Ձեզ երբևէ թվացել է, որ ձեր դպրոցական երեխան յուրաքանչյուր շաբաթ նոր վարակ է բերում տուն: Երեխաները հիանալի գիտելիքներ են ստանում դպրոցում` մաթեմատիկայի և ընթերցանության հմտություններ, սոցիալական հմտությունների զարգացում` ընկերներ ձեռք բերելու և ուրիշների հետ շփման համար, սովորում են կարգապահ և ինքնուրույն լինել և այս ամենը միայն մի մասն է: Սակայն ցավալի իրականությունն այն է, որ դպրոցը կարող է լինել բակտերիաների և վիրուսների բուռն կենտրոն և տարածված մանկական հիվանդությունների աղբյուր հանդիսանալ, հատկապես ավելի փոքր դպրոցական երեխաների համար, որոնց իմունային համակարգերը դեռ հասունանում են:

Որպես կանոն, երեխաները աշնան և ձմռան ամիսներին ավելի շատ ժամանակ են անցկացնում փակ տարածքներում, մասնավորապես փոքրիկ երեխաները ավելի սերտ են խաղում և խաղալիքներ ու դասարանական այլ իրեր են կիսում միմյանց հետ, վարակները հեշտությամբ փոխանցվում են մեկից մյուսին: Մարդիկ կարծում են, որ ձմռանը վիրուսներն ավելի տարածված են, սակայն ձմռանը նրանք պարզապես ավելի շատ են շփվում միմյանց հետ, պատուհաններն ու դռները փակ են, ուստի վիրուսներն ավելի շատ են տարածվում: Ահա այն հիվանդությունները, որոնցով երեխաները սովորաբար հիվանդանում են դպրոցում և ծնողները պետք է իմանան ընդհանուր ախտանիշների, կանխարգելման խորհուրդների մասին, և կողմնորոշվեն, թե երբ դիմել բժշկի:

 

 

Գրիպ

Որքան էլ սովորական է, գրիպի վիրուսը վտանգավոր է. ամեն տարի այն պատասխանատվություն է կրում հազարավոր մահերի համար և այդ մահացածներից ոչ բոլորն են դասվում բարձր ռիսկ ունեցողների շարքին: Պատվաստանյութը խորհուրդ է տրվում ամեն տարի` 6 ամսական և ավելի մեծ երեխաների համար: Ախտանիշները հաճախ ներառում են հիվանդության արագ սկիզբ, բարձր ջերմություն(39.4 աստիճան կամ ավելի բարձր), մարմնի ցավեր և սարսուռ, գլխացավ, հյուծում և ախորժակի նվազում: Ձեր երեխան կարող է ունենալ նաև հազ, կոկորդի ցավ, և որոշ դեպքերում՝ փսխում և (կամ) փորլուծություն ու որովայնի ցավ: Շնչառական շատ հիվանդություններ, այդ թվում ինֆեկցված կոկորդը կամ թոքաբորբը, կարող են գրիպ հիշեցնել, այնպես որ այս ախտանիշները նկատելու դեպքում զանգահարեք Ձեր բժշկին:Կանխարգելման խորհուրդներ. Երեխաներին սովորեցրեք ձեռքերը ճիշտ և հաճախ լվանալ, հատկապես ուտելուց առաջ և սանհանգույցից օգտվելուց հետո: Նրանց պետք է նաև հիշեցնել, որ միշտ լվանան ձեռքերը փռշտոցից կամ հազից հետո: Երեխաները պետք է նաև դպրոցում օգտագործեն ալկոհոլային ախտահանիչ միջոցներ, հատկապես մրսածության և գրիպի շրջանում: Եվ հիշեցրեք երեխաներին, որ դպրոցում չի կարելի կիսվել սպասքով այլ երեխաների հետ:

Մրսածություն

Մրսածությունը սովորաբար հարուցվում է ռինովիրուսներով, որոնք մանր վարակիչ օրգանիզմներ են և ժամերով կարող են գոյատևել մակերեսներին: Այս վիրուսները կարող են թափանցել քթի և կոկորդի լորձաթաղանթ ու բազմանալ և աճել՝ ստեղծելով իմունային համակարգի պատասխան, որը առաջացնում է կոկորդի ցավ, հազ, գլխացավ և փռշտոց: Ձեր երեխայի մոտ կարող է նաև դիտվել շնչահեձություն կամ քթահոսություն և չափավոր տենդ:

Կանխարգելման խորհուրդներ. Մրսածության փոխանցման ամենատարածված ձևերից մեկը այն է, երբ երեխան շփվում է դրա վիրուսի հետ, այնուհետև դիպչում է աչքերին կամ քթին: Համոզվեք, որ Ձեր երեխան հաճախ է լվանում ձեռքերը, ինչպես հարկն է, և հիշեցրեք նրան, որ չդիպչի աչքերին, քթին կամ բերանին: Կարող եք նաև օգնել Ձեր երեխային իմունային համակարգը ամուր պահել՝ հետևելով, որ նա բավականաչափ քնի, առողջ սնվի և շատ մարզվի:

 

Վարդագույն աչք

Վարդագույն աչքը կամ կոնյուկտիվիտը ցանցաթաղանթի բորբոքում կամ վարակ է, որը ծածկում է ակնագնդի սպիտակ հատվածը և կոպի ներքին մակերեսը: Այս հաճախ հանդիպող աչքի հիվանդությունը կարող է հարուցվել բակտերիալ կամ վիրուսային վարակներով, ինչպես նաև ալերգիայով, աղտոտող նյութերով, ինչպիսիք են ծուխը, շպարի քիմիական նյութերը կամ լողավազանների քլորը: Երեխան կարող է գանգատվել աչքերի գրգռվածությունից կամ լուսազգայունությունից, և Դուք կարող եք նկատել արցունքահոսություն կամ արտաhոսք, այտուցված կոպեր և կարմրություն աչքերի սպիտակ մասում (այստեղից էլ ծագում է «վարդագույն աչք» անվանումը):

Կանխարգելման խորհուրդներ. Կոնյուկտիվիտը հեշտությամբ կարող է փոխանցվել մարդուց մարդուն (երեխան կարող է վարակվել վարդագույն աչքով՝ հպելով որևէ բանի, որը շոշափել է վարակված անձ, այնուհետև դիպչել իր աչքերին), այդ իսկ պատճառով այն երեխաները, որոնց մոտ ախտորոշվել է կոնյուկտիվիտ, դպրոց չեն հաճախում՝ մինչև սկսեն բուժվել և այլևս վարակիչ չլինեն: Հաճախ հիշեցրեք երեխաներին, որ չդիպչեն իրենց աչքերին, քթին կամ բերանին, ինչը պաշտպանվելու լավ եղանակ է սուր և այլ վարակներից։

 

Ինֆեկցված կոկորդ

Այս տարածված վարակը երեխաների մոտ հարուցվում է A խմբի ստրեպտոկոկ կոչվող բակտերիայի շտամներով: Ինֆեկցված կոկորդը խիստ վարակիչ է և կարող է տարածվել օդակաթիլային եղանակով, երբ վարակված որևէ մեկը փռշտում կամ հազում է: Այն կարող է փոխանցվել նաև ըմպելիքներ կամ սնունդ կիսելով որևէ մեկի հետ կամ հպվելով մակերեսների՝ օրինակ, դռան բռնակի, որտեղ կան մանրէներ և այնուհետև դիպչել աչքերին, քթին կամ բերանին: Ձեր երեխան կարող է գանգատվել կոկորդի ցավից ու կլման ժամանակ ցավից և կարող է ունենալ տենդ, ցան, գլխացավ, սրտխառնոց կամ փսխում, քիմքի հետին հատվածում թույլ կարմիր բծեր և այտուցված նշիկներ:

Կանխարգելման խորհուրդներ. Սովորեցրեք Ձեր երեխային հատկապես զգույշ լինել ընկերների և դասընկերների հետ իրեր կիսվելիս, որոնք հազում կամ փռշտում են: Հիշեցրեք Ձեր երեխային, որ հաճախ լվանա ձեռքերը, հատկապես երբ դասընկերը հիվանդ է:

 

Գաստրոէնտերիտ

Նաև կոչվում է «ստամոքսի գրիպ» կամ «ստամոքսի խանգարում», գաստրոէնտերիտը ստամոքսի և աղիների բորբոքումն է, որը ուղեկցվում է փսխմով, լուծով, ստամոքսի ցավերով և տենդով: Գաստրոէնտիտիտը կարող է առաջանալ բակտերիաներով, վիրուսներով կամ մակաբույծներով: Երբ երեխաները պայքարում են ստամոքսի խանգարման դեմ, ամենակարևորն այն է, որ դրանք միշտ խոնավ լինեն: Օրգանիզմը չի կարող լավ աշխատել, երբ այն ջրազրկվի: Երեխաներին խնդրեք շատ ջուր խմել կամ ռեհիդրատացիոն լուծույթ, որոնք պարունակում են էլեկտրոլիտներ՝ դրանք էլ սպառվում են, երբ երեխայի մոտ դիտվում է փսխում և լուծ:

Կանխարգելման խորհուրդներ. Գաստրոէնտերիտը կանխելու լավագույն միջոցը խրախուսելն է Ձեր երեխայի ձեռքերը լվանալը և ստամոքսի խանգարում ունեցող որևէ մեկի հետ սերտ շփումից խուսափելը:

 

Երբ զանգահարել բժշկին

Ցանկացած դեպքում զանգահարեք Ձեր մանկաբույժին, եթե նկատում եք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը՝

  • Դժվարացած շնչառություն
  • Բարձր ջերմություն (39.4 աստիճան կամ ավելի բարձր)
  • Տենդի բացակայության դեպքում վատ ինքնազգացողություն Եթե երեխան ունի ցածր ջերմություն, սակայն, կարծես թե հիվանդ է, դա ավելի մտահոգիչ է, քան եթե բարձր ջերմություն ունենա, բայց իրեն լավ զգա»):
  • Ջրազրկում (ախտանիշները ներառում են միզարտադրության դժվարացում կամ բացակայություն, դանդաղկոտություն և բերանի չորություն)
  • Ախորժակի բացակայություն և սննդից հրաժարվել, որը տևում է ավելի քան երկու օր