mykid.am
Հիվանդություններ

Ռեֆլյուքսը վաղաժամ ծնված երեխաների մոտ

 

Բավականին տարածված խնդիր վաղաժամ ծնվածների մոտ:

Այս հոդվածում՝

Բազմաթիվ վաղաժամ ծնվածներ ախտորոշվում են գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսով (ԳԷՌ կամ պարզապես ռեֆլյուքս) կա՛մ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ընթացքում, կա՛մ դրանից հետո: Ռեֆլյուքսն հանգեցնում է ստամոքսի պարունակության հետհոսքի:

Ֆիզիկական անհասությունը, ինչպես նաև կերակրումը դեր են խաղում այս ամենում: Եվ մինչդեռ դժվար է տեսնել, թե ինչպես է ձեր անհաս երեխան տառապում ռեֆլյուքսից, հուսադրող է իմանալը, որ նորածինների մեծամասնության մոտ ռեֆլյուքսն անցնում է հասունացմանը զուգընթաց:

Պատճառներ

Ռեֆլյուքսն առաջանում է ստորին կերակրափողային սեղմանի (ՍԿՍ) անցողիկ թուլացման հետևանքով: Ստորին կերակրափողային սեղմանը շրջանաձև մկանային օղ է, որը գտնվում է կերակրափողի վերջում, բնականաբար, բացվում է, որպեսզի սնունդը մտնի ստամոքս, այնուհետև սեղմվում և փակվում, որպեսզի կանխի ստամոքսի պարունակության հետհոսքը:

Ռեֆլյուքսն առաջանում է այն դեպքում, երբ ստորին կերակրափողային սեղմանը ամբողջությամբ չի փակվում (թուլանում է) ՝ թույլ տալով, որ երեխայի ստամոքսի պարունակությունը փոքր կամ մեծ քանակությամբ անցնի կերակրափող, որը, երբեմն, դրսևորվում է թքելով կամ փսխմամբ:

Ստորին կերակրափողային սեղմանի անցողիկ թուլացումն իրականում նորմալ երևույթ է, բայց այն կարող է ավելի հաճախ հանդիպել անհաս նորածինների մոտ՝ համեմատաբար ավելի մեծ ծավալով հեղուկի կերակրման պատճառով (հատկապես մեջքի վրա պառկած դիրքով):

Հորիզոնական դիրքով կերակրելիս փոխարենը ձգողական ուժի ներքո կաթն անցնի ստամոքս՝ կաթի մի մասը մնում է կերակրափողից ստամոքսի անցման հատվածում: Այստեղ կաթն ավելի մեծ հնարավորություն ունի կերակրափողից հետհոսքի՝ ստորին կերակրափողային սեղմանի թուլացման պարագայում:

Ավելի կարճ և նեղ կերակրափողը, որը տեղաշարժում է ստորին կերակրափողային սեղմանը, նույնպես կարող է անհաս երեխաների մոտ նպաստել ռեֆլյուքսի առաջացմանը:

Ախտանշաններ և բարդություններ

Անհաս նորածինների մոտ գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի ախտանշանները ներառում են՝

Հարկ է նշել, որ ուսումնասիրությունները ուղղակի կապ չեն հաստատել այս ոչ յուրահատուկ ախտանիշների և ԳԷՌի միջև: Սա նշանակում է, որ եթե երեխայի մոտ առկա է վերը նշված ախտանիշներից որևէ մեկը, դա դեռ չի նշանակում, որ այն անպայման ԳԷՌ-ի հետևանք է։ Այդ ախտանիշները կարող են ունենալ այլ պատճառներ:

Բացի վերը նշված ախտանիշներից, ԳԷՌը (գուցե ոչ միշտ ուղղակիորեն) կարող է հանգեցնել տարբեր բարդությունների առաջացման, այդ թվում ` աճի խանգարման, էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում) և ասպիրացիոն թոքաբորբի:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԳԷՌով տառապող անհաս նորածիններն ավելի երկար են մնում հիվանդանոցում՝ ի համեմատ այն անհաս ծնված նորածինների, որոնք չունեն ԳԷՌ: Վերոնշյալ բարդություններից մի քանիսը կարող են նպաստել ավելի երկար հոսպիտալացմանը:

 

Առնչվող առողջական խնդիրներ

Բացի վերը նշված ախտանիշներից և բարդություններից, ԳԷՌը, չնայած հակասականորեն, կապված է անհաս երեխաների առողջական երկու խնդիրների` ապնոեի և թոքերի քրոնիկական հիվանդության հետ:

Ապնոե

Ապնոեն նույնպես (երբ երեխան դադարում է շնչել), ինչպես և ԳԷՌ-ը, անհաս նորածինների մոտ շատ տարածված ախտորոշում է: Փորձագետները ժամանակին կարծում էին, որ ԳԷՌը կարող է հրահրել ապնոե և բրադիկարդիա (սրտի զարկերի հաճախականության նվազում) անհաս նորածինների մոտ: Այնուամենայնիվ, այս հղումը սատարող գիտական ապացույցները քիչ են:

Փաստացի, ուսումնասիրությունները ոչ մի հստակ կապ չեն հայտնաբերել ԳԷՌ-ի և ապնոեի/բրադիկարդիայի միջև: Օրինակ՝ մեկ ուսումնասիրության ընթացքում հետազոտողները 12-ժամ շարունակ ուսումնասիրել են 71 անհաս նորածինների:

Նրանք պարզել են, որ բոլոր կարդիոռեսպիրատոր դրսևորումների (սահմանվում է, որպես 10 վայրկյան կամ ավել տևող ապնոե, բրադիկարդիա՝ 80 զարկ/րոպեից պակաս, և թթվածնի սատուրացիա 85% կամ ավելի քիչ ) 3%-ից քիչն են միայն նախորդում ԳԷՌ-ին:

Եթե ձեր երեխան ունի ինչպես ԳԷՌ, այնպես էլ ապնոե, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, թե ինչպես լավագույնս կառավարել այս առանձին դրսևորումները:

Թոքերի քրոնիկական հիվանդություն

Կան որոշ ապացույցներ, ըստ որի ենթադրվում է, որ ԳԷՌը կարող է կապված լինել անհաս երեխաների մոտ թոքերի քրոնիկ հիվանդությունների հետ, մասնավորապես՝ բրոնխաթոքային դիսպլազիա (ԲԹԴ) ունեցող անձանց մոտ: Միտքը կայանում է նրանում, որ ստամոքսի պարունակությունը կարող է անցնել դեպի թոքեր, որն էլ կարող է նպաստել երեխայի բրոնխաթոքային դիսպլազիայի վատթարացմանը:

ԳԷՌ/ԲԹԴ կապը ամբողջությամբ չի հաստատվել: Անհրաժեշտ են ավելի շատ ուսումնասիրություններ՝ պարզելու, թե արդյոք կա պատճառահետևանքային կապ:

Ե՞րբ դիմել բժշկի

ԳԷՌը շատ տարածված է նորածինների, հատկապես անհաս նորածինների մոտ, և հաճախ ժամանակի ընթացքում ինքնուրույն անցնում է: Այնպես որ, եթե ձեր երեխան շատ է փսխում, բայց երջանիկ է երևում և նորմալ քաշ է հավաքում, ապա կարող եք հանգիստ լինել: Սա նորմալ է և կանցնի:

Թեև կարող է անհանգստացնող թվալ, բայց չի հայտնաբերվել, որ անհաս նորածինների հաճախակի փսխելը կարող է աճի կամ սննդանյութերի անբավարարության հետ կապված խնդիրներ առաջացնել:

Բայց, եթե ձեր երեխան անհանգստության նշաններ կամ ախտանիշներ է ցույց տալիս, կարևոր է խոսել բժշկի հետ: Մասնավորապես, ստացեք բժշկական խորհրդատվություն, եթե ձեր երեխան՝

Այս ամենի հիմքում կարող է ընկած լինել ԳԷՌ-ը կամ մեկ այլ խնդիր:

Ախտորոշում

ԳԷՌով տառապող անհաս նորածինների մեծ մասի ախտորոշումը կատարվում է կլինիկորեն, այսինքն` բժիշկը գնահատում է երեխայի ԳԷՌին բնորոշ ախտանիշները, ինչպես նաև բացառում է այլ պատճառներն ու ախտորոշումները (օրինակ՝ կովի կաթի սպիտակուցից ալերգիա, փորկապություն, վարակ կամ նյարդաբանական խանգարումներ):

Որոշ դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ կատարել ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղամիջոցներով փորձ՝ ախտորոշման հաստատման նպատակով:

Անհաս երեխաների ԳԷՌ-ի ախտորոշման ավելի հազվադեպ կիրառվող հետազոտություններն են՝ կերակրափողի թթվայնության (pH-ի) և ներլուսանցքային իմպեդանս հետազոտությունները: Այս հետազոտությունները տեխնիկապես իրականացնելը և արդյունքները մեկնաբանելը դժվար է:

Կերակրափողի թթվայնության (pH) հետազոտում

Այս հետազոտության ընթացքում բարակ խողովակը, որը կոչվում է կաթետր, անցկացնում են երեխայի քթի միջով դեպի կերակրափողի ստորին հատված: Կաթետրի ծայրին կա ցուցիչ, որը չափում է ստամոքսի պարունակության թթվայնությունը: Այս տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում գրանցվում է մոնիտորի վրա, որը միացված է կաթետրին:

Բազմակի ներլուսանցքային իմպեդանս հետազոտություն

Բազմակի ներլուսանցքային իմպեդանսոմետրիան նույնպես ենթադրում է կաթետրի տեղադրում երեխայի կերակրափող: ԳԷՌ-ը հայտնաբերվում է կերակրափողում տեղադրված հեղուկ բոլուսի էլեկտրական դիմադրության փոփոխությունները չափելով, երբ այն շարժվում է կաթետրի վրա տեղակայված երկու էլեկտրոդների միջև: Այս տեղեկատվությունն օգնում է հասկանալ, թե արդյոք բոլուսը շարժվում է անտերոգրադ (կուլ է գնում և անցնում դեպի ստամոքս) կամ ռետրոգրադ (ստամոքսից հետ է գնում հետհոսքի արդյունքում) ուղղությամբ:

Բուժում

ԳԷՌ-ի բուժման նպատակն է ստամոքսի պարունակությունը պահել ստամոքսում, այլ ոչ թե կերակրափողում: Գոյություն ունեն բուժման բազմաթիվ տարբերակներ:

Սովորաբար բուժման համար առաջարկվում են դեղամիջոցներ, այլ՝ ոչ դեղորայքային միջամտությունների անարդյունավետ փորձերից հետո:

Դիրքավորում

Կերակրելուց հետո շատ մանկաբույժներ խորհուրդ են տալիս ձեր երեխային որքան հնարավոր է երկար պահել ուղիղ դիրքում: Ձեր նորածնին հակված և ձախ կողմով դեպի ներքև պահելը նույնպես կարող է արդյունավետ լինել, բայց միայն այն դեպքում, երբ ձեր երեխան արթուն է և հսկողության տակ:

Քնելու ժամանակ, ձեր երեխան պետք է լինի մեջքի վրա պառկած՝ անկախ այն բանից, ունի ԳԷՌ, թե ոչ: Բացի այդ, ձեր երեխան պետք է քնի հարթ և ամուր ներքնակի վրա, որը չի պարունակում բարձեր, վերմակներ, խաղալիքներ կամ բմբուլներ:

Ավելին, Ամերիկյան Մանկաբուժության Ակադեմիայի տվյալներով, երեխայի օրորոցի գլուխը բարձրացնելու համար նախատեսված սարքեր չպետք է օգտագործվեն: Դրանք արդյունավետ չեն ԳԷՌի պարագայում և նույնիսկ վտանգավոր են, քանի որ դրանք երեխայի գլորվելու վտանգը մեծացնում են, ինչն էլ կարող է առաջացնել շնչառության դժվարություններ:

Կրծքի կաթ և արհեստական կաթնախառնուրդներ

Երբեմն, ռեֆլյուքսի պատճառն այն է, որ երեխան ունի անհանդուրժողականություն կաթի որևէ սպիտակուցի նկատմամբ: Մայրերին, որոնք իրենց կրծքի կաթով կերակրում են ռեֆլյուքս ունեցող անհաս նորածիններին, խորհուրդ է տրվում չօգտագործել որոշ խնդրահարույց սննդատեսակներ՝ կաթնամթերք, ձու, սոյա կամ որոշակի մսեղեն, քանի որ տվյալ սննդում առկա սպիտակուցները կարող են անցնել կրծքի կաթ:

Երբ ռեֆլյուքսով անհաս երեխան կերակրվում է արհեստական կաթնախառնուրդով, նույնը կարող է լինել այս դեպքում: Արհեստական կաթնախառնուրդում առկա ինչոր բան կարող է նպաստել վատ մարսողությունը կամ անհանգստացնել երեխային: Այս դեպքերում ձեր բժիշկը կարող է առաջարկել օգտվել ծայրահեղ հիդրոլիզացված արհեստական կաթնախառնուրդներից:

Այս արհեստական կաթնախառնուրդները նախատեսված են այն նորածինների համար, որոնք չեն կարողանում մարսել կովի կաթը կամ ալերգիկ են կովի կաթի սպիտակուցի նկատմամբ, բացի այդ դրանք կարող են նաև նվազեցնել ԳԷՌ-ով տառապող երեխաների ախտանիշները:

Անհաս երեխաներին կարող է անհրաժեշտ լինել կերակրել մանկական մասնագիտացված արհեստական կաթնախառնուրդներով, այնպես որ դուք չպետք է անցնեք նոր կաթնախառնուրդներին, քանի դեռ ձեր բժշկը չի թույլատրել:

Կերակրման ճշգրտումներ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաճախակի, ավելի փոքր ծավալներով կերակրումները կարող են օգտակար լինել:

Երբեմն, ծնողներին խորհուրդ է տրվում օգտագործել խտացնող նյութեր, ինչպիսիք են կաթին ավելացված բրնձի շիլան: Սրա պատճառն այն է, որ ավելի խիտ հեղուկները ավելի դժվարությամբ են բարձրանում ստամոքսով վերև և անցնում կերակրափող:

Այնուամենայնիվ, այս պրակտիկան այս օրերին ավելի քիչ է օգտագործվում անհաս նորածինների շրջանում նեկրոզացնող էնտերոկոլիտի բարձր ռիսկի պատճառով: Փաստորեն, այժմ առաջարկվում է, որ անհաս նորածիների կյանքի առաջին տարվա ընթացքում չօգտագործվեն այնպիսի խտացուցիչներ, ինչպիսիք են քսանթանային մաստակը:

Ռեֆլյուքսի դեղամիջոցները

Հետազոտությունները ցույց են տվել, որ թթվայնութունը նվազեցնող դեղամիջոցները չեն նվազեցնում ԳԷՌի ախտանիշները: Դրանք նաև մեծացնում են անհաս երեխայի մոտ շատ լուրջ բարդությունների առաջացման ռիսկը, ներառյալ՝ նեկրոզացնող էնտերոկոլիտի, սեպսիսի, թոքաբորբի և միզուղիների վարակների: Դեղորայքի կողմից երեխայի աղիքներում բնակվող «լավ» բակտերիաների անխուսափելիորեն վերափոխման արդյունքում, կարող են առաջանալ կողմնակի ազդեցություններ։

Որպես այդպիսին, այս թթվայնությունը նվազեցնող դեղամիջոցների կասկածելի արդյունավետությունն ու անվտանգությունը սահմանափակում են դրանց կիրառումը:

Այնուամենայնիվ, ձեր երեխայի բժիշկը կարող է նշանակել թթվայնությունը նվազեցնող դեղամիջոցներ, եթե ոչ դեղորայքային բուժումներն (օրինակ՝ քիչ քանակով, ավելի հաճախակի կերակրումները) անարդյունավետ են:

Գոյություն ունեն դեղորայքի երկու հիմնական խմբեր, որոնք օգտագործվում են անհաս նորածինների ԳԷՌ-ի բուժման համար՝

Երկու դեղամիջոցներն էլ (տարբեր մեխանիզմներով) նվազեցնում են աղաթթվի արտադրությունը ստամոքսում: Դա նշանակում է, որ ռեֆլյուքսը դեռ շարունակվում է, բայց այն ավելի քիչ վնաս է պատճառում կերակրափողին:

Ռեֆլյուքսի վիրահատական բուժում

Ֆունդոպլիկացիան վիրաբուժական պրոցեդուրա է, որի ընթացքում երեխայի ստամոքսի վերին մասը փաթաթվում է ստորին կերակրափողային սեղմանի շուրջ: Սովորաբար ֆունդոպլիկացիան առաջարկվում է միայն այն դեպքում, երբ երեխան չի պատասխանում դեղորայքային բուժմանը, և ռեֆլյուքսը առաջացնում է լուրջ (երբեմն կյանքին վտանգ սպառնացող) բարդություններ:

Ռեֆլյուքսի բարդություններից են՝

Ֆունդոպլիկացիան կարող է իրականացվել շատ փոքր նորածինների շրջանում: Մեկ ուսումնասիրության ընթացքում վիրահատություն է կատարվել 2 շաբաթականից և 2000 գրամից փոքր նորածինների վրա:

Ձեզ հանգստացնելու համար պետք է նշել, որ ձեր փոքրիկին վիրահատելը բժշկի առաջնային ցանկությունը չէ: Այն իրոք վերջին միջոցն է՝ հաշվի առնելով վիրահատության հավանական լուրջ կողմնակի բարդությունները: Դրանք են՝

Մի քանի խոսք MyKid-ից

Նորմալ է, որպես ռեֆլյուքս ունեցող երեխայի ծնող ձեզ հիասթափված և ուժասպառ զգաք: Այս խնդիրը լուծելու համար ձեր մանկաբույժի հետ աշխատելիս համոզվեք, որ հոգ եք տանում ինքներդ ձեր մասին:

Մինչդեռ ձեր ամուսինը կամ ընկերը հետևում են երեխային, հանգստացեք՝ անկախ նրանից, ուզում եք քնել, թե դրսում մաքուր օդին զբոսնել: Այս ամենը կարող են հրաշքներ գործել ձեր հոգու և հոգեկան առողջության համար:

Related posts

Ի՞նչ է կերակրափողի ատրեզիան

mykid
4 years ago

Ի՞նչ է օմֆալոցելեն

mykid
4 years ago

Ինչպե՞ս բուժել Ապերտի համախտանիշով երեխային

mykid
4 years ago