mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության առաջին շաբաթը

 

Այս հոդվածում՝

Բարի գալուստ ձեր հղիության ճանապարհորդության սկիզբ: Ձեզ հետ աշխատող բժիշկը, հաշվարկում է Ձեր հղիության ժամկետը , վերջին մենստրուալ շրջանի առաջին օրվանից: Այսպիսով, ձեր հղիության 40-շաբաթական հաշվարկը սկսվում է արդեն հիմա, երեխայի բեղմնավորումից երկու շաբաթ առաջ:

Առաջին շաբաթվա ընթացքում տեխնիկապես դուք հղի չեք, բայց սա նախապատրաստման կարևոր ժամանակահատված է: Մինչ ձեր օրգանիզմը սկսում է նոր ցիկլ ՝ հղիության համար, դուք և ձեր զուգընկերը կարող եք պատրաստվել ՝ բաց խոսելով ձեր զգացմունքների , առողջ ապրելակերպի , ակնկալիքների, և հետագա բժշկի ընտրության մասին: Եթե դուք արդեն անցել եք հղիության թեստը եւ նկատել եք վարդագույն գծեր, ամենայն հավանականությամբ, դուք ավելի հեռու եք, քան կարծում եք: Տնային պայմաններում հղիության թեստերի մեծ մասը հայտնաբերում է հղիություն՝ բեղմնավորումից երկու շաբաթ անց, այնպես որ հղիությունը կարող է լինել արդեն չորրորդ շաբաթում:

Երեխայի զարգացման առաջին շաբաթ

Մինչ պտղի աճը, Ձեր օրգանիզմը նախապատրաստվում է հղիությանը։ Դաշտանային ցիկլի ընթացքում արգանդի ներքին շերտը կամ էնդոմետրիումը պատռվում է վերջին ցիկլում չբեղմնավորված ձվաբջջի հետ:

Դաշտանից 3-7 օր անց, ձվարաններում ձևավորվում է նոր ձվաբջիջ, որը ազատ է արձակվում օվուլյացիայի ընթացքում և արգանդի էնդոմետդիումը կամ նեքին շերտը սկսում է հաստանալ, որպեսզի բեղմավորումից հետո ընդունի այդ ձվաբջջին:

Այս շաբաթ ձեր ընդհանուր ախտանիշները

Ախտանիշներ, որոնք դուք զգում եք առաջին շաբաթվա ընթացքում, դեռ պետք չէ վերագրել հղիության հետ: Այս շաբաթվա ընթացքում Ձեր ունեցած տհաճ զգացումները, դեռ միայն դաշտանի պատճառով է:

Այս կերպ Դուք կարող եք զգալ Ձեզ այնպես , ինչպես սովորաբար ձեր դաշտանային ցիկլի ժամանակահատվածում: Որոշ կանանց մոտ դաշտանային ախտանիշներն ընդհանրապես չեն արտահայտվում, բայց մյուսների համար հորմոնալ տատանումները կարող են հանգեցնել որոշ խնդիրների, ինչպիսիք են՝

Անձնական խնամքի խորհրդատվություն

Ժամանակն է ստեղծել Ձեր ապագա երեխայի համար առավել նպատակահարմար և առողջ միջավայր: Եթե ​​դուք առողջ եք սնվում և վարում եք ակտիվ կենսակերպ, դա հիանալի է: Եթե կարիք կա փոփոխել Ձեր կենսակերպը առողջության բարելավման համար , ապա երբեք ուշ չէ սկսելը: Ոչ մեծ փոփոխությունները որոշ ժամանակ հետո կարող են հանգեցնել հետագա մեծ փոփոխությունների առաջացման, ներառելով Ձեր հղիության ընթացքը և առողջական վիճակը:

Գնահատեք ձեր սննդակարգը

Առողջ, հավասարակշռված սննդակարգը, որը լի է օգտակար սնունդով, ապահովում է ձեր օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով և սննդանյութերով: Ճիշտ սնունդը ձեզ տալիս է էներգիա և օգնում է Ձեզ խոսափել հղիության ընթացքում մի շարք տհաճություններից: Ճիշտ և օգտակար սննդակարգը բարելավում է ձեր առողջությունը հղիության ժամանակ, ինչպես նաև ձեր ապագա երեխայի առողջության երկարակեցությունը:

Ֆոլաթթվի(Vit-B9) ընդունում

Ֆոլաթթուն սննդի մեջ պարունակվող վիտամին B9- ի բնական ձև է: Դա անհրաժեշտ է հղիության ընթացքում Ձեր և ձեր աճող երեխայի առողջության ինչպես նաև զարգացման համար: Բայց միշտ չէ, որ հաջողվում է ստանալ ֆոլաթթվի անհրաժեշտ քանակը, սննդի միջոցով: Ֆոլաթթուն որը համարվում է հավելանյութ, ֆոլատի սինթետիկ ձևն է, որը հայտնաբերվում է նախածննդյան վիտամինային շատ ապրանքատեսակներում, բայց կարող եք գտնել նաև ֆոլաթթվի ակտիվ ձևերով հավելումներ (որոնք հաճախ կոչվում են L-մեթիլֆոլատ կամ 5-ՄԹՖՏ): Առողջապահական կազմակերպությունները, ինչպիսիք են CDC- ն, Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջը և այլք, խորհուրդ են տալիս, որ ծննդաբերող տարիքի կանայք, ովքեր վտանգված չեն նյարդային խողովակի արատ ունեցող երեխա ունենալու ռիսկով, ամեն օր ընդունեն ֆոլաթթվի 400 միկրոգրամ (մկգ):

Ֆոլաթթվի հավելման ընդունումը կարող է օգնել կանխել բնածին խանգարումները, ներառյալ շրթունքի և քիմքի ճեղքվածք ինչպես նաև նյարդային խողովակի արատները, ինչպիսիք են ողնաշարի բիֆիդան: Դուք կարող եք ինքնուրույն ընդունել ֆոլաթթվի հավելում ՝ որպես ձեր ամենօրյա մուլտիվիտամին, կամ նախածննդյան վիտամին:

Մասնագետներն ասում են.

«Մինչև հղիությունը և նրա առաջին եռամսյակի ընթացքում [ֆոլաթթվի] ճիշտ քանակության ընդունումը 75% -ով նվազեցնում է բնածին արատների հավանականությունը»:

Կատարեք առողջ ապրելակերպի ընտրություն

Դա ոչ միայն այն է, ինչ ընդունում եք ձեր առօրյայում, այլև այն, ինչ պակասեցնում եք: Երբ ցանկանում եք ապագայում երեխա ունենալ, ավելի քան երբևէ կարևոր է, խուսափել ալկոհոլից, թմրանյութերից և ծխախոտից, ներառյալ էլեկտրոնային ծխախոտը: Այս վնասակար սովորությունները կարող են ազդել պտղի վրա և բերել գենետիկական խանգարումների, շնչառական խնդիրների, ծննդաբերման ժամանակ երեխայի անբավարար քաշի, և առողջական այլ խնդիրների:

Մտավոր պատրաստվածություն

Երեխա կրելու պատրաստվածությունը լինում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես : Հորմոնալ փոփոխությունները, սթրեսը և անհանգստությունը կարող են ազդել ձեր հոգեկան առողջության և հղիության ընթացքի վրա: Սակայն առաջնորդվելով այն գաղափարով, որ հոքալով Ձեր կարիքների և հոգեկան առողջության մասին մինչև երեխա ունենալը , արդեն իսկ կարող է շատ օգնել Ձեզ հղիության ընթացքում և դրանից հետո:

Համոզվեք, որ բավականաչափ ժամանակ եք հատկացում Ձեր հանգստին և ունեք բավարար սոցիալական աջակցության համակարգ, նաև որ չեք ենթարկվում սթրեսի և անհանգստության, ինչպես նաև եթե ունեք որոշ հոգեբանական խնդիրներ, խոսեք ձեր հոգեբանի հետ:

Ձեր առաջին շաբաթվա ցուցակը

Խորհուրդներ զուգընկերներին

Հղիությունը տեղի է ունենում երկու զուգընկերների միջև, ինչը նշանակում է, որ երկու կողմերն էլ պետք է հոգ տանեն իրենց առողջության և բարեկեցության մասին: Հղիանալու փորձ կատարելուց առաջ զուգընկերները կարող են ստուգվել և բուժվել սեռական ճանապարհով փոխանցվող ցանկացած հնարավոր վարակի համար:

Զուգընկերները կարող են նաև բարելավել իրենց վերարտադրողական առողջությունը `սահմանափակելով ալկոհոլի օգտագործումը և խուսափելով ծխախոտից և թմրանյութերից: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ, ովքեր խմում, ծխում կամ օգտագործում են թմրանյութեր, կարող են խնդիրներ ունենալ սերմնահեղուկի հետ ՝ նվազեցնելով բեղմնավորման էֆեկտիվությունը::

Կարևոր է նաև խոսել այն մասին, թե ինչպես են երկուսն էլ վերաբերվում հղիությանը և ինչ ակնկալիքներ ունեն: Ձեր հղիությունը առողջ զրույցներով սկսելը կօգնի ձեզ պահպանել հաղորդակցման լավ հմտություններ և ամուր կապ, քանի որ այս ճանապարհորդության ընթացքում Դուք քայլում եք նույն ճանապարհով և միասին հաջողությամբ անցում եք կատարելու ծնողական պարտականությունների:

Ձեր բժշկի գրասենյակում

Եթե ​​դեռ չունեք բժիշկ կամ մանկաբարձ, ապա դա պետք է դնել Ձեր աշխատանքային ցուցակի վերևում: Եվ եթե դուք ունեք բժիշկ , բայց նախապես դեռ չեք հերթագրվել նրա հետ խորհրդատվության, այժմ ժամանակն է իրականացնել այն:

Մասնագետներն ասում են.

Մտածեք ձեր նախնական հղիության այցի մասին `որպես ձեր և ձեր բժշկին հնարավորություն` դիտելու, թե ինչ և ինչ ձևով կարող եք վերահսկել հղիության ընթացքը: Այս այցը կարող է մեծացնել Ձեր առողջ երեխա ունենալու հնարավորությունները:

Նախածննդյան կամ պրենատալ այցի ընթացքում ձեր բժիշկը կամ մանկաբարձը կարող են առաջարկել Ձեզ վիտամիններ հղիության համար, ուսումնասիրել Ձեր բժշկական պատմությունը և ստացած պատվաստանյութերը, ստուգել սեռական ճանապարհով փոխանցվող վարակները ինչպես նաև անցկացնել ֆիզիկական զննում: Սա հնարավորություն է տալիս պարզելու նաև Ձեր առօրյա կենսակերպը, դիետան, ֆիզիկական մարզվածության աստիճանը և այլ սովորություններ, որոնք կարող են ազդել ձեր հղիության վրա: Եթե ունեք առողջական խնդիր, ինչպիսին է արյան բարձր ճնշումը կամ շաքարախտը, ապա խոսեք ձեր բժշկի հետ և համոզվեք, որ կարող եք անել ամեն հնարավորին բան , այն վերահսկելու համար: Դուք պետք է հարցնեք ձեր բժշկին ցանկացած դեղամիջոցների անվտանգության, հատկապես եթե դրանք վաճառվում են առանց դեղատոմսի, նաև բուսական հավելումների անվտանգության մասին: Հետևելով Ձեր բժշկի հրահանգին, կիմանաք, որ դուք անում եք հնարավոր ամեն ինչ՝ ամենաառողջ հղիությունը վարելու համար:

Առաջիկա այցը բժիշկին

Դուք կարող եք անմիջապես հանդիպել բժիշկի հետ, տնային պայմաններում հղիության թեստի դրական արդյունքն իմանալուց հետո, քանի որ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս կատարել արյան ստուգում հղիությունը հաստատելու համար: Բայց, ամենայն հավանականությամբ, մոտ ութերորդ շաբաթվա ընթացքում դուք արդեն առաջին նախածննդյան այցի համար կհանդիպեք Ձեր բժիշկին:

Նախածննդյան վիտամիններ

Նախածննդյան վիտամինները չեն հանդիսանում պատշաճ սննունդի փոխարինող, բայց դրանք կարող են լրացնել թերությունները պակաս կատարյալ սննդակարգում: Դրանք նաև հիանալի միջոց են ավելի վստահ զգալու այն բանի համար, որ դուք ստանում եք ձեզ անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, նույնիսկ եթե առողջ սննդակարգով եք սնվում:

Նախածննդյան վիտամինները, որպես կանոն, պարունակում են երկաթ, կալցիում, վիտամին D և ֆոլաթթվի այլ կենսունակ սննդանյութեր: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ապրանքանիշ կարող է պարունակել տարբեր վիտամիններ և հանքանյութեր, ուստի ուշադիր կարդացեք պիտակները կամ դիմեք ձեր բժշկին խորհրդատվության կամ դեղատոմսի համար:

Խոսք MyKId – ից

Առողջ հղիությունը սկսվում է նույնիսկ նախքան հղիանալը: Այսպիսով, մինչ դուք սպասում եք Ձեր փոքրիկի լույսաշխարհ գալուն, դուք և ձեր զուգընկերը կարող եք միասին աշխատել ՝ ավելի առողջ դառնալու և մնալու համար:

Անհամբեր սպասեք երկրորդ շաբաթվա ընթացքին, քանի որ այն ձեր հետագա հղիության հիմնական բանալին է, քանի որ այն հղիանալու հնարավորություն է տալիս :

Կանոնավոր դաշտանային ցիկլով կանանց մոտ օվուլյացիան, սկսվում է՝ դաշտանի առաջին իսկ օրվանից հետո, 10-20 օրերի ընթացքում:

Այդ իսկ պատճառով, գրի առեք ձեր դաշտանային ցիկլերի սկսման ժամանակահատվածը նաև ամսաթիվը և ուշադրություն դարձրեք ձեր մարմնի բեղմնավորման ազդանշաններին:

Օվուլյացիայից հետո, հինգ օրվա ընթացքում, համարվում է նպատակահարմար ժամանակահատված սեռական ակտի համար, տալով հղիանալու համար լավագույն հնարավորությունը:

Related posts

Ձեր հղիության 27-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 21-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 18-րդ շաբաթը

mykid
4 years ago