mykid.am
Մտահոգություններ և Բարդություններ

Ինչ է նշանակում ունենալ առաջադիր ընկերք

 

Ինչպես է դա ազդում հղիության, ծննդաբերության վրա

Հետևյալ հոդվածում՝


Ընկերքը հղիության ընթացքում էական նշանակություն ունի ինչպես մոր, այնպես էլ պտղի առողջության համար: Դրա միջոցով պտուղը ստանում է անհրաժեշտ սննդանյութեր, հորմոններ, իմունիտետ և թթվածին: Այնուամենայնիվ, երեխայի սպասող շատ մայրեր այդ մասին առանձնապես տեղեկություն չունեն: Այսպիսով, եթե իմանաք, որ ունեք առաջադիր ընկերք, կարող եք հարցնել, թե դա ինչ է նշանակում:

Սակայն մի անհանգստացեք, առաջադիր ընկերք ունենալ դեռ չի նշանակում, որ բացասական ազդեցություն է թողնելու պտղի վրա: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք առաջադիր ընկերքի մասին և ինչպես է այն ազդում ձեր հղիության ընթացքի և ծննդաբերության վրա:

 

Ընկերքը օրգան է, որը սկսում է ձևավորվել, երբ բեղմնավորված ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին: Այն ուշագրավ է նրանով, որ առկա է միայն հղիության ընթացքում: Այն լիովին ձևավորված և ֆունկցիոնալ է 12 շաբաթականում, բայց շարունակում է աճել ամբողջ հղիության ընթացքում: Ընկերքը հորմոններ է արտադրում հղիության բնականոն ընթացքը ապահովելու համար, դրանցից են մարդու խորիոնային գոնադոտրոպինը, պրոգեստերոնը և էստրոգենը:

Ընկերքը պորտալարի միջոցով Ձեզ և երեխային կապում է միմյանց: Ընկերքը և պորտալարը միասին մատակարարում են թթվածնի, սննդանյութերի, հորմոնների և իմունային պաշտպանության պաշարներ Ձեր մարմնից երեխային:

Բացի այդ, դեղամիջոցները, վիրուսները և այլ նյութեր կարող են ընկերքի միջոցով փոխանցվել ձեր երեխային: Այս օրգանը նաև ավելորդ նյութերը հեռացնում է ձեր փոքրիկի օրգանիզմից։

Երեխայի ծննդից հետո ընկերքը շերտազատվում է արգանդի պատից և դուրս է գալիս ձեր օրգանիզմից որպես ծննդաբերություն: Եթե ծննդաբերում եք կեսարյան հատումով, երեխայի ծննդից հետո ձեր բժիշկը անջատում է ընկերքը վիրահատական եղանակով:

 

Ընկերքի առաջադիր տեղակայումը համեմատաբար տարածված երևույթ է և անհանգստանալու առիթ չէ: Ամենից հաճախ ընկերքը ձևավորվում է այնտեղ, որտեղ տեղի է ունենում բեղմնավորված ձվաբջջի ամրացումը և այն կարող է աճել արգանդի ցանկացած հատվածում: Ստորև ներկայացված են տարբեր ընդհանուր տեղամասերի անվանումներ, որտեղ գտնվում է ընկերքը.

 

Ընկերքը կարող է ձևավորվել նաև այս տեղամասերից յուրաքանչյուրի միջև, ինչպիսիք են վերևից ու հետևից, վերևից ու կողքից, կամ ներքևից ու առջևից և այլն:

 

Ընկերքի ամրացման և տեղակայման ամենատարածված վայրը դեպի արգանդի վերին և հետին հատվածն է։ Հղիության վերջում առաջադիր ընկերքը ավելի հազվադեպ է հանդիպում, սակայն այն կարող է դիտվել որոշ հղի կանանց մեկ քառորդ մասից մեկ երկրորդի մոտ, մասնավորապես, վաղ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:

Պարզ չէ, թե ինչու են ծագում ընկերքի տեղակայման տարբեր տեղամասեր, բայց ենթադրվում է, որ այն հակված է աճել դեպի արգանդի վերին և հետին մասեր, որպեսզի մեծանա հասանելիությունը արյան անոթներով հարուստ այդ տեղամասեր:

 

Բժիշկները կարող են տեսնել ընկերքի դիրքը ուլտրաձայնային հետազոտության ընթացքում: Բժիշկը կստուգի ընկերքի տեղակայումը, երբ ձեզ մոտ լինի երկրորդ մակարդակի ուլտրաձայնային կամ անատոմիական սկանավորում 20 շաբաթականում:

Եթե հղիության վաղ շրջաններում ուլտրաձայնային հետազոտություն կատարեք, կարող եք ավելի շուտ իմանալ առաջադիր ընկերքի առկայության մասին: Այնուամենայնիվ, առաջադիր կամ նույնիսկ ցածրադիր ընկերքի առկայությունը վաղ ուլտրաձայնային հետազոտությամբ, դեռ չի նշանակում, որ ընկերքը հետագայում մնալու է տվյալ տեղում։

Շատ հաճախ ընկերքի դիրքը փոխվում է, քանի որ արգանդը ձգվում և մեծանում է: Առաջադիր ընկերքը կարող է գաղթել դեպի արգանդի վերին, կողմնային կամ հետին հատվածներ՝ մի քանի շաբաթվա ընթացքում:

 

Առաջադիր ընկերքի առկայությունը չի նշանակում, որ Ձեզ մոտ, հղիության ընթացքի կամ պտղի մոտ ինչ-որ բան այն չէ: Այդուհանդերձ, կան որոշ բաներ, որոնք առաջադիր ընկերքը դարձնում են տարբերակվող այլ վայրերից:


Երբ ընկերքը գտնվում է երեխայի առջևում, կարող է՝

 

Երեխայի սպասող մայրերը կարող են զգալ իրենց երեխայի հարվածը ավելի վաղ քան 18 շաբաթականը և ավելի ուշ քան 24 շաբաթականը: Դա կարող է ավելի վաղ տեղի ունենալ այն մայրիկների դեպքում, ովքեր արդեն երեխա ունեն` ծանոթ են քացիների ու ավելի ձգված որովայնի զգացողություններին: Առաջնեկի մայրերից և առաջադիր ընկերք ունեցող մայրերիից հաճախ ավելի շատ ժամանակ է պահանջվում, որպեսզի ճանաչեն այդ շարժումները:

Առաջադիր ընկերքը նման է լրացուցիչ շերտի՝ պտղի և ձեր որովայնի արտաքին պատի միջև: Այն կարող է ավելի բարդացնել զգալու պտղի հարվածը մինչև երրորդ եռամսյակը, երբ պտուղը բավականաչափ մեծ է, որպեսզի նկատելի շարժումներ անի:

 

Ձեր պտղի շարժը զգալը ոչ միայն հուզիչ է, այլև հանգստացնող է: Դա ձեզ և ձեր բժշկական թիմին թույլ է տալիս իմանալ, որ փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է: Այնուամենայնիվ, հիշեք, որ հիմնականում ամեն ինչ կարգին է, և ձեր երեխայի շարժումներին հետևելու չափազանց անհանգստությունը նույնպես կարող է դառնալ սթրեսի ավելորդ աղբյուր:

Երրորդ եռամսյակի սկզբում երեխան սովորաբար ունենում է ավելի կանխատեսելի ակտիվություն, այնպես որ կարող եք սկսել հետևել ձեր զգացողությունների շարժին: Որոշ բժիշկներ, հնարավոր է նաև ասեն, որ ամեն օր տանը հարվածները հաշվեք:

 

Հարվածների հաշվարկ կատարելիս ոչ միայն ստուգում եք դրանք, այլև գլորումները, զարկերը և այլ գործողություններ: Սովորաբար, հետևում եք այս շարժմանը՝ ժամանակ հատկացնելով, որպեսզի զգաք 10 շարժում: Շատ դեպքերում, երկու ժամվա ընթացքում պետք է լինի առնվազն 10 շարժում: Եթե չեք զգում որևէ հարված կամ ցնցում, հնարավոր է երեխան քնած է:

Նաև ավելի քիչ հավանական է, որ զգաք շարժումներ, երբ ակտիվ եք, ինչը շեղում է Ձեզ և կարող է քնացնել երեխային: Որպեսզի երեխայի շարժումները ավելի լավ զգաք, փորձեք՝

Առաջադիր ընկերքի առկայության դեպքում, գուցե հարկ լինի ավելի շատ ուշադրություն դարձնել Ձեր երեխայի շարժմանը` դրանք զգալու համար, բայց դեռ պետք է կարողանաք զգալ, որ երեխան սկսում է շրջվել։ Անհրաժեշտ է դիմել Ձեր բժշկին, երբ.

Հղիության ընթացքում Ձեր երեխայի շարժը զգալը

 

Կախված Ձեր ընկերքի ճշգրիտ տեղակայումից, բժիշկը կարող է նախածննդյան մի քանի հետզոտություն համարել ավելի վիճարկելի: Մի անհանգստացեք, եթե այս միջամտությունները լրացուցիչ ժամանակ կամ ջանք են պահանջում այցերի ընթացքում:

 

Նախածննդյան պարբերաբար հետզոտությունների ընթացքում բժիշկները գտնում և լսում են երեխայի սիրտը պտղային դոպլերով: Սրտի բաբախը լսելը կարող է մի փոքր ավելի դժվար լսելի լինել, երբ այն գտնվի ընկերքի հետևում, այնպես որ ակնկալեք, որ այն գտնելու համար ձեր բժշկինց կամ մանկաբարձուհուց մի քիչ երկար ժամանակ կպահանջվի:

 

Բժիշկներն ու մանկաբարձները կիրառում են իրենց ձեռքերը՝ որովայնի միջոցով զգալով երեխայի դիրքն ու չափը: Առաջադիր ընկերքը խոչընդոտ է հանդիսանում երեխայի չափի և դիրքի որոշման համար: Այնուամենայնիվ, թեպետ դա կարող է մի փոքր շատ ջանք պահանջել, բուժաշխատողները կարող են զգալ երեխային առաջադիր ընկերքի տակ:

 

Ամնիոցենտեզը նախածննդյան հետզոտություն է, որը նախատեսված է ամնիոտիկ հեղուկի ուսումնասիրման համար: Նմուշ վերցնելու համար բժիշկը ասեղ է մտցնում որովայնի խոռոչ: Եթե ընկերքը գտնվում է որովայնի առաջային պատի երկայնքով, դա կարող է մի փոքր բարդ լինել: Սա անհարմարություն է առաջացնում, սակայն ձեր բժիշկը առաջադիր ընկերքի շուրջն աշխատելու հնարավորություն կունենա:

 

Որպես կանոն, առաջադիր ընկերքի առկայությունը՝ համեմատած ցանկացած այլ ընկերքային տեղակայման, չի ենթադրում հղիության կամ ծննդաբերության ընթացքում բարդությունների ավելի բարձր ռիսկ:

Ստորև նշված բարդությունները կարող են առաջանալ ցանկացած հղիության ընթացքում, սակայն որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այն հղիները, որոնց մոտ առկա է առաջադիր ընկերք, հետևյալները կարող են դիտվել մի փոքր ավելի բարձր հավանականությամբ.

 

Առաջադիր ընկերքը հղիության ընթացքում դժվար թե որևէ սպեցիֆիկ խնդիր ստեղծի ձեզ կամ երեխայի համար: Այնուամենայնիվ, ինչպես և բոլոր հղիությունների դեպքում, դուք պետք է զանգահարեք բժշկին, եթե ՝

 

Շատ դեպքերում, առաջադիր ընկերքի առկայությունը ամենևին չի ազդի ձեր ծննդաբերության վրա: Քանի դեռ ձեր ընկերքը ցածրադիր չէ, և հղիության հետ կապված որևէ մտահոգություն չունեք, ամենայն հավանականությամբ, կարող եք հեշտոցային ծննդաբերություն ունենալ և հետևել ծննդի պլանին: Այնուամենայնիվ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ առաջադիր ընկերքի առկայությամբ հղիները կարող են հետույքային ծննդաբերության ավելի բարձր ռիսկ ունենալ, ինչը ծննդաբերության ժամանակ մեջքի սաստիկ ցավ է առաջացնում:

Կեսարյան հատման դեպքում առաջադիր ընկերքը նույնպես խնդիր չի առաջացնում, եթե այն ցածր չէ: Ցածրադիր առաջադիր ընկերքը կարող է լինել այն տեղամասում, որտեղ կատարվում է կեսարյան հատմանը բնորոշ կտրվածք: Այդ դեպքում բժիշկը կատարում է ուլտրաձայնային հետզոտություն, որպեսզի գտնի ամենաապահով տեղամասը՝ կտրվածք կատարելու և պտղի դուրս բերման համար:

 

Եթե Ձեզ մոտ առկա է առաջադիր ընկերք, ապա հղիության ընթացքում առողջ մնալու համար հարկավոր չէ որևէ այլ բան անել: Ընկերքի յուրաքանչյուր տեղակայման դեպքում դուք պետք է՝

Խոսք My Kid-ից
Ընկերքը կարող է կատարել իր գործը` աջակցելով ձեր աճող երեխային, լինի դա արգանդի վերին հատվածում, կողմնային, առջևում թե հետևում: Հավանաբար, դուք պետք է մի փոքր ավելի երկար սպասեք՝ ձեր երեխայի առաջին հարվածները զգալու համար և դրանք կարող են այնքան ուժեղ չլինել, ինչպես կլիներ, եթե ձեր ընկերքը ունենար հետին տեղակայում, սակայն ընդհանուր առմամբ, ամեն բան կարող է լինել սովորականի պես՝ առաջադիր ընկերքով առողջ հղիություն։

Բարդությունները հազվադեպ են, սակայն համոզվելու համար, որ հղիության հետ կապված ամեն բան սահուն կերպով ընթանում է, դիմեք բժշկին նախածննդյան պարբերաբար հսկողության համար: Բժիշկը կարող է նաև պատասխանել ձեր կողմից առաջացած ցանկացած այլ հարցերի կամ մտահոգության:

Related posts

10  հետաքրքիր փաստ, որ դուք չգիտեիք վիժումների մասին

mykid
2 years ago

Անհրաժեշտ է արդյոք գործածել հղիների համար նախատեսված հավելված

mykid
4 years ago

Ձեր հղիության 11-րդ շաբաթը

mykid
2 years ago