mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիությունը շաբաթ առ շաբաթ

Բարի գալուստ «Իմ հղիությունը շաբաթ առ շաբաթ» ուղեցույց: Ձեր մարմինը ստեղծված է զարմանալի բաներ անելու համար և վստահորեն կարելի է ասել, որ այն ամենը ինչ տեղի է ունենում ձեր հղիության 40 շաբաթների ընթացքում ամենաանհավանական բաներից մեկն է: Երբեմն կարող է թվալ, որ առանձնահատուկ ոչինչ չի պատահում, սակայն յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում տեղի են ունենում մեծ և փոքր փոփոխություններ, որոնք օգնում են ձեր երեխայի զարգացմանը և նախապատրաստում ձեր մարմնին ծննդաբերության: Հղիությունը բնութագրվում է երեք եռամսյակներով:

Այս ուղեցույցում ներկայացված ակնարկները, պատկերացում են տալիս ձեզ այն ամենի մասին, ինչը կարող եք կանխատեսել ձեր հղիության փուլերի և անցնող յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում տեղի ունեցածի մասին ներառյալ.

Եվ յուրաքանչյուր շաբաթ պատրասվում է այսպիսի մի ցուցակ, որպեսզի կարողանաք վստահ լինել, որ կենտրոնանում եք ձեռք բերված կարևորագույն խնդիրների վրա: Անկախ նրանից, թե համարվում է այս ամենը ձեզ համար նորույթ կամ կրկնողություն , այնուամենայնիվ հղիությունը կարող է թվալ զարմանալի, շփոթեցնող, ցնցող և դրանց միջև եղած այլ բաներ (երբեմն միևնույն ժամանակ): Մենք ուղեկցում ենք ձեզ անցնել այն ամենի միջով, ինչին դուք վաղ թե ուշ պետք է առերեսվեք և քայլ առ քայլ տեղեկատվություն տրամադրելով ձեզ ՝ օգնելով այդ ամենը հասկանալու, հաղթահարելու և ճիշտ որոշումներ կայացնելու համար, որոնք լավագույնս կօգնեն են ձեզ և ձեր ապագա երեխային:

Զուգընկերների համար

Զուգընկերները ամեն շաբաթ կարող են գտնել նաև հատուկ բաժին , նախատեսված իրենց համար:

Հղիության քառասուներորդ շաբաթում ձեզ մոտ կարող են մնացած լինել որոշ հարցեր և մենք այստեղ ենք ձեզ օգնելու համար:

Սկսեք կարդալ `գաղափար կազմելու համար, թե ինչ է ենթադրում յուրաքանչյուր եռամսյակ, այնուհետև շաբաթ առ շաբաթ անցեք ակնարկներին ՝ ավելի մոտիկից ծանոթանալու համար, թե յոթ օրում ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Թող սա լինեն ձեր հղիության ամենաառողջ և երջանիկ ինն ամսիները: Մենք շատ շնորհակալ ենք, որ ձեզ հետ միասին սկսելու ենք այս ճանապարհորդությունը:

Առաջին եռամսյակ (1-ից մինչև 13-րդ շաբաթ)

Չնայած ձեր հղիության այս փուլը տևում է երեք ամիս, այն համարվում է ամենակարճ եռամսյակը: Պատճառը նրանում է, որ շատ կանայք չեն գիտակցում, որ առաջին ամսվա ընթացքում հղի են: (Տնային հղիության թեստերը սովորաբար դրական չեն ցույց տալիս մոտակա մեկ շաբաթ:)

Առաջին եռամսյակը համարվում է ամենակարճը, քանի որ շատ կանանց մոտ տևում է չորս շաբաթ, որպեսզի գիտակցեն, որ հղի են: Ավելին, 1-ին և 2-րդ շաբաթներն իրականում այն ​​շաբաթներն են, երբ դուք ունենում եք օվուլյացիա և դաշտան: Այսպիսով, ընդանուր առմամբ հղիության տևողությունը քառասուն շաբաթ է, և այսպիսով պաշտոնապես հետ հաշվարկը սկսվում է ձեր հղիությունից մոտ երկու շաբաթ առաջ:

Ախտանիշներ

Ձեր երեխան դեռ չի հայտնվի մինչև երկրորդ եռամսյակը, բայց դուք կարող եք նկատել մինչ այդ հղիության արտաքին նշաններ, ինչպիսիք են կրծքերի այտուց և փոփոխություններ մաշկի վրա: Մինչդեռ որովայնի շրջանում կարող եք որոշակի փոփոխություններ զգալ, դա սովորաբար պայմանավորված է հղիության հետ կապված փքվածությամբ և գազերով, այլ ոչ թե երեխայի աճով: Այնուամենայնիվ մինչև առաջին եռամսյակի ավարտը, ամենայն հավանականությամբ, ձեր քաշը կավելանա 0.5-2(կգ)-ով:

Ի՞նչ ակնկալել

Վաղ ախտանիշներ- Հղիության հորմոնը՝ մարդու խորիոնիկ գոնադոտրոպինը (ՄԽԳ) ի հայտ է գալիս օրգանիզմում, կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու-երեք օրվա ընթացքում, և հասնում է իր գագաթնակետին 10 շաբաթների ընթացքում: Այն արտադրվում է ձեր աճող ընկերքի բջիջների կողմից և նպաստում է էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների արտազատմանը: Այս ամենը նպաստում է վաղ հղիության բազմաթիվ հնարավոր (բայց ոչ երաշխավորված) ախտանիշների առաջացմանը, ինչպիսիք են սրտխառնոցը, հոգնածությունը և այրոցի զգացումը: Այս ախտանիշների արտահայտվածությունը նվազում է երկրորդ եռամսյակի ընթացքում, երբ ՄԽԳ-ի սինթեզի մակարդակն ընկնում է:

Նախածննդյան հանդիպումներ

Իհարկե, այս եռամսյակում դուք կսկսեք ձեր հանդիպումները նախածննդյան ժամանակահատվածում ուստի կարևոր է, որ դուք ունենաք բժիշկ մասնագետ, ում կվստահեք և կկարողանաք նրա հետ համատեղ աշխատել: Ոչ մի կանոն չկա, որ այն բժիշկը, ով ենթարկել է ձեզ տարեկան ստուգումների և բուժման, պետք է լինի այն նույն բժիշկը, որին դուք տեսնելու եք ձեր հղիության ողջ ընթացքում:

Ձեր երեխայի(պտղի) զարգացումը

Չնայած, որ հղիության առաջին եռամսյակը շատ չի ազդում ձեր արտաքին ֆիզիկական փոփոխությունների վրա, այնուամենայնիվ տեղի են ունենում բազմաթիվ պրոցեսներ, որոնք հնարավոր չէ տեսնել: Հղիության առաջին օրը սերմնահեղուկը և ձվաբջիջը դեռ չեն հանդիպում: Առաջին եռամսյակի 6-րդ շաբաթվա ընթացքում սկսում են ձևավորվել ձեր երեխայի փոքրիկ դեմքը, գանգը և ուղեղը:

Առաջին եռամսյակի ավարտին փոքրիկ երեխան ունի ավելի քան 7.6 սմ երկար և ձևավորված ձեռքեր, ոտքեր, աչքեր, բաբախող սիրտ և այլն: Իրականում ձևավորված են բոլոր օրգանները, մկանները, վերջույթները և նույնիսկ երեխայի սեռական օրգանները: (Այնուամենայնիվ, մինչև 20-րդ շաբաթ դուք չեք կարող իմանալ երեխայի սեռը):

Էտապներ/Milestones

Առաջին եռամսյակի ավարտին պտղի մոտ արդեն սկսել են ձևավորել բոլոր օրգանները, մկանները և վերջույթները: Նրա արյան շրջանառության և միզատար համակարգերը գործում են դանդաղորեն սկսվում է պտղի կմախքի կալցիֆիկացումը, նրա ոսկրածուծը սկսում է արտադրել արյան սպիտակ բջիջներ, իսկ ձայնալարերը մոտենում են իրենց հասունացմանը:

Օգտակար խորհուրդներ

Սկսեք բժիշկ փնտրել:

Եթե ​​դուք դա դեռ չեք արել, ժամանակն է արդեն սկսել ուսումնասիրել մանկաբարձներին ու գինեկոլոգներին և նրանց միջև եղած տարբերությունները , ինչպես նաև խորհրդակցեք ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ: Հենց որ պայմանավորվեք ձեր բժշկի հետ հանդիպան, ապա հանդիպում ունենալուց հետո կարող եք ակնկալել, որ նրան կտեսնեք յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ, մինչև երկրորդ եռամսյակի ավարտը: (Այս փուլում ձեր այցելությունների հաճախականությունը մեծանում է):

Ժամանակից շուտ պետք չէ անցնել ուլտրաձայնային հետազոտություն

Մինչ առաջին եռամսյակում դուք կարող եք անհամբեր սպասել ձեր ապագա երեխայի ուլտրաձայնային հետազոտմանը, գուցե դա դեռ չկարողանաք անել: Հղի կանանց մեծամասնության համար առաջին եռամսյակի ուլտրաձայնային հետազոտումը դեռ պարտադիր չի համարվում, քանի որ մինչև երկրորդ եռամսյակը չեք կարող տեսնել չծնված երեխայի հստակ պատկերը: Վստահ եղեք, եթե ամեն ինչ լինի պլանի համաձայն, ապա ձեր երեխայի զարգացումն կընթանա ճիշտ ձևով առանց որևէ խնդրի առաջացման:

Երկրորդ եռամսյակ (14-ից մինչև 27-րդ շաբաթ)

Ապագա մայրերի մեծ մասի համար ,որպես միջին եռամսյակը, այն համարվում է ամենահեշտը: Պատճառը՝ նոր ձևավորված ընկերքը արտադրում է ավելի շատ պրոգեստերոն՝ հորմոն, որն անհրաժեշտ է պտղին արգանդի պատին ամուր մնալու համար:

Ախտանիշներ

Պրոգեստերոնի այս աճը համընկնում է մարդու խորիոնային գոնադոտրոպին հորմոնի (ՄԽԳ) արտադրության նվազման հետ: Այս կերպ Դուք կարող եք ձեզ նորից հղիության ընթացքոպմ լավ զգալ, վայելելով էներգիայի և ախորժակի բարձրացումը: Անկախ ձեր ախորժակից, կանանց մեծամասնությունը ակնկալում են, որ երկրորդ եռամսյակում շաբաթական 0.5 կգ քաշ են հավաքելու, ինչի արդյունքում 27-րդ շաբաթվա վերջում նրանց մարմնի ընդհանուր քաշը ավելանալու է 5.5- 6 կգ-ով: Երկրորդ եռամսյակը համարվում է ամենադյուրինը, պրոգեստերոնի քանակի ավելացման պատճառով, բերելով էներգիայի և ախորժակի բարձրացման:

Ի՞նչ ակնկալել

Ճշմարտությունն նրանում է, որ երկրորդ եռամսյակում, ամենայն հավանականությամբ, դուք ձեզ ավելի լավ եք զգում, քան առաջին եռամսյակում, բայց դա բոլորովին էլ անախտանիշ չէ: Օրինակ, երբ մոտենում է երկրորդ եռամսյակի ավարտը, կարող եք սկսել պատրաստվել արգանդի Բրեքսթոն Հիքս կոչվող կծկումներին: Շարունակվելով հորմոնների սինթեզը ձեր երեխան անընդհատ աճում է ավելի ու ավելի շատ տեղ զբաղեցնելով (ստիպելով ձեր մարմնին ընդարձակվել):

Տերմիններ, որոնք անհրաժեշտ է իմանալ.Բրեքսթոն Հիքս

Բրեքսթոն Հիքս- կոչվող կծկումների կիրառումը իրականացվում է երկրորդ եռամսյակի ավարտից սկսած : Չնայած, որ ցանկացած կին յուրովի է և նրանցից յուրաքանչյուրը տարբերվում է մեկը մյուսից, ահա հղիության որոշ կողմնակի ազդեցություններ , որոնք բավականին տհաճ են և արտահայտվում են բազմաթիվ հղի կանանց երկրորդ եռամսյակում.

Կարող է դիտվել նաև երակների վարիկոզ լայնացում, չնայած որ ցավ չեք զգում: Ինչպես նաև կարող եք նկատել մաշկային փոփոխություններ, ինչպիսիք են ստրիաներ և խալերի աճ:

Ձեր երեխայի(պտղի) զարգացումը

Անկախ նրանից, թե ինչպես եք ձեզ զգում, այս ընթացքում պտղի մոտ տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ:

Պտուղը երկրորդ եռամսյակը ուղղակիորեն սկսում է 0.02կգ քաշով և դրա ավարտին, հասնելով մինչև 1¼կգ: Ինչպես նաև Ձեր երեխան կաճի ավելի քան 25 սմ՝ երկարությամբ , հասնելով մինչև 33 սմ-ի, մինչ եռամսյակի ավարտը:

Այս հսկայական աճի ժամանակահատվածում ձեր չծնված երեխայի լյարդը, փայծաղը և վահանաձև գեղձը, բոլորը սկսում են ստանձնել իրենց համապատասխան պարտականությունները: Երեխայի ուղեղն ու նյարդային վերջավորությունները արդեն բավականաչափ հասուն են, որպեսզի այժմ կարողանա զգալ հպումներ: Պտղի փափուկ և ճկուն կմախքը սկսում է օսիֆիկացվել կամ կարծրանալ:

Մոտ 22-րդ շաբաթվա ընթացքում պտղի փոքրիկ սրտի բաբախյունը կարող է լսվել, եթե ձեր զուգընկերը ականջ դնի ձեր որովայնին, հնարավոր է լսվի ՝զկրտոց, քանի որ ձեր ապագա երեխան այժմ զբաղված է ամնիոտիկ հեղուկ կուլ տալով: Միևնույն ժամանակ, երեխայի լսողական համակարգը բավականաչափ զարգացած է, որպեսզի նա կարողանա լսել ձեզ:

 

Էտապներ

Երկրորդ եռամսյակում տեղի են ունենում բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ, ինչպիսիք են , երեխայի առաջին շարժումներն ու հարվածները, ինչպես նաև սեռի ուսումնասիրումը:

Մոտավորապես երկրորդ եռամսյակի կեսին դուք ունենալու եք շատ նշանակալի պահեր, քանի որ տեսանելի է դառնում ձեր որովայնը, որին այդքան երկար սպասում եք, հավանաբար տեսանելի կլինի մյուսների համար նույնպես մոտ 20-րդ շաբաթվա ընթացքում: Հենց այս ժամանակաընթացքում կսկսեք զգալ ձեր երեխայի առաջին շարժումները: (Կարող եք ցույց տալ և զգալ շարժումները արդեն իսկ մի քանի շաբաթ ավելի շուտ, եթե սա ձեր առաջին երեխան չէ): Մոտավորապես 18-20րդ շաբաթվա ընթացքում դուք կիմանաք երեխայի սեռը, երբ ուլտրաձայնային հետազոտման ընթացքում տեսանելի կլինեն երեխայի սեռական օրգանները։

Երկրորդ եռամսյակի ավարտին ձեր երեխան շատ նման է այն մարդուն, որին դուք կհանդիպեք 40-րդ շաբաթվա ընթացքում, չնայած շատ ավելի փոքր և կնճռոտ: Պտղի աչքերը և ականջները տեղափոխվել են ճիշտ տեղում և նրա ձեռքերն ու ոտքերը այժմ համասեռ են մարմնի մնացած մասերին: Ամենահետաքրքիրն այն է, որ այս եռամսյակի ընթացքում դուք կկարողանաք տեսնել ձեր դեռ չծնված երեխային ՝ ի շնորհիվ 20-րդ շաբաթվա ընթացքում կատարված ուլտրաձայնային հետազոտության:

Օգտակար խորհուրդներ

Կիսվեք նորություններով:

Ըստ «March of Dimes» ամերիկյան կազմակերպության ուսումնասիրությունների, երկրորդ եռամսյակի ընթացքում հղիության արհեստական ​​ընդատման հավանականությունը կազմում է՝ 1-5%:

Այս գիտելիքներով զինված, ծնողներից շատերն այժմ ուզում են են կիսվել իրենց նորություններով, տարածելով ավելի մեծ միջավայրի հետ։

Նախորոք պլանավորում: Չնայած 40-րդ շաբաթը կարծես դեռ հեռու է, այժմ ժամանակն է մտածել մանկաբարձական խնամքի համար , ինչպես նաև սկսել մտածել երեխայի խնամքի և արձակուրդի մասին, եթե դուք աշխատում եք տանից դուրս, և դուք մոտենում եք նաև ձեր ճանապարհորդելու վերջին հնարավորությանը, մինչ ծննդաբերություն:

 

Երրորդ եռամսյակ ( 28-ից մինչև 40-րդ շաբաթ)

Մինչ Դուք դեռ հղի եք, երրորդ եռամսյակի ընթացքում, կանանց մեծամասնությունը ծնում է 37-ից 39 շաբաթների ընթացքում, մնացածը `42-րդ շաբաթվա ընթացքում կամ ավելի շուտ: Երկվորյակներով հղի կանանց մի մասը ծննդաբերում են մոտ 37-րդ շաբաթվա ընթացքում: Երրորդ եռամսյակը Ձեզ համար կարող է լինել ամենաբարդը, քանի որ Ձեր օրգանիզմը ենթարկվում է ծննդյան և մայրության հոգեհուզական փոփոխություններին: Անկախ այն բանից, թե որ կատեգորիայի մեջ եք ընկնում, կապված Ձեր երեխայի մարմնի քաշի և հուզական ապրումների՝ առաջիկա ծննդաբերման պատճառով, այս վերջին փուլում , դառնում եք ավելի անկայուն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, անընդմեջ ենթարկվելով սթրեսի և բուռն հոգեհուզական փոփոխությունների:

 

Ախտանիշներ

Երրորդ եռամսյակի սկզբում, ամենայն հավանականությամբ Ձեր քաշը կավելանա 8- 11 կգ-ով: Քաշի այս կայուն աճը շարունակվում է ևս երկու ամիս: Այնուհետև, մոտ 37-րդ շաբաթվա ընթացքում ձեր մարմնի ընդհանուր քաշը, ամենայն հավանականությամբ կպահպանվի 11.5- 16 կգ:

Մարմնի ընդհանուր քաշի ավելացումը գումարելով նաև այն փաստը, որ որովայնը ձգում է ողնաշարը առաջ կարող է վատթարանել մեջքի ցավերը: Մինչդեռ գերլցված և ընդլայնված արգանդը ճնշում է գործադրում որովայնի վրա գուցե և առաջացնելով թութք:

Ինչպես նաև հավանական է, որ արգանդը ճնշում կգործադրի ստոծանու վրա խոչընդոտելով շնչառությունը և առաջ բերելով այրոցի ինտենսիվության բարձրացման: Միևնույն ժամանակ, ձեր թոքերը և աղիքները նույնպես գտնվում են փոփոխված դիրքում՝ ձեր երեխայի աճին զուգընթաց փոխվում է դրանց տեղակայումը:

 

Ի՞նչ ակնկալել

Այս բոլորը կարող են առաջ բերել ցավի, այտուցի և քնի խանգարման : Այնուամենայնիվ, ձեր վերջին եռամսյակի կեսին, դուք կարող եք որոշակի թեթևություն զգալ «կայծակնային» կերպով, այն այնպիսի տերմին է, որն օգտագործվում է այն դեպքում, երբ պտուղը ծննդաբերական ուղիով իջնում է ներքև: Ցավոք, պտղի ցած իջեցումը մեծացնում է ճնշումը ձեր միզապարկի վրա:

Ծննդաբերության օրվան ավելի ու ավելի մոտենալիս ձեր օրգանիզմում նկատում եք նուրբ փոփոխություններ: Օրինակ, Բրեքսթոն Հիքսի կծկումներն այժմ կարող են տեղի ունենալ ավելի հաճախ: Եվ մոտավորապես 31-րդ շաբաթվա ընթացքում ձեր կրծքերը կարող են սկսել արտազատել բաց-դեղնավուն հեղուկանման նյութ, որը կոչվում է կոլոստրում:

Բացի այդ,որպես հավելում ձեր մարմինը արտադրում է մեծ քանակությամբ Ռելաքսին կոչվող հորմոն, ինչը թուլացնում է ձեր գոտկատեղում գտնվող կապաններն և ոսկրերը, ինչ թույլ է տալիս երեխային սահուն կերպով դուրս գալուն և նաև հրահրում է անփույթ քայլվածքին հղիության ուշ շրջանում։

Էստրոգենի սինթեզի մակարդակը բարձրանում է , փափկեցնելու (հարթեցնելու) և ընդլայնելու կամ բացելու արգանդի վզիկը։ Արդյունքում, լորձաթաղանթային խցանը , որը պաշտպանում է արգանդի վզիկը բակտերիաների ներխուժումից, սկսում է բարակել:

 

Ավելի շատ այցեր բժիշկին

Այս ընթացքում Ձեր բժիշկը ուշադիր հետևելու է ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխային: Երրորդ եռամսյակում ձեր նախածննդյան այցերը վերանշանակվում են՝ ամսեկան մեկ անգամվա փոխարեն, շաբաթը երկու անգամ: Այնուհետև, մոտավորապես 36-րդ շաբաթվա ընթացքում, դուք կսկսեք ամեն շաբաթ այցելել ձեր բժշկին կամ մանկաբարձին:

 

Գլխավոր ավարտ:

Եվ, իհարկե, երրորդ եռամսյակի ամեկարևոր ու գլխավոր եզրափակումը դա ծննդաբերությունն ու փոքրիկի լույս աշխարհ գալն է: Դուք կիմանաք, թե երբ են սկսվում ձեր կծկումները:

 

Օգտակար խորհուրդներ

Վայելեք զվարճանքը

Այս եռամսյակը կարող է լինել առավել դժվար, բայց այն կլնի նաև հագեցված իրադրձություններով: Երբ ձեր զուգընկերը ձեռքը դնում է ձեր որովայնին, նա կարող է զգալ փոքրիկի շարժումները, և նրա հարվածները: Եվ արդեն բավականին շոշափելի է դառնում նրա շարժումներն, քանի որ այժմ դրանք դարձել են ավելի հաճախակի: Շուտով դուք կկարողանաք տեսնել, թե ինչպես է նա ներսից հարվածներ հասցնում:

 

Ձեր երեխայի(պտղի) զարգացումը

Երբ դուք անցնում եք , ծննդաբերման օրվան տանող այս բոլոր հիմնական փոփոխություններով, ինչպես ձեր երեխան: Սա արագացված տեմպով պտղի աճի և զարգացման ավարտի ժամանակն է: 12 շաբաթների ընթացքում ձեր փոքրիկը հասնում է մոտ 2.3-կգի, որը որ վերջին եռամսյակի սկզբում ավելի քան 1-կգ է և արդեն ծնվելիս քաշը դառնում է մոտ 3կգ:

Մինչև երրորդ եռամսյակը չծնված երեխայի ուղեղի մակերեսը գրեթե հարթ է: Այժմ, ուղեղի հյուսվածքի զարգացման շնորհիվ, այն լցվում է ակոսներով և ծալքերով: Եվ այն շարունակում է հասունանալ ամբողջ եռամսյակի ընթացքում ՝ ավելանալով մեկ երրորդով՝ 35 և 39 շաբաթների միջև:

Այս վերջին շաբաթների ընթացքում ձեր երեխայի թոքերը և լյարդի զարգացումը, նույնպես կայուն կերպով շարունակվում են: Քանի որ ուղեղը, լյարդը և թոքերը ևս մեկ շաբաթ են պահանջում հասունանալու համար, երեխայի ծնունդը համարվում է «վաղաժամկետ», եթե նա ծնվել է 37-ից 38 շաբաթների ընթացքում:

Էտապներ

39-րդ շաբաթվա ընթացքում ձեր երեխան լիովին զարգանում է և ֆիզիկապես պատրաստ է լույս աշխարհ գալուն: Վերջապես, երեխայի ոսկրերը լիովին ձևավորվում են, բայց երեխայի գանգի ոսկրերը մնում են ճկուն, որպեսզի նա կարողանա հեշտությամբ անցնել ծննդյան ուղիով: Արդեն 39-րդ շաբաթվա ընթացքում ձեր երեխան չի կարող էլ ավելի ֆիզիկապես պատրաստ լինել: Փոխարենը, նա օգտագործում է այդ ժամանակը պատշաճ կերպով դիրքավորելու և շուտափույթ լույս աշխարհ գալու համար:

 

Ծննդաբերություն

Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ պլանի, դուք կծննդաբերեք մոտ 40-րդ շաբաթվա ընթացքում, չնայած շատ կանանց մոտ այն լինում է դրանից առաջ կամ հետո:

Ձեր ծննդաբերությունը կարող է հետևել ձեր ծննդաբերման պլանին կամ ունենալ լրիվ այլ պատկեր, քան դուք պատկերացրել եք, հնարավոր է ավարտվելով կեսարյան հատումով, երբ դուք մտադրվել էիք ծննդաբերել բնական ճանապարհով:

Անկախ ամենից, ձեր օրգանիզմը պատրաստվել է այս պահին ողջ հղիության ընթացքում: Փորձեք հանգստանալ, ձեր բժշկի ընտրության հարցում, ում վրա կարող եք հույս դնել, ապավինեք ձեզ աջակցող թիմին ` ձեր ցանկությունը ցավազրկման համար:

Այս ուղեցույցում հղիության վերջին շաբաթների մասին ակնարկը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ տարբեր ծննդաբերությունների և ծննդաբերության սցենարների, ինչպես նաև այն, ինչ կարող եք ակնկալել ինչպես ծննդաբերության ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Կարող է թվալ, որ այս օրը հավերժ կմնա անցյալում, բայց դուք չեք էլ հասցնի աչք թարթել հետ նայելու համար: Եվ այն, ինչը երբեմն չափից երկար էր թվում,ավարտին հասնելու համար, անպայման կծառայի իր նպատակին:

Related posts

Ինչ է նշանակում ունենալ առաջադիր ընկերք

mykid
4 years ago

Ձեր հղիության 28-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 32-րդ շաբաթը

mykid
2 years ago