mykid.am
Մտահոգություններ և Բարդություններ

Հղիության ընթացքում ցավոտ գազերի պատճառները և կանխարգելումը


Այս հոդվածում

 

Գազերը և վքնածությունը հղիության հաճախակի տհաճություններ են: Մարսողության հետ կապված այս ախտանիշները, որոնք կարող են առաջացնել չափավոր անհարմարությունից մինչև ամբողջական ցավեր, պայմանավորված են բազմաթիվ գործոններով՝ ներառյալ հորմոնները և սննդակարգը: Գազերի և վքնածության մի փոքր ավելացում (ներառյալ՝ զկռտոցը) կարող է առաջանալ և անհետանալ, բայց կարող է անհանգստություն առաջացնել ամբողջ հղիության ընթացքում:

Այստեղ ներկայացված է այն ամենը, ինչ պետք է իմանաք ցավոտ գազերի և վքնածության ախտանիշների ու պատճառների մասին՝ հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո, ինչպես նաև մի քանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես մեղմել անհանգստությունները և երբ դիմել բժշկի:

 

Ի՞նչ է դա

Յուրաքանչյուրը կլանում և արտանետում է գազ: Ձեր օրգանիզմը գազ է արտադրում, քանի որ Ձեր ստամոքսի և աղիների բնական միկրոֆլորան քայքայում է մարսողության ընթացքում Ձեր կերած սնունդը: Դուք նաև կուլ տալով օդը ներմուծում եք այն Ձեր օրգանիզմ՝ երբ ուտում եք, խմում եք, ծիծաղում եք, շնչում եք և խոսում:

Երբեմն գազերը կարող են հանգեցնել վքնածության, երբ Ձեր ստամոքսը փքվում է և լցվում՝ ուտելուց կամ գազի կուտակումից հետո: Այս վքնածության զգացողությունը կարող է լինել մեղմ կամ բավականին տհաճ: Այն կարող է նաև Ձեր ստամոքսի չափերը ժամանակավորապես մեծացնել:

 

Պատճառներ

Երբ հղի եք, կարող եք նկատել, որ սովորականից ավելի հաճախ եք գազեր արտանետում, և դա կարող է ցավոտ լինել: Հղիության ընթացքում գազերի ավելացումը և վքնածությունը կարող են առաջանալ տարբեր պատճառներից, այդ թվում` ձեր հորմոնների մակարդակի փոփոխությունից և ընդունած սննդից:

 

Պրոգեստերոն

Հղիության ընթացքում պրոգեստերոն հորմոնը Ձեր օրգանիզմում արտադրվում է ավելի մեծ քանակությամբ: Լրացուցիչ պրոգեստերոնը հանդիսանում է հիմնական պատճառ, երբ հղիության ընթացում ավելի շատ գազեր եք ունենում և վքնածություն զգում:

Ձեր օրգանիզմում պրոգեստերոնի կատարած ֆունկցիաներից մեկը ստամոքսաղիքային համակարգի հարթ մկանների թուլացումն է: Երբ այս մկանները թուլանում են, դա կարող է հանգեցնել նրան, որ սնունդը դանդաղ շարժվի մարսողական համակարգով:

Երբ մարսողությունը դանդաղում է, Ձեր աղիներում ավելի շատ գազեր են կուտակվում: Գազերը օգնում են Ձեր օրգանիզմին օպտիմալ կերպով օգտագործել Ձեր ընդունած սնունդը, բայց դա նաև պատճառ է հանդիսանում զկռտոցի, օդի արտանետման և վքնածության:

Դա կարող է լինել մի փոքր անհանգստացնող, բայց Ձեր աղիներով սննդախյուսի դանդաղ ընթանալը թույլ է տալիս Ձեր օրգանիզմին ավելի շատ սննդանյութեր կլանել Ձեզ և պտղի համար:

 

Ի՞նչ եք ուտում

Ձեր ընդունած սնունդն ու խմած ըմպելիքները նույնպես նպաստում են գազերի արտադրությանը: Սննդամթերքները, որոնք հայտնի են որպես գազեր առաջացնող, ներառում են՝

Շատ մթերքներ, որոնք պարունակում են գազեր, օրինակ՝ լոբին, բրոկկոլին և թեփը, բավականին առողջարար են: Կարող եք սկսել` հրաժարվելով ավելի պակաս սննդարար մթերքներից, որոնք գազեր են առաջացնում (որոնցից են սոխի օղակները, կարտոֆիլի չիպսերը և գազավորված ըմպելիքները)՝ նախքան մրգերի, բանջարեղենների, կաթնամթերքի և հացահատիկեղենի կրճատելը:

Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ սննդակարգի արագ փոփոխությունը ևս կարող է հանգեցնել գազերի ձևավորման: Եթե ցանկանում եք կատարել որոշակի շտկումներ, ապա արեք դա դանդաղ: Եթե հանկարծ որոշեք դիետիկ սնվել, որը պարունակում է մանրաթել, հարուստ է առողջարար մրգերով և բանջարեղեններով, Ձեր օրգանիզը չի հասցնի հարմարվել դրան: Շատ հավանական է, որ որոշ ժամանակ ավելի շատ գազեր կունենաք:

Անցումը ավելի առողջարար սննդակարգին խորհուրդ է տրվում բոլորին, բայց հատկապես այն կանանց, ովքեր փորձում են հղիանալ կամ հղի են: Պարզապես փորձեք դա կատարել աստիճանաբար՝ գազի ախտանիշներից խուսափելու համար, որոնք կարող են ուղեկցվել փոփոխություններով:

 

Հաճախակի գազեր առաջացնող սնունդ

Եթե Ձեր ախտանիշները առաջացնում են անհարմարավետություն, փորձեք սահմանափակել այս մթերքները, որպեսզի նվազեցնեք գազերի առաջացումը և վքնածությունը.

 

Ինչպես եք ուտում

Գազեր կարող են կուտակվել, եթե շատ եք ուտում, շատ եք օգտագործում գազեր առաջացնող սնունդ, շատ արագ եք ուտում կամ վատ ծամում սնունդը: Եթե արագ կուլ եք տալիս, դա սովորաբար նշանակում է, որ ուտելիս կուլ եք տալիս հավելյալ օդ, ինչը ձեր որովայնում ավելի մեծ քանակությամբ գազեր է առաջացնում: Ծամելու ընթացքում խոսելը նույնպես նպաստում է գազերի ավելացմանը:

 

Որովայնի ընդլայնում

Երբ աճում է Ձեր արգանդը, այն ճնշում է աղիքներին: Մարսողական համակարգի սեղմումը դանդաղեցնում է մարսողությունը: Ճնշումը կարող է նաև բարդացնել գազերի արտանետումը, ինչը կարող է նշանակել, որ դուք անսպասելիորեն կամ հաճախակի եք օդ արտանետում:

 

Փորկապություն

Աղիքների շարժողականության հետ կապված խնդիրները, որոնք նաև հայտնի են որպես փորկապություն, ևս կարող են առաջացնել վքնածություն և ցավ: Ձեր աղիքներում կուտակված կղանքը դժվարացնում է գազերի անցումը և ելքը օրգանիզմից:

 

Ձեր նախածննդյան վիտամինները

Նախածննդյան վիտամինները Ձեզ օգնում են ստանալ առողջ հղիության համար անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը: Այնուամենայնիվ, որոշ վիտամիններ և հանքային նյութեր (հատկապես երկաթի հավելումներ) նպաստում են փորկապությանը, ինչը, իր հերթին, կարող է գազեր առաջացնել:

 

Սթրես և անհանգստություն

Երբ նյարդայնանում եք, ավելի արագ եք շնչում և կլանում ավելի շատ օդ, ինչը կարող է նպաստել գազերի ձևավորմանը: Անհանգստությունը կարող է առաջացնել նաև աղեստամոքսային համակարգի ախտանիշներ:

 

Կաթնաշաքարի անտանելիություն

Եթե տարիներ շարունակ ինքներդ ձեզ մի բաժակ կաթ չեք լցրել, սակայն հղիության ընթացքում որոշել եք շատ կաթ խմել, կնկատեք, որ դրա նկատմամբ ունեք անտանելիություն, ինչը չի եղել մանկական տարիքում: Նույնը վերաբերում է պաղպաղակին և այլ կաթնամթերքներին:

Եթե կաթնաշաքարի նկատմամբ անտանելիություն ունեք կամ ալերգիկ եք, հաճախ հանդիպող ախտանիշներն են `գազերը, վքնածությունը, ցավը և լուծը:

 

Ախտանիշներ

Գազերի հավելյալ կուտակումը կարող է առաջացնել մի շարք ախտանիշներ, ներառյալ՝

Ձեր օրգանիզմը գազեր արտանետում է (և մեղմացնում է ձեր ախտանիշները) հետևյալի միջոցով.

 

Ազդեցությունը պտղի վրա

Արգանդում պտուղը չի զգում Ձեր զգացած գազերից ցավը կամ ճնշումը: Ձեր պտղի համար անվտանգ և հարմարավետ է լողալ ամնիոտիկ պարկի պաշտպանիչ հեղուկում: Աղիներով անցնելիս գազերի առաջացրած շարժումներն ու հնչյունները, կարող են նույնիսկ հաճելի և հանգստացնող լինել Ձեր երեխայի համար:

Հղիության ընթացքում գազերը և ստամոքսային այլ անհարմարությունները (ինչպիսիք են այրոցի զգացողությունը և փորկապությունը) կարող են Ձեզ անհարմարություն պատճառել, բայց չեն վնասի Ձեր երեխային:

 

Բուժում և կանխարգելում

Գազերի առաջացումը մարդու օրգանիզմի բնականոն գործառույթ է: Դուք չեք կարող լիովին կանխել դրանց առաջացումը (և պետք չէ կանխել): Այնուամենայնիվ, այդ խնդիրը և անհանգստությունը կարող եք նվազագույնի հասցնել:

 

Կենսակերպի փոփոխություններ

Շատ ջուր խմեք. Ջուրը և այլ օգտակար հեղուկները օրգանիզմը խոնավեցնում են և կանխում փորկապությունը: Կրճատեք գազավորված և շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը: Թեև դրանք կարող են ապահովել հիդրատացիա, կարող են նաև մեծացնել գազերի առաջացումը:

Օգտագործեք բաժակ կամ ապակե գավաթ. Երբ խմում եք շշից կամ հյութի ձողիկով, ավելի շատ օդ կուլ եք տալիս խմելիս։

Ավելի դանդաղ խմեք. Մի շտապեք և դանդաղ տեմպերով վայելեք ձեր ըմպելիքը: Երբ այն կուլ եք տալիս, յուրաքանչյուր շնչով լրացուցիչ օդ եք ներշնչում:

Կրճատել գազեր առաջացնող սննդի օգտագործումը. Որոշ մթերքներ՝ որոնցից են բրոկկոլին, բրյուսելյան կաղամբիկները, կաղամբը և լոբին, ավելի շատ գազեր են առաջացնում։ Քաղցր, տապակած, կծու կամ ճարպոտ սնունդը կարող է գազեր առաջացնել: Լավ գաղափար է խուսափել այն մթերքներից, որոնք ձեր օրգանիզմում գազերի առաջացման պատճառ են եղել մինչև հղիանալը, քանզի հղիության ընթացքում դրանք կարող են նույնիսկ ավելի շատ գազեր և վքնածություն առաջացնել:

Փորձեք անանուխի կամ կոճապղպեղի թեյ. Ինչպես հայտնի է անանուխը և կոճապղպեղը կարգավորում են մարսողական խանգարումները և ստամոքսում առաջացած տհաճությունը:

Սնվեք առողջ սննդակարգով. Շատ առողջարար սննդամթերքներ ևս կարող են գազեր առաջացնել: Կարող եք խուսափել որոշներից, բայց չեք ցանկանա Ձեր սննդակարգից հեռացնել այս բոլոր սննդամթերքները։ Պետք է համոզված լինեք, որ հղիության ընթացքում ճիշտ եք սնվում: Թեպետ կարող եք փորձել մի փոքր ավելի պակաս սնվել գազեր առաջացնող սննդամթերքներով, համոզվեք, որ դեռ կենտրոնացած եք հավասարակշռված սնվել, նույնիսկ եթե դա նշանակում է, որ պետք է առնչվեք լրացուցիչ փորափքանքի հետ:

Փորձեք կանխել ավելորդ գազերի առաջացումը՝ սննդակարգից չբացառելով կարևոր սննդանյութերի օգտագործումը, որոնք անհրաժեշտ են Ձեզ և Ձեր երեխային:

Փոխեք Ձեր սնվելու սովորությունները. Մարսողությունը կարգավորելու համար փորձեք օրվա ընթացքում ավելի փոքր չափաբաժիններով, բայց ավելի հաճախ սնվել: Մի շտապեք, կերեք ավելի դանդաղ և հետևեք Ձեր մայրիկի խորհուրդներին։

Մի խոսեք ուտելիս, կերակուրը լավ ծամեք: Այդպես քիչ չափաբաժին է լինում մարսելու համար, երբ սնունդը հասնում է ստամոքս։

Կատարեք մարզումներ. Ֆիզիկական ակտիվությունը հղիության ընթացքում օգտակար է մարսողության համար և օգնում է օրգանիզմին գազ արտանետել, ինչը մեղմացնում է վքնածությունը: Մարմնամարզությունները նաև կարող են օգնել կանխել փորկապությունը, նվազեցնել վքնածությունը և ապահովել գազերի շարժը Ձեր օրգանիզմով (և դուրս հանել)։ Կարճատև զբոսանքը կամ թեթև ձգումները կարող են օգնել ազատվել գազերից, ինչպես նաև յոգայի որոշ դիրքեր նույնպես ապահով և արդյունավետ են:

Դանդաղորեն ավելացրեք բջջանք. Մանրաթելը ջուրը բերում է աղիներ, ինչը հեշտացնում է կղանքի տեղաշարժը: Աղիքների կանոնավոր շարժումները կարևոր են փորկապությունը, վքնածությունը, ցավը և գազերը կանխելու համար: Այնուամենայնիվ, ցանկանում եք աստիճանաբար ավելացնել մանրաթելը ձեր սննդակարգ. Եթե շատ արագ ավելացնեք, ապա դա կարող է ավելի շատ գազեր առաջացնել: Մանրաթելի մեծ քանակություն պարունակում են հետևյալները՝ մրգեր, բանջարեղեն, լոբի և հացահատիկ: Եթե տառապում եք փորկապությունից և ձեր սննդակարգում դժվարանում եք բավարար քանակությամբ բջջանյութ ավելացնել, դիմեք բժշկին ՝ լրացումներ կատարելու համար:

Պահպանել նորմալ քաշ. Փորձեք հղիության ընթացքում քաշի նորմալ ավելացման սահմաններից դուրս չգալ: Եթե ավել քաշ եք հավաքում, քան անհրաժեշտ է բնականոն հղիության ընթացքում, դա կարող է ճնշել ձեր ստամոքսաղիքային համակարգը , ինչի արդյունքում գազեր են կուտակվում:

Հարմարավետ հագուստ. Հագեք հարմարավետ հագուստ, որը չի ճնշի ձեր որովայնը: ձիգ տաբատը կամ գոտկատեղի շուրջ գոտին կարող են ճնշել աղիները և անհանգստություն պատճառել:

Բացառեք մաստակը. Մաստակը կարող է պատճառ հանդիսանալ օդ կուլ տալուն: Բացի այդ, մաստակի մեջ առկա արհեստական քաղցրացուցիչներից մի քանիսը կարող են գազեր առաջացնել։

Գտեք սթրեսի դեմ պայքարի առողջ եղանակներ. Վրդովվածության կամ անհանգստության զգացողությունները կարող են դանդաղեցնել մարսողությունը և գազերի կուտակում առաջացնել: Խորը ներշնչումը, մեդիտացիան և հանգստացնող այլ մեթոդները Ձեզ կօգնեն ազատվել անհանգստությունից և սթրեսից: Եթե հղիության ընթացքում (կամ ցանկացած պահի) սթրեսը կամ անհանգստությունը դժվարանում եք հաղթահարել, խոսեք Ձեր բժշկի հետ: Նրանք կուղեգրեն թերապևտի կամ խորհրդատուի մոտ, ովքեր կփորձեն օգնել Ձեզ:

Չծխել. Երբ ներշնչում եք ծխախոտի ծուխը, միաժամանակ կլանում եք նաև օդ: Ծխելը կարող է նպաստել ոչ միայն գազերի առաջացմանը, այլև վնասակար է Ձեր հղիությանը: Եթե ցանկանում կամ փորձել եք թողնել ծխելը, բայց օգնության կարիք ունեք, խոսեք ձեր բժշկի հետ:

Կան դեղամիջոցներ՝ գազերի բուժման համար, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի: Որոշները կարող եք օգտագործել հղիության ընթացքում, որոշներից էլ պետք է խուսափեք:

Նոր դեղորայք ընդունելուց առաջ ցանկալի է խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, հատկապես երբ հղի եք։ Նույնիսկ այն դեղամիջոցները, որոնք առանց դեղատոմսի են, և կարծում եք, թե անվտանգ են, հղիության ընթացքում կարող են լավ ազդեցություն չունենալ:

Բազմաթիվ առանց դեղատոմսի դեղամիջոցներ կան, որոնք հղիության ընթացքում անվտանգ են և բուժում են գազերը. դրանք են՝

Որոշ անտացիդներ անվտանգ չեն հղիության ընթացքում: Եթե գործ ունեք մարսողական ախտանիշների հետ, նախքան անտացիդներ ընդունելը խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

 

Դեղորայք, որոնցից պետք է խուսափել.

Նախքան առանց դեղատոմսի որոշակի դեղամիջոցներ, խոտաբույսեր կամ տնային բուժման միջոցներ ընդունելը հարցրեք Ձեր բժշկին, թե արդյոք դրանք անվտանգ են հղիության ընթացքում: Ուշադիր կարդացեք պիտակները, որպեսզի համոզվեք, որ ունեք ճիշտ արտադրանք:

Կան որոշ դեղամիջոցներ, որոնք չպետք է օգտագործեք հղիության ընթացքում գազերի և վքնածության բուժման համար:

Հետևյալ դեղերը, անվտանգ չեն հղիության ընթացքում օգտագործման համար.

Երբ զանգել բժշկին.

Գազերը կարող են ցավոտ լինել, սակայն դա միակ բանը չէ, որը հղիության ընթացքում կարող է որովայնային ցավի առաջացման պատճառ լինել: Այլ վիճակներ, որոնք կարող են ընկալվել որպես գազ, ներառում են՝

Եթե վստահ չեք, որ գազերը առաջացնում են ցավ կամ անհանգստության թե ոչ, զանգահարեք Ձեր բժշկին: Ավելի լավ է հետազոտվել և պարզել, որ ցավի պատճառը գազերն են, քան անտեսել հնարավոր լուրջ (նույնիսկ կյանքին վտանգ սպառնացող) առողջական խնդիրը:

Զանգահարեք Ձեր բժշկին կամ կապվեք շտապ օգնության հետ, եթե՝

 

Գազերն ընդդեմ ծննդաբերության

Հղիության վերջին շրջանում, միգուցե վստահ չեք լինի, որ գազային ցավը կծկանքներ կառաջացնի։ Համոզվելու մեկ հեշտ եղանակ` որոշելու համար ցավի և անհանգստության ժամանակը։ Կծկանքները առաջանում և անհետանում են որոշակի պարբերականությամբ։ Դրանք նաև հետզհետե ավելի կուժգնանան և կդառնան հաճախակի: Գազերի առաջացրած ցավերը անկանոն են և կարող են ժամեր տևել: Կծկանքները կարող են ենթադլվել որպես դաշտանային ուժգին ցավեր, մինչդեռ գազերը և վքնածությունը հանդիսանում են որովայնային ցավի ավելի ընդհանուր պատճառ ( երբեմն ի հայտ է գալիս դանակահարության զգացողություն, որը սկսվում և դադարում է):

 

Գազերի առաջացումը ծննդաբերությունից հետո

Ծննդաբերությունը կարող է վատ ազդել աղեստամոքսային համակարգի վրա, ենթարկելով այն սթրեսի և նույնիսկ երեխայի ծննդից հետո, կարող են շարունակվել ցավոտ գազերը: Անկախ նրանից, թե ծննդաբերել եք բնական ճանապարհով կամ կեսարյան հատման եղանակով, այս բուժումները կարող են օգնել ազատվել գազային ցավերից ծննդաբերությունից հետո.


Հեշտոցային ծննդալուծում
Ծննդաբերության գործընթացում ձգվում են Ձեր մկանները և առաջացնում այտուց ու ցավ (երբեմն նաև պատռում) շեքի շրջանում: Երբ հաշվի եք առնում թութքը և հնարավոր պատռվածքը կամ հեշտոցի հատումը, զարմանալի չէ, որ շատ կանայք նույնիսկ չեն ցանկանում ծննդաբերությունից հետո դատարկել աղիները։ Այնուամենայնիվ, կղազատման հետաձգումը կարող է հանգեցնել փորկապության, որը սրում են գազերի առաջացումը:

Նորմալ է, երբ աղիների կարգավորման համար պահանջվում է մի քանի օր, բայց դրանից ավել երկար չգործելը նորմալ չէ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Փորկապությունն ու գազերը կարող են առաջանալ, երբ աղիների շարժողականությունը դանդաղում է հորմոնալ փոփոխությունների և ցավազրկողների ֆոնին՝ որոնք երբեմն նշանակվում են ծննդաբերության ընթացքում և դրանից հետո:

Վախը նույնպես դեր է խաղում. Աղիքների հետծննդաբերական առաջին շարժողականությունը կարող է ցավոտ լինել, բայց ցավը կարող է ուժգնանալ այնքան, որքան ժամանակ չեք քայլում:

 

Կեսարյան հատում

Կեսարյան հատում (C-section)՝ որովայնային վիրահատություն: Ցանկացած վիրահատություն դանդաղեցնում է աղիների գործունեությունը: Փորկապությունը և անհանգստացնող գազերը հաճախ են դիտվում վիրաբուժական միջամտություններից հետո և կարող են լինել բավականին ցավոտ:

Վիրահատությունից հետո գազերը կարող են պահպանվել մի քանի օր: Որքան երկար չդիտվի կղազատում, այնքան ավելի անհարմարավետություն կզգաք: Տեղեկացրեք Ձեր բժշկին, եթե մի քանի օր անց դեռ ցավոտ գազեր ունեք և չեք կարողանում դատարկել աղիները:

Լավագույն նյութերից

Գազերը յուրաքանչյուրի կյանքի նորմալ մասն են, թեպետ որոշ մարդիկ ավելի շատ են գազեր ունենում, քան մյուսները: Հղիության ընթացքում կարող եք նկատել գազերի ավելացում և վքնածություն՝օրգանիզմում դիտվող փոփոխությունների հետևանքով (այս ամենը լիովին նորմալ է):

Գազերը կարող են լինել ցավոտ և մի փոքր անհանգստացնող, բայց դա չի բարդացնի Ձեր հղիությունը կամ վնասի երեխային: Չնայած ցանկանում եք հնարավոր ամեն ինչ անել դա նվազագույնի հասցնելու համար, դժվար թե անցկացնեք ամբողջ հղիությունը առանց գոնե մի փոքր հավելյալ գազերի հետ գործ ունենալու:

Լավ տեղեկությունն այն է, որ հղիության ընթացքում, ինչպես նաև ծննդաբերությունից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում կան շատ անվտանգ և արդյունավետ միջոցներ գազերի դեմ: Եթե ունեք ախտանիշներ և չգիտեք դրանք գազեր են կամ ինչն է խանգարում ձեզ, խոսեք ձեր բժշկի հետ: Շատ ավելի լավ է իմանալ, որ անհանգստացնող ցավը պարզապես գազ է, քան այն անտեսելը, ինչը կարող է լինել առողջական ավելի լուրջ խնդրի նշան:

Related posts

10  հետաքրքիր փաստ, որ դուք չգիտեիք վիժումների մասին

mykid
2 years ago

Հավելյալ քրտնոտություն և գիշերային քրտնարտադրություն հղիության ընթացքում

mykid
4 years ago

Ճարպակալումը հղիության ընթացքում

mykid
4 years ago