mykid.am
Հղիություն

Ինչպես կանխել գերատաքացումը հղիության ընթացքում

Հղիությունը կարող է ջերմություն առաջացնել ի հաշիվ նրան, որ 40% -ով ավելի շատ արյուն է մղվում դեպի ձեր օրգաններ և հյուսվածքներ, որպեսզի սնուցի ձեր երեխային, բացի այդ հավելյալ ավելացրած 10-15 կգ քաշի արդյունքում ձեր մարմինը ջերմության բարձրացման հակվածություն է ձեռք բերում օրգանիզմի ծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ։ Ինչն էլ նշանակում է որ դուք ավելի շատ քրտնելու եք եվ ավելի հեշտությամբ ջրազրկվելու։ Ձեր սրտի աշխատանքը ավելի է ծանրաբեռնվում, մտապահեք, որ այն հղիության ընթացքում մեծանում է ծավալով և տեղափոխվում մի կողմ, այն հաշվի է առնում, որ այժմ ձեր արգանդը ավելի մեծ տեղ է զբաղեցնում ձեր օրգանիզմում։

Սրտի մեծացումը և նոր դիրքը հուշում է, որ այն ավելի ծավալուն աշխատանք է կատարում։

Հետևաբար այս բոլոր փոփոխությունները բերում են նրան, որ ձեր մարմինը ավելի մեծ ջանքեր է գործադրում ձեր ամբողջ համակարգը սառեցնելու համար։ Այդ իսկ պատճառով ձեր մարմինը հեշտությամբ է գերտաքացման ենթարկվում։ Եթե տեղի ունենա նման երևույթ թե դուք թե ձեր փոքրիկը կարող եք ունենալ բարդություններ

Ի՞նչ է համարվում գերտաքացում

Երբ ձեր ջերմաստիճանը բարձրանում է 38.8-39 աստիճանի, սա համարվում է գերտաքացում կամ հիպերթերմիա: Սովորաբար, այս ջերմաստիճանը առաջանում է ջրազրկումից, արևի տակ չափազանց շատ ժամանակ անցկացնելուց կամ տաք լոգարանում չափազանց երկար նստելուց, կան բժշկական սահմանումներ, որի հիմքում ընկած է, որ գրիպի հիվանդության կամ ինֆեկցիայի ժամանակ, նույնպես կարող է լինել նման մարմնի բարձր ջերմաստիճան: Ամեն դեպքում, գերտաքացումն այն բանը չէ, որը պետք է անտեսել: Անկախ ձեր ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառներից, երբ ձեր մարմինը գերտաքանում է անհապաղ դիմեք բժշկական օգնության: Կան չափազանց շատ ռիսկեր, կապված գերտաքացման հետ, պարզապես անտեսելը, ջուր խմելը, հովհարով ձեզ հովացնելը, հարցի լուծում չեն:

Գերտաքացման ախտանիշները

Երբեմն հղի կանայք գերտաքանում են և չեն էլ գիտակցելում, որ իրենց ներքին ջերմաստիճանը բարձրացել է, դա լինում է հատկապես ամռան շոգ օրերին:

Թերևս կարևոր է ուշադրություն դարձնել, ձեր զգացողությանը:

Հղիության ընթացքում գերտաքացումից հետո գերհոգնածությունը կարող է մեծ նշանակություն ունենալ, հատկապես, եթե բարձր ջերմաստիճանը երկարաձգվի: Ահա մի քանի նշաններ, որ ձեր մարմինը կարող է գերտաքացում ունենալ.

Եթե դա տեղի է ունենում, մի ուշացրեք անմիջապես դիմեք բժշկին:

Հղիության գերտաքացման պատճառները

Կան մի շարք հավանական պատճառներ, գերտաքացման վերաբերյալ, որոնց պետք է ուշադրություն դարձնեք, զգուշություն ցուցաբերեք հղիության ընթացքում, մանավանդ եթե դրսում տաք եղանակ է, կամ գտնվում եք շոգ տարածքում:

Նպաստող գործոններից են ՝

Ֆիզիկական ակտիվություն

Գերտաքացման հետ կապված վտանգները

Սկզբում գերտաքացումը կարող է մեծ խնդիր չթվալ։ Ի վերջո, երբ հղի չեք, սովորաբար պարզապես անհրաժեշտ է ավելի շատ ջուր խմել և հովանալ , եթե զգում եք, որ տաքանում եք: Բայց երբ հղի եք, ամեն բան այդքան հեշտ չէ։

Ձեր ջերմաստիճանը կարող է արագ բարձրանալ, եթե ուշադիր չլինեք։ Եվ եթե դա տեղի ունենա, կան մի շարք վտանգներ ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի համար: Հետազոտությունները ցույց են տալիս, երբ ձեր մարմնի ջերմաստիճանը հասնում է 39°C-ի, կարող է հանգեցնել ձեր երեխայի նյարդային խողովակի զարգացման արատի՝ այն չի փակվում բեղմնավորումից 25 օր հետո:

Գերտաքացումը կապված է պտղի աճի դանդաղեցման հետ, ներարգանդային մահերի և նյարդային խանգարումների հետ: Ի վերջո, բարձր ջերմությունը կարող է հանգեցնել երեխայի քիմքի և շուրթի ձևավորման խախտմանը:

Գերտաքացումը ազդում է՝

  1. Ջրազրկման առաջացման պատճառները

Եթե ձեր ջերմաստիճանը ավելի քան 38.8°C է 10 րոպեից ավել, այն վտանգ է հանդիսանում թե ձեր թե ձեր երեխայի համար

Դա կարող է նաև հանգեցնել ջրազրկման, և երբ դա տեղի է ունենում, այն կարող է լարվածություն առաջացնել թե ձեր թե երեխայի լյարդի և երիկամների վրա :

Ծանր դեպքերում ջրազրկումը կարող է հանգեցնել ուղեղի այտուցի, երիկամային անբավարարության, անգամ մահվան:

Այդ իսկ պատճառով կարևոր է, որ հղի կանայք օրեկան առնվազն 8-12 բաժակ ջուր խմեն, հատկապես շոգ եղանակներին:

  1. Ազդեցությունները ամնիոտիկ հեղուկի մակարդակի վրա

Ամնիոտիկ հեղուկը, գտնվում է ամնիոտիկ պարկում, շրջապատում է երեխային և պաշտպանում է նրան արտաքին աշխարհից: Դա նաև այն է, ինչը թույլ է տալիս երեխային ազատ տեղաշարժվել և զարգանալ: Եվ դա շատ կարևոր դեր է խաղում ջերմաստիճանը կարգավորելու հարցում, որպեսզի ձեր երեխան շատ տաք կամ շատ ցուրտ վիճակում չլինի։ Բայց երբ հղի կանայք գերտաքանում են կամ խիստ ջրազրկվում են, դա կարող է ազդել երեխայի համար հասանելի ամնիոտիկ հեղուկի մակարդակի վրա: Երբ դա տեղի է ունենում առաջանում է զարգացման արատների կամ վաղաժամ ծննդաբերության առաջացման վտանգը:

  1. Առաջացնում է վաղաժամ ծննդաբերություն

Հղիության ընթացքում գերտաքացումը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ արգանդի լարվածության։

  1. Բարձրացնում է միզուղիների ինֆեկցիաների առկայության ռիսկը

Ընդհանուր առմամբ, հղի կանայք ավելի շատ հակված են միզուղիների վարակի, հիմնականում հորմոնալ փոփոխությունների պատճառով

Միավորելով այս երկու փաստը կարող ենք ասել,որ ջրազրկումը և գերտաքացումը նույնպես մեծացնում են միզուղիների ինֆեկցիաի ռիսկը,

Հղիների այն մոտ հաճախ հանդիպող վիճակ է, որը պարտադիր բուժում է պահանջում, հակառակ դեպքում այն կբերի պտղի անբավարար քաշին կամ վաղաժամ ծննդաբերության վտանգին:

Գերտաքացումից խուսափելու խորհուրդներ

Արդեն հասկացանք, որ հղիության ընթացքում պետք է

չպարկեք տաք լոգարանում կամ ժամանակ անցկացնեք սաունայում: Տաք եղանակին զբոսնելը, կամ չափից շատ տաք հագուստ կրելը նույնպես գերտաքացման պատճառ կարող են լինել:

Ահա մի քանի լրացուցիչ խորհուրդներէ

Պահպանեք ձեր օրգանիզմի խոնավությունը

Բոլորս պետք է ավելի շատ ջուր խմենք, հատկապես հղի կանայք, ովքեր հաճախակի քրտնում են: Ջուրը ոչ միայն ձեզ հովացնում է, այլև իջեցնում է ձեռքերի և ծնկների այտուցը: Պահեք ձեզ մոտ ջուր, որտեղ էլ որ լինեք, հատկապես, եթե ճանապարհորդում եք:

Խմեք ջուր անկախ ծարավ լինելուց: Խոնավ մնալ նշանակում է հրաժարվել նաև կոֆեինից: Բժիշկների մեծամասնությունը նշում են, որ հղի ժամանակ պետք է խուսափել կոֆեինից:

Բացի նրանից, որ կոֆեինը ազդում է ձեր զարգացող երեխայի վրա, այն նաև բարձրացնում է արյան ճնշումը և ձեր մարմնի ջերմաստիճանը: Գազավորված ըմպելիքները նույն ազդեցությունն են թողնում

Եթե չեք ցանկանում ևս մեկ բաժակ ջուր խմել,ապա փորձեք ջրին ավելացնել կիտրոն, նարինջ, կամ պատրաստեք սմուզի:

Խուսափեք երկարատև վարժություններից

Իրականում, դուք չպետք 45 րոպեից ավելի վարժություն կատարեք կամ կատարեք միայն դանդաղ վարժություններ:

Ջրային աէրոբիկան լավ տարբերակ է հղիության ժամանակ, որովհետև այն ոչ միայն շատ քիչ սթրես է առաջացնում ձեր օրգանիզմին, այլև հովացնում է և թարմացնում:

Բայց եթե ջրային աէրոբիկան ձերը չէ, մարզվեք զով և լավ օդափոխվող տարածքում:

Հագեք ազատ հագուստ

Հագուստն ընտրելիս կարևոր է գտնել թեթև և ազատ հագուստ։ Դուք պետք է հագնեք շնչող, բնական գործվածքներից պատրաստված հագուստ, օրինակ բամբակ:

Բնական հումքից պատրաստված հագուստը կամ կոշիկը թույլ է տալիս օդին ազատ շրջանառվել: Նույնիսկ եթե ձմեռ է, հագեք հարմարավետ կոշիկներ, որոնք թույլ են տալիս ձեր ոտքերին ազատ զգալլ։ Բացի դրանից ձեր հագուստը ընտրելիս մի մոռացեք գույնի մասին։

Սև գույնը հակված է կլանելու արևի ճառագայթըը, ձեզ ավելի տաք կզգաք, երբ դրսում լինեք: Կրեք բաց գույնի հագուստ

Կերեք զովացնող սնունդ

Ջրով հարուստ մրգերն ու բանջարեղենը կարող են հրաշքներ գործել ՝ օգնելով ձեզ զով մնալ: Որոշ լավ տարբերակներ կան դրանք են՝ սեխը, հատապտուղները, վարունգը, նարինջը և գրեյֆրուտը: Նույնիսկ հում գազարը, նեխուրը, թարմ մրգով յոգուրտը:

Պաղպաղակը կարող է լինել նաև թարմացնող միջոց, սակայն չարաշահել չի կարելի:

Փնտրեք ստվեր

Եթե ​​դուք ապրում եք կամ այցելում եք, տաք կլիմայական տարածք, անպայման նախազգուշական միջոցներ ձեռնարկեք:

Տաք արևի տակ դրսում մնալը կարող է վնասել ձեր մարմնին, նույնիսկ եթե ջանասիրաբար եք վերաբերվում ջրի ընդունմանը:

Փորձեք դուրս գալ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ ավելի հով եղանակ է:

Եվ վերջում՝

Չնայած նրան, որ գերտաքացման ռիսկերը իրական են, դա չի նշանակում, որ դուք պետք է ամբողջ ժամանակ մնաք տանը և խուսափեք վարժություններից:

Իրականում, դուք պետք է անպայման դուրս գաք և օգտվեք մաքուր օդից:

Ավելին, հղիության ընթացքում վարժություններ իրականացնելը խրախուսվում է հղի կանանց մեծամասնության համար:

Քանի դեռ ձեր բժիշկն ասում է, որ կարելի է, դուք պետք է կարողանաք վարժվել զով միջավայրում:

Պարզապես համոզվեք, որ հով է և խոնավ:

Եվ լսեք ձեր մարմնին: Եթե ինչ-որ բան եք զգում մի ստիպեք ( ճնշեք) ինքներդ ձեզ:

Ի վերջո, ձեր ներսում աճող երեխա ունեք:

Related posts

Ձեր հղիության 34-րդ շաբաթը

mykid
2 years ago

Ձեր հղիության 12-րդ շաբաթը

mykid
2 years ago

Ձեր հղիության 30-րդ շաբաթը

mykid
4 years ago