Եթե ձեր երեխային միջատ է խայթել, ապա երեխայի օրգանիզմը կարող է պատասխանել այդ խայթոցին ինչպես չափավոր, այնպես էլ շատ ուժեղ ռեակցիայի միջոցով: Չափավոր ռեակցիայի դեմ կարող եք պայքարել հաճախ օգտագործվող և մատչելի միջոցներով կամ նախ որոշեք միջատի տեսակը, և դրանից կախված՝ ընտրեք բուժման մեթոդը: Եթե կարծում եք, որ ձեր երեխայի օրգանիզմը բուռն ռեակցիա է ցույց տալիս, բայց վստահ չեք դրանում, կարդացեք՝ սուր ռեակցիաների ախտանշանները։ Եթե առաջանում են նմանատիպ ախտանշաններ՝ անմիջապես դիմեք բժշկի:
Միջատի խայթոցի թեթև ռեակցիաների դեպքում օգտագործեք շուկայում առկա մատչելի միջոցներ
1․Իմացեք, որ նման դեպքերում բուժումը հիմնականում սիմպտոմատիկ է: Վաղ տարիքի երեխաների դեպքում միջատի խայթոցի բուժումը սիմպտոմատիկ է, դա նշանակում է՝ բուժումը ոչ թե ուղղված է խայթոցի դեմ, այլ միայն նրա ախտանիշների (օրինակ ՝ քորի):
- Սիմպտոմատիկ բուժումն ամենից հաճախ իր մեջ ներառում է խայթոցը լվանալը և վերքի շրջանում հանգստացնողների օգտագործումը: Այս ամենն ավելի մանրամասնորեն նկարագրված է առաջիկա քայլերում:
2․Անկախ այն բանից, թե ինչ միջատ է կծել ձեր երեխային, համոզվեք, որ երեխան չի քորում խայթոցի տեղը: Թույլ մի տվեք, որ երեխան քորի կծածը, քանի որ դա ոչ միայն կարող է ուժեղացնել քորի զգացումը, այլ նաև նպաստել վարակի ներթափանցմանը (եթե մաշկի ամբողջականությունը խախտված է):
- Ձեռքերի և ոտքերի քերծվածվելուց խուսափելու համար՝ հագցրեք երկար թևքերով հագուստ և երկար տաբատ: Եթե խայթոցի տեղը ոտքի կամ կոճի վրա է՝ երեխային հագցրեք գուլպաներ:
3․Բուժեք խայթոցը կորտիկոստերոիդային քսուքով: Տեղային կորտիկոստերոիդային քսուքներն ու կրեմները նախատեսված են քորը և բորբոքումը թեթևացնելու համար: Այժմ դուք կարող եք գտնել մեծ թվով կորտիկոստերոիդային քսուքներ, որոնք տարբերվում են իրենց ազդեցության ուժգնությամբ: Կան ինչպես ուժեղ, այնպես էլ ավելի քիչ ուժգնությամբ դեղեր: Ձեր ընտրությունը կախված է լինելու նրանից, թե որքան ուժեղ է ձեր երեխայի արձագանքը խայթոցին:.
- Օրական մեկից երեք անգամ քսեք դեղը խայթոցի հատվածում: Վերցրեք մի փոքր քանակությամբ քսուք և նրբորեն քսեք անմիջապես խայթոցին և ախտահարված մակերեսին:
4․Օգտագործեք ցինկի քսուքներ: Ցինկի քսուքը հիմնականում օգտագործվում է ցավը և քորը թեթևացնելու և միջատի խայթոցի պատճառով առաջացած աննշան գրգռումը վերացնելու նպատակով: Բամբակի միջոցով քսեք քսուքը օրը մեկ կամ երեք անգամ: Թողեք քսուքը ներծծվի մաշկի մեջ:
- Համոզվեք, որ ցինկի քսուքը չքսվի երեխայի աչքերն, քթին կամ սեռական օրգաններին:
5․Խայթոցի տեղում դրեք սառցե տոպրակ: Թեթևացրեք երեխայի միջատի խայթոցից առաջացած քորը` դնելով սառը կոմպրես կամ սառույցով փաթաթված սրբիչ: Երբեք սառույցը մի՛ դրեք անմիջապես երեխայի մաշկի վրա, քանի որ սառույցը զգայուն մանկական մաշկի վրա կարող է առաջացնել այրվածքներ:
-
- Ախտահարված մակերեսին դրեք սառցե կոմպրես 15-20 րոպե տևողությամբ:
6․Գնահատեք հակահիստամինային միջոցներ օգտագործելու անհրաժեշտությունը: Հնարավոր է, որ ձեզ հարկավոր լինի օգտագործել բերանային հակահիստամինային միջոցներ: Այս դեղերի օգտագործումն արդարացված է միայն այն դեպքում, եթե երեխայի օրգանիզմը միջատի խայթոցին արձագանքել է ուժեղ ալերգիկ ռեակցիայով:
- Երեխային որևէ հակահիստամինային դեղամիջոց տալուց առաջ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ: Շատ դեղատներում կարող եք գտնել հակահիստամինային միջոցներ, որոնք կարելի է տալ երեխաներին:
7․Իմացեք, թե ինչպես կարելի է տարբերել խայթոցի հետևանքով օրգանիզմի չափավոր պատասխանը: Միջատի խայթոցները առավել հաճախ ուղեկցվում են մաշկի ախտահարված հատվածի չափավոր տեղային ռեակցիաներով: Ամենատարածված ռեակցիաներն են՝
- Քոր: Ամենից հաճախ միջատի խայթոցը դրսևորվում է քորով ` այս կերպ մարմինը փորձում է պայքարել միջատի թողած թքի կամ թույնի դեմ: Ձեր երեխայի մարմինը արտադրում է հիստամին, ինչը կարող է ուժեղացնել քորի առաջացումը խայթոցի վայրում:
- Այտուց: Այտուցը հայտնվում է անմիջապես խայթոցի տեղում: Այտուցը նաև մարմնի կողմից ախտահարված հատվածին ուղարկված հիստամինի արդյունքն է՝ թույնի դեմ պայքարելու համար:
- Կարմրություն: Ձեր երեխայի մարմինը դեպի խայթոցի վայրը ուղարկում է նաև մեծ քանակությամբ արյուն, ինչը վնասված հատվածին տալիս է կարմիր գույն:
Տարբերեք, թե որ միջատն է խայթել
1.Սովորեք տարբերել մոծակի խայթոցը: Միջատներիի խայթոցներից ամենատարածվածը մոծակի խայթոցն է: Մոծակի խայթոցը սովորաբար մնում է մաշկի վրա 2-ից 15 օր: Ամենից հաճախ, մոծակի խայթոցը դրսևորվում է հետևյալ կերպ՝
- Կարմիր թմբիկ խայթոցի տեղում:
- Քոր և ցավի առաջացում խայթոցի տեղում:
2.Ուշադրություն դարձրեք հատկապես լվերի խայթոցներին: Լվերը փոքրիկ միջատներ են, որոնք առավել հաճախ հանդիպում են տնային կենդանիների մաշկի վրա: Եթե ձեր երեխային լու է կծել, ապա երեխայի մաշկի վրա դուք կնկատեք մի քանի կարմիր թմբեր (ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն միմյանց մոտ տեղակայված), և եթե ավելի ուշադիր նայեք, ապա յուրաքանչյուր թմբի մեջտեղում կարող եք գտնել կծածի տեղը:
- Լվերի կծածներն ավելի շատ են քոր գալիս:
3․Պարզեք, թե ինչ տեսք ունեն մեղվի, կրետի և բոռի խայթոցները: Մեղվի խայթելուց հետո մեղվի խայթն անջատվում է և մնում է մաշկի մեջ: Ի տարբերություն մեղուների, կրետներն ու բոռերը կարող են խայթել մի քանի անգամ, քանի որ նրանք չեն կորցնում իրենց խայթը: Անկախ այն բանից, թե նշվածներից որ միջատն է խայթել ձեր երեխային, խայթոցն ինքնին շատ ցավոտ է:
- Ախտահարված հատվածը կարող է լինել այտուցված և կարմիր։ Խայթոցի հատվածը աստիճանաբար սպիտակելու է։
- Եթե ձեր երեխան ունի ալերգիա մեղվի խայթոցների նկատմամբ, ապա անմիջապես դիմեք բժշկի։ Ալերգիկ ռեակցիայի նշաններն են՝ ցան, հևոց, գլխապտույտ, սրտխառնոց, գիտակցության կորուստ, լեզվի և կոկորդի այտուցվածություն, թույլ անոթազարկ։
4․Տարբերակեք եղջերուների տզրուկներին։ Այս միջատների խայթոցը շատ ցավոտ է՝ նրանց սուր բերանային համակարգի պատճառով։ Նրանց խայթոցը կարող է առաջացնել կարմրություն և այտուցվածություն։ Այս միջատները նախընտրում են խոնավ կլիմայական պայմաններ և ամենից հաճախ հանդիպում են անտառներում և ճահիճներում։
5․Ուսումնասիրեք, թե ինչ տեսք ունեն կրակոտ մրջյունների խայթոցներից հետո մաշկի վրա մնացող բշտիկները։ Երբ կրակոտ մրջյունը բարձրանում է մաշկի վրա, նա սկզբից խրվում է մաշկի մեջ իր ծնոտով՝ այնուհետև կծում։ Երկու գործողություններն էլ բավականին ցավոտ են, այդ իսկ պատճառով մարդկանց թվում է, որ իրենց մաշկը այդ պահին այրվում է (ինչից էլ առաջացել է այս մրջյունների անվանումը):
- Խայթոցի հատվածում կարող է առաջանալ պզուկ կամ բշտիկ։
6․ Դիտարկեք այն հավանականությունը, որ գուցե ձեր երեխային խայթել է փայտոջիլը։ Փայտոջիլները փոքր մակաբույծ միջատներ են, որոնք ամենից հաճախ հանդիպում են սպիտակեղենում։ Փայտոջիլները մարդու կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, քանի որ այս միջատները չեն հանդիսանում որևէ հիվանդության կրող, այնուամենայնիվ, նրանց խայթոցները միևնույնն է տհաճ են, քանզի կարող են սաստիկ քոր առաջացնել։
Խայթոցի բուժումը՝ կախված միջատի տեսակից
1․Մոծակի խայթոցի բուժումը։ Մոծակի խայթոցից առաջացած քորը և բորբոքումը կարելի է մեղմացնել ցինկի քսուքներով։ Երեխայի տանջանքները թեթևացնելու համար ախտահարված հատվածին դրեք սառը թրջոց:
-
- Եթե գտնվում եք այնպիսի վայրում, որտեղ մոծակները փոխանցում են Դենգեի տենդ, ապա մոծակի խայթոցից հետո 7-15 օրվա ընթացքում ուշադիր եղեք երեխայի նկատմամբ։ Եթե այդ ժամանակահատվածում երեխայի մոտ զարգանա տենդ, ապա անմիջապես դիմեք բժշկի, քանզի կա հավանակնություն, որ վիրուսը ներթափանցել է ձեր երեխայի օրգանիզմ։
2․Եթե ձեր երեխային խայթել է կրետ, մեղու կամ բոռ, ապա խայթոցի տեղում դրեք սառը։ Եթե մաշկի վրա չեն երևում որևէ ալերգիկ նշաններ՝ զգուշորեն հեռացրեք խայթը և լվացեք այդ հատվածը օճառաջրով, այնուհետև դրեք սառը։ Եթե երեխայի մոտ կան ուժեղ ցավեր կամ վերքը անընդհատ քոր է գալիս՝ տվեք երեխային հակահիստամինային դեղամիջոց (քորի դեպքում) կամ իբուպրոֆեն (ցավի դեպքում)։ Մինչև երեխային որևէ դեղորայք տալը՝ խորհրդակցեք բժշկի հետ։
-
- Եթե նկատում եք, որ սկսում է զարգանալ ալերգիկ ռեակցիա (մենք խոսել ենք այդ ախտանիշների մասին վերևում), ապա անմիջապես դիմեք բժշկի։
3․Լվերի խայթոցի դեմ օգտագործեք քսուքներ։ Լվերի խայթոցները կարող են լինել բավականին ցավոտ։ Ցավը և քորը մեղմացնելու համար ախտահարված հատվածին քսեք կորտիկոստերոիդային կամ ցինկի քսուքներ։
- Եթե ձեր տնային կենդանու մազերում բնակվող լուն խայթել է ձեր բալիկին, ապա փորձեք ինչքան հնարավոր է շուտ հեռացնել լվերին ձեր տնային կենդանու վրայից։
4․Պարզեք, թե ինչ պետք է անել, եթե ձեր երեխային խայթել է կրակոտ մրջյուն։ Նախ և առաջ համոզվեք, որ խայթոցները սակավաթիվ են, այլապես դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ։ Եթե երեխային խայթել են մեկ անգամ, ապա անհանգստանալու կարիք չկա՝ պարզապես խայթոցի տեղում դրեք սառը։ Եթե ցանկանաք, կարող եք բուժումն իրականացնել նաև կորտիկոստերոիդային կամ հակահիստամինային քսուքներով։
- Եթե ձեր երեխան գանգատվում է ուժեղ ցավից, ապա տվեք նրան իբուպրոֆեն:
5․Եթե ձեր երեխային խայթել է ոջիլ, ապա լվացեք խայթոցը օճառաջրով։ Այնուհետև ախտահարված հատվածներին քսեք ցինկի քսուք կամ տեղային հակահիստամինային դեղորայք՝ թեթևացնելու համար քորը, որը սովորաբար հանիդպում է փայտոջիլների խայթոցների դեպքում։
Ճանաչեք սուր ռեակցյայի ախտանիշները
1․Ուշադրություն դարձրեք երեխայի շնչառությանը։ Միջատի խայթոցի նկատմամբ սուր ռեակցիայի դեպքում երեխայի շնչուղիները կարող են նեղանալ, ինչն իր հերթին կարող է հանգեցնել շնչահեղձության։
2․Հարցրեք ձեր երեխային, արդյո՞ք նրա համար կուլ տալը դժվարացել է։ Միջատի խայթոցի նկատմամբ սուր ռեակցիայի դեպքում շնչուղիները կարող են նեղանալ, ինչը կդժվարացնի երեխայի համար կլման պրոցեսը։ Ինչպես նաև կարող է սկսվել կոկորդի ցավ։
3․Չափեք երեխայի մարմնի ջերմաստիճանը։ Այն բանից հետո, երբ օրգանիզմը հասկանում է, որ թույն է ներթափանցել իր մեջ, նա իսկույն ակտիվացնում է իմունային համակարգը։ Մարմնի բարձր ջերմաստիճանը նշանակում է, որ օրգանիզմը սկսել է պայքարել ախտածինների դեմ։
- Բարձր ջերմաստիճան է համարվում 36,5 °C բարձր ջերմաստիճանը։
4․ Եթե երեխայի զարկերակային ճնշումը ցածր է, ապա տարեք նրան բժշկի։ Թերճնշումը զարգանում է, երբ թույնը հասնում է երեխայի սիրտանոթային համակարգին և առաջացնում է պսակաձև զարկերակների սպազմ։
- Ճնշման հանկարծակի անկումը կարող է բերել շոկի առաջացման։
Միջատի խայթոցի նկատմամբ սուր ռեակցիայի առաջին նշանների ի հայտ գալուն պես զանգեք շտապ օգնություն կամ տարեք երեխային բժշկի մոտ։ Խայթոցից 5-30 րոպե հետո կարող է զարգանալ անաֆիլակտիկ շոկ կամ այլ ախտանիշներ։
- Հաճախ զննեք ձեր երեխայի մարմինը՝ հայտնաբերելու համար միջատների խայթոցները, հատկապես զբոսանքից հետո տուն վերադառնալիս։ Հիմնականում խայթոցները հայտնաբերվում են ձեռքերին և ոտքերին, բայց պետք չէ նաև աչքաթող անել մարմնի մնացած հատվածները։
- Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխային խայթել է սարդ, այլ ոչ թե միջատ, ապա կարդացեք սարդերի խայթոցների վերաբերյալ հոդվածը։