Միզուղիների ինֆեկցիաները կամ ՄՈւԻ-ները տարածված հիվանդություններ են, որոնք շատ հաճախ հանդիպում են երեխաների շրջանում: Ախտանիշները կարող են լինել շատ ցավոտ և տհաճ, ուստի ավելի լավ է բուժել դրանք հենց առաջին ախտանիշները նկատելուն պես, կամ երբ ձեր երեխան պատմում է ձեզ խնդրի մասին: Դեղամիջոցները, բնական միջոցները և կենսակերպի փոփոխությունները բոլորը ազդում են միզուղիների ինֆեկցիաների բուժման և նոր վարակների կանխարգելման վրա: Կարդացեք ստորև` լրացուցիչ մանրամասների համար:
Միզուղիների ինֆեկցիաների բուժումը դեղամիջոցներով:
- Խորհրդակցեք ձեր բժշկի հետ երեխային հակաբիոտիկներ նշանակելու վերաբերյալ: Եթե ձեր երեխան ունի ընդհանուր միզուղիների ինֆեկցիա (որը ներառում է ստորին միզուղիները և միզապարկը), որը չի կրկնվում, ապա վարակը բուժելու համար անհրաժեշտ է կիրառել հակաբիոտիկներ: Ստանդարտ բուժումը իրենից ներկայացնում է բերանացի հակաբիոտիկների քառօրյա կիրառում, չնայած, իհարկե պետք է հաշվի առնել, որ, երբեմն, բուժումը կարող է տևել չորս օրից ավելի՝ կախված ձեր բժշկի կողմից նշանակված դեղորայքի տեսակից: Սովորաբար նշանակում են հետևյալ հակաբիոտիկները՝
- Տրիմետոպրիմ
- Սուլֆոմետոքսազոլ
- Աուգմենտին (ամոքսացիլինի և կլավունաթթվի զուգակցում)
- Եթե կարծում եք, որ երեխան ունի միզուղիների ինֆեկցիա, ապա տարեք ձեր երեխային հիվանդանոց: Միզուղիների ինֆեկցիա ունենալու կասկածով մեկ ամսականից փոքր նորածինները, պետք է անհապաղ տեղափոխվեն հիվանդանոց: Միզուղիների ինֆեկցիաները կարող են շատ վտանգավոր լինել մեկ ամսականից փոքր երեխաների համար:
- Եթե ձեր երեխան երկու ամսականից փոքր է, և եթե դուք նկատում եք վարակի նշաններ, որոնք զուգակցվում են ջերմության բարձրացման հետ, ապա այս դեպքում նույնպես պետք է երեխային տեղափոխել հիվանդանոց: Այս դեպքում կա վտանգ, որ միզուղիների ինֆեկցիան դուրս գալով միզապարկի սահմաններից՝ տարածվել է դեպի երիկամներ։
- Զերծ մնացեք ձեր երեխային հակաբիոտիկ տալուց` միզուղիների կրկնվող ինֆեկցիաների դեպքում: Եթե միզուղիների ինֆեկցիան բուժվել է հակաբիոտիկներով, ապա ախտանշանները կարող են կրկին վերադառնալ՝ հենց որ ձեր երեխան դադարեցնի հակաբիոտիկների ընդունումը: Հետևաբար, ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում հակաբիոտիկներ օգտագործել, միզուղիների կրկնվող ինֆեկցիաները երեխաների մոտ կանխարգելելու նպատակով: Հակաբիոտիկների կիրառումը էական բարելավման չի բերի:
- Լրացուցիչ ռիսկն, իհարկե, այն է, որ հակաբիոտիկների գերօգտագործումը շատ ավելի արագ կբերի հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացման:
Միզուղիների ինֆեկցիաների բուժումը չհաստատված բնական միջոցներով
- Ձեր երեխային ավելի շատ յոգուրտներ տվեք: Յոգուրտը պարունակում է պրոբիոտիկներ, որոնք օգնում են պայքարել միզուղիների ինֆեկցիաներ առաջացնող վնասակար մանրէների դեմ: Իսկապես, պրոբիոտիկները պարունակում են օգտակար մանրէներ, որոնք կոչվում են լակտոբացիլներ, որոնք՝ ըստ մի քանի ուսումնասիրությունների արդյունքների, նվազեցնում են միզուղիների ինֆեկցիաների հաճախականությունը՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ:
- Ձեր երեխային ամեն օր յոգուրտ տվեք` օգնելու համար բուժել միզուղիների ինֆեկցիաները և կանխելու դրանց հետագա զարգացումը:
- Ձեր երեխային տվեք ավելի շատ լոռամրգեր: Լոռամրգի ազդեցությունը միզուղիների ինֆեկցիաների ռիսկի նվազեցման վրա դեռևս քննարկման առարկա է: Որոշ բժշկական հետազոտություններ ցույց են տվել դրական արդյունքներ, իսկ մյուսները ոչինչ էլ չեն հաստատել: Լոռամրգերը պարունակում են մի շարք նյութեր, որոնք, լաբորատորիաներում կատարված ուսումնասիրությունների համաձայն, ունեն հակաբակտերիալ ազդեցություն: Եթե ցանկանում եք փորձել այս մեթոդը, ապա՝
- Տվեք երեխային օրեկան առնվազն 250 գրամ լոռամրգի հյութ:
- Եթե ձեր երեխան չի սիրում լոռամրգի հյութ, ապա նրան կարող եք տալ լոռամրգի հյութի խտանյութ դեղահատերի տեսքով:
- Մտածեք նաև ձեր երեխային ավելի շատ արքայախնձոր տալու մասին: Արքայախնձորը բնականից պարունակում է ֆերմենտների (բրոմելային) խառնուրդ, որոնք քայքայում են սպիտակուցները, ներառյալ այն սպիտակուցները, որոնք նպաստում են բորբոքման առաջացմանը: Երբ զուգակցվում է մեկ այլ նման ֆերմենտի (տրիպսինի) հետ, այն զգալիորեն մեծացնում է հակաբիոտիկների արդյունավետությունը միզուղիների ինֆեկցիաների բուժման ժամանակ:
- Երեխաների շրջանում միայն մի քանի ուսումնասիրություն է արվել արքայախնձորի դրական ազդեցությունը հաստատելու համար, չնայած այս բուժումը երեխայի համար երբեք ավելորդ չի լինի (եթե երեխան ալերգիա չունի, ալերգիայի դեպքում երեխային արքայախնձոր չի կարելի տալ):
- Տվեք ձեր երեխային վիտամին C-ի հավելումներ: Չնայած միզուղիների ինֆեկցիաների դեպքում վիտամին C-ի հավելումների արդյունավետությունը որոշելու համար կատարված հետազոտությունների արդյունքները համոզիչ չեն, որոշները կարծում են, որ վիտամին C-ն կարող է օգնել պայքարել միզուղիների ինֆեկցիաների դեմ: Սա կախված է այն բանի հետ, որ վիտամին C-ն մեզը դարձնում է ավելի թթվային, ինչը անբարենպաստ միջավայր է ստեղծում վատ բակտերիաների աճի և զարգացման համար:
- 0-6 ամսական նորածինները պետք է ամեն օր ստանան 40 մգ վիտամին C:
- 7-12 ամսական երեխաները պետք է ամեն օր ստանան 50 մգ վիտամին C:
- 4-8 տարեկան երեխաները պետք է ամեն օր ստանան 25 մգ վիտամին C:
- 9-13 տարեկան երեխաները պետք է ամեն օր ստանան 45 մգ վիտամին C:
- 14-18 տարեկան դեռահաս տղաները պետք է ամեն օր ստանան 75 մգ վիտամին C:
- 14-18 տարեկան դեռահաս աղջիկները պետք է ամեն օր ստանան 65 մգ վիտամին C:
- Եկեք մոռանանք այն հին լեգենդի մասին, որ սոդան բուժում է միզուղիների ինֆեկցիաները: Տարիներ շարունակ կարծում էին, որ սոդա խմելը կարող է մեզն ավելի հիմնային դարձնել, ինչը կարող է օգնել նվազեցնել միզուղիների ինֆեկցիայի հետևանքով առաջացած ցավն ու միզարձակման հաճախականությունը: Դժբախտաբար, ապացույցները, որ այն իրականում օգնում է, շատ քիչ են: Բացի այդ, մեզի նորմալ թթվայնության փոփոխությունը կարող է ավելի լավ միջավայր հանդիսանալ բակտերիաների աճի համար: Դրա համար էլ ավելի լավ է որպես միզուղիների ինֆեկցիայի բուժում խուսափել սոդայի օգտագործումից:
- Միզուղիների ինֆեկցիայի առկայության դեպքում խուսափեք ձեր երեխային կոֆեին տալուց: Կոֆեինը խթանում է միզապարկը և դուք ավելի հաճախ եք ունենում զուգարան գնալու և միզելու ցանկություն: Այն նաև նվազեցնում է միզապարկի բնականոն տարողությունը, այնպես որ միզապարկն ավելի քիչ քանակով մեզ է տեղավորում: Սա նշանակում է, որ կոֆեինը կարող է ծանրացնել միզուղիների ինֆեկցիայի երկու ախտանիշ՝ հրատապ և հաճախակի միզարձակությունը: Դրա պատճառով էլ ավելի լավ է ձեր երեխային պաշտպանել կոֆեինի ցանկացած տեսակից (չնայած այս կանոնին պետք է հետևել միշտ՝ անկախ այն բանից, ձեր երեխան ունի միզուղիների ինֆեկցիա, թե ոչ):
Միզուղիների ինֆեկցիաների կանխարգելումը կենսակերպի փոփոխությունների միջոցով
- Հետևեք ձեր երեխայի անձնական հիգիենայի պահպանմանը: Սովորեցրեք նրան մաքուր լինել: Շատ կարևոր է, որ երեխան իմանա, թե ինչպես է պետք պատշաճ կերպով լվանալ որովայնի ստորին հատվածը և սեռական օրգանները՝ ցնցուղ ընդունելիս:
- Եթե դուստր ունեք, սովորեցրեք նրան սրբել առջևից դեպի հետ՝ վարակից խուսափելու համար: Աղջիկների մոտ հետանցքից մանրէները կարող են հեշտությամբ մուտք գործել հեշտոցի և միզուկի շրջակա տարածք: Միզուկը բավական կարճ հեռավորություն է վարակի՝ դեպի միզապարկ մուտք գործելու համար:
- Թույլ մի տվեք ձեր երեխային պղպջակներով լոգանք ընդունել, եթե երեխան ունի միզուղիների ինֆեկցիայի հետ կապված խնդիրներ։ Լոգանքի ջուրը կարող է արագ աղտոտվել մարմնի այլ մասերի բակտերիաներով, այնպես որ ձեր երեխան պետք է լոգանքի փոխարեն ցնցուղ ընդունի, մանավանդ, եթե նա ունի խնդիրներ՝ միզուղիների կրկնվող ինֆեկցիայի տեսքով:
- Փրփուրի հեղուկը կարող է նաև գրգռել միզուկի շրջակա հատվածը՝ մեծացնելով միզուղիների ինֆեկցիաների հավանականությունը:
3․Սովորեցրեք ձեր երեխային հաճախակի միզել և չպահել մեզը, երբ կա զուգարան գնալու անգամ շատ փոքր անհրաժեշտություն։ Միզապարկը հաճախակի դատարկելը օգնում է ազատվել վնասակար բակտերիաներից։ Սա լինում է այն պատճառով, որ զուգարան գնալիս մեզի հետ միասին օրգանիզմից դուրս են գալիս նաև այն բակտերիաները, որոնք հասնելով միզապարկ կարող են առաջացնել վերջինիս բորբոքում։
- Ջրազրկված մարմինը կօգնի ձեր երեխային կանոնավոր կերպով միզել: Պետք է փորձեք ձեր երեխային սովորեցնել զուգարան գնալ, երբ ցանկանում է միզել, այլ ոչ թե ստիպել նրան երկար ժամանակ պահել մեզը: Բակտերիաները շատ լավ տարածվում են մեզի մեջ, ուստի միզապարկի կանոնավոր դատարկումը մաքրում է միզապարկը:
- Գնեք բամբակյա ներքնազգեստ ձեր երեխայի համար: Եթե ձեր երեխան ունի միզուղիների կրկնվող ինֆեկցիա, ապա դուք պետք է նրա համար գնեք բամբակյա ներքնազգեստ, որն ապահովում է օդի շրջանառություն: Սինթետիկ գործվածքները սովորաբար չեն շնչում, դրանք կարող են խոնավանալ և առաջացնել գրգռում:
- Խոսեք ձեր դեռահաս դստեր հետ սեքսի և միզուղիների ինֆեկցիայի միջև փոխհարաբերությունների մասին: Եթե կարծում եք, որ ձեր դուստրը ապրում է կամ կարող է ապրել ակտիվ սեռական կյանքով, կարևոր է քննարկել առողջության անվտանգության հարցերը, ներառյալ՝ ինչպես խուսափել միզուղիների ինֆեկցիաներից: Կարևոր է նրա հետ խոսել այն մասին, թե ինչպես սերմնասպան դեղերը կարող են ոչնչացնել այն օգտակար մանրէները, որոնք նրան պաշտպանում են միզուղիների ինֆեկցիայից: Սա մեծացնում է սեռական օրգանների շրջանում վնասակար բակտերիաների կուտակման ռիսկը: Համոզվեք նաև, որ նա գիտի, որ պետք է միզել սեռական հարաբերությունից անմիջապես հետո:
Խոսեք ձեր դստեր հետ հակաբիոտիկների օգտագործման մասին, եթե նա ունենում է միզուղիների կրկնվող ինֆեկցիա, որն առաջացել է սեռական ակտիվության հետևանքով: Հակաբիոտիկները սովորաբար լավագույն միջոցն են այս իրավիճակում, ուստի լավ գաղափար է նրա հետ քննարկել այս տարբերակը: Առավել հաճախ նշանակվող հակաբիոտիկներն են` նիտրոֆուրանտոին (50 մգ), տրիմետոպրիմ-սուլֆոմետոքսազոլ (40-ից 200 մգ), և ցեֆալեքսին (500 մգ):
Ի՞նչ է միզուղիների ինֆեկցիան
- Իմացեք ցիստիտի և պիելոնեֆրիտի տարբերությունը: Ցիստիտն իրենից ներկայացնում է միզուղիների ստորին հատվածի վարակ, այդ թվում`միզապարկի և միզուկի: Միզուղիների այս ինֆեկցիաներն ավելի տարածված են, քան պիելոնեֆրիտը, որն ախտահարում է միզուղիների վերին հատվածը և երիկամները: Երիկամների ինֆեկցիաները շատ ավելի քիչ են տարածված: Եթե մտավախություն ունեք, որ ձեր երեխան ունի միզուղիների վերին հատվածի ինֆեկցիա, ապա տարեք նրան բժշկի:
- Հետևեք ցիստիտի ախտանիշներին, որպեսզի կարողանաք վերացնել դրանք, նախքան վիճակը կվատթարանա: Ցիստիտի ժամանակ ախտանիշները հիմնականում պայմանավորված են միզապարկի և միզուկի լորձաթաղանթի բորբոքումով/վարակով: Սա կարող է առաջացնել հետևյալ դրսևորումներից որևէ մեկը՝
- Միզելու ժամանակ ցավի կամ այրոցի զգացում:
- Ցավ որովայնի ստորին հատվածում՝ ցայլային համաճոնից վեր:
- Օրվա ընթացքում կամ քնելուց առաջ ավելի հաճախակի միզարձակումներ, երբեմն` մեզի քիչ քանակությամբ: Ուշադրություն դարձրեք, որ երեխան կարող է շատ հաճախ զուգարան չգնալ՝ միզելու ժամանակ ցավից խուսափելու համար: Հաճախ առաջանում է միզելու հանկարծակի, հրատապ ցանկություն:
- Մեզի անսովոր ուժեղ հոտ, պղտոր կամ նույնիսկ արյունոտ մեզ:
- Սուբֆեբրիլ ջերմություն:
- Ուշադրություն դարձրեք պիելոնեֆրիտի նշաններին` հետագա զարգացումը կանխելու համար: Երիկամային ինֆեկցիան (պիելոնեֆրիտը), ընդհանուր առմամբ, համարվում է ավելի լուրջ ինֆեկցիա, չնայած որ ախտանիշները, հատկապես նորածինների և շատ փոքր երեխաների շրջանում, կարող են շատ դանդաղ տարածվել դեպի երիկամներ: Եթե կարծում եք, որ ձեր երեխան կարող է ունենալ պիելոնեֆրիտ, ապա տարեք նրան բժշկի: Ցիստիտի լրացուցիչ ախտանիշներն են՝
- Հստակ արտահայտված ընդհանուր ցավից տանջվող տեսք:
- Ինտենսիվ տենդ:
- Սրտխառնոց կամ փսխում:
- Սարսուռ
- Ցավ գոտկային շրջանում (մեջք):
Զգուշացումներ
- Եթե կասկածում եք, որ ձեր երեխան ունի միզուղիների ինֆեկցիա, բայց վստահ չեք՝ դիմեք բժշկի:
- Եթե ձեր երեխան մեկ ամսականից փոքր է և ունի միզուղիների ինֆեկցիա, կամ երկու ամսականից փոքր է և ունի միզուղիների ինֆեկցիա գումարած տենդ, ապա ձեր երեխային անմիջապես տարեք բժշկի: