Այս հոդվածում՝
- Ախտանիշներ
- Պտղի զարգացում
- Ձեր անձի նկատմամբ խնամքի խորհուրդներ
- Հատուկ նկատառումներ
- Ձեր բժշկի աշխատասենյակում
- Առաջիկա այցեր բժշկին
- Խորհուրդներ զուգընկերներին
Բարի գալուստ Ձեր հղիության 36-րդ շաբաթ: Մինչ Ձեր հղիության վերջնաժամկետը որոշելը, պատրաստվեք. Հղի կանանց մոտ 13% ծննդաբերում է հղիության մինչև 37-րդ շաբաթ:
Ախտանիշներ այս շաբաթ
Մինչև 36-րդ շաբաթվա ավարտը, արգանդը կզբաղեցնի Ձեր որովայնում գրեթե ողջ տարածությունը՝ դարձնելով շարժումները ավելի ու ավելի դյուրին:
Քանի որ կոնքազդրային գոտում գտնվող կապանները և հոդերը թուլանում են Ձեր երեխայի ելքի նախապատրաստվելու համար, ուստի կոնքերը կարող են դառնալ անկայուն ՝ մեծացնելով պտղի հեշտ ելքի հնարավորությունները: Միևնույն ժամանակ, ավելի հավանական է, որ պտուղը կիջնի կոնքային շրջանից ցած, ինչը կարող է մեծացնել ճնշումն այդ շրջանում (Որոշ կանայք այս զգացումը բնութագրում են, որպես ոտքերի միջև գնդակի առկայություն):
Թեև այս զգացումը համարվում է նորմալ, եթե ճնշումն ու ցավերը ուժգնանում և ուղեկցվում են արյունահոսությամբ կամ տենդով, անմիջապես դիմեք Ձեր մասնագետին: Մինչդեռ արգանդի պարանոցը երկարաձգված է և պարունակում է հաստ լորձ, որը նաև հայտնի է որպես լորձային խցան , բայց ոչ երկարաժամկետ: Այս խցանը սկսել է ձևավորվել շատ ամիսներ առաջ, երբ բեղմնավորված ձվաբջիջը ամրացել է արգանդի պատին ՝ զերծ պահելով պտուղը բակտերիաներից և վիրուսներից:
Առաջիկա շաբաթների ընթացքում, այնուամենայնիվ, Ձեր ներքնազգեստի վրա կարող եք նկատել լորձային խցանը, ինչը նշանակում է, որ ծննդաբերությունը մոտ է:
Լոգարան գնալիս կարող եք նկատել դոնդողանման նյութ ՝ կարմիր կամ մուգ արյան բծերով, կամ գուցե այն չնկատեք էլ:
Պտղի զարգացում
Ձեր փոքրիկի քաշը օրական ավելանում է մոտ 0.02կգ-ով ՝ մինչև շաբաթվա վերջ իր ընդհանուր քաշը հասցնելով մոտ 2.4-ից 2.7կգի և , ամենայն հավանականությամբ, նույն ժամանակահատվածում պտղի հասակը հասնելու է մոտ 44-ից 48սմ երկարության: Կան լավ շանսեր, որ պտղի դիրքը՝ «գլխիվայր»լինի ՝ նախապատրաստվելով իր լույս աշխարհ գալուն:
Միևնույն ժամանակ, Ձեր երեխան զբաղված է շնչառության և կուլ տալու հմտություններով՝ ընդունելով ավելի ու ավելի շատ lanugo և vernix, քանի որ երկուսն էլ արագորեն դուրս են գալիս պտղի օրգանիզմից: (Հիշեք, որ lanugo-ն այն աղվամազերն
են, որոնք ծածկում են ձեր երեխայի մաշկը):
Եվ այսպես պտուղը կուլ տալով «lanugo, vernix» ամնիոտիկ հեղուկի համադրությունը, կբերի նրա մոտ առաջին անգամ աղիքի շարժումների, որը կոչվում է «meconium»:
Ձեր անձի նկատմամբ խնամքի խորհուրդներ
Հղիության ընթացքի ուշ փուլերում կարող են սկսվել ցավեր կոնքային շրջանում: Չնայած դուք չեք կարող կանխել այս ցավերը, այնուամենայնիվ կան որոշ բաներ, որոնք կօգնեն մեղմել դրանք: Օրինակ ՝ գոտկատեղի համար նախատեսված գոտիներ կամ բանտաժ, որոնք կրելով կարող են թեթևացնել ճնշումն և ցավը աճուկի շրջանում: Բացի այդ, տաք լոգանքներ ընդունելը, տաք ջրով շշի օգտագործումը և նախածննդյան մերսումները, ուղղված են մկանները հանգստացնելու համար:
Հատուկ նկատառումներ
Եթե Ձեր բժիշկը կամ մանկաբարձը ասել է, որ Ձեր երեխան ունի բավականին «մեծ» չափեր, պետք չէ խուճապի մատնվել: Իրականում «Մայրերի և երեխաների առողջություն» ամսագրում տպագրվել է հոդված, ըստ որի 2015 թ.-ի անցկացված -ուսումնասիրություններում կանանց ⅓ ասել է, որ իրենց երեխան մինչև երրորդ եռամսյակի ավարտը կարող է հասնել բավականին խոշոր չափերի: Բայց փաստն այն է, որ նրանցից հինգից միայն մեկն էր ծննդաբերել երեխա, որը կշռում էր ավելի քան 4կգ, սա սովորական շեմն է երեխային «մեծ» համարելու համար,: Մի խոսքով, անորոշ է իմանա, թե արդյոք երեխան իրականում համարվում է «շատ մեծ»:
Ամերիկյան քոլեջի մանկաբարձները և գինեկոլոգները ասում են՝ եթե Ձեր բժիշկը կասկածում է, որ երեխան կարող է կշռել ավելի քան 4կգ, դա պատճառ չի կարող հանդիսանալ արհեստական կերպով ցավերի առաջացման կամ կեսարյան հատման համար: Այնուամենայնիվ, կեսարյան հատումը կարող է լինել ավելի անվտանգ տարբերակ, քան բնական ճանապարհով ծննդաբերումը, եթե երեխայի ակնկալվող քաշը 4-ից 5կգ-ի սահմաններում է, նաև կախված մոր գլյուկոզի հանդեպ անհանդուրժողականությունից: Հաշվի է առնվում նաև մոր տարիքը, ծննդյան պատմությունը (առկայության դեպքում) և շաքարախտը:
Ձեր բժշկի աշխատասենյակում
Այժմ, երբ Դուք 36 շաբաթական հղի եք, ամենայն հավանականությամբ , մինչև ծննդաբերություն շաբաթը մեկ անգամ պետք է այցելեք Ձեր բժշկի կամ մանկաբարձի մոտ:Կարելի է ակնկալել, որ այս այցերի ընթացքում գուցե լինեն կրկնակի այցեր, բայց միևնույն ժամանակ, Ձեր բժիշկը կարող է Ձեզ խնդրել, որ սկսեք հաշվել երեխայի մեկնությունները, եթե դեռ չեք սկսել:
Նաև ուշադրություն դարձրեք, որ շարժումները կարող են լինել ավելի քիչ հաճախակի կամ ոչ այնքան ակնհայտ, որքան նախկինում: Դուք պետք է զգաք, որ Ձեր փոքրիկի շարժումները յուրաքանչյուր երկու կամ երեք ժամը մեկ, պարզապես ավելի քիչ եռանդով, քանի որ նա չունի բավարար տարածք կանոնավոր շարժումների համար: Ձեր բժիշկը կարող է նաև իրականացնել որոշ ներքին հետազոտումներ, համոզվելու համար, որ «ընդլայնվել» եք (երբ Ձեր արգանդի պարանոցը սկսում է լայնանալ) և / կամ արգանդի պարանոցի շրջանում քերծվածքներ եք ունենում (արգանդի պարանոցի թուլացում):
Ոչ բոլոր բժիշկներն են դա անում, և ոչ բոլոր մայրերն են համաձայնվում: Եթե դուք բավարարված չեք այս հետազոտումից, ապա իրավունք ունեք հրաժարվել դրանից, թեև դա անվտանգ է համարվում:
Առաջիկա այցեր բժշկին
Արդեն հաջորդ շաբաթ Դուք վերադառնալու եք Ձեր բժշկի սենյակ, և սա հիանալի ժամանակ է համարվում ուսումնասիրելու այն բոլոր նախածննդյան նշանները, որոնք կարող են նշմարել ծննդաբերության մոտակա օրերին:
Ձեզ հետ ունեցեք նոթատետր և տվեք Ձեզ հուզող բոլոր հարցերը այնքան, որքան կցանկանաք, օրինակ.՝
- Կարո՞ղ եմ սնվել կամ խմել ծննդաբերության ընթացքում:
- Ի՞նչ կարող եմ անել՝ տնային պայմաններում, արագացնելու համար ծննդաբերման ընթացքը, եթե այն արդեն սկսվել է։
- Ե՞րբ եք խորհուրդ տալիս գնալ ծննդատուն կամ հիվանդանոց:
- Ի՞նչ անել, եթե շատ շուտ եմ եկել, Ինձ տուն կուղարկե՞ք:
- Ի՞նչ անել, եթե պտղաջրերը արտահոսեն տնային պայմաններում:
Խորհուրդներ զուգընկերներին
Մինչ դեռ Ձեր զուգընկերուհին պատրաստվում է բժշկին տալ իր ունեցած բոլոր հարցերը, դա ստիպում է Ձեզ վարվել նույն կերպ: Ահա մի քանի կետեր, որոնք դուք կարող եք քննարկել Ձեր բժշկի կամ մանկաբարձի և / կամ Ձեր զուգընկերոջ հետ.
- Վերանայեք, թե ինչպես հաշվել կծկումները; գուցե նաև ցանկանաք ներբեռնել այն ծրագրերը, որոնք հատուկ ծրագրավորված են Ձեզ օգնելու համար:
- Վերանայեք, թե սովորաբար որքան է տևում ծննդաբերության յուրաքանչյուր փուլ:
- Վերանայեք ծննդաբերության պլանը, որպեսզի կարողանաք լինել Ձեր զուգընկերոջ «պաշտպանը»:
- Նաև մտածեք ի՞նչպես աջակցել Ձեր զուգընկերոջը ծննդաբերության տարբեր փուլերի ընթացքում(և գիտակցեք, որ չնայած դրանք կարող են օգտակար լինել ոմանց համար, այնուամենայնիվ տվյալ պահին Ձեր զուգընկերը կարող է տրամադրության չունենալ):
Խորհուրդ MyKid -ից
Եթե հղիության ընթացքում Դուք առնչվում եք գոտկային շրջանում ցավերի, փորձեք կրել գոտկատեղի համար նախատեսված գոտի կամ բանտաժ, տաք լոգանք ընդունել, օգտագործել տաք ջրով շիշ կամ հաճախել նախածննդյան մերսումների:
Հիմա ժամանակն է մտածել ծննդաբերման վերաբերյալ ցանկացած հարցերի մասին և դրանք քննարկել Ձեր բուժաշխատողի կամ զուգընկերոջ հետ: