mykid.am
Դպրոցականներ (5-10 տ․)

Ուսումնական տարվա ընթացքում երեխաներին առողջ պահելու 10 եղանակ

Դպրոցը մի վայր է, որտեղ երեխաները սովորում և ճանաչում են, զարգացնում են սոցիալական հմտություններ և դառնում անկախ անհատներ: Այն կարող է նաև լինել մի վայր, որտեղ նրանք մանրէներ և հիվանդություններ են վերցնում և դրանք տուն բերում:

Դպրոցում երեխաները շատ ժամանակ են անցկացնում դասասենյակներում, որտեղ նրանք կարող են հեշտությամբ փոխանցել վարակները միմյանց: Սակայն, երեխաներին սովորեցնելով մի քանի կարևոր առողջարար սովորություններ, ծնողները կարող են նպաստել դպրոցն ու առողջությունը առաջնային դարձնել ուսումնական տարվա ընթացքում: Ստորև ներկայացված են որոշ խորհուրդներ, թե ինչպես պահպանել երեխաների առողջությունը:

 

Սովորեցրեք ձեր երեխային ձեռքերը ճիշտ լվանալ

Ձեռքերը լվանալը ամենակարևոր եղանակներից է, որով կարող ենք կանխել հիվանդության տարածումը դասարանում և այլուր: Երեխաները մանրէների հետ շփվելով՝ դրանք կարող են հեշտությամբ տարածել, մասնավորապես, եթե դիպչում են աչքերին կամ քորում են քիթը:

Այնուհետև, միայն ժամանակի խնդիր է, մինչև ընտանիքի մյուս անդամները նույնպես հիվանդանան: Սակայն, ձեռքերը հաճախակի լվանալը կնպաստի դանդաղեցնել մանրէների տարածումը:

Ավելին՝ ձեռքերը լվանալը, ինչպես նաև դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը, կորոնավիրուսի տարածումը կանխելու լավագույն եղանակներն են:

Սովորեցնել երեխաներին, ինչպես հարկն է լվանալ ձեռքերը, և հատկապես լվացվել քթահոսությունից, լոգարանից օգտվելուց հետո և ուտելուց առաջ, դուք կարող եք օգնել նրանց նվազեցնել հիվանդանալու ռիսկը և վարակվելու դեպքում խուսափել ուրիշներին վարակելուց։

 

Խթանել իմունային համակարգը

Ձեր երեխայի իմունային համակարգը ամուր պահպանելը շատ կարևոր է տարվա ընթացքում դպրոցում առողջ մնալու և հիվանդություններից զերծ մնալու համար: Բավականաչափ քնելը, առողջ սննդակարգը, սթրեսը կառավարելը, մարզվելը, ծիծաղելը և շեշտը դնելով ձեռքերը լվանալուն՝ կարող են նվազեցնել ձեր երեխայի մրսածության, գրիպի և այլ վարակների առաջացման ռիսկը:

Սակայն, նույնիսկ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով, երեխաների մեծամասնությունը տարեկան 6-8 անգամ կհիվանդանան մրսածությամբ, քանի որ նրանց իմունային համակարգը շարունակում է զարգանալ: Եվ COVID-19-ի հետ կապված, ուսումնական տարվա ընթացքում հիվանդությունները կանխարգելելու անհրաժեշտությունն ավելի կարևոր է, քան երբևէ:

ԵՎ իհարկե, հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ եղանակը պատվաստումներն են: Ծնողների շրջանում մեծանում է հետաքրքրությունը երեխաներին հավելումներ տալու, ինչպիսիք են վիտամին C-ն և հապալասը:

Այնուամենայնիվ, միշտ պետք է խորհրդակցեք ձեր երեխայի բժշկի հետ` նախքան նրանց հավելումներ տալը: Փաստորեն, Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան խորհուրդ չի տալիս մուլտիվիտամիններ առողջ երեխաներին, ովքեր սնվում են տարբեր դիետաներով: Վիտամիններ ստանալու լավագույն եղանակը սնունդն է:

 

Սովորեցրեք ձեր երեխաներին առողջարար սովորություններ

Ձեր երեխան գիտի արդյո՞ք առողջարար սովորությունների կարևորությունը` կանխելու մրսածությունը, գրիպը և այլ վարակներ: Առողջարար սովորությունները ներառում են՝ չդիպչել աչքերին և զերծ մնալ ընկերների հետ սպասք կիսելուց:

Հավանաբար, երեխաներին նույնիսկ պետք է սովորեցնել, որ չկիսվեն իրենց դիմակներով կամ չխաղան դրանցով դպրոցում գտնվելու ընթացքում: Կարևոր է, որ երեխաները իրենց հիշողության մեջ թարմացնեն առողջարար սովորությունները, որոնցից են՝ հազալիս ծածկել բերանը և չդիպչել դեմքին:

Որոշ այլ բաներ, որոնց մասին պետք է հիշեն երեխաները՝ ձեռքերի փոխարեն օգտագործել անձեռոցիկ, ինքնազգացողության վատացման դեպքում ծնողներին տեղյակ պահել և դպրոցում ընկերների հետ սերտ շփումից զերծ մնալ: Փաստորեն, նման կանխարգելիչ վարքագծի ավելացումը կարող է շատ արդյունավետ լինել մրսածության և գրիպի վիրուսների տարածումը նվազեցնելու կամ դանդաղեցնելու համար:

 

Հետևեք անհանգստության ախտանիշներին և սթրեսին

Տնային աշխատանք, թեստեր, սոցիալական ճնշում. Ամեն օր երեխաները կարող են բախվել սթրեսային իրավիճակների: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսը և անհանգստությունը կարող են բացասաբար ազդել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների առողջությանը։ Այդ իսկ պատճառով, դուք պետք է սովորեք, թե ինչպես հայտնաբերել սթրեսի ախտանիշներ և գտնել անհանգստությունը կառավարելու ուղիներ:Սա հատկապես կարևոր է այս տարի, քանի որ ձեր երեխան փորձում է կողմնորոշվել ուսումնական տարում, որը ոչնչով նման չէ այն ամենին, ինչին նախկինում սովոր էր: COVID-19-ը ոչ միայն ծայրաստիճան վարակիչ վիրուս է, այլև գլխիվայր շրջում է երեխաների կյանքը: Այդ իսկ պատճառով, երեխաները հաճախ են ենթարկվում սթրեսի և անհանգստության:

Օգնեք նրանց տարբերակումներ անել իրենց կյանքում, որոնք նրանք կարող են վերահսկել, օր.՝ ինչ են կրում կամ ինչես են անցկացնում ազատ ժամանակը։ Օգնեք նաև հասկանալ, թե ինչն է նպաստում սթրեսը հաղթահարելուն։ Որոշ երեխաների համար դա ամսագրում գրելն է, իսկ մյուսները կարող են հաճույք ստանալ սեղանի խաղեր խաղալով կամ զբոսնելով:

Յուրաքանչյուր երեխայի համար կարևորը՝ այն անհատականացնելն է: Այն, ինչ գործում է մեկի համար, կարող է մյուսի համար նշանակություն չունենալ: Եվ եթե ձեր երեխան ավելի անհանգստացած է թվում, մի կաշկանդվեք կապվել նրա բժշկի հետ: Բժիշկը կարող է խորհուրներ տալ անհանգստությունը և սթրեսը հաղթահարելու վերաբերյալ:

 

Սահմանեք լավ քնի հիգիենա

Համոզված եղեք, որ ձեր երեխաների բավարար քունը նրանց առողջության կարևոր մասն է կազմում: Փաստորեն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քնի բացակայությունը երեխաների վրա կարող է ազդել տարբեր կերպ: Օրինակ.՝ քնի խանգարումը կարող է հանգեցնել կենտրոնանալու դժվարացման, ճարպակալման, ընկճվածության, ինքնասպանության գաղափարի և վնասվածքների:

Քունը ոչ միայն երեխայի ֆիզիկական և էմոցիոնալ առողջության կարևոր մասն է, այլև կարևոր նշանակություն ունի ուսման պրոցեսում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս երեխաները քնում են ավելի քիչ, քան տարիներ առաջ։Փաստորեն, 20 տարբեր երկրներից գրեթե 700.000 երեխաների մետավերլուծության արդյունքում պարզվեց, որ անցյալ դարի ընթացքում երեխաների քունը նվազել է տարեկան 0.75 րոպեյով, ավելին՝ փոփոխությունների արագությունը դպրոցական օրերին առավելագույնն է:

Բավարար քունը կարող է նաև երեխաներին նախապատրաստել այն սթրեսներին, որոնք նրանք զգում են օրվա ընթացքում, մասնավորապես` դպրոցում: Հաշվի առեք, որ կյանքը համաճարակի ընթացքում կարող է խանգարել կամ միջամտել քնելուն: Այսպիսով, համոզվեք, որ գրաֆիկ եք սահմանել և քնելու ժամանակ է մնում:

Նույնիսկ ավելի մեծ երեխաները կարող են օգուտ քաղել շուտ քնելով: Փորձեք նաև իրենց գրաֆիկում ներառել կանխատեսելիությունը և հանգստացնող բանակցություններ վարել, եթե սթրեսը կամ անորոշությունը խանգարում են քնելուն:

 

Նախատեսեք ուղեղը խթանող նախաճաշ

Նախաճաշը, իսկապես, օրվա ամենակարևոր կերակուրն է, երբ այն վերաբերում է դպրոցական երեխաներին: Նախաճաշում բալանսավորված սպիտակուցների և բարդ ածխաջրերի առկայությունը կարևոր է ուղեղի աշխատանքի, ինչպես նաև ամբողջ օրվա ընթացքում էներգիայի կայուն մակարդակի պահպանման համար:

Մի ուսումնասիրության համաձայն, այն երեխաները, ովքեր պարբերաբար նախաճաշում են, ամենայն հավանականությամբ, ընդունում են համապատասխան քանակությամբ սննդանյութեր, ինչպես նաև սպառում են ավելի քիչ ընդհանուր ճարպ և խոլեստերին: Նմանապես, երկաթը, B խմբի վիտամինները և վիտամին D-ն մոտավորապես 20-60%-ով ավելի բարձր են այն երեխաների մոտ, ովքեր պարբերաբար նախաճաշում են ՝ համեմատած նրանց հետ, ովքեր բաց են թողնում նախաճաշը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախաճաշելը դրականորեն է ազդում ճանաչողական գործունեության վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հիշողությանը և ուշադրությանը: Հետևաբար, երեխաներին առավելություն տալու համար COVID-19-ի բոլոր շեղումներից հետո, համոզվեք, որ նրանց խրախուսում եք առողջարար նախաճաշել:

 

Դարձրեք ճաշը զվարճալի

Բոլորին է հայտնի, որ առողջ իմունային համակարգի հիմնաքարը սննդարար սնունդ ուտելն է: Ձեր երեխաներին առողջարար սննդով ապահովելու եղանակներից մեկն այն է, որ նրանց ճաշը պատրաստված լինի տանը կամ փաթեթավորված լինի ճաշի համար նախատեսված տուփում՝ ինչը ավելի զվարճալի և գայթակղիչ է:

Խնդրեք ձեր երեխաներին օգնել ձեզ համեղ հիմնական ուտեստների և այլ ճաշատեսակների՝ գունագեղ համադրություններով և ձևավորմամբ գաղափարներ մտածել: Գուցե ցանկանաք ձեռք բերել նաև լանչերի համար նախատեսված տուփեր: Ձեր երեխաները եթե դպրոցում ճաշ են գնում կամ մասնակցում են անվճար և զեղչված ճաշի ծրագրին, ապա աջակցեք նրանց կատարել առողջ ընտրություն՝ եթե ունենան ընտրության հնարավորություն: Խոսեք ոչ յուղալի սպիտակուցների, ամբողջական հացահատիկների և թարմ մրգերի ու բանջարեղենի կիրառման կարևորության մասին:

Երբ երեխաները սննդարար են սնվում, օրվա ընթացքում ավելի քիչ են սով զգում, ի տարբերություն քաղցր ուտեստների, որոնք շատ արագ այրվում են իրենց օրգանիզմի կողմից: Հիշեք նաև, որ փոքր տարիքում լավ սնվելը հիմք է հանդիսանում մեծ տարիքում առողջության համար:

 

Առաջարկեք առողջարար նախուտեստներ

Հաճախ երեխաները դպրոցից հետո քաղցած են լինում: Սակայն, հարմարավետության համար հարկ չկա լավ սննդանյութեր զոհաբերել: Առաջարկեք արագ, հեշտ և առողջ ուտեստներ դպրոցից հետո, նախապատվությունը չտալով կիսաֆաբրիկատներին։

Նախուտեստները նույնպես կարևոր են, քանի որ կանոնավոր կերակուրների հետ միասին, դրանք օգնում են երեխաներին օրվա ընթացքում ստանալ անհրաժեշտ սննդանյութեր: Բացի այդ, հիմնական կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում փոքրիկ նախուտեստներ ուտելը, օգնում է երեխաներին ստանալ անհրաժեշտ սննդանյութեր օրվա ընթացքում։ Սա նրանց օգնում է ստեղծել սնվելու առողջարար սովորություններ:

 

Ընտրեք դպրոցական ճիշտ պարագաներ

Դպրոցական գործունեության կարևորագույն կետերից մեկը դպրոցական պարագաներ գնելն է: Մատիտներից և մարկերներից մինչև տետրեր և գրչատուփեր, մտածելու շատ բան կան:Սակայն, հատկապես դպրոցական պայուսակները պահանջում են զգույշ ընտրություն: Պայուսակները այսօր ավելի ծանր են, քան երբևէ, և դրանց սխալ օգտագործելն ու կրելը կարող են երեխաների մեջքի ցավ առաջացնել:

Համոզվեք, որ կանխում եք ձեր երեխայի մեջքի հետ կապված խնդիրները` ճիշտ ընտրելով և օգտագործելով պայուսակները: Օրինակ.՝ պետք է սկսեք այնպիսի պայուսակից, որն ունի բազմաթիվ խցիկներ, որպեսզի ամեն բան հավասարաչափ բաշխվի հատկացված տարածքում:

Փաստորեն, ամերիկյան քիրոպրակտիկայի ասոցիացիան նշում է, որ պայուսակի ծանրությունը չպետք է լինի ձեր երեխայի զանգվածի 5-10%-ից ավելին:

Ազգային անվտանգության խորհուրդը առաջարկում է համոզվել, որ ձեր երեխայի պայուսակը ավելի լայն չէ, քան իրանը և գոտկատեղից չի կախվում ավելի քան չորս մատնաչափ: Նրանք նաև խորհուրդ են տալիս փնտրել սեղմիչ ժապավեններով պայուսակ, որոնք կօգնեն կայունացնել պարունակությունը:

 

Իմացեք մանկական հաճախակի հանդիպող հիվանդությունների մասին

Գրիպից և կոկորդային ցավից մինչև ոջլոտություն և վարդագույն աչքեր՝ կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող են ազդել երեխաների վրա ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Այդ իսկ պատճառով կարևոր է յուրաքանչյուր հիվանդության մասին որոշ չափով տեղեկացված լինել և իմանալ, թե ինչպես լավագույնս հոգ տանել երեխաների մասին:

Օրինակ.՝ եթե չենք ցանկանում մտածել գլխի ոջիլների մասին, փաստն այն է, որ դա շատ տարածված է դպրոցական տարիքի երեխաների շրջանում: Երեխաները դպրոցում սերտ շփվում են միմյանց հետ և ավելի հաճախ են կիսվում անձնական իրերով՝ գլխարկներ ու խաղալիքներ: Բացի այդ, նրանց վերարկուները սովորաբար կախված են կից՝ ինչը թույլ է տալիս ոջիլներին հեշտությամբ փոխանցվել երեխաների այլ իրերի:

Արդյունքում, կարևոր է, որ տարբերակենք գլխի ոջիլների մասին փաստերն ու միֆերը և կարողանանք օգնել երեխաներին՝ դպրոցում զերծ մնալ այս նյարդայնացնող, սակայն տարածված խնդրից:

Ուսումնական տարվա ընթացքում պետք է հստակ կարողանաք տարբերակել կորոնավիրուսի ախտանիշները ձեր երեխաների մոտ, հատկապես, եթե նրանք հաճախեն դպրոց: Որքան շուտ իմանաք, որ ձեր երեխան վարակված է, այնքան շուտ կկարողանաք մեկուսացնել նրան և կխուսափեք այլ աշակերտների, ուսուցիչների և ընտանիքի անդամների վարակումից:

Related posts

Պենիցիլինի նկատմամբ ալերգիկ ռեակցիաները երեխաների մոտ

mykid
4 years ago

Ինչպես հանգստացնել երեխային

mykid
4 years ago

Ինչպե՞ս խնամել ծկլթող ատամներով երեխային

mykid
4 years ago