mykid.am
Հիվանդություններ

Ինչպես բուժել միզապարկից մեզի հետ մղումը երեխաների դեպքում (Միզապարկի Ռեֆլյուքս)

 

Միզապարկի ռեֆլյուքսը մի հիվանդություն է, որի ժամանակ մեզի հոսքը միզապարկից հետ է գալիս դեպի միզածորան (երիկամներ տանող խողովակներ), քանի որ փականը, որը մեզը պահում է միզապարկում, շատ թույլ է: Եթե ​​ձեր երեխայի մոտ ախտորոշվել է միզապարկի ռեֆլյուքս, փորձեք հաղթահարել այս հիվանդությունը բժշկի հետ, և միայն եթե այդ քայլերը օգուտ չեն տալիս, մտածեք վիրահատության մասին:

1-Ռեֆլյուքսի բուժումը դեղորայքով

Ուշադիր կերպով հետևեք ձեր երեխայի առողջությանը: Հիվանդության վաղ փուլերում երեխաների մեծամասնության մոտ ռեֆլյուքսը բուժվում է առանց վիրահատական միջամտության: Դա սովորաբար պայմանավորված է միզապարկի և միզուղիների փականի աճով:

2-Դուք պետք է տեղեկացված լինեք առանց վիրահատական միջամտման, որոշ ռեֆլյուքսների բուժման տարբերակների մասին:

Առանց վիրահատության վերականգնման հնարավորությունը որոշ չափով կախված է նրանից, թե երեխան քանի տարեկան է և երբ է ախտորոշվել: Որքան երկար է դիտվում ռեֆլյուքսը երեխայի մոտ, այնքան ավելի քիչ հավանական է, որ խնդիրը կարող է ինքնուրույն լուծում ստանալ: Ռեֆլյուքսի ինտենսիվությունը կախված է դրա ծանրության աստիճանից : 1-ին դասը բնութագրվում է հիվանդության ամենացածր ինտենսիվությամբ և ամենայն հավանականությամբ, այս դեպքում խնդիրը կարող է լուծվել առանց վիրաբուժական միջամտման: Առանց վիրահատության հիվանդության բուժման հավանականությունը մոտավորապես հավասար է.

3-Պարզեք ՝ արդյո՞ք միզարձակման խանգարումը խնդրի մի մասն է:

Միզարձակման դիսֆունկցիան կամ խանգարումը կարող է ազդել մի քանի ընդհանուր պայմանների վրա ՝ սկսած թեթևից մինչև ծանր փորկապություն: Գոյություն ունեն որոշ ընդհանուր նշաններ, որոնք կարող են ազդանշել, որ ձեր երեխան ունի միզարձակման դիսֆունկցիա.

4-Ռեֆլյուքսի բուժման համար, առաջնահերթ պետք է բուժել միզարձակման խանգարումը

Դիսֆունկցիոնալ միզարձակման բուժումը սովորաբար պահանջում է միզապարկի ռեմոդելավորում, վարքի փոփոխում, դեղանյութերի և կոնքի հիմքի կլինիկական մոնիտորինգի համակցում: Մանկաբուժության հիմնական բուժհաստատությունների մեծ մասում կան մասնագետներ կամ ծրագրեր, որոնք կարող են օգնել Ձեզ կազմել բուժման ծրագիր հատուկ Ձեր երեխայի համար:

5-Միզուղիների վարակի ներթափանցումն, նույպես կարող է բերել ռեֆլյուքսի առաջացման:

Երեխաները և հիմնականում աղջիկները որոնք ունեն միզարձակման խնդիրներ, հակված են միզուղիների վարակի(ՄՎ) ռեցիդիվի: Հասունացման ընթացքում իգական սեռը ավելի շատ է հակված միզուղիների վարակի ներթափանցման, քան արական սեռը: Միզուղիների վարակի ռիսկը նվազեցնելու համար, որպես կանոն, պետք է պահպանել սեռական օրգանների բավարար հիգիենա (դրանք պահել մաքուր և չոր, մաքրել առջևից դեպի հետև, կրել բամբակյա ներքնազգեստ) և բավարար քանակությամբ ջուր խմել, որպեսզի նոսրացված մեզը օրը 5-7 անգամ արտազատվի: Միզուղիների վարակի ընդհանուր ախտանշանները ներառում են՝

6-Հակաբիոտիկների կիրառումն ՄՎ-ի բուժման ժամանակ

Այն դեպքում երբ կան (ՄՎ)-կասկածեր, ապա պետք է ընտրել լայն սպեկտրի հակաբիոտիկներ բակտերիաների դեմ պայքարի համար (մինչ մեզի թեստի արդյունքների վերլուծումը):

Վերլուծությունը սովորաբար տևում է 24-ից 48 ժամ:

7-Կատարեք մեզի հետազոտում, որը անհրաժեշտ է ՄՎ-ի հայտնաբերման համար:

Ձեր երեխայի հետ այցելեք բժշկի և ստուգեք մեզի մեջ վնասակար բակտերիաները, որոնք կարող են միզուղիների վարակի ներթափանցման պատճառ հանդիսանալ: Պատասխանը իմանալու համար հարկավոր է սպասել մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:

8-Խոսեք ձեր բժիշկի հետ հակաբիոտիկների հետևողական օգտագործման մասին `կրկնվող ՄՎ-ի բուժելու համար

Հաճախակի ՄՎ-ունեցող երեխաները, հատկապես զուգակցված ռեֆլյուքսով, կարող են երկարատև (մի քանի ամիսից մինչև մի քանի տարի) բուժում ստանալ հակաբիոտիկների փոքր չափաբաժիններով: Սա կոչվում է հակաբիոտիկներով կանխարգելում: Դա բացատրվում է նրանով, որ հակաբիոտիկների ամենօրյա փոքր դեղաչափերը կխոչընդոտեն մեզի մեջ մանրեների աճը, կանխելով Միզուղիների վարակին:

9-Հաճախակի անցեք սոնոգրաֆիկ հետազոտումներ:

Հաջորդիվ զննումների կամ դեղորայքային բուժման ընթացքում կատարված երիկամի կամ միզապարկի սոնոգրաֆիկ հետազոտումները, կարող են ցույց տալ երիկամի պարենքիմայի նորմալ աճ առանց նոր սպիների: Եթե սոնոգրաֆիկ հետազոտությունը բավարար չէ կամ չի տալիս բավարար ինֆորմացիա, պետք է կատարվի երիկամի հետազոտություն դիմերկապտոսուկցինաթթվով: Այս թեստը բավականին մեծ զգայունություն ունի և թույլ է տալիս գնահատել երիկամի սպիները:

1)Վիրաբուժական միջամտություն ռեֆլյուքսի բուժման համար

Վիրահատության մասին խոսեք ձեր երեխայի բժշկի հետ: Բուժման հիմնական նպատակը երիկամների բնականոն աճի պահպանումն է, երիկամների առաջանցիկ քերծվածքի կանխումը և դրա հետ կապված երիկամային ինֆեկցիաների կրկնության կանխումը: Հաշվի առնելով դեղամիջոցներով թերապիայի արդյունավետությունը, չի կարելի ասել, որ վիրահատությունն ավելի լավ է: Երկուսի միջև տարբերությունը մեծ չէ: Բայց եթե դեղանյութերով թերապիան ի զօրու չէ կանխել ռեֆլյուքսի ընթացքը , ապա անհրաժեշտ է վիրահատական միջամտություն:

– Ռեֆլյուքսի վիրաբուժական բուժման երկու հիմնական մեթոդ կա.

Նվազագույն ինվազիվ էնդոսկոպիկ բուժում և վիրահատություն:

 

2)էնդոսկոպի կիրառում

Միզապարկի էնդոսկոպիան կատարվում է ցիստոսկոպի միջոցով (ցիստոսկոպիա): Ցիստոսկոպը բարակ, ճկուն, լուսարձակող լար է, նման մի խողովակի, որը վիրաբույժին թույլ է տալիս զննել միզապարկը, վերցնել հյուսվածքների նմուշներ և կատարել ներարկումներ: Եթե էնդոսկոպիայի ժամանակ օգտագործվում է ռեֆլյուքսի շտկման համար նյութ, ապա այն անվանվում է դեֆլյուքս:

Դեֆլյուքսով հետազոտման կարգը իրականացվում է ցիտոսկոպի միջոցով: Դեֆլյուքսը՝ մածուցիկ, ներծծող գել է: Այս պրոցեդուրայի համար վիրաբուժական կտրվածք չի պահանջվում: Վիրաբույժը ցիստոսկոպի միջոցով ներարկում է դեֆլյուքսը միզածորանի լուսանցքում կամ էլ միզածորանի միզապարկ անցման հատվածում: Այսպիսով առաջանում է գոգավորություն, որը միզապարկի կծկման ժամանակ թույլ է տալիս փակել միզածորանի լուսանքը՝ վերացնելով ռեֆլյուքսը:

Պրոցեդուրայից հետո մեզի գույնը որոշ ժամանակ կարող է լինել բաց վարդագույն , և մոտ մեկ օր երեխան կարող է անհանգստություն զգալ միզելու ընթացքում: Ցավազրկող միջոցներ օգտագործեք բժշկի ցուցումով:

3)Համարեք բաց վիրահատական միջամտությունը՝ որպես ռեֆլյուքսի ծանր ձևի բուժման միջոց

Սա լավագույն տարբերակն է, հատկապես այն դեպքում, երբ ռեֆլյուքսը կապված է միզածորանների կամ միզապարկի ավելի լայնածավալ անոմալիաների հետ:

4)Լապարոսկոպիկ վիրահատությունը հազվադեպ է կիրառվում երեխաների վրա:

Նախկինում նման իրավիճակներում կիրառվում էր լապարոսկոպիկ վիրահատություն, սակայն ոչ բավարար արդյունքների և բարդությունների տոկոսն ավելի բարձր էր, քան բաց վիրահատության ժամանակ:

 

Խորհուրդներ

Այն երեխաները, ովքեր վիրահատվում են ռեֆլյուքսի համար, բայց շարունակում են դիսֆունկցիոնալորեն միզել, ավելի մեծ է հավանականությունը ՄՎ-ի և նույնիսկ ռեֆլյուքսի ռեցիդիվի առաջացման:

 

Նախազգուշացում

Միզատար ուղիների վարակով տառապող և ջերմություն ունեցող այն երեխաները, որոնք հատկապես ունեն վատ ինքնազգացողություն/ սրտխառնոց / 12 ամսականից փոքր են, հաճախ անհրաժեշտ է նախնական IV բուժում: Անհրաժեշտ է, որ արագորեն սկսվի դրա բուժումը (կա պիելոնեֆրիտի կասկածաներ):Որքան ուշ բուժումը սկսվի (ավելի ուշ, քան 48 ժամ), այնքան ավելի մեծ է երիկամների սպի զարգանալու վտանգը:

Related posts

Կաթնատամների կորուստը և ատամի փերիի այցերը

mykid
4 years ago

Ռեֆլյուքսը վաղաժամ ծնված երեխաների մոտ

mykid
4 years ago

Ինչպե՞ս բուժել երեխայի ստամոքսի ցավը

mykid
4 years ago