Այս հոդվածում`
- Նախածննդյան վիտամիններ
- Առավոտյան սրտխառնոցի դեղամիջոցներ
- Լավ խոնավացնող միջոցներ
- Որովայնը պահող սեղմակալ
- Մարմնի համար նախատեսված բարձ
- Օժանդակ կրծկալ
- Հղիության համար նախատեսված հագուստ
- Հղիության մասին գրքեր
Հղիությունը հիանալի և հրաշալի մի բան է, սակայն այն իր հետ բերում է բազմաթիվ անհարմարություններ, ցավեր ու բավականին շատ անպատասխան մնացած հարցեր և արդյո՞ք նշեցինք, որ հագուստը այլևս Ձեզ չի համապատասխանում: Բնականաբար, կան մի քանի հիմնական պարագաներ, որոնք հարկավոր են Ձեզ հղիության ընթացքում, ինչը կդարձնի Ձեր փորձը ավելի առողջ և հարմարավետ: Սակայն երբեմն հղիության համար պատրաստված անհրաժեշտ պարագաների ցանկը կարող է թվալ մի փոքր վախեցնող և երկար:
Ճշմարտությունն այն է, որ առողջ սննդակարգից և Ձեր բժշկի մոտ կանոնավոր այցերից զատ, շատ բան անհրաժեշտ չէ երեխային մեծացնելու համար: Ի վերջո, Դուք հղի եք ընդհամենը ինը ամիս, ուստի ցանկալի չեն հավելյալ ծախսեր։ Այնուամենայնիվ, կան մի քանի միջոցներ, որոնք կօգնեն Ձեզ անցկացնել հղիության ընթացքը մի փոքր ավելի հեշտ, և առանց մեծ ծախսերի։
Ահա մեր լավագույն ընտրանիները.
Նախածննդյան վիտամիններ
Չնայած այն հանգամանքին, որ հղիության ընթացքը կարող եք անցկացնել առանց նախածննդյան միջոցներ կիրառելու, մայրական խնամքի ծառայություններ մատուցողները խորհուրդ են տալիս բոլոր հղի կանանց նախածննդյան շրջանում որոշ վիտամիններ ընդունել, քանի որ դժվար է անհրաժեշտ սննդանյութերը ստանալ միայն սննդից:
Հղիության ընթացքում վիտամինների և հանքային նյութերի կարիք ավելի շատ եք ունենում, որոնցից են ֆոլաթթուն, երկաթը և կալցիումը: Բացի այդ, մեզանից շատերը դժվարանում են հետևել ճիշտ և բալանսավորված սննդակարգին, որը պայմանավորված է որոշ սննդամթերքների նկատմամբ անտանելիությամբ և առավոտյան սրտխառնոցով:
Ձեր բուժող բժիշկը, ամենայն հավանականությամբ, ձեզ կնշանակի հղիների համար նախատեսված վիտամիններ: Որոշ կանայք բավականին լավ են ընդունում այս վիտամինները, սակայն շատերը դժվարանում են հաբը կուլ տալ կամ մարսել, այն պատճառով, որ առավոտյան ունենում են սրտխառնոց: Առողջապահական ծառայություններ մատուցողների մեծամասնությունը զիջող են և թույլ են տալիս համեմատականներ անցկացնեք, մինչև կգտնեք Ձեզ համար ավելի հաճելի նախածննդյան միջոց:
Ինչ է Ձեզ անհրաժեշտ
Քանի որ ձեր նախասիրությունները ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել, հավանաբար ավելի ճիշտ կլինի չգնել մեծ թվով նախածննդյան վիտամիններ, հատկապես առաջին եռամսյակում: Այնուամենայնիվ, եթե գտնեք այնպիսի նախածննդյան վիտամին, որը սիրում եք և կցանկանաք ընդունել հղիության ընթացքում, ապա դա նույնպես իր օգուտը կտա: Հիշեք, որ եթե պլանավորում եք երեխային կրծքով կերակրել, ապա Ձեզ հարկավոր է շարունակել վիտամիններ ընդունել կրծքով կերակրման ընթացքում ևս, այդ իսկ պատճառով կարող եք պլանավորել հղիության ընթացքում ինչ վիտամիններ ավելացնել Ձեր բալանսում բավականին ժամանակ։
Առավոտյան սրտխառնոց և մարսողական միջոցներ
Հղիության ընթացքում մեր ախորժակը և մարսողական համակարգը կարող են շատ անկայուն լինել: Անկախ նրանից, հղիության ընթացքում կունենաք փսխման զգացում, թե ոչ, միևնույն է մեզանից գրեթե բոլորը առաջին եռամսյակի ընթացքում և նույնիսկ դրանից որոշ ժամանակ անց ունենում են սրտխառնոց: Այնուհետև, կախված հղիության զարգացման ընթացքից, կարող են ի հայտ գալ փորկապություն և այրոցի զգացում, այլ կերպ ասած սկսվում են «Զվարճալի ժամանակներ»:
Դժվար է կանխատեսել, թե վերը թվարկածներից որն է Ձեզ մոտ ի հայտ գալու և երբ, այնուամենայնիվ, հղիության ընթացքում ինչ–որ պահից սկսված ստիպված կլինեք մեկ կամ երկու բան գնել, որպեսզի Ձեզ ավելի լավ զգաք:
Առավոտյան սրտխառնոցի համար նախատեսված միջոցները ներառում են հակասրտխառնոցային ապարանջանները, սառնաշաքար կոնֆետները ու թեյերը և սովորական կրեկերների և աղի ձողիկների պաշար: Կարող եք հարցնել Ձեր բուժող բժշկին, թե ինչն է անվտանգ փորկապության և այրման զգացողության դեպքում ընդունելու համար, բայց սովորաբար առանց դեղատոմսի շատ դեղամիջոցներ օգնում են:
Ինչ է Ձեզ անհրաժեշտ
Այնուամենայնիվ, եթե բախվեք առավոտյան սրտխառնոցին կամ մարսողական համակարգի խանգարմանը, անհրաժեշտ չէ անմիջապես գնել առկա բոլոր դեղամիջոցները: Կարող եք փորձել մեկ կամ երկու տարբերակ, այնուհետև պարզապես դադարել տվյալ դեղամիջոցների ընդունումը: Անկախ նրանից, թե որքան նյարդայնացնող է այս ամենը, ինչի հետ ստիպված ենք լինում առնչվել, հաճախ դրանք վաղ թե ուշ անցնում են ինքնուրույն:
- Լավ խոնավացնող միջոց
Երբ Ձեր որովայնը ձգվի և մեծանա, կզգաք մաշկի որոշ փոփոխություններ: Քոր առաջացնող, չոր մաշկը տարածված է: Կարող եք նաև մաշկի չորություն զգալ Ձեր դեմքին և այլ շրջաններում: Շատ կանանց որովայնին ստրիաներ են առաջանում, քանի որ նրանց մաշկը ձգվում է, թեպետ արդյունքը կախված է՝ ստրիաների համար նախատեսված միջոցները կամ քսուքները իսկապես գործում են թե ոչ (այնուամենայնիվ, փորձելը չի խանգարի):
Ամեն դեպքում, խոնավեցնող միջոցների կիրառումը որովայնին և մաշկի այլ չոր շրջաններում, կարող է բավականին հանգստացնող լինել և օգնել ազատվել քորից: Առանց դեղատոմսի ամենապարզ խոնավեցնող միջոցները անվտանգ են հղի կանանց համար, սակայն կարող եք հարցնել Ձեր բուժող բժշկին, թե արդյոք կան հատուկ բաղադրիչներ, որոնցից պետք է խուսափել:
Օրինակ, հավելանյութերը, որոնցից են ռետինոիդները, ռետինոլները, հիդրոխինոնը, բենզոիլ պերօքսիդը և սալիցիլաթթուն, ընդհանուր առմամբ, հակացուցված են հղի կանանց: Կանանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է խոնավացնող միջոցներին, որոնք հնարավորինս բնական են և չեն պարունակում քիմիական նյութեր:
Ինչ է ձեզ անհրաժեշտ
Բժշկի թույլտվությունը ստանալուց և ցանկալի խոնավեցնող միջոցը գտնելուց հետո, հղի կանանց մեծամասնությունը նախընտրում է սրվակը պահել մահճակալին մոտ կամ դեղերի արկղիկում ` ամենօրյա օգտագործման համար: Կրկին կարիք չկա չարաշահել: Միայն մեկ պարզ խոնավեցնող միջոցը կնվազեցնի քորն ու չորությունը: Եվ դրա կիրառումը մեծացող որովայնին կարող է լինել հանգստացնող և լավ ժամանակ՝ հանգստի և պտղի հետ հաղորդակցվելու համար:
- Որովայնը պահող սեղմակալ
Երբ Ձեր որովանը մեծանում է և ծանրության կենտրոնը տեղափոխվում է, հաճախ առաջանում են ցավեր մեջքի, սրբոսկրազստային հոդերի, ինչպես նաև ազդրի և որովայնի շրջանում: Շատ կանայք թեթևություն են զգում ՝ որովայնային ժապավեն կամ գոտի կրելով: Այս փափուկ, առաձգական օժանդակ ժապավենները օգնում են որովայնը պահել բարձր և ապահովում են հենարան մեջքի համար:
Որովայնը պահող սեղմակալները սովորաբար օգտագործվում են, երբ Ձեր որովայնը մեծանում է և դառնում տեսանելի՝ սովորաբար երկրորդ եռամսյակի վերջում կամ երրորդ եռամսյակի սկզբում: Դրանք հատկապես օգտակար են այն հղի կանանց համար, ովքեր ցանկանում են ակտիվ լինել հղիության ընթացքում կամ կարող են ավելի հակված լինել հղիության հետ կապված վնասվածքների:
Ինչ է Ձեզ անհրաժեշտ
Որովայնը պահող մեկ սեղմակալ ՝ այն ամենն է, ինչ անհրաժեշտ է հղիության ընթացքում: Ավելի լավ է սպասել, մինչև Ձեր որովայնը այնքան մեծանա, որ իսկապես դրանց կարիքն ունենաք, քանի որ ոչ բոլոր կանայք են դրանք օգտակար համարում: Շատ կանայք շարունակում են կրել որովայնը պահող սեղմակալ հետծննդաբերական շրջանում, քանի որ նրանց մարմինը կազդուրվում է: Որովայնը պահող սեղմակալների մեծամասնությունը համեմատաբար էժան է և հետագա հղիությունների ընթացքում ևս կարող է օգտագործվել:
- Մարմնի համար նախատեսված բարձ
Հաշվի առնելով այն, որ որովայնը չափերով ընդլայնվում է, դժվար է լինում քնելիս հարմարավետ դիրք ընդունել: Խորհուրդ չի տրվում քնել մեջքի վրա պառկած դիրքում, քանի որ որովայնը չափերով մեծանալով, բարձրացնում է վտանգի հավանականությունը երակներն ու զարկերակները ճնշելու, որոնք երեխային մատակարարում են արյուն։ Որովայնի վրա պառկած դիրքում քնելը ակնհայտորեն դառնում է խոչընդոտ, կապված ընթացքում դրա չափերի մեծացման հետ: Քունը կողքի պառկած դիրքում Երկրորդ և երրորդ եռամսյակի ընթացքում , բայց նույնիսկ դա կարող է անհարմար լինել:
Փնտրեք բարձ՝ նախատեսված հղի կանանց համար: Այս բարձերը կարող են զարմանալիորեն օգտակար լինել հղի կանանց համար, քանի որ դրանք տալիս են լրացուցիչ աջակցություն ձեր կոնքերին, մեջքին և ոտքերին՝ օգնելով ձեզ գտնել ավելի հարմարավետ կողքի պառկած դիրք: Դրանք կարող են նվազեցնել նաև ճնշումը հոդերի վրա: Բազմաթիվ կանայք բարձը տեղադրում են ոտքերի արանքում ՝ փոխելով կոնքազդրային հոդերի դիրքը, պարզապես ճնշումը թեթևացնելու համար:
Ինչ է ձեզ անհրաժեշտ
Հղիության համար նախատեսված բարձերը լինում են տարբեր ձևի, չափի, որակի և փափկության/ամրության: Ավելի լավ է խանութ գնալ և մի քանիսը փորձարկել: Հավանաբար, այն Ձեզ հարկավոր է միայն հղիության ընթացքում: Դուք հավանաբար մի կողմ կդնեք այն հղիությունից հետո, սակայն հնարավոր է այնքան ընտելանաք այդ բարձին, որ շարունակեք օգտագործել այն նույնիսկ ամիսներ անց և, իհարկե, կարող եք հետագա հղիությունների ընթացքում ևս օգտագործել:
- Օժանդակ կրծկալ
Հղիության ընթացքում ձեր կուրծքը կմեծանա առնվազն մեկ չափով և կդառնա ծանր ու ցավոտ, հատկապես առաջին եռամսյակում: Ամենայն հավանականությամբ, հղիության ընթացքում Ձեզ գոնե մեկ անգամ նոր կրծկալ հարկավոր կլինի: Ցանկանում եք ընտրել օժանդակ, փափուկ, և տարբեր չափերի փոփոխվող, քանի որ Ձեր կրծքերը անընդհատ աճելու են ամբողջ հղիության ընթացքում:
Եթե պլանավորում եք կրծքով կերակրել, կարող եք մտածել կերակրման համար նախատեսված կրծկալ գնելու մասին (որն իր վրա ունի հարմարանքներ հեշտ բացելու համար) և հղիության ընթացքում կրել այն: Այնուամենայնիվ, հիշեք, որ կրծքով կերակրման ժամանակահատվածում Ձեր կրծքերը կմեծանան նույնիսկ ավելի շատ, այնպես որ նախապատրաստեք մեծ կրծկալ, եթե մտադիր եք կրել այն հղիության ընթացքում:
Ինչ է Ձեզ անհրաժեշտ
Ամենայն հավանականությամբ, արդեն առաջին եռամսյակում անհրաժեշտ կլինի կրել ավելի մեծ կրծկալ, երբ Ձեր կրծքերը սկսում են աճել՝ նախապատրաստվելով կրծքով կերակրման: Մեկ կամ երկու մեծ չափսի կրծկալ ձեռք բերելը լավ որոշում է, քանի որ Ձեր կրծքերը կարող են շարունակել մեծանալ ամիսների ընթացքում: Կախված այն բանից, թե ինչ հաճախականությամբ եք լվանում Ձեր կրծկալները և արդյոք Ձեզ հարկավոր են սպորտային կամ այլ տեսակի կրծկալներ, հավանաբար Ձեզ հարկավոր կլինի 2-3 նոր կրծկալ:
- Հղիների համար նախատեսված հագուստ
Մեզանից շատերի համար հղիների համար նախատեսված հագուստ գնելը իրենից դժվարություն չի ներկայացնում: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ով եք Դուք, պետք է մեծացնեք Ձեր սովորական հագուստը հղիության ընթացքում: Մեզանից շատերը չեն կարողանում կոճկել տաբատը նույնիսկ հղիության թեստի դրական արդյունք ստանալուց մի քանի օր անց:
Հավանաբար, այն իրը, որի կրելու կարիքը Դուք ամենաշատը կունենաք ՝ հղիների համար նախատեսված տաբատն է, չնայած կարող եք գոտկային հատվածում լայնացնել կամ պարզապես որոշ ժամանակ հագնել սպորտային տաբատներ: Երկրորդ եռամսյակում Ձեզ հարկավոր կլինի հղիների համար նախատեսված վերնաշապիկներ և տաբատներ, քանի որ Ձեր որովայնը, գոտկատեղը, կրծքավանդակը և կրծքերը ընդլայնվում և աճում են:
Մի մոռացեք նաև կոշիկների մասին: Հարկավոր չէ հղիների համար նախատեսված որևէ հատուկ կոշիկ գնել, սակայն ամիսների ընթացքում Ձեր ոտքերը կարող են ընդլայնվել ու այտուցվել և դժվար թե ցանկանաք կանոնավոր կրել բարձրակրունկներ:
Ինչ է Ձեզ անհրաժեշտ
Կարող է գայթակղիչ լինել բոլորովին նոր զգեստապահարան գնելը, երբ հղի եք, սակայն անհրաժեշտ չէ: Եթե ցանկանում եք պահպանել հիմնական հագուստները, Ձեզ շաբաթվա ընթացքում անհրաժեշտ կլինի տաբատներ և վերնաշապիկներ, ինչպես նաև մի քանի նոր մեծ կրծկալ: Դուք իսկապես կարող եք հղիների համար նախատեսված գեղեցիկ հագուստ ձեռք բերել կամ ընկերներից նվիրատվություն խնդրել: Գնումներ կատարելիս հաշվի առեք, որ ծննդաբերությունից հետո դեռ երկար ժամանակ կկրեք հղիների համար նախատեսված տաբատ, ուստի իմաստ ունի ունենալ մի քանի զույգ, որոնք Ձեզ դուր են գալիս և հարմարավետ են:
- Գրքեր հղիության մասին
Հղիության ընթացքի յուրաքանչյուր շաբաթը տարբերվում է հաջորդից, և Ձեր մարմինն ու երեխան աճում և փոխվում են շատ նոր և հետաքրքիր եղանակներով: Սակայն այս ամենը երբեմն կարող է շփոթեցնել և սթրեսի ենթարկել, և հաճախ թվացյալ անվերջ հարցեր են ծագում այն մասին, թե ինչ է կատարվում Ձեր մարմնի հետ:
Հղիության մասին լավ գիրքը, հատկապես նկարներով և նկարազարդումներով, կարող է մի քանի ամիս դառնալ հղիության հուսալի օգնական: Բացի հղիության ընթացքում պտղի զարգացման և մարմնական փոփոխությունների մասին քննարկումներից, հղիության մասին գրքերի մեծ մասը կօգնեն Ձեզ նախապատրաստվել նախածննդյան խնամքին և տալ խորհուրդներ այն մասին, թե ինչ ակնկալել ծննդաբերության և հետծննդյան շրջանում:
Ինչ է ձեզ հարկավոր
Ընդհամենը մեկ կամ երկու գիրք է ձեզ անհրաժեշտ, որոնց վստահում և սիրում եք: Սովորաբար հղիության մասին գրքերի առողջ ընտրանի կարող եք գտնել գրադարանում կամ երկրորդ ձեռքի խանութներում: Ընկերներից խորհուրներ հարցնելը միշտ էլ լավ գաղափար է: Ընտրեք այնպիսի գիրք, որը կարծես հուսադրող է, ոչ այնքան կլինիկական և մանրակրկիտ ու հավասարակշռված է ներկայացված տեղեկատվության առումով:
Եզրափակում
Երբ երեխայի եք սպասում, պետք է կենտրոնանաք այն բանի վրա, թե ինչ է անհրաժեշտ Ձեր երեխային, և փոքրիկ մանկական հագուստ ու աքսեսուարներ գնելը միանշանակ զվարճալի է: Սակայն ապագա մայրիկները իրենց անձնական կարիքները նույնպես ունեն, և նրանք, անշուշտ, արժանի են փաղաքշանքի: Ի վերջո, թեպետ հղիությունը օրհնություն է, այն կարող է նաև շատ պահանջկոտ լինել ֆիզիկական և հուզական հատկանիշների առումով:
Ինչպես ասում են, բավական հեշտ կարող է լինել հղիության ընթացքում չափից ավել ծախսեր կատարելը, ինչը լավ միտք չէ, եթե Ձեր միջոցները սահմանափակ են: Այստեղ կարևոր է իմանալ, թե ինչն է Ձեզ իսկապես անհրաժեշտ, և հաստատ կա մի միջոց, որպեսզի համոզվեք, որ Ձեր բոլոր կարիքները բավարարվում են առանց ձեռք ու ոտք ընկնելու:
Թերևս լավագույն նվերները, որոնք կարող եք ինքներդ Ձեզ մատուցել, ընդհանրապես գնային նշում չունեն. նիրհել, երկար լոգանք և ոտքերը վեր հանելու հնարավորություն:
Այնպես որ, կենտրոնացեք կարևոր բաների վրա, սակայն մի խնայեք: Դուք իրավունք ունեք այն ամենի, ինչ անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ ինը ամիսները հնարավորինս հարմարավետ և դյուրին լինեն: