mykid.am
Հետծննդյան Խնամք

Ինչպես նվազեցնել քաշը ծննդաբերությունից հետո

Ինչպես նվազեցնել քաշը ծննդաբերությունից հետո

 

Ծննդաբերությունից հետո քաշ կորցնելը որոշ կանանց համար կարող է դժվար լինել: Չնայած ծննդաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում առաջին մի քանի կիլոգրամը բնականոն կերպով նվազում է, բայց այդ մնացած քաշը կարող է իսկապես որոշակի հիասթափություն առաջացնել կանանց շրջանում: Ահա մի քանի բան, որ կարող եք անել ծննդաբերությունից հետո քաշը կորցնելու գործընթացը արագացնելու և մի փոքր ավելի հեշտացնելու համար:

Սկսեք նոր առօրյա

  1. Սկսեք դանդաղ: Ծննդաբերությունից հետո առաջին վեց շաբաթվա ընթացքում չպետք է փորձեք դիետա պահել և մարզվել: Պլանավորեք քաշը կորցնել աստիճանաբար՝ եկող մեկ տարվա ընթացքում, մինչև վերադառնաք այն քաշին, որը ունեիք մինչ երեխա ունենալը։ Թվում է թե հայտնի մարդիկ, ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց վերադառնում են իրենց նախածննդյան քաշին, բայց այս արագ փոփոխությունն այնքան էլ իրատեսական չէ: Բացի այդ, միանգամից նիհարել փորձելը կարող է վնասակար լինել մի շարք պատճառներից ելնելով՝

2Հաշվի առեք երեխային կրծքով կերակրման առավելությունները: Չնայած ուսումնասիրությունները հակասական են այն հարցում, թե արդյոք երեխային կրծքով կերակրելը իրականում օգնում է կանանց ավելի արագ քաշ կորցնել, թե ոչ, միևնույնն է, դա կարող է կոնկրետ ձեր պարագայում օգնել: Եթե դուք կթում եք կաթը՝ կրծքով կերակրելու փոխարեն, միևնույնն է այդ դեպքում նույնպես կարող եք կաթի նյութափոխանակությունից որոշ օգուտներ քաղել, բայց ուսումնասիրության արդյունքներն այս առումով վերջնական չեն:

3Ծննդաբերությունից վեց շաբաթ անց սկսեք կատարել թեթև մարմնամարզություն: Երբ ձեզ պատրաստ համարեք (և ձեր բժիշկը թույլ տա), սկսեք ձեր երեխայի հետ զբոսնել և տանը թեթև վարժություններ կատարել: Մարզասրահում ծանր մարզումներ կատարելը դեռ դժվար կլինի ձեր օրգանիզմի համար, այնպես որ կենտրոնացեք այն վարժությունների վրա, որոնք ձեզ հարմար են և ձեզ շատ չեն հոգնեցնում:

Ինչպես վերադառնալ նախկին մարզավիճակին

 

1Ուշադրություն դարձրեք խորտիկների ընդունման չափաքանակին: Հոգնած ժամանակ իհարկե ավելի հեշտ է պարզապես ուտել այն, ինչ ձեռքի տակ է: Դեպի մի տոպրակ չիփսը կամ պաղպաղակը ձեռք մեկնելու փոխարեն փորձեք ավելի առողջ, բայց միևնույն ժամանակ հագեցնող մի բան վերցնեք: Ձեր պահեստարանն ու սառնարանը հագեցրեք սննդարար կերակրատեսակներով, որպեսզի չուտեք այնպիսի բաներ, որոնք կարող են խանգարել ձեզ վերադառնալ նախնական տեսքին:

2Քնեք, երբ ձեզ հարկավոր է: Քնելու համար ժամանակ գտնելը կարող է դժվար լինել, բայց դա կօգնի վերականգնել ձեր մարմինը ցերեկային ժամերին՝ ձեզ ավելի շատ էներգիա հաղորդելով և ձեր մարմնին տալով այն հանգիստը, որն անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմն ինքն իրեն վերականգնվի, ինչի մեջ մտնում է նաև հետծննդյան քաշի կորուստը: Բացի այդ, հոգնած ժամանակ քնելն օգնում է նվազեցնել արյան մեջ կորտիզոլի քանակությունը, որը սթրեսի հորմոն է և կարող է դժվարացնել նիհարելու գործընթացը:

3Սկսեք անել ավելի ծանր մարզանքներ: Առաջին մի քանի ամիսներից հետո կարող եք վերադառնալ ձեր նախնական մարզման ռեժիմին: Սկզբում կարող է ձեզ թվալ, որ կորցրել եք ձեր վաղեմի մարզավիճակը։ Մինչ աշխատում եք վերադառնալ ձեր նախածննդյան ֆիթնես վիճակին՝ համբերատար եղեք ինքներդ ձեր նկատմամբ:

4Գտեք նորաթուխ մայրիկների աջակցության խմբակներ: Սա կարող է լինել «մայրիկս և ես» ձևաչափի խմբակ կամ պարզապես ձեր քաղաքի կանանց զվարճալի մի խումբ, որոնց անդամները հենարան են հանդիսանում միմյանց համար և աջակցում են միմյանց: Այս կանայք կարող են օգնել ձեզ մոտիվացված մնալու հարցում և կենտրոնացնել ձեզ քաշ կորցնելու ձեր նպատակի վրա:

Ինչպես թիրախավորել փորի հատվածը

1Կատարեք որովայնի համար նախատեսված ճիշտ վարժություններ։ Հղիության ընթացքում որովայնի արտաքին մկանները ձգվում են՝ տեղ ազատելով աճող երեխայի համար։ Երեխայի ծնվելուց հետո այս մկանները կարող են մնալ ձգված և առանձնացված վիճակում՝ ձեր փորին տալով քսակի տեսք։ Մկանները նախկին տեսքին վերադարձնելու համար օգտագործեք հետևյալ տեխնիկաները՝

2Խուսափեք այն սննդատեսակներից, որոնց պատճառով ձեզ մոտ առաջանում է վքնածություն: Կարող եք ձեր փորին ավելի նիհար տեսք հաղորդել՝ խուսափելով փքվածություն առաջացնող սննդից և խմիչքից: Ծննդաբերությունից հետո քաշ կորցնելու համար դուք կարող եք սահմանափակել հետևյալ սննդատեսակները՝

3Շատ ջուր խմեք: Ջուր խմելը կօգնի ձեզ քաշ կորցնել և ձեր օրգանիզմից դուրս հանել տոքսինները: Դրա շնորհիվ դուք ավելի նիհար տեսք կունենաք, և ձեզ ավելի առողջ ու առույգ կզգաք: Եթե ձեզ համար օրական 8 բաժակ ջուր խմելը դժվար է, ապա փորձեք ապահովել ջրի այդ քանակը՝ խմելով բուսական թեյեր և ուտելով ամբողջական մրգեր ու բանջարեղեններ:

 

Խորհուրդներ

Related posts

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ձեզ հղիության ընթացքում

mykid
4 years ago

Արդյո՞ք վեգան լինելը համատեղելի է ձեր հղիության հետ

mykid
3 years ago

Ինչպես հանգստանալ նորածին երեխային մեծացնելու ընթացքում

mykid
3 years ago