mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 37-րդ շաբաթը

Այս հոդվածում՝

Բարի գալուստ Ձեր հղիության 37-րդ շաբաթ: Քանի որ մինչև ծննդաբերությունը մնացել են հաշված օրեր, ապա պատրաստ եղեք: Կանանց մոտ 54%-ը ծննդաբերում է 37-ից մինչև 39-րդ շաբաթների ընթացքում:

Ձեր երեխայի զարգացումը 37-րդ շաբաթվա ընթացքում

Ձեր հղիության 37-րդ շաբաթվա ընթացքում պտղի չափերը սկսած գլխի գագաթից մինչև հետույքի ստորին կետը, հասնում է (հայտնի է որպես ձագարակի երկարություն) մոտ 33.8 սմ, իսկ պտղի հասակը՝ կրունկներից մինչև գարշապարը մոտ 48 սմ: Այս շաբաթվա ընթացքում փոքրիկի քաշը կազմում է մոտ 2.9 կգ:

Պտղի քաշը և հասակը

Վերը նշված թվերը միջինացված են: Ծնվելուց հետո Ձեր երեխան կարող է լինել մի փոքր ավելի մեծ կամ փոքր, քան այս չափումները: Առողջ նորածնի երկարությունը (հասակը) կարող է տատանվել 45 սմ մինչև գրեթե55 սմ: Միևնույն ժամանակ նորածնի բնականոն քաշը կարող է տատանվել 2,5կգ-իցմինչև 4,5կգ:

Հղիության վաղ շրջան

Հղիության ընթացքը տևում է 40 շաբաթ: Ձեր Հղիության ժամանակահատվածի կամ ժամկետի ավարտին Ձեր երեխան պատրաստ է գալ լույս աշխարհ: Նախկինում Հղիության տևողության ժամանակաընթացը համարվում էր 37-ից 42-րդ շաբաթ: Այնուամենայնիվ, 2012-ին փորձագետները վերաձևակերպել և ընդլայնել են այս տերմինի սահմանումը: 37-րդ շաբաթվա ընթացքում երեխայի ուղեղը, թոքերը և լյարդը շարունակում են դեռ ձևավորվել: Բացի այդ, երեխան դեռ գտնվում է համակարգման գործընթացում:

Պրակտիկորեն պտուղը զարգացման ընթացքում անց է կացնում մատը ծծելով: Իրականում, բութ մատը օգնում է Ձեր երեխային պատրաստվել կրծքով կերակրման: Եվ այսպես ծանոթացեք այս ինտերակտիվ շաբաթվա փուլերին:

Ձեր ընդհանուր ախտանիշներն այս շաբաթվա ընթացքում

Ծննդաբերության հավանականությունը այս շաբաթ

Հետազոտությունների համաձայն ՝ 37-ից 38-րդ շաբաթվա ընթացքում ծննդաբերության հավանականությունը կազմում է մոտ 24 – 29%:

37-րդ շաբաթվա ընթացքում Ձեր մարմինը պատրաստվում է ծննդաբերության, մի շարք եղանակներով: Օրինակ, Դուք կարող եք զգալ «Բրեքսթոն Հիքս» կծկումների ինտենսիվության բարձրացում, իսկ էստրոգենի քանակի ավելացումը բերում է արգանդի պարանոցի ընդարձակման (բացման) և հարթման: Արգանդի պարանոցի այսպիսի փոփոխությունները այնուհետև բարակացնում են լորձային խցանը, որը պաշտպանում է արգանդի պարանոցը բակտերիաներից:

Արդյունքում, Դուք կարող եք նկատել որոշ կարմիր կամ վարդագույն բծեր, այսպես կոչված, «արյունոտ շոու» ​​կամ լորձային խցանը կարող է ամբողջությամբ դուրս գալ: Նաև պետք է լինել տեղեկացված , որ որոշ կանայք նույնիսկ չեն էլ նկատում իրենց լորձային խցանի արտանկումը: Չնայած սա այն նախանշանն է, որ ձեր մարմինը պատրաստվում է ծննդաբերությանը, դա դեռ չի նշանակում, որ «մեծ օրը» արդեն վրա է հասել: Այն կարող է տևել ժամեր, օրեր կամ դեռ շաբաթներ: Այնուամենայնիվ, եթե այժմ արտանկել է լորձային խցանը, խնդրում ենք տեղեկացնել Ձեր բժշկին ՝ նրա հետ հաջորդ հանդիպման ընթացքում: Հանգստացեք, պետք չէ մտածել, որ դուրս պրծած խցանի հետևանքով մեծանալու է վարակների ներթափանցման վտանգը: Արգանդը, որը հղիության ընթացքում ավելի ու ավելի շատ տեղ է զբաղեցնում որովայնի խոռոչում, հիմնականում դադարում է ներգաղթել՝ հղիության 37-րդ շաբաթում: Միևնույն ժամանակ, Ձեր քաշը հավանաբար կմնա կայուն, քանի որ ամնիոտիկ հեղուկի մակարդակը սկսում է նվազել:

37-րդ շաբաթի ավարտին, Ձեր մարմնի ընդհանուր քաշը, ամենայն հավանականությամբ կավելանա մոտ՝11-ից 16կգ-ով:

Ձեր անձի նկատմամբ խնամքի խորհուրդներ

Մինչ մայրերից շատերը պահում են իրենց ընտանիքի և բժշկական արձակուրդի ամբողջությունը, երբ արդեն երեխան լույս աշխարհ է եկել, մյուսները կարող են որոշ ժամանակ անցկացնել նաև մինչ ծննդաբերություն: «Չնայած գուցե դա բոլորի համար չէ, այնուամենայնիվ ես ուզում եմ քաջալերել բոլոր ապագա մայրերին , խորհուրդ տալով՝ փորձել որոշ ժամանակ հեռանալ աշխատանքից, նույնիսկ եթե ընդամենը մի քանի օրով, և նույնիսկ եթե Ձեզ լավ եք զգում արդեն հղիության ավարտին» ասում է՝ բժիշկ Հիլը :«Սա իսկապես վերջին հնարավորությունն է որոշակի ժամանակ տրամադրելու ինքներդ Ձեզ, նախքան Ձեր երեխայի լույս աշխարհ գալը»:

Խորհուրդ բժշկի կողմից

«Սա իսկապես վերջին հնարավորությունն է որոշակի ժամանակ տրամադրելու ինքներդ Ձեզ, նախքան Ձեր փոքրիկ հրաշքը կփոխի Ձեր կյանքը»:

Հղիության 37-րդ շաբաթվա ստուգման ցանկը.

Խորհուրդներ զուգընկերներին

Մինչ Ձեր զուգընկերը քննարկում է իր վախերը Ձեր և Ձեր բժշկի հետ, փորձեք ազատ զգալ և խոսել նաև Ձեր իսկ սեփական անհանգստությունների մասին, կապված ծննդաբերության հետ : Հարցրեք Ձեր զուգընկերոջ մանկաբարձին կամ բժշկին, խորհուրդներ խնդրեք փորձառու ծնողներից, և զրուցեք Ձեր զուգընկերոջ հետ նույնպես: Հաճախ, նրանք, ովքեր գտնվում են նույն իրավիճակում ինչ դուք, անհանգստանալով նույն բաների մասին, ինչպեսեւ ապագա մայրերը, օրինակ ՝ ժամանակին հիվանդանոց կամ ծննդատուն հասնելը կամ երեխայի ծնունդը դիտելու փաստի մասին:

Այլ ընդհանուր խնդիրները ներառում են.

Հիշեք, որ այն ամենը, ինչ զգում եք, նորմալ է և բնական, հատկապես, եթե սա Ձեր առաջին երեխան է: Հիշեք, որ Ձեր առաջիկա ծննդաբերության մասին անհանգստանալը բնականոն երևույթ է: Համարձակորեն խոսեք բոլոր զգացմունքների մասին Ձեր բժշկի, զուգընկերոջ և ընտանիքի այլ անդամների հետ:

Ձեր բժշկի աշխատասենյակում

Անկախ նրանից, թե նախատեսում եք դուք կեսարյան հատում, թե ոչ, առիթը օգտագործեք Ձեր բժշկի հետ խոսել այն մասին, թե ինչ է դա իրենից ներկայացնում:

Ի վերջո, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների համաձայն, Միացյալ Նահանգներում ծննդաբերության 32% իրականացվում է կեսարյան հատումով: «Թեպետ կեսարյան հատումների մեծ մասը նախապես պլանավորված է, պայմանավորված մի շարք բարդություններով, ինչպիսիք են՝առաջադիր ընկերք, ցայլային կամ հորիզոնական դասավորություն, բազմապտուղ հղիություն, սակայն կեսարյան հատման կատարման որոշումը հիմնականում կատարվում է ծննդաբերության ժամանակ»:

Որո՞նք են ամենատարածված պատճառները, որոնց դեպքում առաջարկվում է կեսարյան հատում՝ ծննդաբերության ընթացքում:

Եթե ​​ծննդաբերերությունը իրականացվելու է կեսարյան հատմամբ և Դուք համոզված եք, որ հետագայում չեք ցանկանալու հղիանալ և մտածում եք արգանդափողերի կապման մասին , գուցե նաև ցանկանաք խոսել Ձեր բժշկի հետ: Որոշ կանայք նախընտրում են կատարել երկու գործընթացները միևնույն ժամանակ, սակայն դա անհրաժեշտ է նախապես պլանավորել:

Առաջիկա այցեր բժշկին

Եթե Դուք ունեք խնդիրներ կամ հարցեր կապված ծննդաբերության հետ , ապա Ժամանակն է դրանցով կիսվել Ձեր բժշկի և (Ձեր զուգընկերոջ) հետ, անկախ նրանից, թե որքան հիմար կամ անախորժ դրանք կարող են թվալ: Նրանք կարող են օգնել Ձեզ մեղմացնել Ձեր վախերը:

Որոշ վախեր, որոնք սովորաբար անհանգստացնում են հղի կանանց՝

Հատուկ նկատառումներ

Եթե հղիության վաղ շրջանում, վիրաբույժը արգանդի պարանոցին տեղադրում է կարեր՝ օգնելով կանխել վաղաժամ ծննդաբերությունը, ապա արդեն 37-րդ շաբաթում Ձեր բժիշկը հեռացնելու է այդ կարերը:

Մինչդեռ, եթե Ձեզ մոտ ախտորոշվել է մեղմ պրեկլամպսիա, Ձեր բժիշկը, ամենայն հավանականությամբ, խորհուրդ կտա Ձեզ ինդուկցիա:

Ծննդաբերություն կարող են արհեստականորեն առաջացնել՝

Related posts

Ձեր հղիության 39-րդ շաբաթ

mykid
4 years ago

Ձեր հղիության 29-րդ շաբաթը

mykid
2 years ago

Ձեր հղիության 8-րդ շաբաթը

mykid
2 years ago