mykid.am
Հանգիստ

Ինչպես հանգստանալ նորածին երեխային մեծացնելու ընթացքում

 

Նորածինները ձեր ընտանիքի հետաքրքիր լրացումն են, բայց նրանց մասին անընդհատ հոգ տանելը կարող է ճնշող լինել ձեզ համար: Նորածնին խնամելու ընթացքում ծագած ամենադժվար խնդիրներից մեկը քնի պակասի հետ համակերպվելն է: Նորածնին խնամելիս ձեր քնի ռեժիմը էապես կփոխվի, բայց դուք կարող եք մեծացնել հանգստանալու համար ձեզ հատկացված ժամանակը՝ նախապես ձեր երեխայի լույս աշխարհ գալը պլանավորելով և տանը ձեզ համար հարմարավետ պայմաններ ստեղծելով:

 

Ինչպես նախապատրաստվել քնելուն նախքան ձեր նորածնի լույս աշխարհ գալը

 

  1. Խոսեք ձեր բժշկի հետ հետծննդաբերական դեպրեսիայի մասին: Շատ մայրեր ունենում են հետծննդաբերական դեպրեսիա կոչվածը՝ ծննդաբերությունից հետո տեղի ունեցող հորմոնների հանկարծակի և կտրուկ տեղաշարժի պատճառով: Քնելու դժվարությունը կարող է դրա երկարատև ախտանշաններից լինել, իսկ եթե դուք գիտեք դրա վաղ նախազգուշական նշանները և ինչպես ժամանակից շուտ բուժել դրանք, ապա կարող եք քնի խիստ խանգարումից խուսափել:

 

  1. Եթե ունեք զուգընկեր, ապա նրա հետ կազմեք քնելու պլան։ Նախքան ձեր երեխան լույս աշխարհ կգա, խոսեք ձեր զուգընկերոջ հետ քնելու պայմանավորվածությունների մասին և կազմեք երեխայի գիշերային խնամքի ծրագիր: Նախքան նորածնի ծնվելը կազմած ծրագիր ունենալը կօգնի ձեզ երկուսիդ սթրեսը նվազեցնելու հարցում և թույլ կտա անմիջապես անցնել ռեժիմի, հենց որ ձեր երեխային հիվանդանոցից տուն բերեք:

 

  1. Գնեք կրծքի պոմպ: Եթե պատրաստվում եք ձեր երեխային կերակրել կրծքի կաթով, ապա գնեք կրծքի պոմպ և սովորեք, թե ինչպես օգտագործել այն, մինչ ձեր երեխայի լույս աշխարհ գալը: Կրծքի պոմպ ունենալը թույլ կտա, որ այլ մարդիկ ձեզ օգնեն կերակրել ձեր երեխային մինչ դուք հանգստանում եք, և դուք ձեզ մեղավոր չեք զգա՝ կարծելով, որ ձեր երկարատև բացակայությունը ձեր երեխային զրկում է իր համար կարևոր սննդից:

 

 

4Գնեք մանկական լավ մոնիտոր կամ առողջության մասին զգուշացնող համակարգ: Բնական է, որ անհանգստանում եք ձեր երեխայի մասին, բայց եթե ունենաք մանկական լավ մոնիտոր կամ առողջության մասին նախազգուշացնող համակարգ, որը հետևում է ձեր երեխային՝ ավելի քիչ կանհանգստանաք և ավելի լավ կքնեք, եթե երեխայի ննջասենյակից դուրս եք եկել կամ քնած եք:

 

  1. Մտածեք դայակ կամ գիշերային բուժքույր վարձելու մասին: Ոչ բոլորն ունեն դայակ կամ գիշերային բուժքույր վարձելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Բայց երեխաների խնամքով զբաղվող մասնագետը կարող է արդարացնել կատարված ներդրումը, եթե և՛ դուք, և՛ ձեր զուգընկերը աշխատում եք լրիվ դրույքով կամ պահանջկոտ կարիերա ունեք, կամ եթե զուգընկեր չունեք: Երեխայի լույս աշխարհ գալուն պես դուք և ձեր զուգընկերը կունենաք միասին հանգստանալու կարիք: Եթե ձեզանից մեկը կամ երկուսդ էլ ցերեկը քնելու հնարավորությունից զրկված լինեք, ապա ձեր օրական արդյունավետությունը զգալիորեն կնվազի, ուստի դայակ կամ գիշերային բուժքույր ունենալը ձեզ համար կարող է բավականին լավ ներդրում հանդիսանալ:

 

  1. Ոչ մի լրացուցիչ պատասխանատվություն մի ստանձնեք: Նորածինը շատ մեծ ուշադրություն է պահանջում: Եթե ձեր երեխայի ծնվելուց անմիջապես առաջ ստանձնեք լրացուցիչ պատասխանատվություն ձեր համայնքում, ձեր աշխատավայրում, կամ ընկերների և ընտանիքի շրջանում, ապա նորածնի լույս աշխարհ գալուն պես շատ զբաղված կլինեք հանգստանալու համար, նույնիսկ այն հազվագյուտ պահերին, երբ ձեր երեխան ձեր կարիքը չի ունենա։

 

 

Ինչպես հանգստանալ նորածնի լույս աշխարհ գալուց հետո

  1. Օգտվեք հիվանդանոցի մանկական սենյակից կամ տնային բուժքրոջ ծառայություններից: Երեխա ունենալը անհավանական փորձ է, բայց ձեր օրգանիզմը ծննդաբերությունից հետո պետք է վերականգնվի, իսկ դրա համար ձեզ հանգիստ է պետք: Մինչ դուք դեռ հիվանդանոցում եք կամ շրջապատված եք մանկաբարձերով (եթե տան պայմաններում եք ծննդաբերել), ծննդաբերությունից հետո առաջին 24-48 ժամվա ընթացքում օգտագործեք այն ծառայությունները, որոնք նրանք տրամադրում են, որպեսզի կարողանաք հանգստանալ և վերականգնել ձեր ուժերը:

 

  1. Քնեք, երբ երեխան քնում է: Նոր մայրերի մեծ մասը ծանրաբեռնված է լինում պահանջկոտ նորածնի խնամքով և գայթակղվում է այլ պարտականություններ կատարելով, երբ երեխան վերջապես քնում է: Որքան էլ դժվար լինի թույլ տալ, որ ամանները կուտակվեն լվացարանում, և որքան էլ դժվար լինի անընդհատ անցնելը լվացքի շորերի չծալված կույտերի կողքով՝ ձեր քունն ավելի կարևոր է: Ժամանակ հատկացրեք հանգստանալու համար, մինչ դեռ տանը լուռ է, իսկ երեխան քնած:

 

  1. Գնեք կենգուրու կամ մանկան կրման հարմարանք: Երբ ձեր երեխան արդեն մի քանի շաբաթական է, իսկ դուք ծննդաբերությունից հետո վերականգնվելու հնարավորություն եք ունեցել՝ մտածեք մանկան կրման հարմարանք գնելու մասին, քանի որ արդեն կարող եք սկսել զբաղվել տնային գործերով, աշխատել և այլ գործեր անել: Երեխային ձեզ մոտ պահելով՝ մինչ դուք հոգում եք ձեր մյուս պարտականությունների մասին, դուք ավելի շատ բան կհասցնեք անել օրվա ընթացքում, ինչը կկանխի ձեզ գիշերն աշխատելու պահանջ զգալուց:

 

  1. Օգնություն խնդրեք: Նորածին երեխաների մասին հոգ տանելը ծանր աշխատանք է: Մի վախեցեք ընկերներից և ընտանիքի անդամներից օգնություն խնդրել երեխայի խնամքի, տնային գործերի և նույնիսկ սնունդ պատրաստելու հարցերում: Դուք կտեսնեք, որ շատ մարդիկ պատրաստ կլինեն ձեզ օգնել և կցանկանան հնարավորություն ունենալ հանդիպել և խաղալ ձեր նորածնի հետ:
  1. Կարգավորեք ձեր առօրյան: Քնի պակասը ոչ միայն բավարար քուն չունենալն է, այլ նաև կախված է նրանից, թե երբ եք քնում: Եթե ձեր երեխան կանոնավոր կերպով չի քնում, հավանականությունը մեծ է, որ դուք նույնպես, ուստի այս ամենի արդյունքում դուք ձեզ անընդհատ հոգնած կզգաք։ Երեխային ծննդատնից տուն բերելուց անմիջապես հետո փորձեք հնարավորինս արագ և խիստ կարգավորել կերակրման և քնելու ռեժիմները:

 

  1. Փնտրեք հեշտ եղանակներ: Բոլոր ծնողները ցանկանում են կազմակերպել կարգավորված տնային տնտեսություն, տանը պատրաստված կերակուրներով և առօրյա ռեժիմով, բայց նորածին երեխայի հետ, որքան շատ ժամանակ ես ծախսում տնային գործերի վրա, այնքան քիչ ժամանակ է մնում հանգստանալու համար: Նորածնին խնամելու առաջին մի քանի ամիսների ընթացքում մտածեք սառնարանը սառեցված կերակրատեսակներով հագեցած պահելու մասին, ձեր երեխաներին ուղարկեք դպրոց ընդմիջման գումարով կամ նախապես պատրաստված առողջ սննդով, ընթրիքին ճաշը դրսից պատվիրեք և տնային մաքրության համար և (կամ) սննունդ պատրաստելու համար վարձեք որևէ մեկին:

 

  1. Փնտրեք քնի մասնագետներ: Եթե մնացած ոչ մի բանը չի օգնում, և ինչպես դուք, այնպես էլ ձեր երեխան տառապում եք քնի խանգարումից, ապա դիմեք մասնագետի օգնությանը: Խոսեք ձեր բժշկի հետ մանկական քնի կամ վարքային մասնագետի հետ հանդիպելու մասին:

Related posts

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և բրոնխիոլիտի ախտանիշներն ու նշանները

mykid
4 years ago

Ինչպե՞ս բուժել երեխայի ստամոքսի ցավը

mykid
4 years ago

8 ամսականում ձեր երեխայի համար հիմնական կետերն ու ամենօրյա խորհուրդները

mykid
4 years ago