mykid.am
Հիվանդություններ

Ինչպե՞ս բուժել սինուսիտը փոքր երեխաների մոտ

 

Սինուսիտը (կամ ծոցաբորբ) գանգի ծոցերի բորբոքումն է, որը կարող է առաջանալ մրսածության կամ շնչառական համակարգում ալերգիկ ռեակցիաների հետևանքով։ Դուք պետք է կարողանաք ժամանակին ճանաչել և բուժել սինուսիտը, որպեսզի խուսափեք հիվանդության տարածումից և նրա հետ կապված բարդություններից։

Սինուսիտի բուժումը տնային պայմաններում

1․ Ճանաչեք սինուսիտի ախտանիշները։ Երեխաների մոտ սինուսիտը դրսևորվում է մշտական ախտանիշներով, որոնք շատ նման են հասարակ մրսածությանը։ Սինուսիտը կարող է հարուցվել բակտերիաների, սնկերի կամ վիրուսային ինֆեկցիաների կողմից։

 

2․ Ցավը և տենդը մեղմացնելու համար կարող եք երեխային տալ պարացետամոլ (ացետամինոֆեն) կամ իբուպրոֆեն։ Սինուսիտի հետևանքով առաջացող դեմքի ցավի, գլխացավի և տենդի դեմ կարելի է պայքարել առանց դեղատոմսի բաց թողնվող ցավազրկողներով։

3․ Համոզվեք, որ երեխան ընդունում է բավարար քանակությամբ հեղուկներ։ Ձեր երեխային բավարար քանակությամբ հեղուկ տալը կարող է օգնել թեթևացնել սինուսիտի շատ ախտանիշներ, ներառյալ՝ քթի փակվածությունը, փսխումը և տենդը։ Կան երեխային հեղուկներով ապահովելու բազմաթիվ եղանակներ։

 

4․ Երեխան կարող է տաք լոգանք ընդունել։ Տաք լոգանք ընդունելը կարող է օգնել ձեր երեխային թեթևացնել սինուսիտի ախտանիշները։ Ջրի գոլորշին կթեթևացնի քթի փակվածությունը և կփափկացնի լորձը։

 

5․ Օգտագործեք քթի աղային կաթիլներ։ Սինուսիտով երեխան ծանր դիսկոմֆորտ է ապրում, քանզի նրա քթային անցուղիները և ծոցերը խցանված են։ Քթի աղային կաթիլների միջոցով դուք կարող եք փափկացնել լորձը և այնուհետև փորձել այն դուրս բերել։

 

6․ Ձեր երեխայի սենյակում տեղադրեք օդը խոնավացնող սարքեր։ Խոնավ օդը կօգնի փափկացնել քթային անցուղիներում և ծոցերում գտնվող լորձը։ Գիշերային ժամերին օդը խոնավացնող սարքը միացնելը կօգնի նվազեցնել ծոցերի ներսում ճնշումը և կլավացնի երեխայի քունը։

 

7․ Համոզվեք, որ ձեր երեխան բավարար հանգիստ է ունենում։ Ինչպես ցանկացած այլ հիվանդության դեպքում, սինուսիտի դեպքում ևս երեխան պետք է ավելի շատ քնի, որպեսզի իր մարմինը ունենա բավարար ուժ՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Համոզվեք, որ ձեր երեխան ունի քնելու և օրվա ընթացքում հանգստանալու համար հարմարավետ պայմաններ։

 

8․ Խուսափեք ձեր երեխային առանց դեղատոմսի բաց թողնվող հակաայտուցային կամ հակահիստամինային դեղամիջոցներ տալուց։ Եթե ձեր երեխան 4 տարեկանից փոքր է, ապա մի տվեք նրան առանց դեղատոմսի բաց թողնվող հակաայտուցային կամ հակահիստամինային դեղամիջոցներ։ Այս դեղամիջոցները սովորաբար անարդյունավետ են սինուսիտով տառապող փոքր երեխաների համար և կա գերդոզավորման շատ մեծ հավանականություն։

Առողջապահություն

 

1․Տարեք ձեր երեխային մանկաբույժի մոտ։ Եթե մի քանի օրվա ընթացքում երեխայի վիճակը չի լավանում, կամ ընդհակառակը, գնալով վատանում է, ապա տարեք երեխային բժշկի։ Մանկաբույժը կկարողանա ախտորոշել սինուսիտը, և հարկ եղած դեպքում կնշանակի համապատասխան դեղամիջոցներ։

 

2․Պարզեք ձեր երեխայի սինուսիտը սուր է, թե քրոնիկ։ Սինուսիտը կարող է լինել սուր և քրոնիկ՝ կախված հիվանդության ընթացքից և տևողությունից։ Ձեր բժիշկը կարող է օգնել որոշել սինուսիտի տեսակը և նշանակել համապատասխան բուժում։

 

3․Հարցրեք ձեր մանկաբույժին, թե արդյոք ձեր երեխային հարկավոր են հակաբիոտիկներ։ Սինուսիտի բուժման համար հնարավոր է հարկավոր լինեն հակաբիոտիկներ։ Նրանք օգտագործվում են բակտերիալ ծագման սինուսիտների բուժման համար, բայց անարդյունավետ են վիրուսային վարակների դեպքում։

 

4․Մտածեք ալերգիայի թեստ հանձնելու մասին։ Եթե երեխան ունի այնպիսի ախտանիշներ, որոնք խոսում են հնարավոր ալերգիկ ռեակցիայի մասին, ապա բժիշկը կարող է իրականացնել ալերգիայի թեստ, և անհրաժեշտության դեպքում նշանակել համապատասխան բուժում։ Ալերգիայով երեխաները ավելի են հակված սինուսիտի զարգացման, քան առանց ալերգիայի երեխաները։

 

5․Քրոնիկ սինուսիտի դեպքում հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք ձեր երեխային հարկավոր է վիրահատական բուժում։ Կրկնվող քրոնիկ սինուսիտի հատուկենտ ծանր դեպքերում վիրահատությունը կարող է լինել լավագույն բուժումը։ Այս դեպքում ձեր մանկաբույժը խորհուրդ կտա իրականացնել վիրահատություն։

Ի՞նչ է սինուսիտը

1․ Իմացեք, թե ինչը կարող է փոքր երեխաների մոտ առաջացնել սինուսիտ։ Հիվանդության մեխանիզմները հասկանալը կարող է օգնել ձեզ ավելի լավ կառավարել նրա ախտանիշները։ Դա նաև ավելի է հեշտացնում ձեզ համար ձեր երեխային պաշտպանելը այդ հիվանդությունից։

 

2․ Իմացեք սինուսիտի ռիսկի գործոնները։ Ռիսկի գործոններն իմանալը կարող է օգնել ձեզ նվազեցնել սինուսիտով հիվանդանալու հավանականությունը։ Դուք կարող եք վերահսկել ձեր շրջապատը՝ նվազեցնելու համար ձեր երեխայի սինուսիտով վարակվելու հավանականությունը։

 

3․ Սովորեք կանխարգելել սինուսիտը։ Իմանալով, թե որոնք են սինուսիտի պատճառները, դուք կարող եք կանխարգելել այն։ Փոքր փոփոխությունները կարող են լավացնել ձեր երեխայի առողջությունը։

 

Հուշումներ

 

Զգուշացումներ

Related posts

Կապն ասթմայի և սննդային ալերգիայի միջև

mykid
4 years ago

Ինչպե՞ս ազատվել մանկական ակնեից

mykid
4 years ago

Ինչպե՞ս բուժել միզուղիների ինֆեկցիայի ախտանիշները երեխաների և դեռահասների շրջանում

mykid
4 years ago