Ապերտի համախտանիշը լայն հասկացողություն է, որը օգտագործվում է մի խումբ բնածին արատներ և անոմալիաներ նկարագրելու համար։ Այն իրենից ներկայացնում է բնածին անոմալիա (ինչը նշանակում է, որ այն առաջին հերթին առկա է նորածինների մոտ), որի դեպքում դիտվում են ոտքերի, ձեռքերի, դեմքի և գանգի ձևափոխություններ։ Եթե ձեր կամ ձեր սիրելիի երեխան ծնվել է Ապերտի համախտանիշով, ապա թերթեք ներքև՝ սովորելու համար այս համախտանիշի մասին, թե ինչպես կարելի է բուժել տարբեր ախտանիշները, և ինչպես վիրահատությունը կարող է դեր խաղալ երեխայի կյանքում։
Ապերտի համախտանիշը և նրա ախտանիշները
1․ Ի՞նչն է բերում Ապերտի համախտանիշի առաջացման։ Մինչդեռ գիտնականները դեռևս հետազոտում են այս հիվանդությունը, ներկայումս կան մի քանի հայտնի պատճառներ, թե ինչու երեխան կարող է ծնվել Ապերտի համախտանիշով։ Այդ պատճառներից են՝
- Գենետիկա։ Ծնողները կարող են փոխանցել այս հիվանդությունը իրենց երեխաներին, անգամ եթե զուգընկերոջ մոտ չկա այս հիվանդության գենը։ Ապերտի համախտանիշով ծնողը 50% հավանականությամբ կփոխանցի այս հիվանդության գենը իր երեխային։
- Ինքնաբուխ առաջացում։ Երբեմն, երեխան կարող է ծնվել Ապերտի համախտանիշով, անգամ եթե նրա ծնողներից ոչ մեկի մոտ չկա այս հիվանդության գենը։ Երեխայի քրոմոսոմներից մեկի դեֆեկտը կարող է բերել Ապերտի համախտանիշի առաջացման։
2․ Հասկացեք, թե ի՞նչ է նշանակում «համախտանիշ» տերմինը։ «Համախտանիշ» տերմինը նշանակում է, որ գոյություն ունի ախտանիշների խումբ, որոնք միաժամանակ դրսևորվում են։ Այդ իսկ պատճառով, Ապերտի համախտանիշով մի անձի մոտ կարող է լինել ախտանիշների որոշակի համադրություն, մինչդեռ մեկ այլ անձի մոտ կա լրիվ այլ համադրություն, բայց նրանց երկուսի մոտ էլ առկա է Ապերտի համախտանիշ։
- Որպես օրինակ՝ այս համախտանիշով տառապող մի երեխայի մոտ կարող է լինել ձևափոխված գանգ, գայլի երախ (քիմքի ճեղքվածք) և փոքր ակնակապիճներ։ Այս նույն համախտանիշով մեկ այլ երեխայի մոտ կարող է լինել ձևափոխված գանգ, ցածր տեղադրված ականջներ և քթի հարթ մեջք։ Սակայն, այս երկու երեխաներն էլ ունեն նույն համախտանիշը։
3․ Իմացեք, որ ամենատարածված ախտանիշը գանգի ձևափոխությունն է։ Սա նաև անվանում են «սրածայր գլուխ»։ Այն առաջանում է այն պատճառով, որ գանգի կարանները (գանգի ոսկրերը իրար միացնող հյուսվածքներ) շատ շուտ են փակվում՝ կարերի երկայնքով առաջացնելով կատարներ։ Գանգի գագաթի մեծ մասը արտացցված է լինում, և փակված կարերը հավելյալ ճնշում են գործադրում երեխայի ուղեղի վրա։
- Կարանների շատ շուտ միաձուլվելը կարող է ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա։
- Երբեմն, կարանները ժամանակից շուտ միաձուլվում են գանգի միայն մեկ կողմում։ Այս դեպքում, ախտահարված կողմի ճակատը կունենա տափակ տեսք, մինչդեռ առողջ կողմը կունենա նորմալ տեսք։
4․ Իմացեք, որ ախտանիշներից մեկն այն է, որ ակնակապճի ոսկրերը ձևավորվում են բարձր կամ իրարից շատ հեռու։ Գանգի ներսում ևս կան ոսկրերի միացումներ, ինչը նշանակում է, որ նրանք նույնպես կարող են ախտահարվել այս համախտանիշի դեպքում։ Եթե նրանք ախտահարվում են, ապա դեմքի ոսկրերը կարող են բարձրանալ վեր։ Սրա պատճառով երեխայի ակնակապիճները շատ փոքր են լինում։
- Եթե երեխայի ակնակապիճները փոքր են, ապա տպավորություն կլինի, որ երեխայի աչքերը դուրս են ցցված։ Դա չի նշանակում, որ երեխայի աչքերը ավելի մեծ են, քան այլ երեխաների աչքերը, ոչ, նրանք պարզապես ավելի քիչ տարածք ունեն գլխում։ Աչքերի այսպիսի ախտահարումը կբերի նրան, որ երեխան հաճախակի կունենա աչքերի ինֆեկցիաներ։
5․ Իմացեք, որ ախտանիշներից մեկն այն է, որ ականջները գլխի վրա ցածր են տեղադրված։ Մինչդեռ այս համախտանիշով մարդու ականջները կարող են ունենալ նորմալ ձև և չափսեր՝ նրանք կարող են գլխի վրա ցածր տեղադրված լինել՝ ավելի մոտ ծնոտին, կամ ավելի առաջ։
- Ականջների այսպիսի տեղադրությունը կարող է բերել լսողության հետ խնդիրների։
6․ Իմացեք, որ երեխայի քիթը կարող է ունենալ տափակ մեջք։ Ապերտի համախտանիշով երեխան կարող է ունենալ փոքր քիթ՝ տափակ մեջքով։ Սա լինում է այն պատճառով, որ քթի ոսկրերը միաձուլվում են իրար մինչև նորմալ զարգանալ հասցնելը՝ բերելով միջինից ավելի փոքր քթի առաջացման։
7․ Իմացեք, որ այս համախտանիշի մեկ այլ ախտանիշ է քիմքի ճեղքվածքը։ Քիմքի ճեղքվածքի դեպքում բերանի տանիքը չի հասցնում մինչև վերջ միաձուլվել, քանզի այս համախտանիշի պատճառով ոսկրերը իրար են միաձուլվում ժամանակից շուտ։ Քիմքի ճեղքվածքը կարող է զուգակցվել ատամնաշարի խնդիրների և ատամների ոչ լրիվ ձևավորման հետ։
8․ Իմացեք, որ Ապերտի համախտանիշի պատճառով նաև կարող են միաձուլվել ձեռքերի և ոտքերի մատերը։ Արգանդի մեջ երեխայի զարգացման ընթացքում ոտքերի և ձեռքերի մատերը առանձին-առանձին չեն ձևավորվում, փոխարենը նրանք ձևավորվում են թիակների տեսքով, բայց նորմալ երեխաների մոտ մատերի միջև գտնվող բջիջները մահանում են՝ ձևավորելով առանձնացված մատեր։ Ապերտի համախտանիշը թույլ չի տալիս այս բջիջներին մահանալ, ինչի հետևանքով երեխայի ձեռքերի և ոտքերի մատերը մնում են թիակի նման։
9․ Իմացեք, որ այս համախտանիշով մարդը կարող է ունենալ մտավոր խնդիրներ։ Շատ հաճախ, երբ երեխան ունենում է Ապերտի համախտանիշ, նրա ուղեղը չի կարողանում նորմալ ձևավորվել, քանզի գանգի ոսկրերը ճնշում գործադրելով ուղեղի վրա՝ չեն թողնում, որ այն մեծանա և ձևավորվի։ Դեպքերի մեծամասնությունում այպիսի երեխաները չեն ունենում ամբողջովին զարգացած ուղեղ և այդպիսով դառնում են հաշմանդամ։
Տնային պայմաններում աչքերի հետ կապված ախտանիշների բուժումը
1․ Խոնավ պահեք ձեր երեխայի աչքերը։ Եթե ձեր երեխայի աչքերը այս համախտանիշի պատճառով դուրս են ցցված, ապա շատ կարևոր է նրանց պահել խոնավ։ Սա անելու ամենալավ տարբերակը աչքի կաթիլներ (որոնք նաև կոչվում են արհեստական արցունքներ) օգտագործելն է։ Աչքի կաթիլները կօգնեն ձեր երեխայի աչքերը պաշտպանել քերծվածքներից։ Սա շատ կարևոր է, քանի որ աչքերի արտաքին շերտի քերծվածքները կարող են բերել տեսողության հետ կապված խնդիրների առաջացման։ Աչքի կաթիլները օգտագործելու համար՝
- Առավելագույն արդյունքի հասնելու համար՝ կաթեցրեք երեխայի աչքերին արհեստական արցունք օրեկան առնվազն 4 անգամ։
- Ստուգեք, թե արդյոք լուծույթը զգայուն է ջերմաստիճանի նկատմամբ։ Եթե այո, ապա պահեք այն սառնարանում։
2․ Օգտագործեք մանկական շամպուն՝ երեխայի թարթիչները բակտերիաներից զերծ պահելու համար։ Մեղմ, ոչ կոմեդոգեն (ինչը նշանակում է, որ այն չի փակում ծակոտիները) մաքրող միջոցները կամ մանկական շամպունները կարող են օգնել, որ բակտերիաները չկուտակվեն երեխայի աչքերի շուրջ և այդպիսով չբերեն գրգռման և բորբոքման առաջացման։ Ավելի լավ է այս գործողությունը կատարել գիշերը՝ քնելուց առաջ, որպեսզի մաքրել օրվա ընթացքում կուտակված ամբողջ կեղտը։ Ձեր երեխայի թարթիչները մաքրելու համար՝
- Քայլ 1․համոզվեք, որ ձեր երեխայի աչքերը փակ են և թրջեք նրանց։ Լոգանք ընդունելուց հետո շատ լավ ժամանակ է սա անելու համար։ Համոզվեք, որ երեխայի աչքեր փակ մնան։ Լվացեք ձեր ձեռքերը տաք ջրով և օճառով։
- Քայլ 2․ձեր մաքուր ցուցամատին լցրեք ոլոռի չափով շամպուն։ Զգուշորեն տրորեք շամպունը երեխայի թարթիչներին։ Կատարեք 40 տրորող շարժում։
- Քայլ 3․ լվացեք ավելորդ շամպունը գոլ ջրով։
3․ Հագցրեք ձեր երեխային պաշտպանիչ ակնոցներ։ Քանզի ձեր երեխայի աչքերը ավելի շատ են ենթարկվում կեղտի և բակտերիաների ազդեցությանը, քան այլ երեխաներինը, շատ կարևոր է նրանց պաշտպանել բոլոր հնարավոր եղանակներով։ Դրսում ամենալավ տարբերակը արևային ակնոցներն են, իսկ տանը որոշակի գործողություններ անելիս, որի ժամանակ աչքերի մեջ կարող է լցվել որևէ կեղտ, կարելի է օգտագործել հասարակ ապակուց ակնոցներ։
Տնային պայմաններում ականջների հետ կապված ախտանիշների բուժումը
1․ Հաճախ մաքրեք ձեր երեխայի ականջները։ Քանզի ձեր երեխայի ականջները ձևափոխված են, կա պոտենցիալ վտանգ, որ նրանք կարող են արտադրել ավելորդ քանակով արտազատուկ, կամ նրանց մեջ կարող է կուտակվել կեղտ։ Այդ իսկ պատճառով դուք պետք է ամեն օր մաքրեք երեխայի ականջները։
- Դուք նաև կարող եք օգտագործել հակամիկրոբային միջոցներ՝ երեխայի ականջները մաքուր պահելու համար։ Այդ միջոցները նշանակվում են բժշկի կողմից։ Ամենից հաճախ նշանակում են ամոքսիցիլին։
2․ Փորձեք գինկգո բիլոբա (ginkgo biloba): Որոշ մարդիկ համոզված են, որ գինկգո բիլոբան (խոտաբույս) ազդեցություն ունի լսողության վրա և կարող է վերականգնել լսողության կարճաժամկետ կորուստը։ Մինչդեռ չկան որևէ հետազոտություններ, որոնք կհաստատեն այս կարծիքը, այնուամենայնիվ, դուք կարող եք փորձել այն։
- 6 շաբաթ շարունակ, ամեն օր, օրական 2 անգամ տվեք ձեր երեխային 160 միլիգրամանոց գինկգո բիլոբա պարունակող հաբեր։
3․ Խոսեք բժշկի հետ լսողությունը օժանդակող սարքերի վերաբերյալ։ Եթե ձեր երեխան տառապում է լսողության կորստից, ապա դուք կարող եք մտածել լսողության սարքերի մասին, որոնք կօգնեն ձեր երեխային պահպանել լսողության ներկայիս մակարդակը։
- Եթե ձեր երեխայի լսողության կորուստը այնքան խորն է, որ անգամ լսողության սարքերը չեն օգնի, ապա կարող եք դիտարկել ձեր երեխային ժեստերի լեզվի դասընթացներին գրանցելը։
Տնային պայմաններում քթի և բերանի հետ կապված ախտանիշների բուժումը
1․ Օգտագործեք քթի արտածծիչներ, ինչը կօգնի ձեր երեխային ավելի հեշտ շնչել։ Եթե ձեր երեխայի քիթը ձևափոխված է և չի վերականգնվել, ապա կարող եք մտածել քթի արտածծիչներ օգտագործելու մասին, որոնց միջոցով կմաքրեք ձեր երեխայի քթային անցուղիների խցանումները։ Այս արտածծող սարքերը քաշում են երեխայի քթի արտազատուկները և օգնում երեխային ավելի հեշտ շնչել։ Այս սարքը օգտագործելու համար՝
- Համոզվեք, որ սարքը մաքուր է։ Դուք կարող եք լվանալ այն տաք ջրով և օճառով։ Եթե արտածծող սարքը կեղտոտ լինի, ապա նրա միջոցով քթի խոռոչ կարող են թափանցել բակտերիաներ։
- Մտցրեք սարքը երեխայի քթի մեջ։ Մի վախեցեք այն ավելի խոր մտցնելուց, քանզի դա կօգնի մաքրել ավելի խորը տեղակայված արտազատուկները։
- Փակեք մյուս քթանցքը և միացրեք արտածծող սարքը։ Սա կդարձնի արտածծումը հնարավորինս ուժեղ։ Սարքը դուրս հանեք շատ դանդաղ, որպեսզի քթանցքների մազերը չպոկվեն։
2․ Օգտագործեք խոնավեցուցիչներ՝ երեխայի քթային անցուղիները բացելու նպատակով։ Դուք կարող եք ձեր երեխայի սենյակում տեղադրել օդը խոնավեցնող սարք։ Խոնավ օդը կփափկեցնի երեխայի քթի մեջի լորձը, ինչի շնորհիվ այն հեշտությամբ դուրս կգա քթից, այլ ոչ թե կխցանի քթային անցուղիները։
- Դուք նաև կարող եք օգտագործել դեղատնից գնված քթային հակաայտուցային միջոցներ, օրինակ՝ ֆենիլէֆրին։ Ամեն 4 ժամը մեկ երեխայի 2 քթանցքներից յուրաքանչյուրի մեջ կաթեցրեք 3 կաթիլ հակաայտուցային դեղամիջոց։
3․ Փորձեք անել այնպես, որ ձեր երեխան մեջքի վրա պառկած չքնի։ Թույլ տվեք ձեր երեխային քնել աջ կամ ձախ կողմի վրա, կամ փորին պառկած, բայց ոչ մեջքի վրա պառկած։ Անելով այսպես՝ դուք կնպաստեք նրան, որ երեխայի քթի արտազատուկները դուրս կհոսեն քթից, այլ ոչ թե կանցնեն դեպի կոկորդ։
- Դուք նաև կարող եք բարձրացնել ձեր երեխայի գլխատակը, որպեսզի նա քնի կիսապառկած դիրքում՝ ինչը թույլ կտա նրա թոքերին քնած ժամանակ շնչելիս հնարավորինս շատ տարածվել։
4․ Եթե ձեր երեխան ունի քիմքի ճեղքվածք, ապա նրան կերակրելու համար օգտագործեք շիշ։ Քիմքի ճեղքվածքը գրեթե անհնար է դարձնում նորածնի կրծքով կերակրումը։ Դրա փոխարեն օգտագործեք շիշ, որը ունի ձեր երեխային կուշտ կերակրելու տարողություն։ Դուք կարող եք օգտագործել ձեր կրծքի կաթը, ինչպես նաև ձեր մանկաբույժը կարող է խորհուրդ տալ օգտագործել արհեստական կաթնախառնուրդ։
- Կերակրելիս փորձեք շիշը պահել այնպիսի անկյան տակ, որ կաթը լցվի երեխայի բերանի մեջ ճեղքված քիմքից հեռու։ Ձեր երեխային կերակրելու ընթացքում միշտ նրան պահեք ուղիղ նստած դիրքում, որպեսզի նա չխեղդվի։
5․ Վերահսկեք ձեր երեխայի կերակրման ժամանակը։ Եթե ձեր երեխային կերակրելու համար օգտագործում եք շիշ, ապա դուք պետք է վերահսկեք նրան կերակրելու ժամանակը։ Նորածինների մեծամասնությունը կշտանում են 30 րոպե կուրծք ուտելուց հետո, այսպիսով` փորձեք նորածնին շշով կերակրելիս չգերազանցել 30 րոպեն։
- Ձեր նորածնին նորից կերակրելու համար սպասեք առնվազն 2 ժամ։ Եթե կերակրեք ձեր երեխային ավելի հաճախակի, ապա նա կարող է քաշ հավաքելու հետ դժվարություններ ունենալ։
Ապերտի համախտանիշի վիրահատական բուժումը
1․ Մտածեք դեմքի վերակառուցողական (ռեկոնստրուկցիոն) վիրահատության մասին։ Այս հիվանդության վիրահատական ամենատարածված բուժումներից մեկը դեմքի ռեկոնստրուկցիոն վիրահատությունն է։ Վիրահատության ընթացքում վաղաժամ միաձուլված ոսկրերը կառանձնացվեն միմյանցից, և ձեր երեխայի գլխի տեսքը կձևափոխվի՝ հնարավորություն տալով նրա ուղեղին նորմալ զարգանալ։ Սա արվում է երեխայի գանգի մեջ հատուկ թիթեղների տեղադրման միջոցով, որոնք ժամանակի ընթացքում ինքն իրենց ներծծվում են ոսկրերի մեջ։
- Այս վիրահատությունը սովորաբար կատարվում է 6-12 ամսական հասակում։ Մինչ այժմ չկան որևէ վճռորոշ հետազոտություններ, որոնք կպարզեն, թե արդյոք մինչև 6 ամսականը վիրահատություն կատարելը որոշակի տարբերություն կտա, թե ոչ։
2․ Իմացեք, որ երեխայի փոքր ակնակապիճները ուղղելու համար կարելի է կատարել վիրահատություն։ Երբեմն, Ապերտի համախտանիշով երեխաների ակնակապիճները կարող են այնքան փոքր լինել, որ երեխայի աչքերը դուրս են ցցվում և զգայուն դառնում ինֆեկցիաների նկատմամբ, որոնք ի վերջո կարող են բերել կուրության։ Եթե ձեր երեխայի մոտ այդպես է, ապա դուք գուցե ցանկանաք կատարել վիրահատություն՝ վերականգնելու համար ձեր երեխայի փոքր ակնակապիճների նորմալ չափսերը։
3․ Խոսեք վիրաբույժի հետ քիմքի ճեղքվածքի ռեկոնստրուկցիայի մասին։ Բերանի տանիքը պատնեշ է հանդիսանում բերանի և քթի միջև։ Քիմքի ճեղքվածքի դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ, քանզի այդ պատնեշը ամբողջական չէ։ Ինֆեկցիաները կարող են անցնել բերանի խոռոչից դեպի քիթ և հակառակը։ Ինչպես նաև խեղդվելը ավելի հաճախակի երևույթ է դառնում։ Այդ իսկ պատճառով այդ պատնեշը պետք է վերականգնել վիրահատական ճանապարհով։
4․ Վիրահատական եղանակով առանձնացրեք ձեր երեխայի ձեռքերի և ոտքերի մատերը։ Մինչև այս վիրահատության մասին մտածելը, շատ կարևոր է իմանալ, որ այն գրեթե բացառապես կատարվում է միայն էսթետիկ նպատակներով՝ մատերը օգտագործելու հնարավորությունը սովորաբար չի հաջողվում վերականգնել։ Այնուամենայնիվ, վիրաբույժը կարող է առանձնացնել երեխայի մատերը էսթետիկ բարելավման համար։
5․ Մտածեք ԼեՖորտ III վիրահատության մասին։ Այս վիրահատական միջամտությունը վերակառուցում է երեխայի դեմքը այնպես, որ քիթը, աչքերը և բերանը ավելի լավ գործեն։ Այն կարող է նաև ուղղել համախտանիշի հետևանքով առաջացած ձևափոխությունները՝ դարձնելով ձեր երեխայի դեմքը ավելի նման սովորական, առողջ երեխայի դեմքին։
- Այս վիրահատությունը սովորաբար կատարվում է 6-8 տարեկան հասակում։
- Այս վիրահատությունը կարելի է նաև անել կենտրոնանալով միայն երեխայի քթի վրա՝ ինչը կդարձնի նրա քթի մեջքը ավելի ուռուցիկ։
Օգնեք ձեր երեխային ապրել երջանիկ կյանքով.
1․ Գրանցեք ձեր երեխային հատուկ դասընթացների, եթե նա ունի մտավոր հետամնացություն։ Եթե ձեր երեխան ունի պարզ կոնցեպցիաները հասկանալու խնդիր, ապա դուք կարող եք խոսել մասնագետի հետ, ով կօգնի ձեզ օգնել ձեր երեխային։ Կարող եք դիմել հետևյալ մասնագետներին՝
- Հատուկ մանկավարժ։ Նրանք կարող են օգնել ձեզ մշակել ձեր երեխայի համար հատուկ խաղային ծրագրեր, որոնք կօգնեն նրան ստանալ հնարավորինս շատ ուսուցում։
- Մասնագիտացված թերապևտ։ Նրանք ձեր երեխային կսովորեցնեն շարժողական հմտություններ, որոնք անհրաժեշտ են նրան ինքնուրույն գոյատևելու համար։ Որպես օրինակ՝ մասնագիտացված թերապևտը կարող է սովորեցնել ձեր տղային, թե ինչպես ինքնուրույն ուտել։
2․ Այցելեք ծնողական խորհրդատվության։ Չնայած նրան, որ դուք սիրում եք ձեր երեխային աշխարհում ցանկացած այլ մեկից շատ, միևնույնն է, ֆիզիկական և մտավոր հաշմանդամություններ ունեցող երեխային մեծացնելը կարող է բավականին դժվար լինել։ Ծնողական խորհրդատվության այցելելը ձեզ կտա ձեզ անհրաժեշտ աջակցությունը։ Խորհրդատուն ձեզ կարող է տալ հուշումներ, թե ինչպես ձեր երեխայի կյանքը դարձնեք հնարավորինս հեշտ, ինչպես նաև ձեզ ժամանակ կտրամադրի սեփական փորձությունների մասն խոսելու համար։
- Դուք նաև կարող եք մտածել տեղային աջակցության խմբին միանալու մասին։ Շատ ոգևորող կարող է լինել ձեր նման իրավիճակում գտնվող մարդկանց հետ խոսելը և կիսվելը։
3․ Թույլ տվեք ձեր երեխային կատարել այնքան ֆիզիկական վարժություններ, որքան նա ուզում է։ Ապերտի համախտանիշը հիմնականում չի սահմանափակում ձեր երեխայի ֆիզիկական վարժություններ կատարելու հնարավորությունները։ Փաստացի, ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է։ Թույլ տվեք ձեր երեխային օրեկան առնվազն 30 րոպե կատարել ֆիզիկական վարժություններ։ Դա ներառում է՝
- Վազել, հեծանիվ քշել, լողալ, շանը ման տալ, կամ անգամ անել տան գործերը։
4․ Մշակեք ձեր երեխայի համար առողջ, լավ հավասարակշռված սննդակարգ։ Ապերտի համախտանիշը չի ազդում ձեր երեխայի սննդակարգի վրա։ Իհարկե, եթե ձեր երեխան ունի ալերգիաներ որոշակի սնունդներից, ապա դուք պետք է խուսափեք այդ սննդատեսակներից։ Մնացած դեպքերում շատ կարևոր է երեխային տալ առողջ սնունդ։ Այն ներառում է՝
- Շաբաթական առնվազն 3 անգամ ուտել անյուղ միս և ձուկ
- Չափավորել քաղցրավենիքը
- Բաժանել կերակուրները 5 ավելի փոքր և հաճախակի կերակուրների՝ 3 մեծ կերակուրների փոխարեն։
- Ամեն օր ուտել բանջարեղեն, մրգեր, ամբողջական ցորենից պատրասված սնունդ և ցածր յուղայնությամբ կաթնամթերք։
- Թխվածքների փոխարեն օգտագործեք ավելի սննդարար խորտիկներ, օրինակ՝ գազար կամ կռեկեր։