Այս հոդվածում՝
- Ախտանիշներ
- Պտղի զարգացում
- Ձեր անձի նկատմամբ խնամքի խորհուրդներ
- Հատուկ նկատառումներ
- Ձեր բժշկի աշխատասենյակում
- Առաջիկա այցեր բժշկին
- Խորհուրդներ զուգընկերներին
Բարի գալուստ Ձեր հղիության 38-րդ շաբաթ: Ձեր երեխան մոտենում է եռամսյակի ավարտի և լիարժեք հասունությանը: Այժմ, երբ Ձեր փոքրիկը գտնվելով որովայնի վերին հատվածում և ցածր ճնշման ազդեցության տակ, բառացիորեն կարող է ավելի հեշտ շնչել: Այնուամենայնիվ, պարզապես ոտքի կանգնելը և մի բաժակ ջուր խմելը կարող է թվալ որպես «թեթև» գործընթաց:
Ախտանիշներ այս շաբաթ
38-րդ շաբաթվա ընթացքում Ձեր ապագա փոքրիկը արդեն «խցկվել» է Ձեր կոնքի շրջանում՝ ճնշելով միզապարկը: Սա ստիպում է անընդմեջ գնալ լոգասենյակ, դարձնելով այն Ձեր առօրյայի մի մասը: Միևնույն ժամանակ, Ձեր փոքրիկը կարող է ճնշում գործադրել տարբեր նյարդերի վրա ՝ պատճառելով ցավեր և թմրածության զգացում ոտքերի, մեջքի և կոնքի շրջանում: Եվ քանի որ երեխայի գլուխը գտնվում է ցածր դիրքում, այն կարող է անհարմարություն պատճառել քայլելիս: Մյուս կողմից, այս դիրքը կոնքի շրջանում ազատում է այլ անհարմարություններից, որոնք պտուղը կարող էր պատճառել իր երբեմնի բարձր դիրքի արդյունքում, ինչպիսիք են ՝ հևոց և ցավ կողոսկրերում:
Դուք գրեթե հասել եք հղիության ավարտին: Իրականում, կծկումները սովորաբար սկսվում են սպասվող ամսաթվից՝ երկու շաբաթվա ընթացքում: Եթե դուք ամբողջովին կամ մասնակիորեն չեք կորցրել լորձային խցանը, դա կարող է տեղի ունենալ այս շաբաթ: Դա իրենից ներկայացնում է խիտ շագանակագույն կամ կարմիր բծերով դոնդողանման զանգված, թեև որոշ կանանց համար դա սովորական է ընդհանրապես չնկատել:
Պտղի զարգացում
Չնայած այն հանգամանքին, որ դեռ պտղի ուղեղն ու թոքերը դեռ հասունանում են, ներկա պահին համարվում է, որ նրանք պատշաճ կերպով զարգացած են: Իրականում 38-րդ շաբաթվա ընթացքում Ձեր փոքրիկը (կշռում է 2.8-կգ և հասակը 43-ից 51սմ) պրակտիկորեն չի աճում: Այժմ պտղի ծիածանաթաղանթի գույնը, ամենայն հավանականությամբ, մուգ մոխրագույն է, և կարող է այդպես մնալ մինչև մեկ տարի: (Մոտ այդքան ժամանակ է պահանջվում մելանոցիտների, մելանին արտազատող և գունանյութ ստեղծող բջիջների համար ՝ երեխայի աչքի գույնի զարգացումը ավարտին հասցնելու համար):
Միևնույն ժամանակ, եղեք տեղեկացված, որ Ձեր երեխայի մաշկը դեռ չի հասել իր վերջնական երանգին: Անկախ Ձեր ազգությունից կամ Ձեր զուգընկերոջ էթնիկ պատկանելությունից ՝ Ձեր երեխան ծննդի օրից կունենա կարմրավուն կամ մանուշակագույն տեսք: Քանի որ նրա մոտ դեռ չի ձևավորվել մաշկի պիգմենտացիան (որը, ըստ էության, կարող է տևել մինչև վեց ամիս), և նաև նրա մոտ դեռ բավարար կերպով չի հասցրել զարգանալ արյան շրջանառությունը այնքան, որ կարողանա ազդել մաշկի արտաքին տեսքի վրա: Ի վերջո, այս շաբաթվա ընթացքում պտղի ցածր դիրքը կոնքի շրջանում ավելի շատ տեղ կտրամադրի նրա հանգստի համար: Ուշադիր եղեք պտղի կողմից որովայնի վրա հասցված յուրաքանչյուր տարօրինակ հարվածին: Միգուցե Ձեր փոքրիկը պարզապես վայելում է ոտքերը ձգելու հավելյալ տարածքը:
Ձեր անձի նկատմամաբ խնամքի խորհուրդներ
Ձեր մայրական բնազդը այս պահին կարող է պայքարել ինչպես անհանգստության, այնպես էլ ուժասպառության դեմ: Թույլ տվեք հաղթել ուժասպառությանը և մի լավ հանգստացեք: Պարզապես իմացեք, որ Ձեր երեխային իրոք շատ քիչ բան է հարկավոր, երբ նրան տուն բերեք: Եթե Ձեր մեքենայում ունեք հատուկ նստատեղ, կամ ապահով տեղ երեխայի քնի համար, տակդիրներ, անձեռոցիկներ, մանկական հագուստ և գլխարկ, ապա դուք ոսկե մարդ եք: Եթե դուք չեք նախատեսում կրծքով կերակրելը, ապա նախորոք անհրաժեշտ շշերն ու կերակուրները ավելացրեք Ձեր կարճ գնացանկում : Ձեր զուգընկերը կամ այցելուները կարող են իրենց հետ բերել և փոխանցել Ձեզ, անմիջապես Ձեր երեխայի լույս աշխարհ գալուն պես:
Հատուկ նկատառումներ
Եթե կասկածում եք, որ պտղաջրերը արտահոսել են, փոխեք Ձեր ներքնազգեստը և 30 րոպե պառկեք: Եթե արտահոսած հեղուկը ամնիոտիկ պարկից էր, ապա այն կուտակվում է հեշտոցում, մինչ դուք գտնվում եք հորիզոնական դիրքում և շարունակում է արտահոսել: Ամեն դեպքում, դիմեք Ձեր բժշկին, ով ամենայն հավանականությամբ, կխնդրի Ձեզ գալ, որպեսզի կարողանա հետազոտել տվյալ հեղուկը: Եթե Ձեր պտղաջրերն իսկապես արտահոսել են, բայց դեռ չեն սկսվել կծկումներն,ապա մանկաբարձը կամ բժիշկը կարող են պարզապես խնդրել Ձեզ սպասել և թույլ տալ, որ ծննդաբերությունը սկսվի հաջորդ մի քանի ժամերի ընթացքում: Եթե հղիության այս փուլում Ձեր պտղաջրերն արտահոսել են, ապա ծննդաբերումը( բնական պրոգրեսի կամ ինդուկցիայի միջոցով) անխուսափելի է, որը նվազեցնում է Ձեր և նաև երեխայի համար վարակվելու ռիսկը:
Բայց նաև պետք է իմանալ, որ որոշ կանանց մոտ նախածննդյան ցավերն և կծկումներն սկսվում են ՝ առանց պտղաջրերի արտահոսքի:
Ձեր բժշկի աշխատասենյակում
Ձեր բժիշկը կշարունակի հետազոտումները՝ համոզվելու համար, որ պտուղը գտնվում է «գլխիվայր» դիրքում: Միևնույն ժամանակ, կարող է առաջարկվել գոտկային շրջանի զննում, համոզվելու համար, որ արգանդի պարանոցը նոսրացել և բացվել է, ինչը նշան է, որ Ձեր մարմինը պատրաստվում է երեխայի ծննդին:
Այնուամենայնիվ, հարկ է հասկանալ, որ այս հետազոտումներից, գրեթե անհնար է կանխատեսել, թե երբ է սկսվելու ծննդաբերությունը:
Առաջիկա այցեր բժշկին
Ձեր հաջորդ այցը բժշկի կամ մանկաբարձի մոտ կլինի արդեն Ձեր հղիության 39-րդ շաբաթում: Այս պահին Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ,պտղաթաղանթի հատում: Այստեղ նա ձեռնոցով մատը կտանի արգանդի պարանոցի երկայնքով և շրջանաձև շարժումներով կառանձնացնի ամնիոտիկ պարկը արգանդի պատից:
Խորհուրդներ զուգընկերներին
Դուք երկար ամիսներ եք անցկացրել կենտրոնանալով Ձեր ապագա երեխայի վրա: Հիմա, երբ վրա են հասել Ձեր հղիության վերջին շաբաթներն, կենտրոնացեք Ձեր և Ձեր զուգընկերոջ վրա: Փորձեք ժամանակ տրամադրել՝ հանգստանալու կամ վայելելու միասին անցկացված պահերը ՝ ոչ միայն շեղելու Ձեզ՝ երեխայի լույս աշխարհ գալու մտքերից, այլ նաև վայելելու միմյանց, նախքան Ձեր փոքրիկի ծնունդը և ընտանիքում ևս մեկ մարդու ավելացումը:
Խորհուրդ MyKid-ից
Այժմ Ձեր մայրական բնազդը կարող է ուժեղ լինել, բայց մի մոռացեք հանգստի մասին: Ձեր երեխան իրականում շատ քիչ բան է պահանջում, երբ նրան բերեք տուն: Միանշանակ խրախուսում ենք կերակրել փոքրիկ հրաշքին կրծքի կաթ, եթե իհարկե ունեք այն: Հոգ տարեք Ձեր կյանքի ամենամեծ նվերի մասին:
Մի մոռացեք Ձեր զուգընկերոջ կամ ամուսնու հետ ժամանակ անցկացնելու մասին, կենտրոնացեք ձեր երկուսի վրա, մինչ Ձեր փոքրիկ հրաշքի ծնունդը: