mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 33-րդ շաբաթը

 

Այս հոդվածում՝

 

Պտղի զարգացումը հղիության 33-րդ շաբաթում

Հղիության 33-րդ շաբաթում պտուղը շարունակում է ձևավորվել, հասակը՝ գլխի գագաթից մինչ կոնքի շրջան՝30.2սմ:

Պտղի միջին հասակը հղիության 33-րդ շաբաթում գլխի գագաթից մինչև ստորին վերջույթները կազմում է մոտ 43սմ, իսկ քաշը հասնում է՝ 2,2 կգ:

Պտղի աճման արագությունը դանդաղում է: Շարունակվում է ձևավորվել ենթամաշկային ճարպաբջջանքը:

 

Ոսկորներ

Երեխայի ոսկորներն այժմ լիովին ձևավորված են, բայց միևնույն ժամանակ փափուկ և փխրուն են, հատկապես գանգի թիթեղները:

Ոսկրերը պատահաբար չէ, որ փափուկ են, քանի որ դրանք պետք է մնան ճկուն, որպեսզի պտղին թույլ տան անցնել ծննդաբերման նեղ ուղով: Սովորաբար պտուղը դիրքավորվում է գլխով դեպի ներքև` պատրաստվելով արգանդից դուրս գալուն, և մեջքով շրջվում ձախ: Դա այսպես կոչված, գլխային դիրքն է: Սակայն պատահում է, որ պտուղը ոչ ճիշտ դիրք է զբաղեցնում, արգանդում ընդունելով լայնակի դիրք կամ գլխով դեպի վերև: Ժամանակին բժշկին դիմելիս որոշ դեպքերում հնարավոր է լինում ուղղել պտղի դիրքը, ապագայում հեշտացնելով ծննդաբերության ընթացքը:

 

Ռեֆլեքսներ

Պտուղը կարող է բերանով ծծման ռեֆլեքս ունենալ և կուլ տալ ամնիոտիկ հեղուկը։ Մի քանի շաբաթ անց, պտղի մոտ ծծման ռեֆլեքսն ավելի կզարգանա:

Այնուամենայնիվ, ծծման ու կլլման ակտը համակարգված չեն մինչ 32-34 շաբաթականը, իսկ ծծման ռեֆլեքսը լիովին չի հասունանում մինչև հղիության 36-րդ շաբաթ:

 

Վաղաժամ ծննդաբերություն

Հղիության ընթացքում, հատկապես երրորդ եռամսյակում, հրատապ է ընկերքի շերտազատման վտանգը: Շերտազատման պատճառ կարող են լինել վնասվածքները, արգանդի միոման, հեստոզը, զարկերակային բարձր ճնշումը, հարաբերական կարճ պորտալարը (նորմալ երկարության պորտալարը, որը երեխայի դիրքի պատճառով արգանդի ներսում ձգվում է) կամ բացարձակ կարճ պորտալարը (այն ֆիզիոլոգիապես բավարար երկարություն չունի, որպեսզի փոքրիկը կարողանա արգանդում նորմալ տեղակաշարժվել): Ընկերքի շերտազատումը ոչ միշտ է արտահայտվում արյունահոսությամբ, երբեմն նրա ախտանիշն է ուժեղ մշտական ցավը՝ տեղակայված մեկ տեղում: Որովայնում երկարատև լոկալ ցավի ժամանակ, որն ուղեկցվում է գլխապտույտով և թուլությամբ, անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել:

 

Ախտանիշներ այս շաբաթ

Երրորդ եռամսյակում կարող եք զգալ արգանդի ավելի ուժեղ և անկանոն կծկումներ: Կաթնագեղձերից հնարավոր է դալի՝ թափանցիկ հեղուկի արտազատում:

Հաճախ առաջանում են ցավեր կողոսկրերի շրջանում: Փորձեք սնվել քիչ և հաճախակի: Երբեք մի պառկեք անմիջապես ուտելուց հետո: Մինչև հղիության 36-րդ շաբաթը թույլատրելի է շաբաթական 400 -500 գ քաշի ավելացումը:

 

 

 

Խնամքի մասին խորհուրդներ

Հղիության երրորդ եռամսյակի գանգատների դեպքում, երբեմն միակ բանը, որ կարող եք անել կողոսկրերի ցավից և շնչահեղձությունից ախտանիշներից լիովին ազատվելու համար, համբերատար լինելն է, քանի որ հավանաբար ավելի լավ կզգաք ձեր երեխայի ծնվելուց մի քանի շաբաթ անց: Այնուամենայնիվ կան մի քանի բաներ, որոնք կօգնեն Ձեզ դրանք հաղթահարել:

 

Դժվարաշնչություն և ցավ կողոսկրերում

Կողոսկրերի ցավն ու դժվարաշնչությունը հաճախ ընթանում են միմյանց զուգահեռ, հատկապես երրորդ եռամսյակում: Ահա մի քանի խորհուրդ ցավի և անհարմարության դեմ պայքարի համար՝

 

Երբեմն Դուք չեք կարող որևէ բան անել՝ բացի սպասելուց։ Դուք պետք է պարզապես կարողանաք համակերպվել նման ժամանակավոր ախտանշանների և անհարմար զգացողությունների հետ մինչև երեխայի ծնվելը։

Այս պահին մեծ ուշադրություն է սևեռված ձեր մոտալուտ ծննդաբերությանը և, իհարկե, հոգ տանելուն երեխայի մասին: Բայց շատ կարևոր է հիշել, որ ծննդաբերությունից հետո նույնպես պետք է հոգ տանեք ձեր մասին: Դա նշանակում է, որ պետք է նախապես մտածել հետծննդյան շրջանի մասին և ձեռք բերել հետծննդյան որոշ պարագաներ:

 

 

Հատուկ նկատառումներ

 

Առաջիկա այցեր բժշկին

Քանի որ, ամենայն հավանականությամբ, դեռևս շարունակում եք գնալ ձեր այցելությունները հիվանդանոց՝ երկու շաբաթը մեկ, կարող եք հաջորդ շաբաթ ՝ 34 շաբաթվա ընթացքում, վերադառնալ ձեր բժշկի աշխատասենյակ ՝ ստուգման:

Ձեզ կարող են առաջարկել կապույտ հազի պատվաստանյութեր 27-36րդ շաբաթների ընթացքում, քանի որ այն առաջարկվում է CDC- ի կողմից:

B խմբի ստրեպտոկոկերի (որը կոչվում է նաև GBS կամ beta strep) սկրինինգային ստուգում սովորաբար տեղի է ունենում 36-ից 38-րդ շաբաթների ընթացքում:

 

Հատուկ նկատառումներ

Պրեէկլամպսիա(ՊԷ) հղիության ախտաբանություններից մեկն է, որը բնութագրվում է զարկերակային գերճնշումով և հաճախ մեզում սպիտակուցի զգալի քանակությամբ (պրոտեինուրիա): Այս ախտորոշումը դրվում է հղիության 20-րդ շաբաթից հետո: Ծանր ձևերի դեպքում կարող է առաջանալ արյան կարմիր բջիջների քայքայում, թրոմբոցիտների քանակի նվազում, լյարդի ֆունկցիայի ընկճում, երիկամների դիսֆունկցիա, այտուց, հևոց՝ թոքերում

հեղուկի կուտակման հետևանքով:

Պրեէկլամպսիայի զարգացման ռիսկի գործոններն են՝

 

Պրեէկլամպսիան հանդիպում է ծննդկանների 5%-ի, իսկ էկլապմսիան՝ 2.5%-ի մոտ:Այն սովորաբար զարգանում է հղիության 20­րդ շաբաթից հետո եւ սահմանվում է որպես նոր զարգացած հիպերտենզիա՝ նոր զարգացած պրոտեինու­ րիայի զուգակցությամբ: Այս երկու չափանիշները պրեէկլամպսիայի դասական բա­ղադրիչներն են, սակայն որոշ կանանց մոտ դրանք կարող են դրսեւորվել հիպերտեն­զիայով եւ բազմօրգանային ախտահարման այլ նշաններով՝

Պրեէկլամպսիայի վաղ հայտնաբերումը կարևոր է էկլամպսիայի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։

Եթե ​​ ձեզ մոտ ախտորոշվել է «մեղմ» կամ թույլ պրեէկլամպսիա, ապա ձեր բժիշկը կշարունակի պարբերաբար ստուգել զարկերակային ճնշումը և մեզը: Գոյություն ունի էկլամպսիայի կանխորոշման և կանխարգելման որոշ մեթոդներ՝

 

Փոքրիկի մասին

Եթե ձեր մայրական ​​ բնազդը արեն գործի է դրվել, ապա օգտագործեք դա ձեր օգտին, հատապես երբ էներգիայով լի եքո: Հավանաբար, արդեն ամեն իիչ պատրաստ է եք ծննդաբերության համար, ուստի այս շաբաթը հիանալի ժամանակ է սկսելու ծանոթանալ հետծննդաբերական շրջանի մասին և ծննդաբերությունից հետո պատրաստվել հոգ տանել ձեր և նորածնի մասին:

Related posts

Ձեր հղիության 35-րդ շաբաթը

mykid
2 years ago

Որքա՞ն ժամանակ անց սեռական հարաբերությունից հետո դուք կհղիանաք

mykid
4 years ago

Ձեր հղիության 22-րդ շաբաթը

mykid
4 years ago