mykid.am
Հիվանդություններ

Սարդի խայթոց, թե MRSA վարակներ

Դիմեք բժշկի ցանկացած այտուցված վնասվածքի դեպքում, որը չի անցնում

Մեթիցիլինի կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկային (MRSA) մաշկային վարակները ավելի ու ավելի են տարածվում: MRSA վարակները երբեմն շփոթում են սարդի խայթոցի հետ, քանի որ դրանք հաճախ կարող են նույն տեսքն ունենալ: Եղեք տեղեկացված, թե երբ պետք է դիմել բժշկի, եթե ձեր երեխան ունի վնասվածք:

Ընդհանուր ախտանիշներ MRSA-ի և սարդի խայթոցի համար

Քանի որ սարդի խայթոցը և MRSA վարակները տարբեր կերպ են բուժում, անհրաժեշտ է իմանալ, որ դրանք նման են, և երբ պետք է դիմեք ձեր բժշկին: Մի շտապեք մտածել, որ վնասվածքը սարդի խայթոցից է, եթե իրականում չեք տեսել, որ սարդը խայթում է ձեր երեխային, քանի որ դա կարող է ազդել բժշկի ախտորոշման վրա: MRSA վարակի դասական ախտանիշներից է այն, որ մարդիկ նկարագրում են այդ շրջանը որպես սարդի խայթոց:

Երբ դիմել բժշկի

Դիմեք ձեր մանկաբույժին, եթե որևէ խայթոցի, պզուկի կամ մեկ այլ ցանի տնային բուժումից մի քանի օր անց, դեռ շարունակում է կարմրել և այտուցվել: Անհապաղ դիմեք ձեր մանկաբույժին, եթե կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ առկա է MRSA վարակ՝ մաշկին կարմիր, այտուցված, ցավոտ շրջան, որը լի է թարախով կամ չորանում է:

Մանկաբույժներից շատերն այժմ գիտեն MRSA-ի և սարդի խայթոցի նմանության մասին, այդ իսկ պատճառով երբ ինչոր մեկը գանգատվում է սարդի խայթոցից, նրանք ինքնստինքյան մտածում են MRSA-ի մասին: Սակայն, չեք ցանկանում հետաձգել բուժումը MRSA-ի պատճառով, քանի որ բուժվում եք սարդի խայթոցի դեմ, որը ձեր երեխան երբևէ չի ունեցել:

MRSA ստաֆիլակոկային վարակներ, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ

MRSA վարակները դիտվում են ավելի հաճախակի և կարող են ազդել նույնիսկ առողջ մեծահասակների և երեխաների վրա: Ժամանակին դրանք սահմանափակվում էին թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանցով և հիմնականում դիտվում հիվանդանոցներում և ծերանոցներում գտնվող հիվանդների մոտ:Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն ասում է, որ յուրաքանչյուրը կարող է MRSA վերցնել այլ մարդկանց հետ անմիջական շփման միջոցով կամ անձնական իրեր կիսելով:

Դպրոցները, մանկապարտեզները և մարզադահլիճները այն վայրերն են, որտեղ MRSA- ն հնարավոր է տարածել` այդ հաստատություններում այլ անձանց հետ սարքավորումների՝ միմյանց հետ կիսման և սերտ շփման շնորհիվ: Երեխաները և մեծահասակները կարող են MRSA-ն կրել քթի խոռոչում, մինչ նրանք առողջ են և դեռևս որևէ ախտանիշ չունեն: CDC-ն ասում է, որ հոսպիտալացված հիվանդների 5%-ը քթի խոռոչում կամ մաշկին կրում է MRSA: Քանի որ նրանք դրանով հիվանդ չեն, երբեք չեք կարող ասել, թե ով կարող է լինել փոխանցող:

Խնդիր է առաջանում, երբ MRSA-ն առաջացնում է մաշկային վարակ: Դա կարող է դժվար ենթարկվել բուժման, քանի որ այն կայուն է առավել հաճախ օգտագործվող հակաբիոտիկների նկատմամբ: Թեպետ MRSA վարակները երբեմն սահմանափակվում են պարզ պզուկանման վարակներով, դրանք հաճախ կարող են դառնալ շատ ավելի մեծ թարախակույտ կամ չիբան, որը պետք է դրենավորվի:

Related posts

Ինչպե՞ս ճիշտ ճանաչել և բուժել ականջի ինֆեկցիան երեխաների մոտ

mykid
4 years ago

Ի՞նչ է օմֆալոցելեն

mykid
4 years ago

Կոպային բշտիկների պատճառները և բուժումը

mykid
4 years ago