mykid.am
Էմոցիոնալ Առողջություն

Ինչպես երեխաների մոտ հայտնաբերել դեպրեսիան

Ինչպես երեխաների մոտ հայտնաբերել դեպրեսիան

 

 

1․ Նկատեք փոփոխությունները

2․ Խոսեք ձեր երեխայի հետ

3․ Ձեռնարկեք այլ քայլեր

 

Դուք գուցե մտածում եք, որ դեպրեսիա կարող է լինել միայն մեծահասակների մոտ, սակայն մանկական դեպրեսիան ևս շատ լուրջ խնդիր է, և անգամ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ կարող է ախտորոշվել դեպրեսիա։ Մանկական դեպրեսիան ոչ միայն խանգարում է երեխային սովորել, խաղալ և ընկերանալ այլ երեխաների հետ, այլ նաև մեծացնում է հետագա կյանքում դեպրեսիայի զարգացման հավանականությունը։ Եթե դուք մտածում եք, որ հնարավոր է ձեր երեխայի մոտ դեպրեսիա է, ապա ոչ մի պարագայում մի անտեսեք այդ խնդիրը։ Հետևեք նրա պահվածքին և խոսեք նրա հետ իր տրամադրության մասին։ Եթե դրանից հետո միևնույն է կասկածները չեն վերանում, ապա դուք պետք է ձեռնարկեք հետագա քայլեր՝ ձեր երեխային օգնելու համար։

 

Խոսեք ձեր երեխայի հետ

 

1 Ուշադրություն դարձրեք, թե արդյոք ձեր երեխան մշտապես տխուր է կամ անտարբեր։ Դեպրեսիայով երեխաները երբեմն տխուր են լինում, հաճախ լացում են, կամ գանգատվում են, որ իրենց ընկճված են զգում։ Ինչպես նաև նրանք մշտապես ձանձրացած տեսք ունեն կամ կորցնում են հետաքրքրությունը իրենց սիրելի զբաղմունքի նկատմամբ։

 

2 Լսեք, թե ինչպես է երեխան խոսում ինքն իր մասին։ Բացասական, ինքնաքննադատական վերաբերմունքը կարող է խոսել դեպրեսիայի մասին։ Ուշադրություն դարձրեք, եթե ձեր երեխան մեղադրում է իրեն այնպիսի բաների մեջ, որոնցում նա մեղավոր չէ, կամ եթե նա ինքն իրեն անընդհատ ընկճում է։

 

3 Ուշադրություն դարձրեք, թե արդյոք ձեր երեխան դյուրագրգիռ կամ ջղային է։ Դեպրեսիայով երեխաները շատ հաճախ արտահայտում են իրենց էմոցիաները՝ վիճելով ծնողների հետ, կռվելով ընտանիքի մնացած երեխաների կամ իրենց հասակակիցների հետ ,և հեշտորեն հիասթափվում են։ Եթե վերջին ժամանակաշրջանում ձեր երեխան բավականին դյուրագրգիռ է դարձել, ապա հնարավոր է, որ կա որևէ խնդիր։

 

4 Ուշադրություն դարձրեք ձեր երեխայի քնելու և ուտելու վրա։ Եթե ձեր երեխան սկսել է մինչև վաղ առավոտ արթուն մնալ, կամ եթե նա շատ դժվարությամբ է դուրս գալիս անկողնուց, ապա գուցե նրա մոտ կա դեպրեսիա։ Քաշի նվազումը, ախորժակի կորուստը կամ ընդհակառակը՝ անընդհատ դեպի ուտելիքը գնալը նույնպես կարող է խոսել այն մասին, որ երեխայի մոտ ինչ-որ բան այն չէ։

 

5 Ուշադրություն դարձրեք, թե արդյոք ձեր երեխան դպրոցում ունի խնդիրներ։ Զգոն եղեք, եթե ձեր երեխան սկսում է դպրոցում խնդիրներ ունենալ, ինչպիսիք են՝ բացակայությունները կամ վատ գնահատականները։ Պարբերաբար խոսեք ձեր երեխայի ուսուցչի հետ, որպեսզի տեղեկանաք այս խնդիրների մասին, երբ նրանք սկսեն ձագել։

 

6 Հետևեք ձեր երեխայի սոցիալական կյանքին։ Հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք ձեր երեխան իրեն ավելի փակ է պահում քան սովորաբար։ Դեպրեսիայով երեխաները և դեռահասները շատ հաճախ հեռվանում են ընտանիքի անդամներից և սկսում են միայնակ ավելի շատ ժամանակ անցկացնել, կամ նրանք կարող են դժկամությամբ հաճախեն դպրոց կամ շփվեն իրենց ընկերների հետ։

 

7 Ցավերի մասին գանգատներին վերաբերվեք շատ լուրջ։ Արդյո՞ք ձեր երեխան գանգատվում է գլխացավերից, ստամոքսի ցավից կամ ունի այլ տարօրինակ ֆիզիկական ախտանիշներ, որոնք կարծես թե չունեն որևէ պատճառ։ Դեպրեսիան կարող է առաջացնել այնպիսի ցավեր կամ ցավային զգացողություններ, որոնք չեն անցնում անգամ ցավազրկողներ ընդունելուց կամ այլ բուժումներից։

 

8 Նկատեք «կյանքը փոխող» իրադարձությունների ազդեցությունը։ Եթե ձեր երեխան ունեցել է տրավմատիկ որևէ փորձ, օրինակ՝ ծնողների ամուսնալուծում կամ լուրջ հիվանդություն կամ վնասվածք, ապա ուշադիր եղեք, թե ինչպես է այն ազդում երեխայի վրա։ Հետևյալ իրադարձությունները նույնպես կարող են ազդել ձեր երեխայի վրա՝ բռնություն, սիրած էակի կորուստ կամ հոգեկան այլ տրավմա։

 

Խոսեք ձեր երեխայի հետ

 

1 Օգնեք ձեր երեխային վստահել ձեզ։ Համբերատար և զգույշ եղեք ձեր երեխայի հետ, անգամ եթե հիասթափված եք նրա պահվածքից։ Երեխային նախատելը և քննադատելը մի դարձրեք սովորույթ, այլապես նա չի ցանկանա կիսվել ձեզ հետ։ Ցույց տվեք, որ դուք անհանգստանում եք նրա համար և ցանկանում եք լսել նրան։

 

2 Հարցրեք ձեր երեխային, թե ինչպես է նա վերջերս զգում իրեն։ Հարմար պահի հարցրեք ձեր երեխային, թե ուզու՞մ է նա արդյոք խոսել ինչ-որ բանի մասին։ Շոշափեք ձեզ անհանգստացնող ցանկացած ախտանիշ, որը նկատել եք երեխայի մոտ։

 

3 Լսեք ձեր երեխային։ Անկախ նրանից, թե ինչ է ձեր երեխան պատմում ձեզ՝ հատկացրեք նրան ձեր ամբողջ ուշադրությունը։ Մի ընդհատեք։ Եթե ձեր երեխան դժվարանում է արտահայտել իր մտքերը, ապա փորձեք հարցեր տալու միջոցով օգնել նրան գտնել համապատասխան բառեր, բայց բառերը մի դրեք նրա բերանի մեջ։

 

4 «Կարդացեք տողատակերը»։ Ձեր երեխան գուցե չի կարողանում հստակեցնել և արտահայտել իր զգացողությունները, հատկապես եթե նա շատ փոքր է։ Նա նաև կարող է ամաչել իր խնդիրների մասին խոսելուց։ Ուշադրություն դարձրեք նրա «մարմնի լեզվին» և այն բաներին, որոնք նա ձեզ հետ խոսելու ժամանակ չի ասում։

 

5 Պարբերաբար հետաքրքրվեք, թե ինչպես է ձեր երեխան։ Ձեր երեխայի հետ ամեն օր խոսելը դարձրեք սովորույթ։ Իմացեք, թե ինչպիսին է նրա կյանքը՝ ում հետ է նա ժամանակ անցկացնում, ինչպես է վերաբերվում դպրոցին և ինչպիսի հույսեր ու անհանգստություններ ունի։ Երբ ձեր երեխայի հետ գտնվում եք նույն ալիքի վրա՝ ավելի հեշտ է լինում նկատել, երբ մի բան այն չի լինում։

 

 

Ձեռնարկեք այլ քայլեր

1 Խուսափեք եզրակացություններ անելուց։ Մի փորձեք երեխայի մոտ ինքնուրույն ախտորոշել դեպրեսիա։ Անգամ եթե նրա մոտ դրսևորվում են դեպրեսիայի որևէ ախտանիշներ, կա շատ մեծ հավանականությունը, որ նրա մոտ չկա դեպրեսիա։ Սակայն եթե անհանգստացած եք, ապա փորձեք խուճապի չմատնվել և այս թեմայով խոսեք ձեր երեխայի մանկաբույժի հետ։

 

2 Տեղեկություն ստացեք այն մարդկանցից, որոնք ձեր երեխային պարբերաբար տեսնում են։ Խոսեք ընտանիքի այլ անդամների հետ, ձեր երեխայի ուսուցիչների հետ, և ցանկացած այլ մեծահասակի հետ, ով հաճախ է առնչվում ձեր երեխայի հետ։ Հարցրեք նրանց, թե արդյոք նրանք նկատել են, որ ձեր երեխան իրեն այլ կերպ է պահում կամ ունենում է տրամադրության հետ կապված խնդիրներ։

 

3 Դիմեք բժշկի։ Տարեք ձեր երեխային իր մանկաբույժի մոտ՝ զննման։ Ասացեք բժշկին ձեր նկատած ախտանիշների մասին, և խնդրեք նրան բացառել դրանց որևէ ֆիզիկական պատճառի առկայությունը։ Եթե ձեր երեխան ֆիզիկապես առողջ է, ապա ձեր բժիշկը կուղղորդի ձեզ մանկական հոգեկան առողջության մասնագետի մոտ՝ հետագա ախտորոշման համար։

 

4 Օգնեք ձեր երեխային բուժման հարցում։ Երեխայի բժշկի, հոգեբանի կամ հոգեբույժի հետ քննարկեք նրա բուժման հնարավոր տարբերակները։ Եթե նրանք խորհուրդ են տալիս կոգնիտիվ վարքային թերապիա, ապա ժամագրվեք թերապևտի մոտ և հետևեք նրա ցուցումներին։ Եթե ձեր երեխային անհրաժեշտ է դեղորայք, ապա համոզվեք, որ նա պատշաճ կերպով ընդունում է այն։

 

5 Խրախուսեք ձեր երեխային մասնակցել ամենօրյա միջոցառումներին։ Օգնեք ձեր երեխային մնալ առողջ՝ տալով նրան առողջ սնունդ և խրախուսելով մարզվելը։ Բարձրացրեք նրա տրամադրությունը՝ միասին զվարճալի բաներ անելով, և համոզվեք, որ նա շփվում է իր ընկերների հետ և զբաղվում է իր հոբիներով։

Զգուշացումներ

Related posts

Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ծխախոտի ծխից

mykid
3 years ago

8 ամսականում ձեր երեխայի համար հիմնական կետերն ու ամենօրյա խորհուրդները

mykid
4 years ago

Ինչպես հանգստացնել երեխային

mykid
3 years ago