mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 31-րդ շաբաթը

Ձեր հղիության 31-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում՝

 

Ձեր հղիության 31-րդ շաբաթը

Հղիության 31-րդ շաբաթում ձեր երեխան արդեն սկսում է մարզել ծնվելուց հետո իրեն պետք եկող մի քանի հմտություն՝ թարթելն ու շնչելը։ Ձեր մարմինը նույնպես կարող է պատրաստվել ծննդաբերությանը՝ ձեզ մոտ կարող են առաջանալ արգանդի կարճատև կեղծ կծկումներ և պտուկներից կարող է արտահոսել չնչին քանակությամբ կաթնախեժ։

 

Քանի՞ ամիս է 31 շաբաթական հղիությունը։ 7 ամիս և 3 շաբաթ

Ո՞ր եռամսյակն է։ 3-րդ եռամսյակ

Քանի՞ շաբաթ է դեռ մնացել։ 9 շաբաթ

 

Ձեր երեխայի զարգացումը 31-րդ շաբաթում

31-րդ շաբաթում ձեր երեխայի երկարությունը՝ հաշված նրա գլխի գագաթից մինչև նրա հետույքը կազմելու է մոտ 28 սանտիմետր, իսկ երեխայի հասակը՝ նրա գլխի գագաթից մինչև կրունկները կազմելու է միջինում 40 սանտիմետր։ Այս շաբաթ երեխան կշռում է մոտավորապես 1700 գրամ։

 

Աչքեր

Արդեն 31-րդ շաբաթում գերձայնային հետազոտության ժամանակ կարող եք նկատել, թե ինչպես է ձեր երեխան թեթևակի թարթում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ 31-րդ շաբաթում երեխաները շատ դանդաղ են թարթում՝ մեկ ժամում մոտավորապես 6-15 թարթում (ի համեմատ մեծահասակների, որոնք թարթում են րոպեում մոտ 19-20 անգամ)։

 

Թոքեր

Թոքերի հասունանալու հետ մեկտեղ երեխան մարզում է իր շնչելու հմտությունները։ Շնչառական շարժումները սկսած 28-րդ շաբաթից աճում են 10-20%-ով, իսկ արդեն 30 շաբաթից հետո՝ 30-40%-ով։

 

Ապրելիությունը արգանդից դուրս

31-րդ շաբաթում երեխան գտնվում է շատ վաղաժամ կարգավիճակի վերջին շաբաթում։ Երեխան ամեն հավելյալ շաբաթ արգանդում անցկացնելով՝ մեծացնում է իր ծնվելուց հետո առանց որևէ խնդիրների ապրելիության մակարդակը, եթե համեմատենք նորմալ ժամկետներում ծնված երեխաների հետ։ Սակայն, այս շաբաթում ծնվելու դեպքում, միևնույնն է, երեխան հատուկ խնամքի կարիք է ունենալու ՆԻԽԲ-ում (նորածինների ինտենսիվ խնամքի բաժանմունք), բայց 31 շաբաթականում ապրելիության ցուցանիշը կազմում է մոտ 99%։

 

Այս շաբաթ ձեր հիմնական ախտանիշները

 

 

Անկախ նրանից, թե դուք պլանավորում եք ձեր երեխային կրծքով կերակրել, թե ոչ, միևնույն է ձեր կրծքերը արդեն սկսում են պատրաստվել դրան։ Դուք անգամ կարող է արդեն նկատած լինեք, որ ձեր պտուկներից երբեմն արտահոսում է կամ խիտ և դեղնավուն, կամ էլ նոսր և ջրիկ արտադրություն։ Ձեր արգանդը ամենայն հավանականությամբ նույնպես պատրաստվում է ծննդաբերությանը՝ կեղծ կծկումների տեսքով։

 

Արտադրությունը կրծքերից

Հղիության ընթացքում ձեր կրծքերը աճում են և պատրաստվում են ձեր երեխայի համար կաթ արտադրելուն։ Դուք կսկսեք արտադրել շատ քիչ քանակությամբ ձեր առաջին կաթը, որը կոչվում է կաթնախեժ, անգամ սկսած հղիության 16-րդ շաբաթից։ Այն անգամ կարող է սկսել արտահոսել ձեր կրծքերից 2-րդ եռամսյակի ընթացքում, բայց ավելի հավանական է, որ այդ արտահոսքը կդիտվի 3-րդ եռամսյակում։

 

Ի՞նչ են ասում մասնագետները

«Հղի կանանց մոտ կեսը 3-րդ եռամսյակի ընթացքում կարող են ունենալ կրծքերից այսպիսի արտահոսք։ Այն փաստը, թե ձեր կրծքերից արտահոսում է կաթնախեժ, թե ոչ, ոչ մի կերպ չի ազդում ձեր կաթ արտադրելու ունակության վրա։»

 

Կեղծ կծկումներ

Եթե դեռ չեք զգացել ձեր արգանդի մկանների պատահական առաջացող ձգվածություններ, ապա այժմ հնարավոր է, որ սկսեք երբեմն զգալ դրանք։ Իսկ եթե մինչ այս ունեցել եք այդպիսի զգացողություններ, ապա դրանք հիմա կարող են էլ ավելի ուժեղանալ։ Ի տարբերություն արդյունավետ կծկումների՝ կեղծ կծկումները (նաև կոչվում են Բրեքստոն Հիքսի կծկումներ) անկանոն են, ինքնուրույն անցնում են ակտիվության ժամանակ, կծկումների միջև ժամանակահատվածը գնալով չի կարճանում և կծկումների ինտենսիվությունը նույնպես չի մեծանում։ Դուք կարող եք այս կեղծ կծկումները օգտագործել որպես ծննդաբերության դասընթացների ժամանակ ձեր սովորած շնչառական վարժությունները, ինչպես նաև հանգստանալու միջոցները պարապելու և փորձարկելու առիթ։

Լավ կլինի, որ արգանդի կծկումների ինտենսիվության մեծացման դեպքում այդ խնդիրը քննարկեք ձեզ հսկող բժշկի հետ։

 

Խնամքի հետ կապված խորհուրդներ

Այն, թե ինչպես եք պլանավորում ծննդաբերելուց հետո կերակրել ձեր երեխային, իրականում շատ անձնական որոշում է։ Ինչպես ծննդաբերության ձևի և ընթացքի հետ կապված հարցերը քննարկել եք ձեր հսկող բժշկի և ծննդաբերությանը աջակցող թիմի հետ, այնպես էլ կարող եք այս հարցի շուրջ հարցնել խորհուրդներ, որպեսզի կարողանաք ինչպես ձեր, այնպես էլ ձեր ընտանիքի համար ընտրել երեխայի կերակրման ամենահարմար միջոցը։

 

Արտահոսքի հետ կապված անհանգստությունները

Իրոք, կարող է շատ ապշեցուցիչ և վախեցնող լինել նկատելը, որ ձեր պտուկներից սկսում է ինչ-որ բան արտահոսել՝ հատկապես, երբ դուք ընդհանրապես չէիք սպասում դրան, սակայն հղիության ընթացքում քիչ քանակությամբ արտահոսքը ամբողջովին նորմալ է։ Ահա թե ինչ պետք է իմանաք՝

 

Ուսումնասիրեք կերակրման տարբերակները

Շատ լավ կլինի, որ արդեն սկսեք ուսումնասիրել ձեր ապագա երեխայի կերակրման բոլոր հնարավոր տարբերակները։ Բացի նրանից, որ կարդաք կրծքով կամ շշով կերակրելու մասին տաբեր նյութեր, դուք նաև կարող եք ձեզ հսկող բժշկին, լակտացիայի խորհրդատուին, ինչպես նաև ձեր ընկերներին կամ ընտանիքի անդամների հարցնել կերակրման տարբեր եղանակների դրական և բացասական կողմերի մասին։ Դուք կարող եք նրանց տալ հետևյալ հարցերը՝

 

Զանազան տարբեր կարծիքներ և տարբեր մարդկանց փորձերը լսելով՝ դուք կարող եք որոշել, թե որ եղանակն է ձեզ համար ամենահարմարը։ Մոտենալով ձեր ծննդաբերության սպասվելիք ժամկետին՝

 

31-րդ շաբաթի ձեր ստուգաթերթը

 

 

Խորհուրդ զուգընկերներին

Ձեր զուգընկերոջ հետ ձեր ապագա երեխայի կերակրման տարբերակները քննարկելը կարող է լինել ապագա ծնողներ դառնալու ամենալարված պահերից մեկը։

 

Ի՞նչ են ասում մասնագետները

«Կերակրման տարբերակները քննարկելիս շատ կարևոր է, որ դուք երկուսդ էլ անկեղծորեն ասեք, թե ինչ եք պատրաստվում անել, և ի վերջո պետք է հանգեք ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի համար ամենաիրատեսական եղանակին։ Շատ հաճախ այդ սթրեսային վիճակը առաջանում է, երբ շատ մեծ տարբերություն է լինում նրա միջև, թե ինչ էիք ակնկալում, և իրականում ինչ է լինում։ Անգամ շատ պարզ և բարի նպատակներով տրված հարցը, օրինակ՝ «Արդյո՞ք դու պլանավորում ես երեխային կրծքով կերակրել։», կարող է շատ նյարդայնեցնող լինել։»

Այս որոշման մասին խոսելիս պետք է ցանկացած բառ ընտրեք շատ մտածված։ Ապագա երեխայի կերակրման հետ կապված խոսակցությունների ժամանակ դուք պետք է շատ զգույշ լինեք։ «Արդյո՞ք դու պլանավորում ես երեխային կրծքով կերակրել»-ու փոխարեն պետք է հարցնել՝ «Ինչպես ես կարծում, ի՞նչ եղանակով պետք է կերակրենք մեր երեխային»։

 

Առաջիկայում բժշկի այցերը

Ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ կրկին կայցելեք ձեզ հսկող բժշկի աշխատասենյակ՝ հերթական պրենատալ զննման համար։ Հիմնականում լինելու է նույն բանը, ինչ մինչ այս էր։

Սակայն բացի սովորական զննումից, ձեր բժիշկը կարող է նաև ձեզ առաջարկել կապույտ հազի պատվաստում, որը արվում է հղիության 27-36 շաբաթներում։

Իսկ եթե գտնվում եք որևէ ռիսկի խմբում, ապա ձեր հսկող բժիշկը կարող է հաջորդ շաբաթ հերթագրել ձեզ որոշ պրենատալ հետազոտությունների համար։ Այդ հետազոտությունները կարող են լինել՝

 

Հատուկ նկատառումներ

Այն հեղուկը, որը շրջապատում և պաշտպանում է ձեր երեխային արգանդի ներսում կոչվում է ամնիոտիկ հեղուկ (հարպտղային ջրեր)։ Ամնիոտիկ հեղուկի քանակը հղիությանը զուգընթաց գնալով մեծանում է։ Մոտավորապես 34-րդ շաբաթում նրա քանակը հասնում է իր առավելագույնին՝ միջինում մոտ 800 միլիլիտր։ Շատ մեծ քանակությամբ, կամ հակառակը՝ շատ քիչ քանակությամբ ամնիոտիկ հեղուկի առկայությունը կարող է խոսել նրա մասին, որ հնարավոր է կա որևէ խնդիր, կամ դա ինքնին կարող է բերել որոշ խնդիրների առաջացման։

 

 

Սակավաջրություն (օլիգոհիդրամնիոս)

Պտղաջրերի քիչ քանակը (սակավաջրություն) վիճակ է, որը հանդիպում է հղիությունների 1-5%-ի դեպքում։

Սակավաջրությունը կարող է առաջանալ հղիության վերջին շրջաններում հեղուկի արտահոսքի պատճառով, կամ էլ ընկերքի և երեխայի հետ կապված խնդիրների հետևանքով։ Այն նաև կարող է չունենալ որևէ հայտնի պատճառ։ Դուք հնարավոր է չունենաք որևէ ախտանիշ, բայց ձեր հսկող բժիշկը կարող է կասկածել, որ ձեր պտղաջրերը սակավ են, եթե ձեր փորը կամ ձեր երեխան ավելի փոքր են, քան ակնկալվում էր ձեր հղիության ներկայիս շրջանում։

Այս վիճակը ախտորոշելու համար, ձեր հսկող բժիշկը գերձայնային հետազոտության միջոցով կչափի ձեր ամնիոտիկ հեղուկի քանակը։ Սակավաջրություն ախտորոշվելու դեպքում ձեր հղիությունը պետք է ավելի ուշադիր հսկվի և հնարավոր է կարիք լինի իրականացնել հավելյալ հետազոտություններ, ինչպիսին են՝ ոչ-սթրեսային թեստը կամ կծկումների սթրես թեստը։

Չնայած նրան, որ սակավաջրությունը կարող է պտղի հետ կապված խնդիրների նշան լինել՝ դեպքերի մեծամասնությունում այն չի ազդում պտղի ապրելիության վրա։ Սակայն, կա հավանականություն, որ ձեր հսկող բժիշկը խորհուրդ կտա ձեզ, որ ծննդաբերեք սպասվող ժամկետից մի փոքր ավելի շուտ։

 

Գերջրություն

Քիչ քանակությամբ հարպտղային ջրերի հակառակ պատկերը դրանց չափից դուրս շատ քանակությունն է։ Գերջրությունը՝ պտղաջրերի հավելյալ քանակը հանդիպում է հղիությունների 1% դեպքերում։

Գերջրություն կարող է առաջանալ, եթե ձեր արգանդում զարգանում է մեկից ավելի երեխա, եթե ունեք գեստացիոն դիաբետ կամ երեխան ունի որևէ բնածին դեֆեկտ։ Որոշ դեպքերում պատճառը այդպես էլ անհայտ է մնում։

Եթե ունեք գերջրություն, ապա ձեր փորի չափսերը կարող են սպասվածից մեծ լինել, ինչպես նաև դրա հետևանքով ձեզ մոտ կարող են առաջանալ որոշ ախտանիշներ, օրինակ՝ հևոց, որովայնի շրջանում դիսկոմֆորտ և ճնշման զգացողություն կոնքի հատվածում։

Ձեր հսկող բժիշկը ձեզ մոտ կարող է հայտնաբերել գերջրություն ռուտին գերձայնային հետազոտության ժամանակ։ Այս վիճակը հիմնականում առաջանում է վերջին եռամսյակում և մեծ մասամբ որևէ վտանգ չի ներկայացնում ո՛չ ձեզ, ո՛չ էլ ձեր երեխայի համար։ Այնուամենայնիվ, եթե անհանգստանում եք, ապա ձեր հսկող բժիշկը ամենայն հավանականությամբ պարզապես ձեզ ավելի հաճախ կկանչի իր մոտ՝ վիճակը վերահսկելու համար։

 

Մի քանի խոսք MyKid-ից

Որպես նոր ծնող, դուք ստիպված եք լինելու կատարել բազմաթիվ ընտրություններ՝ սկսած նրանից, թե ավտոմեքենայի ինչ մանկական նստատեղ գնել, վերջացրած նրանով, թե ինչպես կերակրել երեխային։ Ձեզ շրջապատող մարդիկ ունենալու են բազմաթիվ տարբեր կարծիքներ և դրանցից ոչ բոլորն են ձեզ համար օգտակար լինելու։ Փորձեք ինքներդ գտնել ձեր հարցերի պատասխանները և խորհուրդներ հարցրեք վստահված մարդկանցից, օրինակ՝ ձեզ հսկող բժշկից, մանկաբույժից և ընտանիքի անդամներից ու մոտիկ ընկերներից։ Մի մոռացեք՝ միայն դուք և ձեր զուգընկերը կարող եք որոշել, թե որ տարբերակն է ամենալավը ձեզ և ձեր մեծացող ընտանիքի համար։

Related posts

Ձեր հղիության 9-րդ շաբաթը

mykid
2 years ago

Ձեր հղիության 18-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 7-րդ շաբաթը

mykid
2 years ago