Այս հոդվածում՝
- Ախտանիշներ այս շաբաթ
- Պտղի զարգացումը հղիության 15-րդ շաբաթում
- Հատուկ նկատառումներ
- Խնամքի մասին խորհուրդներ
- Ձեր բժշկի աշխատասենյակում
- Առաջիկա այցեր բժշկին
- Խորհուրդներ զուգընկերներին
Բարի գալուստ հղիության երկրորդ եռամսյակի երկրորդ շաբաթ: Հղիության 15-րդ շաբաթում պտուղը չափերով մեծանում և հասունանում է: Երկրորդ եռամսյակը ամենաբարվոք ժամանակաշրջանն է հղիության համար: Ձեզ այլևս չեն անհանգստացնում հղիության առաջին եռամսյակի շեղումները, մասնավորապես` սրտխառնոց, փսխում:
Պտուղը հղիության 15-րդ շաբաթում
Հղիության 15-րդ շաբաթվա ընթացքում սաղմի երկարությունը՝ գլխի գագաթից մինչ հետույքի ստորին կետը՝ 7սմ է:
Պտղի միջին հասակը հղիության 15-րդ շաբաթում գլխի գագաթից մինչև ստորին վերջույթները կազմում է մոտ՝ 12-13 սմ: Ձեր փոքրիկի քաշն այս շաբաթ հասնում է գրեթե 114գ:
Պտղի շարժ
Արդեն 15-րդ շաբաթում պտուղը դառնում է ավելի եռանդուն: Կարող է կատարել շարժումներ ողջ մարմնի երկայնքով, շարժել ձեռքերն ու ոտքերը, ձգվել և նույնիսկ կատարել շնչառական շարժումներ:
Ականջներ
Պտղի ականջների արտաքին հատվածը ձևավորվում է և կայունորեն դառնում է ավելի ճանաչելի: Մինչդեռ ներքին ականջը շարունակում է զարգանալ: Թեպետ պտղի մոտ լսողությունը վերջնականապես ձևավորվում է մի փոքր ուշ:
Մաշկ
Պտղի մաշկը դեռ շատ բարակ է ու թափանցիկ: Ենթամաշկային ճարպաբջջանքը զարգացած չէ և մաշկի մակերեսային շերտերի միջով նկատելի են արյունատար անոթները, որի հետևանքով թվում է թե մաշկը կարմիր է:
Կմախք
Ոսկրերը շարունակում են օսիֆիկացվել կամ կարծրանալ: Գանգի, ողնաշարի և ուսային գոտու որոշ ոսկրեր , անրակների և խողովակավոր ոսկրերի հետ միասին, արդեն ներգրավված են կարծրացման գործընթացում:
Վերին և ստորին վերջույթների ոսկրերը նույնպես կարծրանում են 15-րդ շաբաթում:
Այս ինտերակտիվ փորձի ընթացքում կարող եք ուսումնասիրել 15-րդ շաբաթվա հանգրվաններից մի քանիսը:
Ախտանիշներ այս շաբաթ
Առաջին եռամսյակում որոշ ախտանշանների անկման հետ մեկտեղ, կարող են վերսկսվել նորերը կամ շարունակվել երկրորդ եռամսյակում: Ախտանիշներ, որոնք կարող եք ունենալ 15-րդ շաբաթվա ընթացքում, ներառում են՝
- գլխապտույտ
- գլխացավ
- այրոց
- մաշկային փոփոխություններ
Քաշի փոփոխություն
Այս շաբաթ կարող եք սկսել զգալ քաշի զգալի փոփոխություններ: Չնայած յուրաքանչյուր հղի կնոջ մոտ այն տարբեր է, սովորաբար առաջին եռամսյակում դիտվում է քաշի ավելացում մոտավորապես 0,5կգ-ից մինչև 2,5կգ-ով , իսկ դրանից հետո յուրաքանչյուր շաբաթ մոտ՝ 0,5կգ:
Եթե Ձեր քաշը զգալիորեն աճել կամ պակասել է, ապա դրա մասին պետք է տեղեկացնել բժշկին:
Արյունահոսող լնդեր
Էնդոկրին համակարգում կտրուկ փոփոխությունները կարող են վատ անդրադառնալ ատամների երկարակեցության վրա, իսկ հղիության ընթացքում կարող է դիտվել՝ գինգիվիտ(լնդային հիվանդություն) կամ բորբոքված, հիպերեմիկ(կարմրած), այտուցված լնդեր: Երբ լնդերի զգայունությունը բարձրանում է, ապա ավելի հավանական է, որ դրանք կարյունահոսեն, հատկապես ատամները խոզանակով մաքրելիս: Նման դեպքերում դուք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեք բերանի խոռոչի, մասնավորապես՝ ատամների և լնդերի խնամքին: Գինգիվիտը կամ բերանի խոռոչի այլ հիվանդությունների հավանականությունը բարձրանում է հղիության ընթացքում՝ սկսած առաջին եռամսյակից, վատթարանալով ՝ երկրորդ և երրորդ եռամսյակներում: Որպես կանոն, այն անցնում է երեխայի լույս աշխարհ գալուց հետո:
Քթային արյունահոսություն
Հորմոնների սինթեզի բարձրացման և անոթներում՝ շրջանառվող արյան ծավալի ավելացման հետևանքով ավելանում է քթային արյունահոսությունների հավանականությունը: Ժամանակ առ ժամանակ այդ արյունատար անոթները՝ մազանոթները, կարող են պատռվել և արյունահոսել:Դա կարող է Ձեզ հանկարծակիի բերել, սակայն քթային արյունահոսությունը հղիության ընթացքում հաճախակի է դիտվում, որը ունենում է յուրաքանչյուր հինգերորդ հղի կանանցից գոնե մեկը: Խնդիրն ընդհանուր առմամբ մեղմ և կառավարելի է, և այն սովորաբար անցնում է երեխայի ծննդից հետո:
Խնամքի մասին խորհուրդներ
Այս շաբաթ որոշակի ժամանակ հատկացրեք՝ հղիության ընթացքում բնականոն քաշի ավելացման և բերանի խոռոչի խնամքի մասին տեղեկանալու համար: Ճիշտ ժամանակն է նաև սովորելու (կամ վերանայելու) այն մասին, թե ինչ անել, եթե ունեք քթային արյունահոսություն:
Բնականոն քաշի ավելացում
Ապահով, առողջ հղիության և ծննդաբերության հավանականությունը մեծացնելու համար, հղիության ընթացքում փորձեք մնալ քաշի ավելացման առաջարկվող ուղեցույցների շրջանակներում: Քաշը, որը պետք է ավելանա հղիության ընթացքում, կախված կլինի այն բանից, թե որքան եք կշռել նախքան հղիությունը, ինչպես նաև մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ):
Ձեր բժիշկը կօգնի որոշել և հետևել հղիության ընթացքում քաշի բնականոն ավելացմանը: Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջը (ACOG) խորհուրդ է տալիս քաշի ավելացման հատուկ թիրախներ կիրառել հղի կանանց համար: Ձեր նախածննդյան այցելությունների ժամանակ կարող եք քննարկել, թե ինչպես են ներկայիս մեթոդները և առաջարկները անդրադառնում ձեզ վրա:
- Ճարպակալում՝ 15–20 կգ
- Ավելորդ քաշ՝ 11–14 կգ
- Բնականոն քաշ՝ 7-10 կգ
- Անբավարար քաշ ՝ 4-6 կգ
Ինչ են ասում փորձագետները
«Ի վերջո, եթե առողջ սնվեք, ձեր օրգանիզմը կստանա այն, ինչ իրեն անհրաժեշտ է: Շաբաթների ընթացքում մարմնի քաշի ավելացումը այնքան էլ կարևոր չէ, որքան երեխայի ընդհանուր աճն ու զարգացումը», ասում է բժշկուհի, մանկաբարձ-գինեկոլոգ՝ Էլիսոն Հիլը:
Կարևոր է հղիության ընթացքում բավարար քաշ հավաքել՝ կանխելով պտղի վաղաժամ ծնունդը և ցածր քաշը: Նույնքան կարևոր է, խուսափել ավելորդ քաշից: Չափից ավել քաշը կարող է վտանգել ձեր և երեխայի կյանքը, ծննդաբերության ժամանակ, և գուցե հետագայում ավելի մեծ դժվարությամբ ազատվեք ավելորդ քաշից, որը ձեռք եք բերել երեխայի ծննդից հետո:
Հղիության ընթացքում ավելորդ քաշի ձեռք բերումը կապված է նաև որոշակի բարդությունների հետ, ներառյալ արյան բարձր ճնշումը, պրեէկլամպսիա՝ որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում՝սպիտակուցների զգալի քանակությամբ (պրոտեինուրիա), և հղիների (գեստացիոն) դիաբետ:
Շատ ավելի հեշտ է հետևել քաշի ավելացմանը, եթե դուք սկսեք անել դա հղիության առաջին կամ երկրորդ ամսից: Ահա որոշ բաներ, որոնք պետք է հիշել հղիության ընթացքում քաշի ավելացման մասին`
- Սնվեք առողջ և բալանսավորված:
- Հետևեք ձեր բժշկի խորհուրդներին:
- Գնացեք բոլոր նախածննդյան հանդիպումներին:
- Յուրաքանչյուր շաբաթ դրսևորեք ֆիզիկական ակտիվություն:
- Հետևեք ձեր քաշին, որպեսզի համոզվեք, որ այն ավելանում է բնականոն կերպով, բայց ոչ շատ:
Բերանի խոռոչի ճիշտ խնամք
Շատ կարևոր է ունենալ առողջ ատամներ, ոչ միայն հղիության, այլև ողջ կյանքի ընթացքում: Բերանի խոռոչի ոչ բավարար հիգիենան, կարող է բերել որոշակի փոփոխությունների, ընդհուպ մինչև գինգիվիտի առաջացման: Որից հետո այն կարող է ախտահարել պարօդոնտը՝ պարօդոնտիտ(հարատամնային հյուսվածքների բորբոքում), որը կապված է վաղաժամ ծննդաբերության և ցածր քաշի հետ: Հղիության ընթացքում բերանի խոռոչի խնամքի համար պետք է՝
- Օրվա ընթացքում առնվազն երկու անգամ խոզանակով մաքրել ատամները:
- Խոզանակով ատամները մաքրել առնվազն երկու րոպե:
- Առողջ և բալանսավորված սննդակարգ:
- Օգտագործեք ատամնաթել (ֆլոս) :
- Պարբերաբար դիմեք ձեր ատամնաբույժին ՝ բերանի խոռոչի պրոֆիլակտիկ ստուգման համար:
- Խոզանակելուց հետո օգտագործեք ողողման միջոցներ:
Ինչ անել քթային արյունահոսության ժամանակ
Քթային արյունահոսությունը կարող է վախեցնել կամ տհաճ լինել, սակայն դրանից վտանգ ակնկալելը համարվում է հազվադեպ երևույթ: Այն կարող եք դադարեցնել տնային պայմաններում.
- Խուսափեք քթի խոռոչում չորության զգացումից, քանի որ այն կարող է նաև հանգեցնել քթից արյունահոսության. Քթի խոռոչի խոնավությունը պահպանելու համար խորհրդակցեք ձեր բժշկի հետ նազալ սփրեյի մասին:
- Նստած դիրքում գլուխը բարձր պահեք: Ձեր գլուխը հետ մի թեքեք կամ ծնկներից առաջ մի տարեք:
- 5-10 րոպե սեղմեք ձեր քթի փափուկ հատվածը ՝ փորձելով դադարեցնել արյունահոսությունը:
- Դրեք սառը թրջոց, որը կօգնի դադարեցնել արյունահոսությունը ՝ արյան անոթները սեղմելով կամ փոքրացնելով դրանք:
- Երբ ստիպված եք քիթը մաքրել, դա արեք նրբորեն:
Քթային արյունահոսությունը, սովորաբար ավարտվում է րոպեներ անց, տեղի չտալով մտահոգվել: Այնուամենայնիվ, եթե ունեք քթից առատ արյունահոսություն կամ հաճախ եք արյունահոսում, դիմեք ձեր բժշկին: Այն կարող է պայմանավորված լինել արյան բարձր ճնշմամբ կամ ուղեկցող այլ հիվանդություններով:
15-րդ շաբաթվա կարևոր նկատառումներ
- Սնվեք առողջ և բալանսավորված:
- Հետևեք ձեր բժշկի խորհուրդներին:
- Գնացեք բոլոր նախածննդյան հանդիպումներին:
- Պարբերաբար մարզվեք:
- Այցելեք ատամնաբուժարան:
- Գրի առեք այն հարցերը, որոնք պետք է ուղղեք ձեր բժշկին:
Խորհուրդներ զուգընկերներին
Ձեր զուգընկերոջ աջակցությունը կարող է նշանակել ավելին, քան կարծում եք: 2016 թ.-ի 2,641 հղի կանանց հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր իրենց զուգընկերների կողմից չեն ստացել բավարար խնամք և աջակցություն, մինչև 80% ավելի մեծ է եղել հավանականությունը, որ հղիության վաղ շրջանում կունենան անհանգստության մեծ զգացում, ընդհուպ մինչև դեպրեսիա: Իսկ այն կանայք, ովքեր գրեթե միշտ եղել են իրենց զուգընկերոջ ուշադրության կենտրոնում, ներգրավվելով բժշկի հետ բոլոր հանդիպումներին, ապագա ծնողների համար նախատեսված դասերին, ինչպես նաև մարմնամարզումներին, այն մեծ ազդեցություն է թողել մոր բարեկեցության, հոգեկան առողջության և առողջ ապրելաձևի վրա:
Քանի որ այն կանայք, ովքեր ակնկալում են, իրենց զուգընկերոջ կողմից հոգատարություն և ներգրավվածություն, ավելի շուտ կստանան նախածննդյան խնամք և ավելի քիչ հակված կլինեն վնասակար սովորույթներին։
Ձեր զուգընկերոջ աջակցությունը կարող է դրսևորվել տարբեր ձևով՝ ներառյալ ֆինանսական օգնությունը, ինչպես նաև հետծննդյան խնամքը:
Ձեր բժշկի աշխատասենյակում
Եթե դուք, ձեր զուգընկերոջ և բժշկի հետ միասին որոշում կայացնեք կատարել նախածննդյան գենետիկական թեստավորում, ախտորոշիչ հետազոտություն՝ հղիության երկրորդ եռամսյակում, ապա կարող եք սկսել արդեն 15-րդ շաբաթից:
Երկրորդ եռամսյակում ախտորոշիչ զննում
Ձեր բժիշկը կարող է ձեզ առաջարկել երկրորդ գենետիկական ախտորոշիչ թեստավորումն՝ 15-ից մինչև 22-րդ շաբաթների ընթացքում: Դա արյան քննություն է, որում հետազոտվում են չորս տարբեր բաղադրիչներ, որը կոչվում է մայրական շիճուկի սկրինինգ կամ բազմամարկերային հետազոտություն: Այս հետազոտությունները տեղեկություն է տրամադրում երեխայի `քրոմոսոմային հատուկ շեղումների, ինչպես նաև նյարդային խողովակի արատների վտանգի մասին:
Նման հետազոտությունները, հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում, թույլ են տալիս համեմատել դրանց արդյունքները, ռիսկի ավելի ճշգրիտ գնահատման համար:
Պետք է հիշել, որ սկրինինգային հետազոտությունները պտղի մոտ չեն ախտորոշում որևէ հիվանդություն: Նրանք ձեզ և բժշկին տեղեկություն են տալիս, թե ինչ հավանականություն կա, որ պտուղը կարող է խնդիր ունենալ: Եթե արդյունքները ցույց են տալիս, որ կա որևէ ռիսկ, ձեր բժիշկը խորհուրդ կտա հետագա հետազոտությունների մասին:
Ամնիոցենտեզ
Ամնիոցենտեզը՝ պտղապարկի ասեղնածակումն (պունկցիա) է, որը սովորաբար իրականացվում է հղիության ուշ փուլերում՝ 15-րդ և 20-րդ շաբաթների միջև: Այսպիսով, եթե որոշել եք անցնել այս գենետիկական հետազոտությունը, հնարավոր է, որ ձեր հանդիպումը նշանակվի հենց այս շաբաթ:
Հետազոտության ընթացքում նախքան միջամտությունը, ուլտրաձայնային հետազոտության միջոցով պարզում են ընկերքի դիրքը, դատարկում միզապարկը: Սովորաբար պունկցիան կատարվում է ամնիոսկոպի միջոցով, որովայնի առաջային պատի միջով, կավխած ընկերքի տեղակայումից և պտղի դիրքից, ուղղորդելով այն արգանդի միջով՝ ամնիոտիկ պարկի մեջ: Դրանից հետո վերցվում է ամնիոտիկ հեղուկի փոքր նմուշ, որը պարունակում է նաև պտղի բջիջներ: Նմուշը ուղարկվում է լաբորատորիա փորձարկման:
Այս գործընթացը համեմատաբար արագ է և տևում է մոտ 10 րոպե, ինչից հետո շուրջ մեկ ժամ պետք է մնալ բժշկի հսկողության տակ: Միջամտությունից հետո պետք է հետևել բջժկի հրահանգներին, հնարավորինս շուտ վերականգնման համար: Հետազոտության արդյունքը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, իսկ անդադար սպասելը կարող է սթրեսի պատճառ դառնալ:
Առաջիկա այցեր բժշկին
Նախածննդյան ձեր հերթական այցը կարող է լինել հաջորդ՝ 16-րդ շաբաթում:
«Անատոմիական սքանավորում» կամ II-րդ մակարդակի (մակարդակ 2) ուլտրաձայնային հետազոտությունը, սովորաբար իրականացվում է 18-ից 22-րդ շաբաթների ընթացքում:
Հատուկ նկատառումներ
Ձեր տարիքը, առողջական վիճակը կամ հղիության հետ կապված բարդությունները կարող են նշանակել, որ դուք դասվում եք բարձր ռիսկային խմբերին:
Սեռական ուղիներից արտադրությունը կարևոր ցուցիչ է, որն հնարավորություն է ընձեռում գաղափար կազմել հղիության բարեհաջող ընթացքի մասին: Եթե արտադրությունը չափավոր է ու աննշան հետք է թողնում վարտիքի վրա, եթե այն միատարր է և ունի թեթևակի թթվահոտություն, անհանգստանալու կարիք չկա, կնշանակի` հեշտոցի միկրոֆլորան չի խախտվել ու հղիությանը ոչ մի սեռավարակ չի սպառնում:
Կանդիդոզի զարգացումը հանգեցնում է հեշտոցից լոռանման առատ արտազատման, տրիխոմոնիազն ուղեկցվում է թարախային առատ արտազատուկով: Խլամիդիոզին բնորոշ է լորձաթարախային սակավ արտադրությունը, իսկ գոնորեային՝ թարախային առատ արտադրությունը: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների դեպքում անհրաժեշտ է անհապաղ բուժում: Վերը նշված բոլոր հիվանդությունները կարող են վարակել պտղի թաղանթը և հանգեցնել հղիության ընդհատման, պտղի զարգացման խանգարումների ու նորածնի ինֆեկցիոն հիվանդսացության
Փոքրիկի մասին
Հղիության 15-րդ շաբաթում ձեր ինքնազգացողությունը կարող է բարելավվել: Հիշեք, չնայած, որ դուք սննվում եք «երկու հոքու» համար և գուցե սրտխառնոցի կորստի հետևանքով, առաջանա ցանկանություն ուտելու բազմաթիվ կերակուրներ, այնուամենայնիվ չարաշահել պետք չէ: Համոզվեք, որ ուտում եք սննդարար մթերք և կանոնավոր կերպով մարզվեք, խուսափելիվ ավելորդ քաշից:
Օգտակար խորհուրդ. Եթե դուք հանկարծակի սեռական ցանկության բռնկում եք ունեցել, ապա իրացրեք այդ ցանկությունը: