mykid.am
Ինչպես Հղիանալ

Ի՞նչ է օվուլյացիան

Ի՞նչ է օվուլյացիան

 

 

Օվուլյացիան այն է, երբ ձվաբջիջը կամ օվումը դուրս է գալիս ձվարաններից: Օվուլյացիայից հետո ձվաբջիջը հասնում է արգանդ ֆալոպյան փողերի միջոցով: Եթե այդ ժամանակ կնոջ սեռական ուղիներում սերմնաբջիջները հանդիպում են ձվաբջջի հետ, կարող է տեղի ունենալ բեղմնավորում:

Եթե դուք փորձում եք հղիանալ կամ պարզապես ցանկանում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես է գործում կանանց վերարտադրողական համակարգը, ապա այս նյութը օգտակար կլինի ձեր համար։ Ստորև կարող եք իմանալ օվուլյացիայի մասին և թե ինչ դեր ունի այն հղիանալու պրոցեսում։ Ավելին, մենք մատչելի ձևով կբացատրենք, թե ինչպես է տեղի ունենում օվուլյացիան:

 

Ւնչու՞ է օվուլյացիան այդքան կարևոր

Յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում վերարտադրողականությունն ապահովող հորմոնները, ներառյալ էստրոգենը և պրոգեստերոնը, միմյանց հետ համատեղ ազդելով խթանում են ձվարանների ֆունկցիան: Ի պատասխան այդ հորմոնների ձվարաններում ֆոլիկուլները սկսում են աճել: Յուրաքանչյուր ֆոլիկուլի ներսում կա մեկ չհասունացած ձվաբջիջ, որը հայտնի է նաև որպես օօցիտ անունով, որն ունակ է հետագայում հասունանալ:

Չնայած յուրաքանչյուր ցիկլի սկզբում մի քանի ձվաբջիջներ կսկսեն զարգանալ, սակայն սովորաբար միայն մեկ գերիշխող՝ դոմինանտ ձվաբջիջ կձևավորվի: Եթե երկու ձվաբաջիջ հասունանա, կարող եք ունենալ ոչ նույնական երկվորյակներ: Ի դեպ, չնայած երբեմն մեկ ցիկլում, ոչ այդքան հաճախ, բայց կարող է ձևավորվել երկու կամ ավելի ձվաբջիջ, դա տեղի է ունենում միաժամանակ, այլ ոչ թե մեկ դաշտանային ցիկլի տարբեր ժամանակահատվածներում:

 

Կապ օվուլյացիայի և բեղմնավորման միջև

Մինչ ձվարանները պատրաստվում են ձվաբջջի հասունացմանը և ձեռբազատմանը, արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումը) պատրաստվում է բեղմնավորված ձվաբջիջը կամ սաղմը ընդունելու ի հաշիվ իր հաստության մեծացման: Կնոջ հորմոնների ազդեցությամբ արգնդի էնդոմետրիումը ձևափոխվում է՝ դառնալով ավելի խիտ և հաստ։

Կարող եք ենթադրել, որ ձվարաններում ձվաբջիջների զարգացումը առաջին փուլից մինչև վերջին փուլ տեղի է ունենում մեկ ամսվա ընթացքում մինչև ձվազատումը, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Յուրաքանչյուր ձվաբջիջ զարգանում է մի քանի ամսվա ընթացքում: Նրանք անցնում են տարբեր զարգացման փուլեր, մինչև պատրաստ կլինեն ձվաբջիջ դառնալուն կամ դադարեն աճել՝ մնալով քնած վիճակում: Հորմոնները, քրոմոսոմային խնդիրները, կառուցվածքային արատները կամ պատահականությունը խանգարում են մյուս օօցիտների լիարժեք զարգացմանը:

Կնոջ ձվարաններում ձվաբջիջների մեծ մասը երբեք չի հասնում մինչև օվուլյացիայի փուլը: Երբ կնոջ մոտ սկսում է սեռական հասունացումը, ձվարաններում առկա է լինում մոտավորապես 300,000 ձվաբջիջ: Չնայած այս մեծ քանակությանը, յուրաքանչյուր կնոջ կյանքի ողջ ընթացքում միայն իր ձվաբջիջիներից շուրջ 300-ն են հասնում օվուլյացիայի փուլին:

Կա նաև թյուր կարծիք, որ յուրաքանչյուր ձվարան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ հերթով օվուլացիայի է ենթարկվում: Օրինակ ՝ մեկ ամիս աջ ձվարանն է օվուլյացիայի ենթարկվում, դրանից հետո, հաջորդ ամիս, ձախ ձվարանն է օվուլյացիայի ենթարկվում: Իրականում, օվուլյացիան տեղի է ունենում այն կողմի ձվարանում, որի մեջ այդ ամսվա ընթացքում առավել հասուն ձվաբջիջ կամ օվում է առաջացել: Որոշ կանանց մոտ մեկ ձվարանը կարող է զգալիորեն ավելի հաճախ օվուլյացիայի ենթարկվել, քան մյուսը:

 

Ե՞րբ է կնոջ մոտ դիտվում օվուլյացիա

Օվուլյացիան սովորաբար տեղի է ունենում դաշտանային ՝ մենստրուալ ցիկլի 11-րդ օրից մինչև 21-րդ օրը ընկած ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր կնոջ մոտ օվուլյացիան տեղի է ունենում կախված իր դաշտանային ցիկլի ժամանակացույցից: Դուք հավանաբար լսել եք, որ օվուլյացիան տեղի է ունենում ձեր դաշտանային ցիկլի 14-րդ օրը, բայց դա պարզապես միջին վիճակրագրական տվյալ է: Իրականում, նույնիսկ 28-օրյա մենստրուալ ցիկլ ունեցող կանայք միշտ չէ, որ իրենց մոտ 14-րդ օրը դիտվում է օվուլյացիա: Ըստ որոշ հետազոտության արդյունքների պարզվեց, որ 28-օրյա ցիկլ ունեցող կանանց ընդամենը 10%-ից քիչ մարդկանց մոտ է 14-րդ օրը օվուլյացիա տեղի ունենում:

Սովորաբար, երբ կանայք ասում են, որ օվուլյացիա են ունենում, նրանք նկատի ունեն հատկապես երկու-երեք օրվա հղիանալու համար ավելի նպաստավոր ժամանակահատվածը, որը նախորդում է օվուլյացիային: Եթե ենթադրենք, որ օվուլյացիան տեղի է ունենում դաշտանային ցիկլի 11-ից 21-րդ օրվա միջև ընկած ժամանակահատվածում, ապա հղիանալու համար առաջանում է լրացուցիչ ժամանակ՝ մենստրուալ ցիկլի 9-րդ օրվանից մինջև 22-րդ օրվա վերջ ընկած ժամանակահատավածը։ Սա շատ երկար ժամանակահատված է հղիանալու համար: Ահա թե ինչու հղիանալ ցանկացող կանանց մեծ մասը հետևում են օվուլյացիայի և ֆերտիլության նշաններին:

 

Ի՞նչ ախտանշաններ են դիտվում օվուլյացիայի ժամանակ

Կանանց մեծամասնությունը որոշակի ախտանիշաններ են ունենում օվուլյացիայի ժամանակ: Որոշ ախտանիշներ կարող են հայտնվել օվուլյացիայից մի քանի օր առաջ, իսկ մյուս ախտանշանները չեն դրսևորվի մինչև օվուլյացիայի նախորդ օրը: Այս ախտանշանները ներառում են սեռական ցանկության փոփոխություն, արգանդի վզիկի հատվածում լորձի արտադրության ուժեղացում և երբեմն սպաստիկ ցավերի առաջացում:

Օվուլյացիայի սկիզբը հայտնաբերելու միջոցներից մեկը ՝ մարմնի բազալ ջերմաստիճանի չափումն է, կամ ձեր թևատակի հատվածում ջերմության չափումն է, երբ դուք գտնվում եք լիովին հանգիստ վիճակում: Յուրաքանչյուր առավոտ մինչ ձեր անկողնուց վեր կանալը, առաջին հերթին պետք է չափեք ձեր ջերմությունը և արդյունքները գրանցելով կարող եք տեսնել մարմնի բազալ ջերմության բարձրացում, որն ազդարարում է օվուլյացիայի սկիզբը:

Մեկ այլ տարբերակ է օվուլյացիայի հայտնաբերման թեստերի օգտագործումը: Այս թեստերը շատ նման են հղիության թեստերին, քանի որ դրանց արդյունքը հիմնված է ձեր մեզի մեջ որոշակի հորմոնի հայտնաբերմամբ: Երբ դուք օվուլյացիայի թեստի վրա տեսնում եք դրական արդյունք, դա նշանակում է, որ ձեր մոտ մոտենում է օվուլյացիայի օրերը, այսինքն եթե ցանկանում եք հղիանալ պետք է ունենաք սեռական հարաբերություն։

Իմացեք, որ ոչ բոլոր օվուլյացիայի համար նախատեսված թեստերն ունեն բարձր ճշգրտություն, և դրանցից ոմանց արդյունքները կարող են դժվար մեկնաբանվել: Իրականում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս թեստերի հուսալիությունը տատանվում է 19% -ից մինջև 99% հավանականության միջակայքում և սխալ սեռական կյանք վարելը որոշ զույգերի անպտղության առաջացման հիմնական նպաստող գործոններից է համարվում: Այսպիսով, օգտագործելուց առաջ համոզվեք ձեր կողմից ձեռք բերված ցանկացած թեստի ճշգրտության աստիճանը:

Օվուլյացիայի ժամանակահատվածը որոշելու առավել ճշգրիտ մեթոդը համարվում է տրանսվագինալ ուլտրաձայնային հետազոտությունը, որը իրականացվում է հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիական բաժանմունքում կամ ընտանիքի պլանավորման կլինիկաներում:

 

Բեղնավորման տեսակները

Հղիության համար անհրաժեշտ է առնվազն մեկ ձվաբջիջ և մեկ սերմնաբջիջ: Սերմնաբջիջը կանանց սեռական ուղիներում կարող է ապրել մինչև հինգ օր։ Այսպիսով, եթե երկուշաբթի օրը զույգը սեռական հարաբերություն ունենա, հինգշաբթի օրը դեռ կլինեն կենդանի, կենսունակ սերմնաբջիջներ, որոնք արդեն ներթափանցած կլինեն կնոջ ֆալոպյան փողեր։

Այնուամենայնիվ կնոջ ձվաբջիջը կենսունակ է ընդամենը 24 ժամ: Բացի այդ, այն պետք է բեղնավորվի օվուլյացիայից հետո առաջիկա 12 ժամվա ընթացքում `հղիության առաջացման համար: Ահա, թե ինչու պետք է սեռական հարաբերություն ունենալ նախքան օվուլյացիան կսկսվի: Եթե ցանկանում եք հղիանալ, ապա օվուլյացիայից առաջ սեռական հարաբերությունը կապահովի, որ կենսունակ սերմնաբջիջներ կհանդիպեն հասունացած ձվաբջջին: Հենց օվուլյացիա սկսվելու տվյալ պահին սեռական հարաբերություն ունենալու անհրաժեշտություն չկա, սակայն դա նույնպես կարող է էֆեկտիվ լինել:

 

Սեռական հարաբերության համար ամենաօպտիմալ ժամանակահատվածը

Եթե դուք կարողանաք իմանալ, թե երբ է ձեր օվուլյացիան սկսվելու, ապա դա ձեզ կարող է օգնել սեռական հարաբերություն ունենալ ձեր առավել նպաստավոր օրերին, բայց դա իհարկե պարտադիր պայման չէ: Եթե շաբաթը երեքից չորս անգամ սեռական հարաբերություն եք ունենում, ապա դա մեծացնում է հավանականությունը, որ դուք անպայման սեռական հարաբերություն կունենաք ձեր օվուլյացիայի շրջանում: Իդեալական տարբերակ է, եթե դուք սեռական հարաբերություն ունենաք ձեր օվուլյացիայի ընթացքում օրը մեջ , որպեսզի սերմնաբջիջները ժամանակ ունենան վերաարտադրվելու և հասունանալու կոպուլացիայի միջև ընկած ժամանակահատվածում:

 

 

Ե՞րբ եք համարվում հղի

Երբ սերմնաբջիջը միաձուլվում է ձվաբջջի հետ տեղի է ունենում բեղմնավորում: Այնուամենայնիվ, դուք այդ պահին տեխնիկապես չեք կարող համարվել հղի: Ձուն պետք է ամրանա արգանդի լորձաթաղանթի մեջ, որպեսզի սկսվի հղիությունը:

Հղի համարվելու համար բեղմնավորված ձուն պետք է ներթափանցի արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի հաստության մեջ: Դա տեղի է ունենում բեղմնավորումից 7-10 օր անց:

Բացի դրանից, այն կանայք, ովքեր անցել են արտամարմնային բեղմնավորման թերապիայի միջով սաղմի տեղափոխումից հետո դեպի արգանդի խոռոչ պաշտոնապես հղի չեն համարվում: Չնայած սաղմը այժմ գտնվում է արգանդի ներսում, նրանք «հղի» չեն, քանի դեռ սաղմը ինքնուրույն չի ներդրվել էնդոմետրիումի հաստության մեջ:

 

Հնարավոր մարտահրավերները

Եթե ձեր ցանկացած ցիկլի ընթացքում չեք զգում օվուլյացիայի ախտանիշներից որևիցե մեկը, կամ եթե ունեք անկանոն դաշտանային ցիկլ, ապա դա կարող է հանգեցնել տվյալ ամիս, կամ ընդհանրապես օվուլյացիայի բացակայության: Անօվուլյացիա է համարվում, եթե կինը չի ունենում օվուլյացիա: Այս խնդիրը համարվում է անպտղության հնարավոր նշաններից մեկը և ընդհանրապես դրդապատճառը: Անօվուլյացիայի հանգեցնող այլ պատճառներից է հանդիսանում չափազանց կարճ կամ երկար տևող դաշտանային ցիկլը, կամ ցիկլի լիակատար բացակայությունը:

Սթրեսի բարձր մակարդակը, հորմոնալ շեղումները, ծայրահեղ կտրուկ քաշի կորուստը, թերսնուցումը, ճարպակալումը, վահանաձև գեղձի դիսֆունկցիան և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը (PCOS) հանդիսանում են անօվուլյացիայի առաջացմանը նպաստող ռիսկի գործոններ: Բուժումը ներառում է կենսակերպի փոփոխություն, քաշի կորուստը կամ ավելացումը, և ֆերտիլության համար նախատեսված դեղորայքի օգտագործումը, որոնք խթանում են օվուլյացիան:

 

Խոսք MyKid-ից

Չնայած զույգերին հաճախ հորդորում են, որ անպտղության բուժում ստանալու համար պետք է դիմել մասնագետին առնվազն սեռական կյանքով ապրելուց վեց ամիսից մինչև մեկ տարի հղիանալու փորձի ձախողումից հետո, սակայն այս ժամկետը չի վերաբերվում այն զույգերին, որոնց մոտ առկա է որևէ խնդիր կամ որոշ ախտանիշներ: Խոսեք ձեր բժշկի հետ ավելի լավ է շուտ, քան ուշ: Խնդրի ավելի վաղ հայտնաբերումը, կարող է բարձրացնել ձեր անպտղության բուժման արդյունավետությունը:

Related posts

Կարո՞ղ են արդյոք կանայք հղիության ժամանակ մեղր օգտագործել

mykid
4 years ago

Արդյո՞ք հղիության ընթացքում անհրաժեշտ է կալցիում օգտագործել

mykid
4 years ago

Որքա՞ն ժամանակ անց սեռական հարաբերությունից հետո դուք կհղիանաք

mykid
4 years ago