակն է անում, պարզապես շատ զբաղված էր խաղալով կամ հեռուստացույց դիտելով։
  • Երեխան, ով իր տակն է անում, պարզապես չի ուզում գնալ զուգարան և դա հատուկ է անում։
  • Երեխան, ով իր տակն է անում, փորձում է մինչև վերջին րոպեն պահել մեզը։
  • Երեխային պարզապես չի անհանգստացնում այն փաստը, որ նա իր տակն է անում։

 

Ծնոնղերի կողմից խնդրի պարզաբանումը

1․Դիտարկեք միզապարկի լցվելու հետ կապված խնդիրեները։ Այս դեպքում միզապարկը չի կարողանում ընդունել և կուտակել մեզի նորմալ քանակություն։ Միզապարկի լցման հետ կապված խնդիրները հանդիսանում են անմիզապահության ամենից հաճախ հանդիպող պատճառները։ Լցման հետ կապված խնդիրները կարող են լինել հետևյալ դեպքերում՝

  • Երբ ձեր երեխայի միզապարկը պարզապես փոքր է (առաջին հերթին)։
  • Երբ երեխայի միզապարկը ստանում է դատարկվելու անսպասելի և վաղաժամ նյարդային ազդակներ։
  • Եթե միզապարկի շրջանում կա ինչ-որ բան, որը խանգարում է նրան մինչև վերջ լցվել (հիմնականում երբ երեխան ունի փորկապություն)։
  • Եթե ինչ-որ բան առաջացրել է միզապարկի գրգռում (ամենից հաճախ միզուղիների բորբոքում), ինչը նաև կարող է բերել միզապարկի անսպասելի կծկումների։

2․Հետևեք ձեր երեխայի մոտ միզապարկի լցման հետ կապված խնդիրների նշաններին։ Ստորև նշված են այդ նշանները՝

  • Ձեր երեխան վազում է բաղնիք, կանգնում է մեկ ոտքից մյուսին, անհանգիստ շարժումներ է անում կամ գլորվում է գետնի վրա, քանզի նրա համար դժվար է նստած մնալ (վերջին ախտանիշը այնքան տարածված է, որ ունի իր սեփական անունը՝ Վինսենտի խոնարհում)։
  • Եթե հարցնեք ձեր երեխային, ապա նա կնշի, որ մինչև զուգարան հասնելը մի փոքր «բաց է թողնում» իր վարտիքի մեջ։
  • Մեզի քանակը տատանվում է։ Շատ երեխաներ նաև նշում են, որ երբեմն զուգարան են վազում, զգալով որ պետք է դատարկել միզապարկը, սակայն շատ քիչ քանակությամբ են միզում։

3․Դուք պետք է իմանաք, որ միզապարկի գերլցվածությունը կարող է առաջանալ վարակների պատճառով։ Միզուղիների ինֆեկցիաները (ՄԻ) ամենից հաճախ հանդիպում են տարրական դասարանների աղջիկների մոտ։ ՄԻ-ին կարող է առաջացնել ինչպես անմիզապահություն, այնպես էլ հաճախակի միզելու ցանկություն և ցավ որովայի ստորին շրջանում։ ՄԻ-ները բուժվում են հակաբիոտիկներով։

  • Որոշ երեխաներ, ովքեր հաճախակի ունենում են ՄԻ-ներ, սովորաբար ունենում են անախտանիշ բակտերուրիա կոչվող վիճակ։ Այդ երեխաները հիմնականում աղջկներն են, որոնց միզապարկում կան բակտերիաներ (նման այն բակտերիաների, որոնք առանց վնաս հասցնելու բնակվում են մեր մաշկի վրա)։ Այդպիսի բակտերիաների մեծ քանակությունը մեզում կարող է բերել հաճախակի ՄԻ-ների առաջացման։

4․Հիշեք, որ անմիզապահության պատճառը կարող է լինել փորկապությունը։ Եթե աղիներում կուտակվում է մեծ քանակությամբ կղանք և երկար ժամանակ չի լքում մարմինը, ապա միզապարկի տարածքը կարող է փոքրանալ։ Սա կարող է խանգարել միզապարկի պատերին լայնանալ և տարածվել, և կարող է բերել անսպասելի կծկումների առաջացման, որը և կբերի անմիզապահության։

  • Փորկապության մասին խոսում ենք, եթե առկա է հազվադեպ կղազատում (3 օրը մեկ կամ ավել), պինդ կղանք, շատ քանակությամբ կղանք («Հավատս չի գալիս, որ սա դուրս եկավ իմ բալիկից»), կամ ցավ աղիքներում՝ կղազատման ժամանակ։

5․Պետք է հասկանալ, որ որոշ երեխաների համար կարող է դժվար լինել կյանքի այն շրջանը, երբ նրանք սկսում են զգալ զուգարան գնալու անհրաժեշտություն։ Որոշ երեխաներ, երբ մեծանում են, սարսափելի են համարում այն փաստը, որ նրանք հանկարծակի (առանց նախազգուշացման) պետք է գնան զուգարան։ Այս խնդիրը, որը կարող է բերել անմիզապահության, սովորաբար տարիքի հետ ինքն իրեն անցնում է։

  • Սա կարող է նաև փոքր միզապարկի ախտանիշներից մեկը լինել։ Կան որոշակի դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել միզապարկին տարածվել և ավելի շատ մեզ կուտակել։ Դուք պետք է քննարկեք ձեր բժշկի հետ փոքր միզապարկի հետ կապված հնարավոր լուծման տարբերակները։

6․Պետք է իմանալ, որ նորմայից մեծ միզապարկը նույնպես կարող է անմիզապահության պատճառ հանդիսանալ։ Սա անմիզապահության պատճառներից ամենահազվադեպ հանդիպողն է։ Սրա պատճառն այն է, որ միզապարկը չի կարողանում բաց թողնել մեզը, կամ ընդհակառակը, շատ մեծ քանակությամբ մեզ է բաց թողնում, կապված իր մեծ չափսերի հետ։ Միզապարկի նորմայից մեծ լինելու մասին կարող են խոսալ՝

  • Օրվա ընթացքում հաճախակի, մեծ քանակությամբ միզելը։ Սա լինում է այն դեպքում, երբ երիկամները արտադրում են մեծ քանակությամբ մեզ։ Եթե նկատում եք, որ ձեր երեխան ամեն անգամ միզելիս նորմայից շատ մեզ է արձակում, ապա պետք է տանեք նրան բժշկի։
  • Հազվադեպ միզելը (օրեկան 2 կամ 3 անգամ)։ Սա կարող է լինել ողնուղեղային նյարդերի հետ կապված խնդրի պատճառով, օրինակ՝ ողնուղեղային ճողվածք (spina bifida), կամ ուղեղային պարալիչ, բայց եթե երեխան չունի այս խնդիրները, ապա քիչ հավանական է, որ սա հանդիսանում է անմիզապահության պատճառը։

7․Պետք է իմանալ, որ երկար ժամանակ մեզը պահելը կամ շատ հազվադեպ զուգարան գնալը կարող են բերել միզապարկի գերլցման։ Միզապարկը կարող է լայնանալ, եթե երեխան քրոնիկ կերպով պահում է մեզը (ինչը նշանակում է, որ նա խուսափում է զուգարան գնալուց, անգամ եթե իսկապես ունի դրա կարիքը)։ Եթե սա շարունակվում է երկար ժամանակ, ապա միզելու հետ առնչվող մկանները դառնում են ավելի «մարզված», ինչը նշանակում է, որ նրանք ավելի դժվարությամբ են թուլանում՝ բերելով միզապարկի դիսֆունկցիայի, և ի վերջո անմիզապահության։

Անմիզապահության բուժումը

 

1․Դիտարկեք ձեր երեխայի անմիզապահության բուժման հնարավոր տարբերակները։ Մասնագետների մեծամասնությունը ներկայումս հակված են դեղամիջոցների օգտագործմանը, որպես ցերեկային անմիզապահության բուժման առաջին տարբերակ, սակայն կան այլ տարբերակներ ևս։ Վարքագծային փոփոխությունները իրենցից ներկայացնում են միզապարկի նկատմամբ հսկողությունը վերահաստատել սովորելու մեթոդներ։ Բուժման այս մեթոդը օգտագործվում է այնքան ժամանակ, մինչև չհասնեք ցանկալի արդյունքի (օրինակ՝ մինչև երեխան չսովորի կառավարել իր միզապարկը)։ Ինչպես նաև կարող եք դիմել մանկական հոգեբանի օգնության, որպեսզի կարողանաք կազմել ձեր երեխայի համար միզելու ճիշտ գրաֆիկ։

  • Վարքագծային փոփոխությունները ամենից լավ աշխատում են 5-6 տարեկան երեխաների համար։ Սա այն պատճառով է, որ ավելի փոքր երեխաները չեն կարողանում ճիշտ հետևել բուժման գրաֆիկին։ Չնայած սրան, ամեն մի երեխայի պետք է ցուցաբերել անհատական մոտեցում։

2․Անմիզապահությամբ տառապող ձեր երեխայի համար ստեղծեք միզելու գրաֆիկ։ Երբ ձեր երեխան սկսում է ամեն առավոտ գնալ զուգարան, դուք պետք է սկսեք կազմել միզելու խիստ գրաֆիկ։ Սովորաբար մեծերը 2 ժամը մեկ ունենում են միզելու կարիք։ Ձեր երեխան նույնպես է պետք է 2 ժամը մեկ գնա զուգարան, անկախ նրանից՝ ուզում է միզել, թե ոչ։ Այսպիսով, փաստացի, նա պետք է գնա զուգարան մինչև միզապարկից միզելու անհրաժեշտության մասին ազդանշան ստանալը։

  • Եթե սպասեք, որ միզապարկը ինքնուրույն սկսի կծկվել, ապա կամաց-կամաց կկորցնեք հսկողությունը նրա նկատմամբ։ Եթե ձեր երեխան զուգարան է գնում, բայց ոչինչ չի անում, կամ շատ քիչ քանակությամբ է միզում, այնուամենայնիվ, այսպիսով նա վերականգնում է միզապարկի նկատմամբ իր հսկողությունը։

3․Չափից ավելի լցված միզապարկով երեխաների համար պետք է կազմել հատուկ գրաֆիկ։ Կապված միզապարկի ավելի մեծ ծավալի, անկանոն միզելու կամ հաճախակի, ոչ լրիվ դատարկման հետ, դուք պետք է կազմեք նույն գրաֆիկը (երբ ձեր երեխան պետք է փորձի միզել ամեն 2 ժամը մեկ), բայց ավելացնելով մի քանի քայլեր։ Զուգարան գնալուց հետո ձեր երեխան պետք է սպասի 4-5 րոպե, այնուհետև նորից փորձի գնալ զուգարան (սա կոչվում է կրկնակի միզարձակություն)՝ այսպիսով փորձելով փոքրացնել միզապարկի ծավալը։ Այս մեթոդի նպատակն է փոխել միզելու սովորույթները և օգնել թույլ տալ միզապարկին կուտակել նորմալ ծավալով մեզ։

4․Օգտագործեք զարթուցիչ, կամ այլ ազդանշան՝ հիշեցնելու համար ձեր երեխային, որ նա պետք է գնա զուգարան, քանզի դժվար կլինի երեխային ինքնուրույն հիշել, որ 2 ժամը մեկ պետք է գնալ զուգարան։ Այսպիսով կարևոր է ստեղծել ազդանշանային համակարգ։ Երբ ձեր երեխան տանն է, կամ ինչ-որ տեղ իր տատիկի հետ, միացրեք որևէ ազդանշան, որը կզնգա 2 ժամը մեկ։ Դուք կարող եք միացնել այդպիսի ազդանշան ձեր հեռախոսի կամ զարթուցիչի վրա։

    • Նաև կարող եք ձեր երեխայի թևին կապել ժամացույց, որը կդռռա կամ ձայն կհանի ամեն 2 ժամը մեկ, որպես հուշում, երբ երեխան դպրոցում է

5․4-6 շաբաթ անց մեծացրեք միզարձակությունների միջև ժամանակը։ Սովորաբար, այս ժամանակահատվածում դուք արդեն կսկսեք նկատել դրական դինամիկա։ Սակայն սա չի նշանակում, որ դուք պետք է դադարեցնեք օգտագործել միզելու գրաֆիկը։ Դուք կարող եք պարզապես մեծացնել զուգարան գնալու միջև ընկած ժամանակահատվածը։ Նախկին 1-2 ժամի փոխարեն դարձրեք 3-4 ժամ։

 

Միզուղիների ինֆեկցիայների բուժումը

1․Նվազեցրեք միզապարկի գրգռվածությունը։ ՄԻ-ով շատ երեխաներ, հատկապես աղջիկները, բորբոքված միզուկի և հեշտոցամուտքի մոտ ունենում են գրգռվածություն տհաճ զգացողություն։ Գրգռվածությունը մեղմացնելու համար կարող եք օգտագործել որոշակի քսուքներ։ Մասնավորապես կարող եք օգտագործել ցինկի հիմքով քսուքներ կամ յուղեր

  • Դուք կարող եք գնել այս քսուքները մոտակա դեղատնից։ Կարդացեք քսուքի տուփի կամ շշի վրա գրված հրահանգները։

2․Փոխեք ձեր երեխայի հագուստը թրջվելու դեպքում։ ՄԻ-ներ առաջացնող բակտերիաները սիրում են խոնավ միջավայր։ Եթե ձեր երեխայի մոտ կա անմիզապահություն և մեզի փոքր քանակություն թափվում է հագուստի մեջ, ապա շատ կարևոր է փոխել թաց հագուստը չորով՝ բուժելու և կանխարգելելու համար վարակի կրկնումը։

  • Դուք կարող եք բացատրել ձեր երեխային, որ նա ինքուրույն անի դա, կամ ասի ձեզ, երբ հագուստը թրջվում է, որպեսզի դուք օգնեք նրան փոխել այն։

3․Բուժեք միզուղիների կրկնվող վարակները փոքր դեղաչափով հակաբիոտիկներով։ Եթե ձեր երեխան ունի կրկնվող ՄԻ-ներ, ապա դուք պետք է քննարկեք ձեր բժշկի հետ, թե որ հակաբիոտիկն է լավագույնը ձեր երեխայի համար։ Բժիշկը կասի ձեզ, թե որ հակաբիոտիկն է ճիշտ օգտագործել։

  • Միզուղիների ինֆեկցիաների բուժման և կանխարգելման համար ամենից հաճախ օգտագործվող հակաբիոտիկներն են ծծումբ պարունակող նիտրոֆուրանը և տրիմետոպրիմը։ Սովորաբար պետք է ընդունել օրը մեկ անգամ (քնելուց առաջ) նորմալ դեղաչափի ¼ մասը՝ ամբողջական կուրսով։

Փորկապության բուժումը

1․Բժիշկը պետք է ստուգի, թե որքան կղանք կա երեխայի աղիքներում։ Սա կարելի է անել ռենտգեն նկարահանման կամ ֆիզիկալ զննման միջոցով։ Պետք է հստակ իմանալ, թե արդյոք ձեր երեխան ունի փորկապություն, թե ոչ, որպեսզի հաղթահարել նրա անմիզապահության խնդիրը։

2․Ստիպեք երեխային օրվա ընթացքում մեծ քանակությամբ հեղուկներ խմել։ Փորկապությամբ տառապող շատ երեխաներ շատ քիչ հեղուկներ են խմում, ինչը, փաստացի, ավելի է վատացնում նրանց փորկապությունը։ Փորձեք ստիպել երեխային խմել օրեկան առնվազն 8 բաժակ ջուր։

  • Եթե ձեր երեխան չի սիրում պարզապես ծորակից ջուր խմել, ապա փորձեք տալ նրան մրգային հյութեր, կաթ կամ սպորտային ըմպելիքներ։

3․Մեծացրեք ձեր երեխայի ճաշացանկում բջջանյութի պարունակությունը։ Բջջանյութը ամենալավ միջոցներից մեկն է աղիքների աշխատանքը լավացնելու հարցում։ Կան շատ սննդատեսակներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ բջջանք։ Փորձեք ձեր երեխայի ճաշացանկում ներառել նրանցից որոշները (եթե ոչ բոլորը)։ Այդ սննդատեսակներից են՝

  • Թարմ մրգեր և բանջարեղեն, ներառյալ՝ հաղարջ, հապալաս, կանաչ ոլոռ, սպանախ, տարբեր կանաչիներ, դդմիկ, կաղամբ և բռոկոլի (և լիքը այլ բաներ)։
  • Ամբողջական հացահատիկից պատրաստված հաց (մեկ չափաբաժնում առնվազն 3-4 գրամ բջջանյութ)։
  • Բջջանքի մեծ պարունակությամբ հացահատիկներ (վարսակի թեփ, տարեկանի թեփ, ցորենի թեփ)։
  • Տարբեր տեսակի լոբիներ՝ սև լոբի, կանաչ ոլոռ, սիսեռ և խայտաբղետ ոլոռ։ Ոսպը նույնպես հարուստ է բջջանյութով։
  • Փոփ-քորն (ադիբուդի)

4․Տվեք ձեր երեխային լուծողական։ Հնարավոր է, որ բջջանքով հարուստ սննդատեսակներ ավելացնելը ձեր երեխայի ճաշացանկում բավարար չլինի փորկապությունը բուժելու համար։ Այդ իսկ պատճառով, դուք պետք է փորձեք տալ ձեր երեխային անվտանգ լուծողականներ։ Կարող եք բժշկի հետ քննարկել դեղաչափը։ Երեխաների մեծամասնությանը նշանակում են կես բաժակ՝ օրեկան 2 անգամ, բայց այս դեղաչափը պետք եղած դեպքում կարելի է փոփոխել։