mykid.am
Հղիության Շաբաթները

Ձեր հղիության 25-րդ շաբաթը

Ձեր հղիության 25-րդ շաբաթը

 

 

Այս հոդվածում`

Հղիության 25-րդ շաբաթում ձեր երեխան դեռ շարունակում է մեծանալ և քաշ հավաքել։ Երեխայի ոտքերով որովայնին հարվածելը ավելի ուժեղ է դառնում և ավելի նկատելի։ Միևնույն ժամանակ ձեր մեծացող որովայնը կարող է սկսել քոր գալ։

 

Քանի՞ ամիս է 25 շաբաթական հղիությունը ։ 6ամիս և 1 շաբաթ

Ո՞ր եռամսյակն է։ Երկրորդ եռամսյակը

Քանի՞ շաբաթ է մնացել։ 15 շաբաթ

 

Ձեր երեխայի զարգացումը հղիության 25-րդ շաբաթում

Հղիության 25-րդ շաբաթականում երեխայի գլխի գագաթից մինչև հետույք ընկած հատվածը կազմում է արդեն 22 սանտիմետրից ավելի։ Իսկ նրա հասակը՝ հաշված գլխի գագաթից մինչև կրունկները, կազմում է մոտավորապես 32 սանտիմետր։ Այս շաբաթ երեխան կշռում է մի փոքր ավել քան 780 գրամը։

 

Մազերը

Երեխայի մոտ սկսում են աճել գլխի մազերը։ Լանուգոն (երեխայի մարմինը ծածկող նուրբ, փափուկ մազերը) արդեն լավ արտահայտված է լինում։

 

Արյան բջիջների ձևավորումը

Զարգացման վաղ շրջաններում արյան բջիջների ձևավորման համար պատասխանատու է երեխայի լյարդը։ Արդեն 21-րդ շաբաթից ոսկրածուծը դառնում է արյան բջիջների գլխավոր մատակարարը։ 24-րդ շաբաթից հետո ոսկրածուծն արդեն ձեր երեխայի մարմնի արյան բջիջների հիմնական արտադրողն է։

 

Հոտառություն

Այժմ քթի այն հատվածը, որը պատասխանատու է հոտեր զգալու համար, սկսում է գործել։ Երեխան արդեն կարող է զգալ ամնիոտիկ հեղուկի հոտն ու բույրը։

 

Թոքեր

Կա պտղի թոքերի զարգացման չորս փուլ։ Այս շաբաթվա ընթացքում ավարտվում է զարգացման երկրորդ փուլը (կանալիկուլյար փուլ)։ Ձևավորվում են թոքերի ճյուղերը, փոքրիկ անցուղիները և մազանոթները (սրանք արյան ամենափոքր անոթներն են)։ Դեռ կա անցնելու զարգացման ևս երկու փուլ, չնայած, որ վերջին փուլը շարունակվում է անգամ ծնվելուց հետո՝ մանկական հասակում։

 

Երեխայի ապրելիությունը արգանդից դուրս

Յուրաքանչյուր անցնող շաբաթվա հետ՝ երեխայի արգանդից դուրս գոյատևման շանսերը բարձրանում են։ Սակայն 25-րդ շաբաթականում ծնված երեխան դեռ ծայրահեղ անհաս է։ Անհաս երեխաները բախվում են առողջական մի շարք մարտահրավերների և մի քանի ամիս նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ՆԻԹԲ) հատուկ մասնագիտացված խնամքի կարիք են ունենում։ 25 շաբաթականում ծնված երեխաների 67-76%-ն ապրում են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքների խնամքի հաշվին։

 

 

Այս շաբաթ ձեր ամենից հաճախ հանդիպող ախտանիշները

Չնայած շատ հղի կանայք արդեն շաբաթներ է ինչ զգում են երեխայի ոտքերով որովայնին հարվածելը, բայց առաջին հղիության դեպքում այդ կանայք վերջապես կարող են սկսել դա զգալ այս շաբաթվա ընթացքում: Հնարավոր է, որ դուք այս ընթացքում ունենաք նաև Բրիքսթոն Հիքսի կծկումներ (արգանդի կեղծ կծկումներ), ցավեր ոտքերի շրջանում, այրոց, քթի լցվածության զգացողություն և տեսողության փոփոխություններ։ Կարող եք նկատել նաև այլ ախտանշաններ՝ սրտխփոց կամ քոր եկող ցանավորում։

 

Սրտխփոց

Հղիության ընթացքում ձեր սիրտը մղում է 50%-ով ավելի շատ արյուն, քան մինչև հղիությունը։ Ձեր սիրտը նաև արյունը մղում է 15%-ով ավելի արագ։ Որոշ հղի կանայք փոփոխություն չեն զգում, իսկ մյուսները կարող են զգալ այդ տարբերությունը։

Հղիության ընթացքում սրտխփոցը հաճախ հանդիպող գանգատ է։ Այն թրթռոցի, բաբախի, ցնցման, լրացուցիչ հարվածների կամ ցատկող հարվածների զգացողություն է։ Սրտխփոցը կարող է վախեցնել հղիին, բայց սովորաբար այն իրենից վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ հաջորդ պրենատալ այցի ժամանակ հիշեք նշել դրա մասին։

Եթե ունեք սրտխփոց, որը բավականին հաճախ է առաջանում և երկար ժամանակ է տևում, կամ, եթե ունեք դժվարացած շնչառություն կամ կրծքավանդակի շրջանում ցավեր, ապա անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ։

 

Որովայնի և կրծքերի շրջանի քոր

Քորն այնպիսի ախտանիշ է, որն հանդիպում է հղիների 20-40%-ի շրջանում, և հակված է սկսվել 25-րդ շաբաթվա ընթացքում։ Այն ավելի հաճախ առաջանում է որովայնի և կրծքերի շրջանում, բայց կարող է նաև առաջանալ մարմնի այլ հատվածներում նույնպես։ Պատճառը մինչև վերջ պարզաբանված չէ, բայց հորմոնալ փոփոխությունները՝ մաշկի ձգման և չորության հետ մեկտեղ կարող են էապես ազդել դրա առաջացման վրա։

 

Խնամքի վերաբերյալ խորհուրդներ

Ամեն օր բավարար քանակությամբ առողջ հեղուկներ խմելը կօգնի ձեզ մնալ հիդրատացված։ Լավ հիդրատացումը կօգնի ձեզ պայքարել հղիության որոշ ընդհանուր ախտանշանների, ներառյալ՝ սրտխփոցի, ինչպես նաև չորացած և քոր եկող մաշկի դեմ։

 

Սրտխփոցներ

Շատ անգամ սրտի արագ բաբախյունից և սրտի դուրս թռչելու ոչ մշտական զգացողությունից պետք չէ անհանգստանալ։ Ահա մի քանի բան, որ կարող եք փորձել սրտխփոցը նվազեցնելու համար ՝

Ժամանակ առ ժամանակ հանդիպող սրտխփոցները և բաբախները նորմալ են, բայց դուք միշտ պետք է տեղյակ պահեք ձեր բժշկին հղիության ընթացքում ունեցած ցանկացած ախտանիշի մասին։ Սրտխփոցները կարող են առաջանալ նաև որոշ առողջական խնդիրների պատճառով, ներառյալ՝ սակավարյունություն, տագնապայնություն, սրտային հիվանդություններ կամ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ։ Ձեր բժիշկը կգտնի ձեր ախտանշանների պատճառը և անհրաժեշտության դեպքում կնշանակի համապատասխան բուժում ։

 

Ինչպես պայքարել մաշկի քորի դեմ

Մաշկի քորը անհարմար, տհաճ զգացողություն է և կարող է խանգարել ձեր առօրյա կյանքին, ներառյալ ձեր քունը։ Որովայնի և կրծքերի շրջանի մաշկի քորից ազատվելու համար կարող եք փորձել՝

Եթե մաշկի քորն ուժեղանում է կամ մաշկը ցանավորվում է, ապա զանգեք ձեր բժշկին։ Որոշ ցանավորման տեսակներ և մաշկային խնդիրներ պահանջում են բուժում։ Ձեր բժիշկը կարող է անվտանգ դեղորայք նշանակել՝ թեթևացնելու համար ցանկացած տեսակի քորը։

 

 

Ձեր 25-րդ շաբաթվա անելիքների ցանկը

 

Ձեր բժշկի աշխատասենյակում

Այս շաբաթվա ընթացքում դուք կարող եք ունենալ սովորական պրենատալ այցեր։ Գեստացիոն դիաբետի հետազոտությունը նույնպես կարող է պլանավորվել այս շաբաթվա ընթացքում (սովորաբար հետազոտությունն անցկացվում է նախորդ շաբաթվանից մինչև 28-րդ շաբաթվա ընթացքում)։

 

3 ժամյա գլյուկոզի տոլերանտության թեստ

1 ժամյա գլյուկոզի սքրինինգային հետազոտության ժամանակ փնտրում են գեստացիոն դիաբետի նշաններ։ Եթե ձեր նախնական ցուցանիշները բարձր լինեն, ապա դուք ստիպված կլինեք վերադառնալ գեստացիոն դիաբետի հետազոտության երկրորդ քայլին՝ 3 ժամյա ներբերանային գլյուկոզի տոլերանտության թեստին։ Դուք թեստից 8-ից մինչև 14 ժամ առաջ չպետք է ուտեք որևէ բան։

  1. Նախքան հետազոտությունը սկսելը ձեզանից կվերցնեն արյան նմուշ։
  2. Ձեզ կտան խմելու քաղցր լուծույթ, որն իր մեջ պարունակում է 100 գրամ գլյուկոզ։
  3. Լուծույթը խմելուց հետո՝ հաջորդ երեք ժամերի ընթացքում ամեն ժամը մեկ (3 անգամ) ձեզանից կվերցնեն արյան նմուշ։

Ընդհանուր առմամբ ձեզանից արյուն կվերցնեն չորս անգամ (մեկը գլյուկոզով լուծույթ խմելուց առաջ, երեքը՝ հետո)։ Եթե բոլոր արդյունքները սպասվածի սահմաններում լինեն, ապա դուք չունեք գեստացիոն դիաբետ։

Եթե արդյունքներից մեկը գերազանցի նորման, ապա ձեր բժիշկը ձեզ խորհուրդ կտա փոփոխություններ մտցնել ձեր սննդակարգում, ապա կրկին հետազոտություն կանցկացնի։ Եթե արդյունքներից երկուսը կամ ավելին սպասվածից բարձի լինեն, ապա բժիշկը ձեզ մոտ կախտորոշի գեստացիոն դիաբետ։

Հավանաբար ձեզ չեն տա խմել գլյուկոզով լուծույթ, եթե քաղցած ժամանակ գլյուկոզի մակարդակը (արյան առաջին վերցված նմուշում) զգալիորեն բարձրացած լինի։ Ամենայն հավանականությամբ ձեր բժիշկը կխնդրի ձեզ գլյուկոզի մոնիտորով տանը հսկել շաքարի մակարդակը։

 

Առաջիկա բժշկի այցերը

Ձեր պրենատալ հերթական այցը տեղի կունենա 28-րդ շաբաթի ընթացքում։

Որոշակի իրավիճակներում, օրինակ՝ բարձր ռիսկային հղիության դեպքում, կատարվում են հատուկ հետազոտություններ՝ հղիությունը ու երեխային ստուգելու նպատակով։ Այդ հետազոտությունները կարող են ներառել՝

 

 

Հատուկ նկատառումներ

Հղիության ընթացքում միզային ուղիների ինֆեկցիաները (ՄՈւԻ) շատ հաճախ են հանդիպում։ Կարևոր է իմանալ՝ ինչպես միզուղիների ինֆեկցիայի նշանների տարբերակումը, այնպես էլ դրա կանխարգելումը։

 

Միզուղիների ինֆեկցիաներ

Միզուղիների ինֆեկցիաները (ՄՈւԻ) հանդիպում են հղիների 13%-ի շրջանում։ Դուք կարող եք միզուղիների ինֆեկցիա ունենալ, առանց որևէ ախտանիշի։ Իսկ եթե ունեք, ապա միզուղիների ինֆեկցիաների ամենատարածված ախտանշաններն են՝

Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե միզուղիների ինֆեկցիայի որևէ ախտանիշ եք նկատում։ Ինֆեկցիան կարող է հեշտությամբ ախտորոշվել և բուժվել, սակայն չբուժված միզուղիների ինֆեկցիան կարող է հանգեցնել ինֆեկցիայի տարածման և հղիության լուրջ բարդությունների զարգացման։

Երբեմն միզուղիների ինֆեկցիաները բուժումը ստանալուց հետո կրկին հետ են զարգանում, սակայն կան որոշակի քայլեր, որոնք կարող եք կատարել դա կանխելու համար՝

 

Մի քանի խոսք MyKid-ից

Դուք արդեն մոտենում եք ձեր երկրորդ եռամսյակի ավարտին։ Այս շաբաթվա ընթացքում ձեր երեխայի մոտ զարգացավ հոտառությունը և ավարտվեց թոքերի զարգացման կարևոր փուլերից մեկը։ Հաջորդ շաբաթ ձեր երեխան կհասնի մեկ այլ կարևորագույն զարգացման փուլի։

Related posts

Ձեր հղիության 35-րդ շաբաթը

mykid
2 years ago

Ձեր հղիության 21-րդ շաբաթը

mykid
4 years ago

Ձեր հղիության 38-րդ շաբաթ

mykid
4 years ago