Այս հոդվածում
- Դժվարաշնչություն
- Ախտանիշներ
- Պատճառներ
- Ժամանակ
- Ախտորոշում
- Բուժում
- Ե՞րբ դիմել բժշկի
- Ցավ կողոսկրերում
- Հղիության հետ կապված պատճառներ
- Խորհուրդներ
Հղիության ընթացքում ձեր օրգանիզմում և հորմոնալ ֆոնում տեղի ունեցող փոփոխություններն են պատասխանատու բազմաթիվ տարբեր ախտանիշների համար: Երկու ամենատարածված գանգատներն են, հևոց և ցավ կողոսկրերում: Ահա թե ինչ պետք է իմանալ հղիության ընթացքում այս դիսկոմֆորտների առաջացման պատճառների և բուժման մեթոդների մասին, նաև ինչպես դրանք հաղթահարել և երբ դիմել բժշկի:
Դժվարաշնչություն
Հղիությունը կարող է բառացիորեն խլել ձեր շունչը: Դիսպնեա,որը բժշկական տերմին է, նշանակում է՝ դժվարաշնչություն կամ հևոց, որը շատ տարածված ախտանիշ է հղիության ընթացքում։ Իրականում հղի կանանց կամ ապագա մայրերի 60-70% -ը երբեմն գանգատվում են, որ շնչառության պակաս են զգում ։
Ախտանիշներ:
Երբ ձեզ մոտ սկսվում է հևոց կամ դժվարաշնչություն , ձեզ կարող է թվալ, որ դժվար է շնչել, կամ որ դուք ծանր եք շնչում։ Հարկ է լինում ավելի շատ աշխատանք կատարել, բավարար քանակությամբ օդ ներշնչելու համար: Կարող է թվալ, որ դուք պետք է մտածեք շնչառության մասին, կամ պետք է ավելի շատ ջանքեր գործադրեք խորը շունչ քաշելիս, քան սովորաբար բնականոն շնչառության ժամանակ։
- Դուք ունեք կոկորդի կամ կրծքավանդակի սեղմվածության զցացում: Դուք Կարող եք զգալ, Ձեր օդատար ուղիներում կամ թոքերում խիստ ձգվածության զգացում և օդի անցման դժվարացում դեպի թոքեր և շնչուղիներ:
- Դուք բավարար քանակությամբ թթվածին չեք ստանում: Կարող է առաջանալ զգացողություն , որ կարծես Ձեր օդատար ուղիները բավարար մեծ կամ ուժեղ չեն, որպեսզի մատակարարեն Ձեզ բավարար չափով թթվածին։
Պատճառներ
Հղիության ընթացքում ցանկացած պահին Ձեզ մոտ կարող է առաջանալ դժվարաշնչություն(հևոց), որին հիմնականում առընչվում են երրորդ եռամսյակի ընթացքում: Գուցե դուք չիմանաք, թե ինչու է դա տեղի ունենում, բայց ահա հղիության հետ կապված պատճառներից մի քանիսը:
- Հորմոններ: Հղիության հորմոնները ազդում են սիրտանոթային ու շնչառական համակարգերի վրա, այնպես, որ դրանք կարող են հանգեցնել շնչառության փոփոխմանը, որը դուք կամ կնկատեք կամ ոչ
- Արգանդի աճ: Երբ Ձեր արգանդը չափերով մեծանում է Ձեր որովայնում, այն սկսում է ճնշում գործադրել ստոծանու վրա (մկան, որն օգնում է շնչառությանը): Դա կարող է սեղմման ենթարկել ձեր թոքերը և նրանց ավելի քիչ տեղ տրամադրել ընդարձակվելու համար, ավելի դժվարեցնելով խորը շունչ քաշելը:
- Ինչպես է Ձեզ մոտ այն դրսևորվում:Բարձր և մոտ տեղակայումը ստոծանուն և թոքերին՝ կարող է հանգեցնել հևոցի: Ցածր տեղակայումը կարող է թոքերին մի փոքր ավելի տեղ տրամադրել և կրկին հանգեցնել հևոցի:
- Մարմնամարզություններ: Նախածննդյան մարզումները շատ օգտակար են Ձեզ համար: Այնուամենայնիվ, դրանց չարաշահումը կարող է առաջացնել ցավեր, գլխապտույտ և հևոց: Համոզվեք, որ մարզվում եք առողջ տեմպերով և հաճախակի ընդմիջումներով: Նաև պետք է մնաք խոնավ և ուշադրություն դարձնեք Ձեր մարմնի ազդանշաններին, որպեսզի հասկանաք, թե երբ է պետք տեմպը նվազեցնել կամ դադարեցնել:
- Մեկից ավել երեխաների ծննդաբերում: Երբ դուք հղի եք մեկից ավել երեխաներով, ապա նրանք որովայնում ավելի շատ տարածություն են զբաղեցնում։
- Ձեր քաշը: ճարպակալումն և ավելորդ քաշի ձեռք բերումը հղիության ընթացքում, կարող են հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների, այդ թվում `հևոցի և շնչառական այլ խանգարումների:
Ժամանակ
Դժվարաշնչությունը կամ հևոցը ունի բազմաթիվ պատճառներ, ինչը նշանակում է, որ այն կարող է սկսվել հղիության ցանկացած փուլում.
Առաջին եռամսյակ: Հղիության վաղ շրջանում հորմոնալ փոփոխությունները կարող են ազդել Ձեր շնչառական համակարգի վրա: Դրանք կարող են փոխել Ձեր շնչառական տեմպը , ստիպելով Ձեզ զգալ թթվածնի պակաս: Կարող է առաջանալ նաև հոգնածության զգացողություն, էլ ավելի շատ ունենալով թթվածնի կարիք ։
Երկրորդ եռամսյակ: Որոշ կանանց նման, երկրորդ եռամսյակում գուցե սկսեք նկատել դժվարաշնչություն: Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է շնչառական (թոքերի և շնչառության) և սիրտանոթային (սրտի և արյան) համակարգերի փոփոխությամբ, ինչպես նաև որովայնի ընդլայնմամբ:
Երրորդ եռամսյակ: Դժվարաշնչությունը սովորաբար վատանում է երրորդ եռամսյակում, 31-34 շաբաթվա ընթացքում երեխայի և արգանդի աճի պատճառով, դրանք որովայնում ավելի շատ տեղ են զբաղեցնում: Փոքրիկը և արգանդը բավականաչափ մեծ են, որպեսզի ճնշում գործադրեն ստոծանու վրա, ծանրաբեռնելով թոքերը : Ստոծանին մկան է, որն օգնում է շնչել, ուստի կարող է թվալ, որ խորը շունչ քաշելը դարձել է ավելի դժվար:
Հղիության ավարտ: Հղիության վերջին շաբաթները կարող են ավելի թեթև անցնել: Երբ երեխան իջնում է ավելի ցած՝ լույս աշխարհ գալու համար, շնչառությունը բարելավվում է: Առաջին հղիության ժամանակ երեխան իջնում է 36-38 շաբաթների ընթացքում: Սակայն հաջորդող հղիությունների ժամանակ երեխան կարող է ցած չիջնել ընդհուպ մինչև ծննդաբերություն:
Ախտորոշում
Նախածննդյան խնամքի կոնսուլտացիաների ընթացքում Դուք միշտ մետք է խոսեք Ձեր բժշկի հետ, հղիության ընթացքում առաջացող ախտանիշների և անհարմար զգացողությունների մասին։ Բժիշկը կարող է Ձեզ տալ հարցեր և զննել Ձեզ՝ համոզվելու համար, որ ամեն-ինչ նորմալ է:
Հևոցը ախտորոշելու համար Ձեր բժիշկը պետք ՝
- Ստուգի Ձեր շնչառության և սրտի զարկերի հաճախականությունը։
- Հարցնի Ձեզ Ձեր օրական ակտիվության և մարզումների մասին։
Այլ գործոններ
Բոլորի մոտ էլ երբեմն առաջանում է հևոց և դրա համար կան շատ պատճառներ։ Մեծ մասամբ վախենալու ոչինչ չկա և դա ամբողջովին նորմալ է։ Այնուամենայնիվ, եթե թեթևակի հևոցը վերածվում է դժվարաշնչության, կամ դուք զգում եք ցավ՝ հևոցի հետ մեկտեղ, ապա կարող է լինել որևէ առողջական խնդրի հետևանք։ Ստորև նշված են այն հիվանդագին վիճակները, որոնք կարող են ազդել ձեր շնչառության վրա՝
- Սակավարունություն
- Ասթմա
- Ալերգիկ ռեակցիա
- Տագնապ
- Մրսածություն կամ գրիպ
- Թոքաբորբ
- Թոքերի հիվանդություններ
- Սրտի հիվանդություններ
- Հիպերթիրոիդիզմ
- Օտար մարմնի առկայություն շնչուղիներում
- Թոքային էմբոլիա (արյան մակարդուկ թոքերում)
Բուժում
Հղիության հետ կապված հևոցի դեպքում սովորաբար բուժման կարիք չի լինում։ Բայց Ձեր բժիշկը պետք է՝
- Ստուգի Ձեր շնչառության և սրտի զարկերի հաճախականությունը պրենատալ կոնսուլտացիաների ժամանակ։
- Խոսի Ձեզ հետ Ձեր օրական ակտիվության և մարզումների մասին։
- Տրամադրի Ձեզ համապատասխան ինֆորմացիա և պատասխանի Ձեր հարցերին։
- Բուժի այլ հիվանդագին վիճակները, որոնք կարող են բերել այդ խնդրի առաջացման։
- Անհրաժեշտության դեպքում ուղեգրի Ձեզ այլ մասնագետի մոտ։
Խնդրի լուծումը
Երբ Ձեզ մոտ հղիության պատճառով առաջանում է հևոց, այն կարող է լինել փոքր-ինչ նյարդայնացնող, բայց այն հազվադեպ է լինում վտանգավոր և դժվար թե խանգարի Ձեր առօրյա կյանքին։ Եթե անգամ Ձեզ թվում է, որ Դուք չեք կարողանում ներշնչել բավարար քանակությամբ օդ, այնուամենայնիվ՝ Դուք և Ձեր բալիկը փաստացի ստանում եք ձեզ անհրաժեշտ ամբողջ թթվածինը։ Ձեզնից կախված շատ բան չեք կարող անել, որպեսզի կանխարգելեք հևոցը, հատկապես երբ որովայնը ծավալով մեծանում է երրորդ եռամսյակի ընթացքում։ Բայց, այնուամենայնիվ, ստորև նշված են մի քանի խորհուրդներ, որոնք կարող են Ձեզ օգտակար լինել։
- Փոխեք Ձեր դիրքը։ Նստեք ուղիղ կամ կանգնեք, որպեսզի ավելի շատ տարածություն տաք Ձեր թոքերին տարածվելու՝ և հետևաբար ավելի շատ օդ ներշնչելու համար։
- Ուշադրություն դարձրեք Ձեր կեցվածքին։ Հղիության ընթացքում լավ կեցվածքը կարող է օգնել Ձեզ հաղթահարել հևոցը և բարելավել Ձեր հարմարավետությունը, և՛ մինչև ծննդաբերությունը, և՛ դրանից հետո։
- Քնեք թեք դիրքով։ Օգտագործեք բարձեր կամ քնելու համար նախատեսված սեպեր, որպեսզի բարձր պահեք Ձեր մարմնի վերին կեսը, և այդպիսով կքչացնեք քնած ժամանակ թոքերի վրա ազդող ճնշումը։
- Պահպանեք հանգստություն։ Նյարդայնանալը կամ դյուրագրգռությունը կարող են շնչառությունը դարձնել ավելի անկայուն և դժվար։
- Դանդաղեք։ Եթե Դուք մարզվում եք, կամ արագ շարժվում, ապա մի պահ դանդաղեցրեք և խորը շունչ քաշեք՝ շնչառությունը վերականգնելու համար։
- Շնչելու համար ստեղծեք ավելի մեծ տարածություն։ Բարձրացրեք Ձեր կրծքավանդակը՝ բարձրացնելով Ձեր ձեռքերը գլխից վեր՝ այդպիսով մեծացնելով թոքերի համար տարածությունը կրծքավանդակում, ինչը կօգնի ավելի շատ օդ ներշնչել։
- Շնչառական վարժություններ։ Սովորեք և օգտագործեք շնչառական վարժություններ և հնարքներ։ Նրանք կարող են օգնել խորը շունչ քաշելու համար, ինչպես նաև օգնել հանգստանալ և մեղմացնել ցավը ծննդաբերության ժամանակ։
- Հետևեք Ձեր քաշին։ Հետևեք հղիության ընթացքում քաշ հավաքելու հետ կապված Ձեր բժշկի կարգադրումներին։ Հղիության ընթացքում չափից դուրս շատ քաշ հավաքելը կարող է խորանցել հևոցը՝ հատկապես ֆիզիկական ակտիվության ժամանակ:
- Պարզապես սպասեք։ Երբեմն Դուք չեք կարող որևէ բան անել՝ բացի սպասելուց։ Դուք պետք է պարզապես կարողանաք համակերպվել Ձեր ախտանիշների և անհարմար զգացողությունների հետ մինչև երեխայի ծնվելը։
Երբ դիմել բժշկի
Հղիության ընթացքում դժվարաշնչությունը սովորաբար անցնում է դիրքի փոփոխությամբ և մի քանի վայրկյան հանգստից հետո: Դուք պետք է զանգահարեք բժշկին կամ գնաք հիվանդանոց, եթե՝
- Դուք ունեք հազ՝ դժվարաշնչության հետ միասին:
- Դժվարաշնչությունը վատթարանում է:
- Դժվարանում եք շնչել և խոսել:
- Ձեր սիրտը արագ է աշխատում:
- Ունեք ցավ կրծքավանդակում:
- Ունեք գլխապտույտ կամ թուլություն:
- Տենդ:
- Դժվարաշնչության հետ միասին ունեք այտուցներ:
- Նկատում եք սուլող շնչառություն:
- Ունեք մատների, ոտնաթաթերի կամ շուրթերի կապտություն:
Ցավ կողոսկրերում:
Կողոսկրերի ցավը հղիության մեկ այլ հաճախ հանդիպող գանգատներից է, որն առաջանում է հատկապես վերջին եռամսյակում: Կողոսկրերի ցավը հաճախ զուգակցվում է դժվարաշնչության հետ: Սրա ժամանակ խորը շնչելը քաշելը դառնում է ցավոտ:
Հղիության հետ կապված պատճառներ
Հղիությունը և դրան հաջորդող փոփոխությունները կարող են ազդել Ձեր մկանային և հենաշարժ համակարգի վրա, հատկապես ՝ կողոսկրերի:
- Հորմոններ: Հղիության ժամանակ արտադրվող հորմոններից հատկապես պրոգեստերոնը և ռելաքսինը ազդելով մկանների ու կապանների վրա , նպաստում են դրանց թուլացմանը՝ թուլացնելով և հանգստացնելով դրանց: Այս փոփոխություններն օգտակար են ծննդաբերության ընթացքում, սակայն երբեմն այս հորմոնալ փոփոխությունները կարող են կողերի և մարմնի այլ մասերի ցավերի պատճառ դառնալ:
- Արգանդի մեծացում: Երեխայի մեծանալուն զուգընթաց արգանդը չափսերով սկսում է մեծանալ և ձգվել դեպի որովայնի վերին հատված՝ հրելով կողոսկրերը:
- Երեխայի դիրք: Երեխայի մարմինը կարող է տեղավորվել այնպես, որ ճնշում գործադրի կողոսկրերի վրա: Այսպես լինում է, մանավանդ, եթե հղին կազմվածքով փոքր է, իսկ երեխան չափերով մեծ:
- Երբ երեխան հարվածում է: Վերջին եռամսյակում ձեր երեխայի ոտքերը լավ զարգացած են, ուժեղ և պատրաստ հարվածելու: Երբեմն այդ հարվածները կարող են դիպչել ձեր կողոսկրերին:
- Քաշի ավելացում: Ավելորդ քաշի ավելացումը, հատկապես կրծքագեղձերի, կարող է հանգեցնել մեջքի, ուսերի և կողոսկրերի ցավերի առաջացմանը:
Այլ պատճառներ են՝
- Ձգված մկանները
- Կողերի կոտրվածքները
- Միզուղիների վարակը (UTI)
- Միզուղիներրի քարերը
- Սրտամկանի ինֆարկտը կամ սրտային այլ հիվանդությունները
- Թոքերի հիվանդությունները
- Քաղցկեղը
Խորհուրդներ
Ձեր մարմինը նախատեսված է հղիության ընթացքում, ձգվելու և աճելու համար: Բայց դա դեռ չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ այն անհարմարություն չի առաջացնի: Հնարավոր է ՝ դուք չեք կարողանա խուսափել դրանից, բայց կարող եք փորձել այն ավելի դյուրին դարձնել: Հղիության ընթացքում կողոսկրների ցավերի դեմ պայքարելու համար կարող եք.
Ձեր մարմինը նախատեսված է հղիության ընթացքում, ձգվելու և աճելու համար: Բայց դա դեռ չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ այն չի առաջացնի անհարմարության զգացողություն: Հնարավոր է ՝ դուք չեք կարողանա խուսափել դրանից, բայց կարող եք փորձել դարձնել այն ավելի դյուրին: Հղիության ընթացքում կողոսկրերի ցավերի դեմ պայքարելու համար կարող եք՝
- Պահպանել առողջ քաշ
- Գործնական լավ կեցվածք
- Կրեք հարմարավետ, ընդարձակ հագուստ
- Առողջ սննդով սնվել, որը կանխում է ավելորդ քաշի ավելացումը, գազերի և փքվածության, փորկապության և լեղապարկում քարերի ձևավորումը, որոնք կարող են բերել ցավերի առաջացման:
- Կայունացրեք, ամրապնդեք և ձգեք ձեր մկաններն ու հոդերը , նախածննդյան մարզումներով կամ հղի կանանց համար նախատեսված յոգայով:
- Փորձեք հղիության համար նախատեսված որովայնի գոտի կամ կորսետ, ձեր կեցվածքն պահպանելու համար:
- Եթե ողջ օրը ձեր աշխատանքն անց եք կացնում նստակյաց ՝ սեղանի շուրջ, ապա պետք է հաճախ ընդմիջեք, ոտքի կանգնեք և շրջեք։
- Խորը շնչառական վարժանքներ
- Ընդունեք ոչ շատ տաք ցնցուղ կամ լոգանք
- Կիրառեք տաք կոմպրեսներ կամ սառցե պարկեր ցավող շրջանում:
- Օգտագործեք լրացուցիչ կամ մարմնի համար նախատեսված բարձեր, որոնք կօգնեն ձեզ անկողնում զգալ ավելի հարմարավետ։
- Պետք չէ ընդունել ցավազրկողներ, առանց բժշկի հետ խորհրդակցելու:
Ե՞րբ է պետք անհանգստանալ
Դուք պետք է ձեր բժշկին տեղեկացնեք, արդյոք հղիության ընթացքում ունենում եք որևէ ցավեր, նույնիսկ եթե կարծում եք, որ դա նորմալ է: Անհրաժեշտ է անհապաղ դիմել ձեր բժշկին կամ դիմել շտապօգնությանը, եթե՝
- Անընդհատ ցավեր եք ունենում
- Հանկարծակի ցավեր են սկսվում
- Գնալով վիճակն վատանում է
- Դուք հավատում եք, որ առկա ցավը նորմալ չէ
Մեկ խոսք MyKid-ից
Ձեր Հղիության ընթացքում, արտասովոր բան չէ հաճախակի կանգ առնելը, շունչը կարգավորելու կամ կողոսկրերում ցավ զգալու պատճառով։ Այս ախտանշաններն կարող են լինել նյարդայնացնող և ինտենսիվ, կամ պարզապես մի փոքր անհանգստացնող: Շատ դեպքերում այդ խնդիրները նորմալ են և հազվադեպ են անհանգստություն պատճառում:
Այնուամենայնիվ, դուք միշտ պետք է քննարկեք ձեր բոլոր ախտանշաններն ձեր բժշկի հետ, նույնիսկ եթե կարծում եք, որ դրանք հղիության մի մասն են կազմում: Շատ լավ է միշտ լինել ձեր բժշկի հսկողության ներքո: