mykid.am
Ինչպես Հղիանալ

Որքա՞ն արագ կարող եք ակնկալել հղիություն

Որքա՞ն արագ կարող եք ակնկալել հղիություն

 

Որքա՞ն արագ կարող եք հղիանալ: Չնայած որոշ զույգեր կարող են հղիանալ սկսած սեռական կյանքով ապրելու առաջին իսկ ամսվա ընթացքում, այնուամենայինվ կանանց մոտավորապես 75%-ը հղիանում են առաջին վեց ամսվա ընթացքում։ Նրանք, ովքեր սեռական կյանքով ապրելով դեռ մեկ տարի անց չեն հղիացել, կարող են բժշկական օգնության կարիք ունենալ:

Թե որքան ժամանակ կպահանջվի հղիանալու համար, դա կախված է մի քանի գոծոններից թե որքան հաճախ եք սեռական հարաբերություն ունենում, արդյո՞ք սեռական հարաբերություն եք ունենում ձեր առավել նպաստավոր (օվուլացիայի) օրերին, ձեր տարիքից, և իհարկե արդյո՞ք ձեր կամ ձեր զուգընկերոջ մոտ առկա է անպտղության հետ կապված խնդիրներ։

 

Որքա՞ ն է հավանականությունը, որ կհղիանաք հենց այս պահին

Գերմանիայում իրականացված հետազոտությունների ժամանակ գիտնականներին հետաքրքրել է, թե որքան արագ զույգերը կարող են հղիանալ: Նրանց հատկապես հետաքրքրում էր, թե որքան տարածված են անպտղությունը և սուբֆերտիլությունը: Սուբֆերտիլ կարող են համարվել այն կանայք, որոնց հղիանալու համար հարկավոր է միջինից ավելի երկար ժամանակ, բայց ի վերջո նրանց հաջողվում է հղիանալ առանց բժշկական օգնության:

Գիտնականները նկատել են, որ նախորդ ուսումնասիրությունները, որոնք ուսումնասիրում էին բեղմնավորման ժամկետները, դիտարկում էին միայն իսկապես անպտուղ զույգերին: Նախկին ուսումնասիրությունները նույնպես թերի էին ՝ ռետրոսպեկտիվ լինելու պատճառով: Այլ կերպ ասած, վիճակագրությունը ձևավորվում էր միայն հղիության առկայությունից հետո և ոչ ի սկզբանե: Ի՞սկ ինչ անեն այն բոլոր կանայք, ովքեր երբեք չեն հղիացել։

Այս ուսումնասիրության ընթացքում հղիանալու նպատակով 346 կանանցից բաղկացած խումբը կիրառում էր ընտանեկան պլանավորման բնական մեթոդներ։ Ընտանիքի պլանավորուման երկու բնական մեթոդները ներառում է մարմնի բազալ ջերմաստիճանի գծապատկերի կազմումը և արգանդի վզիկի լորձի ուսումնասիրումը: Նրանք օգտագործում են այս մեթոդները որոշելու համար իրենց առավել նպաստավոր (օվուլացիայի) օրերը։

Զույգերի այս խումբը գիտեր, թե որ օրերին պետք է սեռական հարաբերություն ունենան, եթե ցանկանում է հղիանալ, ուստի բացի այդ ժամանակահատվածից տեղի ունեցած սեռական ակտը, չէր հանգեցնի հղիանալու փորձի ձախողմանը: Ստորև կներկահացնենք հետազոտության արդյունքները

Եթե հետազոտության արդյունքներից հանվում են այն կանանց արդյունքները, ովքեր չեն հղիացել փորձի ընթացքում, տոկոսները կփոխվեն: Այսպիսով 310 կանանցից բաղկացած այս խմբում՝

 

 

Զույգեր, որոնք մեկ տարի անց դեռ դրական արդյունքի չեն հասնում

Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր մեկ տարի անց չեն հղիանում: Եթե մեկ տարի փորձելուց հետո հղի չեք կամ եթե 35 կամ ավելի բարձր տարիքի եք փորձելուց վեց ամիս անց հղի չեք, ապա պետք է դիմեք ձեր բժշկին:

Չնայած զույգերի 10% -ը 12 ամիս փորձելուց հետո կարող է չհղիանալ, այս խմբի կեսը դրական արդյունքի կհասնի մոտ 36 ամիս փորձելուց հետո: Զույգերի շուրջ 4% -ի մոտ փորձելուց հետո չորս տարի հղանալ չի ստացվի։ Առաջին խմբի զույգերի մոտ դժվար թե երբևէ հղիանալ կստացվի առանց բժշկական օգնության:

 

Որքա՞ն է ժամանակ է հարկավոր հղիանալու համար

Սա մի փոքր այլ հարց է, բայց որի մասին շատերը ցանկանում են իմանալ: Եթե դուք տվյալ ամսվա ընթացքում հղիանում եք, ապա դա ինչքա՞ն ժամանակ առաջ տեղի ունեցած սեռական հարաբերության արդյունք է:

Նախ, հիշեք, որ ձվաբջջի բեղնավորումը դեռ հղիություն չէ համարվում: Սա կարող են փաստել այն կանայք, ովքեր անցել են արտամարմնային բեղնավորման թերապիայի (էԿՈ) միջով և կատարել են սաղմի տեղափոխում դեպի կնոջ արգանդ, սակայն սաղմի «ամրացում» տեղի չի ունեցել : Որպեսզի հղիությունը տեղի ունենա, սաղմը պետք է ամրանա էնդոմետրիումի հաստության մեջ։

Երկրորդ, նկատի ունեցեք, որ սերմնաբջիջները կարող են գոյատևել կանանց սեռական ուղիներում մինչև հինգ օր։ Դա նշանակում է, եթե դուք սեռական հարաբերություն եք ունենում երկուշաբթի երեկոյան ժամը 22։ՕՕ-ին, բայց ձեր օվուլյացիան տեղի չի ունենում մինչև հինգշաբթի օրը առավոտյան ժամը 7-ը, ձվաբջջի բեղմնավորում դեռ կարող է տեղի ունենալ, չնայած դա ավելի քիչ հավանական է:

Այնուամենայնիվ, եթե ուրբաթ օրը սեռական հարաբերություն եք ունեցել, և ուրբաթ ձեր օվուլյացիայի օրն է, բեղմնավորումը կարող է տեղի ունենալ նույն օրը մինչև 12 ժամվա ընթացքում: 12 ժամ հետո դժվար թե ձվաբջիջը բեղմնավորվի: Դուք ամենայն հավանականությամբ կհղիանաք, եթե սեռական հարաբերություն ունեք օվուլյացիայից մեկ օր առաջ: Անկախ նրանից, թե երբ է տեղի ունեցել բեղմնավորումը, արգանդում սաղմի ամրացումը տեղի է ունենում միջինում օվուլյացիայից 7-ից 10 օր անց։

Հաշվի առնելով, թե որքան ժամանակ է կենսունակ սերմնաբջիջը և որքան ժամանակ է անհրաժեշտ, որ տեղի ունենա բեղմնավորումը և իմպլանտացիան , դուք կարող եք հղի լինել սեռական հարաբերությունից հետո յոթ օրից մինչև 15 օր անց:

 

Երբեմն կանանց մոտ հարց է ծագում՝ արդյո՞ք հղիության ախտանիշներ կունենան անպաշտպան սեռական հարաբերությունից մեկ օր անց: Նրանք կարող են «իրենց հղի զգալ», բայց այդ զգացողությունները կապված չեն հնարավոր բեղմնավորման կամ հղիության հետ: Հղիության փաստացի նշաններ կամ ախտանիշներ ի հայտ չեն գալիս մինչև արգանդում ձվաբջջի իմպլանտացիան տեղի չունենա:

 

Պատճառներ, որ դուք չեք հղիանում

Նույնիսկ եթե ձեր բժիշկը ձեզ հանգստացրել է ասելով, որ դուք կարող եք հղիանալ մոտ վեց ամսից մինչև մեկ տարին ընկած ժամանակահատվածում, գուցե մտածեք, թե ինչու՞ դա ձեր պարագայում արագ տեղի չի ունենում: Ահա և որոշ պատճառներ

 

 

Ե՞րբ դիմել բժշկի օգնությանը

 

 

Եթե փորձել եք հղիանալ վեց ամսից պակաս ժամանակահատվածում, ապա դեռ շարունակեք փորձել: Եթե 35 տարեկանից բարձր եք, և արդեն վեց ամիս փորձում եք, դիմեք բժշկի: Եթե ձեր տարիքը ռիսկի գործոն է հանդիսանում, մի սպասեք և դիմեք բժշկին: Հնարավոր է դուք դեռ կարող եք ինքնուրույն հղիանալ: Այնուամենայնիվ, ամենճիշտ մոտեցումն այն է, որ դիմեք համապատասխան մասնագետին։

Ի՞նչ անել, եթե դուք 35 տարեկան դեռ չկաք և վեց ամիս փորձել եք հղիանալ, բայց չեք ցանկանում սպասել մինչև մեկ տարին կլրանա: Որոշ բժիշկներ հետազոտություններ չեն նշանակի ձեր վերարտադրողական ունակությունը ստուգելու համար, քանի դեռ մեկ տարին չի անցել 35 տարեկանից ցածր կանանց համար: Այնուամենայնիվ, եթե այդ վեց ամսից յուրաքանչյուր անգամ ժամանակին ունեցել եք սեռական հարաբերություն, միգուցե կարողանաք համոզել ձեր բժշկին ավելի շուտ հետազոտել ձեզ: Դա ապացուցելու եղանակներից մեկը օվուլացիայի օրերի օրացույցի ստեղծումն է։

Եթե մեկ տարի փորձել եք, և դեռ հղի չեք, ապա անպայման պետք է դիմեք բժշկի: Որոշ զույգեր հույս են փայփայում ՝ չցանկանալով բախվել հնարավոր անպտղության նորության հետ։ Դա լիովին հասկանալի է: Բայց, ժամանակի հետ կարող է իջնել անպտղության բուժման արդյունավետության հավանականությունը: Ավելի լավ է հնարավորինս շուտ դիմել օգնության:

Related posts

Կապն ասթմայի և սննդային ալերգիայի միջև

mykid
4 years ago

Ինչպե՞ս բուժել անմիզապահությունը երեխաների մոտ

mykid
4 years ago

Ռեֆլյուքսը վաղաժամ ծնված երեխաների մոտ

mykid
4 years ago