mykid.am
Մաշկային հիվանդություններ

Երեխաների ակնեի վերաբերյալ ծնողների համար ուղեցույց (մանկական ակնե)

Հետևյալ հոդվածում

  1. Մանկական թե նորածնային ակնե
  2. Արտաքին տեսք
  3. Պատճառներ
  4. Բուժում
  5. Խոսք իմ MyKid -ից

Դուք նկատում եք բշտեր և պզուկներ ձեր փոքրիկի մաշկին, որոնք կասկածելիորեն նման են ակնեի: Բայց կարո՞ղ են փոքրիկները ակնե ձեռք բերել:

Զարմանալիորեն, այո: Այն կոչվում է մանկական ակնե:

Մանկական ակնե փոքրիկների մոտ առաջանում է երկու ամսականից մինչև մեկ տարեկան հասակում: Այն ավելի հաճախ դիտվում է տղաների մոտ:

 

1. Մանկական ակնեն տարբերվում է նորածնայինից

Թեպետ, մարդկանց մեծամասնությունը ցանկացած պզուկ դասակարգում է որպես «մանկական ակնե», իրականում մեծ տարբերություն կա մանկական և նորածնային ակնեների միջև:Նորածնային ակնեն (AKA նեոնատալ ակնե) հայտնվում է կյանքի առաջին վեց շաբաթների ընթացքում: Դրանք նման են նուրբ կարմիր բշտերի և/կամ սպիտակ պզուկների՝ նորածնի դեմքին կամ մարմնին:

Նորածնային ակնեն շատ տարածված է: Գրեթե միշտ այն բուժելու անհրաժեշտություն չի լինում, իսկ գերակշիռ մասը մի քանի ամսվա ընթացքում ինքնուրույն վերանում է:

Մյուս կողմից, մանկական ակնեն այնքան տարածված չէ, որքան նորածնայինը: Այն առաջին անգամ հայտնվում է երկու ամսականում կամ ավելի մեծ՝ սովորաբար 3-6 ամսականում:

Մանկական ակնեն շատ ավելի երկար է դիտվում, քան նորածնայինը: Այն կարող է դիտվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Մեծամասնությունը վերանում է երկու տարեկանում, երբեմն էլ կարող է ավելի երկար տևել:

Ի տարբերություն նորածնային ակնեների, որոնք շատ դեպքերում բավականին մեղմ են և անհետանում են առանց որևէ հետք թողնելու, մանկական ակնեները, երբեմն կարող են առաջացնել սպի: Եթե այն բավականաչափ ծանր է, բուժվում է դեղամիջոցներով ըստ դեղատոմսի:

 

2. Ի՞նչ տեսք ունի մանկական ակնեն

Մանկական ակնեները նման են այն ակնեներին, որոնք կարող եք նկատել դեռահասների շրջանում: Կտեսնեք սև պզուկներ, պապուլաներ և պուստուլաներ: Հազվադեպ կարող են առաջանալ նաև ակնեների հանգույցներ և կիստաներ:

Պզուկները, որպես կանոն, դիտվում են այտերին, սակայն դրանք կարող են առաջանալ նաև կզակին, քթին և ճակատին: Պզուկներն առավել հաճախ թեթևից չափավոր են, բայց որոշ փոքրիկների մոտ առաջանում են ավելի ծանր բորբոքային ակնեներ:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր բշտերն ու պզուկներն են «մանկական ակնե»: Կան նաև այլ պատճառներ, որոնք կարող են պզուկանման ցան առաջացնել ձեր երեխայի մոտ։ Ջերմային ցանը, կոնտակտային դերմատիտը, էկզեման ու կերատոզ պիլարիսը (և այլն) կարող են առաջացնել պզուկանման բշտեր և տարածված են նորածինների ու փոքր տարիքի երեխաների մոտ: Եթե ձեր երեխայի մաշկին որևէ կասկածելի բան եք նկատում, կարևոր է, որ այն վերլուծեք մանկաբույժի հետ` ճիշտ ախտորոշման համար: Ենթադրություն մի արեք, որ դա պարզապես մանկական ակնե է:

 

3. Որոնք են մանկական ակնեի պատճառները

Թեպետ որևէ հստակ պատճառ չի նշվում, գոյություն ունի համընդհանուր կարցիք, ըստ որի մանկական և դեռահասների ակնեների նախատրամադրող գործոնները նույնն են: Մասնավորապես, օրգանիզմում առկա անդրոգենները խթանում են ճարպագեղձերին, որպեսզի ավելի շատ ճարպ արտադրվի: Հավելյալ ճարպը խցանում է ծակոտիները՝ առաջացնելով կետիկներ, որոնք կոչվում են կոմեդոններ:

Մանրէները, որոնք մաշկի բնականոն բնակիչներ են, գտնում են խցանված ծակոտին և այն հարմար բնակատեղի համարելով՝ սկսում են բազմապատկվել: Դա կարող է գրգռել ծակոտին՝ առաջացնելով կարմրություն և այտուցվածություն (բորբոքված պզուկ):

Ակնեի առկայությունը, դեռևս չի նշանակում, որ ձեր երեխան հորմոնալ խանգարում ունի. Ակնե ունեցող շատ փոքրիկների հորմոնների մակարդակը ամբողջովին նորմայի սահմաններում է: Փոխարենը, նրանք պարզապես ավելի զգայուն են ակնեների զարգացմանը նպաստող հորմոնների նկատմամբ:

Շատ հազվադեպ ակնե ունեցող փոքրիկները ունենում են սեռական հասունացմանը նպաստող հորմոնների բավականին բարձր մակարդակ:

Եթե այդպես է, ձեր երեխայի մոտ կդիտվի նաև կրծքագեղձերի զարգացում կամ ամորձիների մեծացում և թևատակերի կամ ցայլքի մազակալում: Այնուհետև, հետագա հետզոտման անհրաժեշտություն կլինի և ամենայն հավանականությամբ, ձեզ կուղղորդեն մանկական էնդոկրինոլոգի խորհրդատվության:

Կարող է լինել նաև գենետիկ գործոն: Հաճախ, ակնե ունեցող փոքրիկների ծնողները կյանքի որևէ շրջանում ունեցել են ակնե:

 

4. Մանկական ակնեի բուժումը

Մանկական ակնեների բուժման ամենատարածված մոտեցումն է «սպասելը, մինչև ինքնուրույն անհետանա»: Քանի որ մանկական ակնեների գերակշիռ մասը մաքրվում է առանց բուժման, հավանաբար, դա այն է, ինչ խորհուրդ է տալիս ձեր մանկաբույժը, հատկապես եթե ակնեները թույլ են:Ձեր փոքրիկին կարող են նշանակվել բուժում, եթե նրանք ավելի ծանր են կամ հետքեր են առաջացնում, որպեսզի դրանք վերահսկվեն: Երեխաների ակնեն բուժվում է այնպես, ինչպես պատանիներինը:

Որոշ դեղեր, որոնք կարող են նշանակվել.

Որոշ մասնագետներ կարծում են, որ այն երեխաները, ովքեր փոքր տարիքում ակնե ունեն, շատ հաճախ դեռահասության շրջանում ունենում են ծանր ակնեներ: Սեռահասունության շրջանում հետևեք ձեր երեխայի մաշկին և եթե նկատեք ակնեի որևէ նշան, դիմեք մաշկաբանի։

Տնային բուժման խորհուրդներ ձեր փոքրիկի ակնեի վերաբերյալ

  1. Զգուշորեն մաքրեք փոքրիկի դեմքը, հատկապես կերակրելուց հետո: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք փափուկ լվացքի կտոր և սովորական ջուր կամ առանց բույրի նուրբ օճառ:
  2. Մի քերեք մաշկը: Ձեր փոքրիկի մաշկը նուրբ է: Քերումը կամ ուժեղ լվացումը արագ չեն մաքրի պզուկները, բայց կգրգռեն մաշկը:
  3. Բշտիկները մի մաքրեք, պոկեք կամ սեղմեք: Թողեք դրանք ինքնուրույն բուժվեն:
  4. Մանկական ակնեն ինքնուրույն մի փորձեք բուժել առանց դեղատոմսով դեղամիջոցների: Դրանք կարող են շատ կոպիտ լինել ձեր փոքրիկի մաշկի համար: Հավանաբար, դրանք անհրաժեշտ էլ չեն, քանի որ նրանք, ամենայն հավանականությամբ, կվերանան առանց բուժման:
  5. Խորհրդակցեք մանկաբույժի հետ ձեր փոքրիկի ակնեների վերաբերյալ: Կարող եք նաև դիմել մանկական մաշկաբանի, եթե փոքրիկի ակնեները ծանր են:

 

5. Խոսք MyKid – ից

Պզուկները կարող է անհանգստացնել ձեզ, որպես ծնող և ավելի շատ, քան ձեր երեխային: Դուք ոչինչ չարեցիք ձեր փոքրիկի մոտ ակնեների առաջացման համար: Դա տարածված մաշկային խնդիր է և ձեր կողմից մաքրության բացակայության պատճառով չի առաջացել:

Հարցրեք ձեր մանկաբույժին, թե որն է փոքրիկի ակնեի բուժմանւ լավագույն եղանակը: Խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր փոքրիկի ակնեները ծանր են, սպիերով կամ եթե մտահոգված եք: Կարող եք նաև մաշկաբանի, մանկաբույժի կամ այլ մասնագետի հետ խորհրդատվության ուղեգիր խնդրել՝ երեխայի համար բուժման ճիշտ պլան մշակելու համար:

Հիշե’ք, որ դա անցողիկ փուլ է: Վայելեք ձեր քաղցրիկ փոքրիկին:

Related posts

Ինչպե՞ս բուժել երեխայի ստամոքսի ցավը

mykid
4 years ago

Դուրս ցցված պորտը և պորտային ճողվածքները երեխաների մոտ

mykid
4 years ago

18-րդ քրոմոսոմի տրիոսամիա և Էդվարդսի համախտանիշ

mykid
4 years ago