mykid.am
Առողջ Ապրելակերպ

Նորածին երեխաների քաշի վիճակագրությունը

Միջին, նորմալ, փոքր և խոշոր երեխաների սահմանումը

Նորածին երեխաների միջին քաշը Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտավորապես կազմում է 3400 գրամ։ Սակայն միջին միշտ չէ, որ նշանակում է նորմալ։ Նորմալ ժամկետներում ծնված երեխաների համար 2500-4500 գրամ քաշի միջակայքը համարվում է նորմալ։

 

Նորածինները, որոնց քաշը ցածր է նշված ստորին շեմից, կարող են համարվել ցածր քաշով ծնված կամ գեստացիոն տարիքի համեմատ փոքր երեխաներ։ Ավելի մեծ քաշով երեխաները համարվում են գեստացիոն տարիքի համեմատ խոշոր երեխաներ։

Վիճակագրությունը

Ըստ Առողջության Վիճակագրության Ազգային Կենտրոնի մանրամասն զեկույցի, որը հրատարակվել է Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնի կողմից, Միացյալ Նահանգներում 2017 թվականին գրանցվել է 3,853,472 երեխայի ծնունդ։

ԱՄՆ-ում նահանգային օրենքները պահանջում են, որ բոլոր ծնված երեխաների համար տրամադրվի ծննդյան վկայական։ Դաշնային օրենքները վերահկսում են բոլոր ծնունդների և այլ կենսական վիճակագրության հավաքումը և հրապարակումը, որոնք այնուհետև հավաքագրվում են Ազգային Կենսական Վիճակագրության Համակարգի կողմից, որպեսզի հնարավոր լինի ծննդյան վկայականների հիման վրա ինֆորմացիա տրամադրել։

Ահա այդ ծննդյան վկայականների հիման վրա կազմված ինֆորմացիայից որոշ մանրամասներ։

Միջին թվեր

Չնայած նրան, որ երեխաները ծնվում են տարբեր քաշերով (սկսած 500 գրամից վերջացրած 8000 գրամով), 2017 թվականում հավաքագրված ինֆորմացիան փաստում է՝

Որոշ դեպքերում, այն, ինչը համարվում է ցածր նորածնային քաշ, իրականում ընդունելի է։ Օրինակ՝ եթե երեխան ծնվել է վաղաժամ (գեստացիոն 37-րդ շաբաթից շուտ), նրա քաշը «նորմայում» կլինի 2500 գրամից պակաս։

Հիշեք, որ նորածինների համար օգտագործվող կշեռքները տարբերվում են հասարակ կշեռքներից՝ նրանք ավելի ճշգրիտ (և կարգավորված) են քան այն կշեռքները, որոնք մենք օգտագործում ենք տանը։ Եթե անհանգստացած եք ձեր երեխայի նորածնային քաշով, կամ մեծանալու հետ մեկտեղ նրանց քաշ հավաքելով, ապա քննարկեք այս մտահոգությունները ձեր երեխայի մանկաբույժի հետ։

 

Հետաքրքիր տենդենցներ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխանների ու դեռահասների քաշը գնալով մեծանում է՝ տենդենց, որը ստացել է «երեխաների ճարպակալման էպիդեմիա» անվանումը։ Հիմնվելով մեծ երեխաների և դեռահասների մոտ դիտվող փոփոխությունների վրա, բնական կլինի դատել, որ նորածին երեխաների քաշը նույնպես գնալով մեծանում է։

Չնայած այս ամենին, վիճակագրությունները ցույց են տալիս, որ նորածինների քաշը իրականում հակառակը՝ գնալով փոքրանում է։ Պատճառը դեռևս անհայտ է, քանզի հետազոտողները չեն գտել ուղղակի կապ նորածնային ցածր միջին քաշի և վաղաժամ ծնված երեխաների քանակի ավելացման միջև, ինչպես նաև չկա որևէ ուղղակի կորելացիա այլ անկախ գործոններից՝ օրինակ Կեսարյան հատումից։

Մինչդեռ նորածնային քաշի անկման հստակ պատճառը անհայտ է՝ այն կարող է կապված լինել մայրերի մոտ տարբեր դիետաների լայն տարածման, ֆիզիկական ակտիվության, սոցիալ-տնտեսական գործոնների, միջավայրի տարբեր գործոնների կամ անգամ այլ՝ չգրանցված բժշկական վիճակների հետ։

Վերջին ժամանակաշրջանում նորածնային միջին քաշի տենդենցները

Տերմինաբանություն

Նորածնային քաշը նկարագրելու համար օգտագործվում են բազմաթիվ տերմիններ։ Երբ երեխաները ծնվում են վաղաժամ կամ ժամկետանց՝ տերմինները կարող են փոքր ինչ շփոթեցնող դառնալ։

Երեխայի մարմնի բացարձակ քաշը որոշելու փոխարեն օգտագործվում են տերմիններ, որոնք բնութագրում են նաև երեխայի գեստացիոն տարիքը, ինչը ավելի ճշգրիտ է արտացոլում երեխայի չափերը։

Կախված ծնվելու պահին երեխայի քաշից և գեստացիոն տարիքից՝ կազմվել է հատուկ աղյուսակ, որը օգտագործվում է նորածնին հետևյալ կատեգորիաներից մեկին դասելու համար։

Նորածնային քաշ՝

 

Հեստացիոն տարիք

 

 

 

 

 

 

Ներարգանդային աճի հապաղում (ՆԱՀ) տերմինը երբեմն օգտագործվում է նկարագրելու համար այն նորածինների քաշը, որոնք փոքր են իրենց գեստացիոն տաիրքում սպասվող քաշից։ Սակայն, այն ավելի հաճախ օգտագործվում է պտղին գնահատելու համար, որը հղիության ընթացքում ավելի դանդաղ է աճում, քան սպասվում էր։

 

Ինչի՞ համար գոյություն ունեն տարբեր դասակարգումներ։

Ըստ նորածնային քաշի և գեստացիոն տարիքի դասակարգումը շատ օգտակար է, քանզի դրանք շատ հաճախ օգտագործվում են կլինիկական խնամքի և բուժումների համար։

Ըստ նորածնային քաշի կարելի է կանխատեսել կարճաժամկետ և երկարաժամկետ առողջական խնդիրների առաջացումը, նեռարյալ քրոնիկ հիվանդությունների ռիսկը՝ անգամ նորմալ ժամկետներում ծնված երեխաների համար։

Վերևում նշված շատ տերմիներ կարող են օգտագործվել միաժամանակ։ Որպես օրինակ՝ վաղաժամ ծնված երեխան կարող է ունենալ ցածր նորածնային քաշ (կամ անգամ ծայրահեղ ցածր նորածնային քաշ), բայց միևնույն ժամանակ իր գեստացիոն տարիքի համեմատ ունենա ընդունելի քաշ։

Մեկ այլ պարագայում՝ նորմալ ժամկետներում 2500 գրամ նորածնային քաշով ծնված երեխան ամենայն հավանականությամբ կդասակարգվի, որպես գեստացիոն տարիքի համեմատ ցածր քաշ ունեցող կամ ներարգանդային աճի հապաղում ունեցող։

Գործոններ, որոնք ազդում են նորածնային քաշի վրա

Գոյություն ունեն բազմաթիվ տարբեր գործոններ, որոնք ազդում են երեխայի նորածնային քաշի վրա, ներառյալ՝ ծնողների տարիքը, գենետիկ գործոնները և մոր ապրելակերպի որոշակի գործոնները։

Տարիք

 

Երիտասարդ մայրիկների, ինչպես նաև մեծ տարիքի ծննդկանների (35 տարեկանից մեծ) մոտ ծնվում են ավելի փոքր երեխաներ։ Սակայն, հետազոտությունները նաև կապ են գտել ծննդկանների մեծ տարիքի և նորածնային մեծ քաշի միջև։

Գենետիկա

Գենետիկան նույնպես որոշակի դեր է խաղում նորածնային քաշի մեջ։ Երկու ծնողների գենետիկ գործոններն էլ շատ կարևոր են։ Սակայն կա մեկ տարբերություն, այն է, որ մայրիկի սեփական նորածնային քաշը ավելի մեծ դեր է խաղում քան հոր նորածնային քաշը։

Ծխելը

Այն մայրերը, որոնք ծխում են, սովորաբար ունենում են ավելի փոքր երեխաներ, քանզի ծխելու հետևանքով առաջացող ֆիզիոլոգիական փոփոխությունների հետևանքով քչանում է պտղին հասնող սննդանյութերի քանակը։ Ծխախոտի երկրորդային ծխի հետ առնչվելը նույնպես կորելացվում է ցածր նորածնային քաշի և այլ բարդությունների, օրինակ՝ ներարգանդային աճի հապաղման հետ։

 

2016 թվականին ծննդաբերած կանանց 7,2%-ը հայտնել են, որ հղիության ընթացքում օգտագործել են ծխախոտ։

 

Սնուցում

 

Մայրիկի սնուցումը նույնպես կարող է ազդել երեխայի նորածնային քաշի վրա։ Հղիության ընթացքում մայրիկի քաշի ավելանալը կախված է մի շարք տարբեր գործոններից, ներառյալ նրա սոցիալ-տնտեսական վիճակը, հղիության հետ կապված և չկապված առողջական վիճակը և գենետիկան։

Պրենատալ խնամք

 

Վաղ և կանոնավոր պրենատալ խնամքի բացակայությունը նույնպես կապված է երեխայի նորածնային ցածր քաշի հետ։ Պրենատալ խնամքի բացակայությունը կարող է կապված լինել առողջապահության անհասանելության հետ (օրինակ՝ կախված տարբեր աշխարհագրական դիրքերից), հոգեկան առողջության խնդիրների կամ սոցիալ-տնտեսական վիճակի հետ։

Մայրիկի (և հայրիկի) ընդհանուր առողջությունը

 

Նորածնի մայրիկի և հայրիկի ընդհանուր առողջությունը նույնպես կարող է ազդել նրա նորածնային քաշի վրա։

Այլ գործոններ

Մինչդեռ շատ գործոններ կարելի է փոփոխել՝ կան որոշակի գործոններ, որոնք անփոփոխ են, դրանցից են՝

 

Նորածնի քաշի ավելացման վերահսկումը

Եթե ձեր երեխան ծնվել է նորմալ ժամկետներում, նորմալ նորածնային քաշով և չունի որևէ առողջական խնդիր, ապա սովորաբար կարիք չկա նրան պարբերաբար կշռելու՝ եթե նա նորմալ սնվում է, տակդիրները թրջվում են և զարգացումը ընթանում է նորմալ։

Ձեր մանկաբույժը ամեն այցի ժամանակ կկշռի ձեր երեխային և կտեղեկացնի ձեզ, եթե լինի անհանգստանալու որևէ պատճառ։

Եթե ձեր բալիկը ունեցել է ցածր նորածնային քաշ, ծնվել է վաղաժամ կամ ձեր մանկաբույժը ունի այլ մտահոգություններ, ապա նա կխնդրի ձեզ ավելի հաճախ գալ հիվանդանոց՝ երեխայի քաշի վերահսկման համար։

Քաշ հավաքելու միջին թվերը կարող են տարբերվել ցածր նորածնային քաշով ծնված կամ գեստացիոն տարիքի համեմատ մեծ քաշով ծնված երեխաների պարագայում։ Որպես օրինակ՝ վաղաժամ ծնված երեխաների մոտ դիտվում է այսպես կոչված «catch-up» աճ, երբ նրանք կյանքի սկզբնական հատվածում ավելի շատ քաշ են հավաքում, քան նորմալ ժամկետներում ծնված երեխաները։

Եթե ձեր երեխան ծնվել է վաղաժամ, ապա ձեր մանկաբույժը կբացատրի ձեզ, թե աճի ինչպիսի սպասումներ ունենալ։ Մնացած դեպքերում ձեր երեխայի քաշի ավելացումը կարող եք վերահսկվել օգտագործելով հետևյալ ուղեցույցերը։

Քաշի նախնական կորուստ

 

Սովորաբար երեխաները կյանքի առաջին մի քանի օրում քաշ են կորցնում։ Շշով կերակրվող երեխաների դեպքում քաշի կորուստը կազմում է իրենց մարմնի զանգվածի մոտ 5%-ը, իսկ կրծքով կերակրվողների պարագայում այդ թիվը կազմում է 7-10%:

Երեխաները սովորաբար վերականգնում են այդ կորցրած քաշը իրենց կյանքի 10-14-րդ օրերում։

Առաջին 3 ամիսները

Իրենց կյանքի առաջին 3 ամիսների ընթացքում երեխաները ամսական հավաքում են մոտ 750-1000 գրամ և նրանց հասակը ամսական ավելանում է միջինում 2 սմ-ով։ Ձեր մանկաբույժը կբացատրի ձեզ փոքր երեխաների աճի նորմալ արագությունը։

Ձեր բժիշկը նաև կարող է ցույց տալ ձեզ, թե աճի աղյուսակի որ մակարրդակում է գտնվում ձեր երեխան։ Այդ աղյուսակը համեմատում է ձեր երեխայի քաշը և հասակը նույն տարիքի այլ երեխաների հետ։

4-6 ամսական

4 ամսականից 6 ամսականն ընկած ժամանակահատվածում երեխաների աճի արագությունը փոքր ինչ նվազում է՝ քաշը ավելանում է ամսական 500-750 գրամ, իսկ հասակը ավելանում է ամսական միջինում 2 սմ-ով։ Մոտավորապես 5 ամսական հասակում ձեր երեխայի քաշը պետք է կազմի նրա նորածնային քաշի կրկնապատիկը։

6 ամսականից մինչև 1 տարեկան

Քաշի ավելացումը 6-9 ամսական հասակում սկսում է դանդաղել, իսկ հասակի ավելացումը ամսական կազմում է մոտավորապես 1 սմ՝ 6-12 ամսական ժամանակահատվածում։ Երեխայի քաշը սովորաբար եռապատկվում է 1 տարեկան հասակում։

 

1-2 տարեկան

Որպես օրենք ձեր երեխայի քաշը պետք է մոտավորապես քառապատկվի՝ 2-2,5 տարեկան հասակում։ Այդ տարիքի համար կան որոշ բանաձևեր, որոնց միջոցով կարող եք արդեն իսկ հաշվել մեծահասակ ժամանակ ձեր երեխայի սպասվելիք մոտավոր հասակը։

 

Մի քանի խոսք MyKid-ից

 

Երեխաների նորածնային քաշերը կարող են տարբերվել և դա կախված է զանազան գործոններից։ Երեխայի նորածնային քաշը պարտադիր չէ, որ կանխատեսի նրա մեծահասակ տարիքի չափերը։ Որոշ նորածնային շատ ցածր քաշով ծնված երեխաներ մեծանում են և դառնում բավականին խոշոր և բարձրահասակ անձ, մինդեռ հեստացիոն տարիքի համեմատ խոշոր երեխաները կարող են դառնալ փոքրամարմին մեծահասակներ։

Անկախ նրանից, թե որքան է ձեր երեխայի նորածնային քաշը՝ ձեր մանկաբույժը կօգնի ձեզ հասկանալ, երեխայի աճի և զարգացման ինչ սպասումներ ունենալ։ Նա կարող է օգտագործել գրաֆիկներ՝ ցույց տալու համար, թե որ տարիքում ձեր երեխան չի համապատասխանում իր նորմալ քաշին և հասակին, և թե ինչպես երեխայի աճը կարող է ազդել նրա առողջության վրա։

Related posts

Ուսումնական տարվա ընթացքում երեխաներին առողջ պահելու 10 եղանակ

mykid
4 years ago

Ինչպես գղտացնել քնած երեխային

mykid
4 years ago

Ինչպե՞ս բուժել երեխայի ստամոքսի ցավը

mykid
4 years ago