mykid.am
Հիվանդություններ

Ինչպե՞ս ճիշտ ճանաչել և բուժել ականջի ինֆեկցիան երեխաների մոտ

 

Երեխաներն ի տարբերություն մեծահասակների, ունեն ականջի ինֆեկցիաների ավելի մեծ հակում: Ականջի ինֆեկցիան առաջանում է թմբկաթաղանթի հետևում բակտերիաների կամ վիրուսների կուտակման հետևանքով: Այս մանրէները կարող են առաջացնել բորբոքում և հեղուկի կուտակում, որն էլ ուղեկցվում է ուժեղ ցավերով: Ականջի ինֆեկցիաները պարտադիր պետք է բուժվեն, քանի որ ցավոտ են և հետագայում կարող են ավելի լուրջ ինֆեկցիաների, նույնիսկ լսողության խանգարումների պատճառ դառնալ:

Ինչպե՞ս երեխաների մոտ հայտնաբերել ականջի ինֆեկցիան

1․Ստուգեք ականջի ինֆեկցիայի առկայությունը ձեր երեխայի մոտ: Ականջի ինֆեկցիաներն սովորաբար առաջանում են հանկարծակի: Հետևյալ ախտանիշները կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել՝

2Ստուգեք ձեր երեխայի ականջը՝ ականջի էլեկտրոնային մոնիտորի միջոցով: Այս սարքերը (ինչպիսիք են EarCheck-ը)՝ օգտագործելով ձայնային ալիքները, հայտնաբերում են միջին ականջում հեղուկի կուտակումները: Սարքը ձայնագրում է անդրադարցված ձայնային ալիքները և ըստ դրա որոշում, թե արդյոք միջին ականջում կա հեղուկ, թե ոչ: Եթե ձեր երեխայի միջին ականջում կա հեղուկի կուտակում՝ դիմեք բժշկի: Այնուամենայնիվ, հեղուկի առկայությունը դեռ չի նշանակում, որ ձեր երեխան ունի ականջի ինֆեկցիա:

3Խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Բժիշկը կարող է երեխային անձամբ զննելու ցանկություն հայտնել: Պետք է այցելել բժշկի հետևյալ դեպքերում՝

4Բժիշկը կզննի երեխայի ականջը: Բժիշկն օգտագործում է օտոսկոպ, որոշ դեպքերում ՝ պնևմատիկ օտոսկոպ: Այս սարքը բժիշկին թույլ է տալիս տեսնել թմբկաթաղանթը, ինչպես նաև կիրառել օդի մեղմ հոսք՝ հետևելով թմբկաթաղանթի շարժումներին: Հետազոտությունն անցավ է:

 

 

Բժշկի ցուցումներով անցեք լրացուցիչ հետազոտություններ: Եթե բժիշկն անմիջապես չկարողանա կողմնորոշվել ականջի ինֆեկցիայի առկայության կամ դրա տեսակի հարցում, ապա ձեզ կխնդրի կատարել լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն նրան ճիշտ ախտորոշման հարցում: Հնարավոր են հետևյալ տարբերակները՝

Ականջի ինֆեկցիայի բուժումը

1Սպասեք մինչև վարակն ինքնուրույն անցնի, եթե ձեր բժիշկն այդպես է խորհուրդ տալիս: Ականջի ինֆեկցիաներից շատերն ինքնուրույն անցնում են մի քանի օրվա ընթացքում՝ առանց հակաբիոտիկների: Այսպիսով դուք նաև նվազեցնում եք հակաբիոտիկակայուն շտամերի առաջացման ռիսկը: Այնուամենայնիվ, ականջի ինֆեկցիայի հենց առաջին կասկածների դեպքում ավելի լավ է երեխային տանել բժշկի՝ համոզվելու համար, որ դա իսկապես ականջի ինֆեկցիա է: Բժիշկը կարող է խորհուրդ տալ սպասել հետևյալ դեպքերում՝

    • Եթե երեխան վեց ամսականից մեծ է, երկու տարեկանից փոքր, մեկ ականջում ունի տհաճ զգացողություն ոչ ավելի քան երկու օր, և մարմնի ջերմաստիճանը չի գերազանցում 38.9°C-ը:
    • Եթե երեխան երկու տարեկանից մեծ է, գանգատվում է ոչ ավելի քան երկու օր տևող մեկ կամ երկու ականջներում առկա տհաճ զգացողությունից, և մարմնի ջերմաստիճանը չի գերազանցում 38.9°C-ը:

2Օգտագործեք տնային միջոցներ` ձեր երեխայի տհաճ զգացողությունները թեթևացնելու համար: Ականջներում զնգոցը կարող է ծանր անհանգստություն առաջացնել: Հետևյալ միջոցները կօգնեն նվազեցնել ցավը և բարելավել գիշերային քունը

3Օգտագործեք հակաբիոտիկներ: Եթե ձեր երեխային նշանակվել է հակաբիոտիկների կուրս, ապա երեխան պետք է ընդունի կուրսը մինչև վերջ, նույնիսկ եթե նրա վիճակը բարելավվի մինչև կուրսն ամբողջովին ավարտելը: Այսպիսով, դուք կանխում եք հակաբիոտիկակայուն շտամերի առաջացման ռիսկը: Ամենայն հավանականությամբ, ձեր բժիշկը խորհուրդ կտա հակաբիոտիկներ հետևյալ դեպքերում՝

4․Խորհրդակցեք ձեր բժշկի հետ ականջի (տիմպանոստոմայի) խողովակների անհրաժեշտության մասին: Եթե պատշաճ կերպով չհետևեք, հեղուկի կուտակումը և ականջի ինֆեկցիաները կարող են ականջին լուրջ վնաս հասցնել՝ ընդհուպ մինչև լսողության կորուստ: Եթե երեխան վեց ամսվա ընթացքում տառապել է երեքից ավելի ականջի ինֆեկցիաներով, կամ մեկ տարվա ընթացքում չորս ինֆեկցիա է տարել, կամ եթե վարակը բուժելուց հետո ականջում դեռ հեղուկ կա, ապա բժիշկը կարող է խորհուրդ տալ օգտագործել ականջի խողովակներ:

Խուսափեք անարդյունավետ և վտանգավոր բուժումներից: Հաճախ ծնողների համար դժվար է սպասել մինչև վարակն անցնի՝ դիտելով, թե ինչպես է երեխան տառապում ցավից և լաց լինում: Չնայած դրան, դիմադրեք չստուգված տնային միջոցներ կիրառելու գայթակղությանը: Եթե, այնուամենայնիվ, որոշեք փորձել բուժման այլընտրանքային որևէ մեթոդ, ապա անպայման օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Այլընտրանքային մեթոդները կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ կամ փոխազդել դեղորայքի հետ: Մի օգտագործեք այս մեթոդները, առանց ձեր բժշկի հետ խորհրդակցելու: Նման մեթոդներից են՝

 

Ականջի ինֆեկցիայի կանխարգելումը

1Սովորեցրեք ձեր երեխային պահպանել հիգիենայի կանոնները: Դա կօգնի կանխել մրսածությունը և գրիպը, որոնք հաճախ հանգեցնում են ականջի և քթի խոռոչների խցանումների և այնտեղ հեղուկի կուտակման: Սովորեցրեք ձեր երեխային հետևյալը՝

2Համոզվեք, որ ձեր երեխան չի ներշնչում ծխախոտի ծուխը: Երկրորդային ծխախոտի ծուխը թուլացնում է երեխայի իմունային համակարգը՝ նրանց ավելի խոցելի դարձնելով վարակների նկատմամբ:

3Լակտացիա: Կրծքի կաթը պարունակում է հակամարմիններ և իմունային այլ բջիջներ, որոնք պայքարում են վարակի դեմ: Շշեից կերակրելիս փորձեք օգտագործել կրծքի կաթ, այլ ոչ թե արհեստական կաթ:

4Պատվաստեք ձեր երեխային։ Պատվաստումները կօգնեն ձեր երեխայի օրգանիզմին պայքարել բակտերիալ և վիրուսային ձագման վարակների դեմ, որոնք հաճախ բերում են շնչառական համակարգի կամ ականջի ինֆեկցիաների։ Խորհրդակցեք ձեր բժշկի հետ հետևյալ պատվաստումների վերաբերյալ՝

Զգույշ եղեք արտաքին ականջի բորբոքումից։ Սա հանդիսանում է ականջի ինֆեկցիա, որն առաջանում է ականջի մեջ ջուր լցվելու և այնտեղ բակտերիաների աճի հետևանքով։ Արտաքին ականջի բորբոքումը ախտահարում է լսողական անցուղին՝ առանց թմբկաթաղանթը թափածակելու։ Արտաքին ականջի բորբոքման ռիսկը կարելի է նվազեցնել հետևյալ միջոցներով՝

Related posts

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և բրոնխիոլիտի ախտանիշներն ու նշանները

mykid
4 years ago

Ինչպե՞ս բուժել երեխայի ստամոքսի ցավը

mykid
4 years ago

Ի՞նչ անել, եթե ձեր երեխան մրսել է

mykid
4 years ago